Հյուսիսային Կարելիա

Հյուսիսային Կարելիա կամ Պոհյոիս-Կարյալա (ֆիններեն՝ Pohjois-Karjala, շվեդերեն՝ Norra Karelen), մարզ (մաակունտա) Ֆինլանդիայում, տեղակայված է երկրի արևելյան հատվածում։ Հյուսիսային Կարելիան 296 կիլոմետրանոց ընդհանուր սահման ունի Ռուսաստանի հետ։ Մարզկենտրոնը Յոնեսուու քաղաքն է։ Այլ նշանակալի քաղաքներից են Կիտեեն, Լիեկսան, Օուտոկումպուն։ Մարզում կա ավելի քան 2200 լիճ։ Ամենամեծը Պիելինեն լիճն է (868 կմ²)։ Ամենաբարձր կետը Լիեկսա քաղաքում գտնվող Կոլի սոպկան է՝ ծովի մակարդակից 347 մ բարձրությամբ։

Picto infobox map.png
Հյուսիսային Կարելիա
ֆիններեն՝ Pohjois-Karjala
շվեդերեն՝ Norra Karelen
Դրոշ Զինանշան
North karelia flag.svg
Pohjois-Karjala.vaakuna.svg
ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
ՀիմնQ11870066?
ԿարգավիճակՖինլանդիայի մարզ և political territorial entity?
Մտնում էԱրևելյան Ֆինլանդիայի տարածշրջանային պետական վարչական գործակալություն
ՎարչկենտրոնՅոենսուու
Բնակչություն (2012)
165 754[1] (4-րդ տեղ)
Խտություն9,33 ( 17-րդ տեղ)
Տարածք17 762  (4-րդ տեղ)
Pohjois-Karjala.sijainti.suomi.2010.svg
Հիմնադրված է2009 թ.
Սահմանակցում էՀարավային Կարելիա, Հարավային Սավո, Հյուսիսային Սավո, Կաինուու և Կարելիայի Հանրապետություն
Ժամային գոտիDAZD?
ISO 3166-2 կոդFI-13
pohjois-karjala.fi

ԱշխարհագրությունԽմբագրել

Հյուսիսային Կարելիան հյուսիսում սահմանակցում է Կաինուու, արևմուտքում՝ Հյուսիսային Սավո և Հարավային Սավո, հարավում՝ Հարավային Կարելիա մարզերի, իսկ արևելքում՝ Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետության հետ։ Հյուսիսային Կարելիայում է գտնվում Եվրոպական Միության ամենաարևելյան կետը։

ՄունիցիպալիտետներԽմբագրել

Հյուսիսային Կարելիան բաղկացած է 14 համայնքից (մունիցիպալիտետից), որից 5-ը քաղաքային են, մնացածը՝ գյուղական․

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ennakkoväkiluku muuttujina Alue, Sukupuoli ja Kuukausi-Tilastokeskuksen PX-Web tietokannat»։ Tilastokeskuksen PX-Web tietokannat։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-15-ին։ Վերցված է 2016-10-30 

Արտաքին հղումներԽմբագրել