Ռուսաստանի սահմաններ, աշխարհի խոշորագույն պետության՝ Ռուսաստանի Դաշնության ցամաքային, ծովային և օդային սահմանների ամբողջությունը։ Այն ընդհանուր ցամաքային սահմաններ ունի 14 ինքնիշխան պետությունների հետ[1], ինչպես նաև ծովային երկու նեղ սահմանագիծ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ճապոնիայի հետ։ Ռուսաստանն ընդհանուր սահման ունի նաև մասամբ ճանաչված Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստան Դաշնության միջազգայնորեն ճանաչված սահմանների երկարությունը կազմում է 22,407 կիլոմետր[1] և աշխարհի բոլոր երկրների շարքում ունի երկրորդ ամենամեծ ցամաքային սահմանը` Չինաստանից հետո։ Ռուսաստանի Դաշնության միջազգայնորեն ճանաչված սահմանները (նախկինում՝ ՌԽՖՍՀ-ի) փոփոխության չեն ենթարկվել 1956 թվականից սկսած։ Մինչ այդ մի շարք երկրների հետ սահմանը, ինչպես օրինակ՝ Չինաստանի, որոշակի փոփոխություն էր ունեցել։ Այն նույնն էր մնացել նաև ԽՍՀՄ փլուզումից հետո։ 2014 թվականին Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի Դաշնությանը միջազգային հանրության կողմից չէր ճանաչվել։ Բացի այդ, միջազգային հանրությունը չի ճանաչում նաև 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինա ներխուժման հետևանքով Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի որոշ հատվածների բռնակցումը Ռուսաստանին։

Ռուսաստանի պետական սահմանի հողաբաժան սահմանանշանի օրինակ

Ընդհանուր պատկեր խմբագրել

Ռուսաստանի Դաշնությունն սահմանակից է ավելի շատ երկրների, քան աշխարհի ցանկացած այլ պետություն՝ իր հսկայական տարածքի շնորհիվ։ Երկու աղյուսակներում ցամաքային սահմաններից զատ ներառված են նաև ծովային սահմանները (Միացյալ Նահանգների ու Ճապոնիայի հետ)։

Պետությունների և տարածքների աղյուսակը, որոնք սահմանակից են Ռուսաստանին (աղյուսակը ներկայացված է Ռուսաստանի շուրջ՝ ժամ սլաքի ուղղությամբ)[2].

Միջազգայնորեն ճանաչված խմբագրել

Պետություն Ցամաքային սահման Ծովային սահման Լրացուցիչ տեղեկատվություն
  Նորվեգիա 195.8 կմ 23.3 կմ Ռուս-նորվեգական սահման
  Ֆինլանդիա 1,271.8 կմ 54.0 կմ Ռուս-ֆիննական սահման
  Էստոնիա 324.8 կմ 142.0 կմ Ռուս-էստոնական սահման
  Լատվիա 270.5 կմ չունի Ռուս-լատվիական սահման
  Լիտվա 266.0 կմ 22.4 կմ Ռուս-լիտվական սահման
  Լեհաստան 204.1 կմ 32.2 կմ Ռուս-լեհական սահման
  Բելառուս 1,239.0 կմ չունի Ռուս-բելառուսական սահման
  Ուկրաինա 1,974.04 կմ 321 կմ Ռուս-ուկրաինական սահման
  Վրաստան 894 կմ չունի Ռուս-վրացական սահման
  Ադրբեջան 327.6 կմ 22.4 կմ Ռուս-ադրբեջանական սահման
  Ղազախստան 7,512.8 կմ 85.8 կմ Ռուս-ղազախական սահման
  Չինաստան 4,209.3 կմ չունի Ռուս-չինական սահման
  Մոնղոլիա 3,485.0 կմ չունի Ռուս-մոնղոլական սահման
  Հյուսիսային Կորեա 17.3 կմ 22.1 կմ Ռուս-հյուսիսկորեական սահման
  Ճապոնիա (Ռուսական և միջազգային պնդումներ) չունի 194.3 կմ Ռուս-ճապոնական սահման, Հարավային Կուրիլյան կղզիների պատկանելիության հիմնախնդիր
  Ճապոնիա (Ճապոնական պնդում) չունի ?
  ԱՄՆ չունի 49.0 կմ ԽՍՀՄ-ԱՄՆ ծովային սահմանի համաձայնագիր

Փաստացի վերահսկվող խմբագրել

Այս աղյուսակում ներառված են նաև մասամբ ճանաչված պետություններ։

Country Land Sea More information
  Նորվեգիա 195.8 կմ 23.3 կմ Ռուս-նորվեգական սահման
  Ֆինլանդիա 1,271.8 կմ 54.0 կմ Ռուս-ֆիննական սահման
  Էստոնիա 324.8 կմ 142.0 կմ Ռուս-էստոնական սահման
  Լատվիա 270.5 կմ չունի Ռուս-լատվիական սահման
  Լիտվա 266.0 կմ 22.4 կմ Ռուս-լիտվական սահման
  Լեհաստան 204.1 կմ 32.2 կմ Ռուս-լեհական սահման
  Բելառուս 1,239.0 կմ չունի Ռուս-բելառուսական սահման
  Ուկրաինա 2903.6 կմ 321 կմ Ռուս-ուկրաինական սահման (ներխուժումից առաջ)
  Վրաստան 572.5 կմ չունի Ռուս-վրացական սահման
  Աբխազիա[3] 255.4 կմ 22.4 կմ Ռուս-աբխազական սահման
  Հարավային Օսիա 70 կմ չունի Ռուս-վրացական սահման
  Ադրբեջան 327.6 կմ 22.4 կմ Ռուս-ադրբեջանական սահման
  Ղազախստան 7,512.8 կմ 85.8 կմ Ռուս-ղազախական սահման
  Չինաստան 4,209.3 կմ չունի Ռուս-չինական սահման
  Մոնղոլիա 3,485.0 կմ չունի Ռուս-մոնղոլական սահման
  Հյուսիսային Կորեա 17.3 կմ 22.1 կմ Ռուս-հյուսիսկորեական սահման
  Ճապոնիա չունի 194.3 կմ Ռուս-ճապոնական սահման, Հարավային Կուրիլյան կղզիների պատկանելիության հիմնախնդիր
  ԱՄՆ չունի 49.0 կմ ԽՍՀՄ-ԱՄՆ ծովային սահմանի համաձայնագիր

Քարտեզ խմբագրել


Սահմանների մանրամասներ խմբագրել

Ստորև ներկայացված են Ռուսաստանի Դաշնության դաշնային այն սուբյեկտները, որոնք իրենց մեջ ներառում են ինչպես Ռուսաստանի հարևան շրջանները, այնպես էլ արտասահմանյան երկրների հարևան շրջանները։

Հյուսիսարևմտյան դաշնային շրջան խմբագրել

 Կարելիայի Հանրապետություն

 Կոմի Հանրապետություն

 Արխանգելսկի մարզ

 Վոլոգդայի մարզ

 Կալինինգրադի մարզ

 Լենինգրադի մարզ

 Մուրմանսկի մարզ

 Նովգորոդի մարզ

 Պսկովի մարզ

 Սանկտ Պետերբուրգ

 Նենեցյան ինքնավար օկրուգ

Վոլգայի դաշնային շրջան խմբագրել

Բաշկորտոստանի Հանրապետություն

Մարի Էլ

Մորդովիայի Հանրապետություն

Թաթարստան

Ուդմուրտիա

Չուվաշիա

Պերմի երկրամաս

Կիրովի մարզ

Նիժնի Նովգորոդի մարզ

Օրենբուրգի մարզ

Պենզայի մարզ

Սամարայի մարզ

Սարատովի մարզ

Ուլյանովսկի մարզ

Հարավային դաշնային շրջան խմբագրել

Հյուսիսկովկասյան դաշնային շրջան խմբագրել

Դաղստանի Հանրապետություն

Ինգուշեթիայի Հանրապետություն

Կաբարդա-Բալկարիա

Կարաչայ-Չերքեզիա

Հյուսիսային Օսիայի Հանրապետություն

Չեչնիա

Ստավրոպոլի երկրամաս

Ուրալյան դաշնային շրջան խմբագրել

Կուրգանի մարզ

Սվերդլովսկի մարզ

Տյումենի մարզ

Չելյաբինսկի մարզ

Խանտի-Մանսիական ինքնավար շրջան

Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգ

Սիբիրյան դաշնային շրջան խմբագրել

Ալթայի Հանրապետություն

Բուրյաթիայի Հանրապետություն

Տիվայի Հանրապետություն

Խակասիա

Ալթայի երկրամաս

Անդրբայկալյան երկրամաս

Կրասնոյարսկի երկրամաս

Իրկուտսկի մարզ

Կեմերովոյի մարզ

Նովոսիբիրսկի մարզ

Օմսկի մարզ

Տոմսկի մարզ

Հեռավորարևելյան դաշնային շրջան խմբագրել

Սախա-Յակուտիայի Հանրապետություն

Կամչատկայի երկրամաս

Պրիմորիեի երկրամաս

Ամուրի մարզ

Մագադանի մարզ

Սախալինի մարզ

Հրեական ինքնավար մարզ

Չուկոտկայի ինքնավար շրջան

Ղրիմ խմբագրել

Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակը ներկայումս վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Ուկրաինան և միջազգային հանրության մեծ մասը Ղրիմը դիտարկում են որպես Ուկրաինայի կազմում ինքնավար հանրապետություն, իսկ Սևաստոպոլը հատուկ կարգավիճակ ունեցող ուկրաինական քաղաք։ Մինչդեռ Ռուսաստանը Ղրիմը համարում է իր դաշնային սուբյեկտներից մեկը, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային երեք քաղաքներից մեկը[4][5]։

2022 թվականին Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի մի հատվածների բռնակցման մասին, որը չի ճանաչվում միջազգային հանրության կողմից[6]։

Ղրիմի Հանրապետություն

Սևաստոպոլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Russia», The World Factbook (անգլերեն), Central Intelligence Agency, 2022-10-12, Վերցված է 2022-10-14-ին
  2. «Сопредельные страны | Росграница». 2017 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին.
  3. Աբխազիա/Վրաստան
  4. Gutterman, Steve (2014 թ․ մարտի 18). «Putin signs Crimea treaty, will not seize other Ukraine regions». Reuters.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  5. «Ukraine crisis: Timeline». BBC News. 2014 թ․ նոյեմբերի 13.
  6. «Russia's Federation Council ratifies annexation of four Ukrainian regions». Reuters. 2022 թ․ հոկտեմբերի 4.

Քաղվածելու սխալ՝ «npabh» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Քաղվածելու սխալ՝ <ref> tag with name "npabh" defined in <references> group "" has no content.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի սահմաններ» հոդվածին։