Բացել գլխավոր ցանկը

Դաղստան[3] (ռուս.՝ Дагестан), գտնվում է Ռուսաստանի եվրոպական մասի հարավում՝ Կասպից ծովի հյուսիսարևմտյան ափին։ Զբաղեցնում է 50.300 կմ² տարածք։ ՌԴ-ի կազմում սահմանակցում է հյուսիսում՝ Կալմիկիայի, արևմուտքում՝ Չեչնիայի, հյուսիս-արևմուտքում՝ Ստավրոպոլի երկրամասի հետ։ Պետական սահման ունի Ադրբեջանի (հարավում) և Վրաստանի հետ (հարավ-արևելքում)։ Դաղստանի մայրաքաղաքը Մախաչկալան է։

Picto infobox map.png
Դաղստան
flag of Dagestan? Զինանշան
Flag of Dagestan.svg
Coat of Arms of Dagestan.svg
Sulak Canyon in Dagestan.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Մաան էՀյուսիսկովկասյան դաշնային շրջան և Հարավային դաշնային շրջան
ՀիմնState Anthem of the Republic of Dagestan?
ԿարգավիճակՌուսաստանի կազմում հանրապետություն
Մտնում էՌուսաստան[1]
ՎարչկենտրոնՄախաչկալա
Օրենսդրական մարմինPeople's Assembly of the Republic of Dagestan?
Պաշտոնական լեզուներռուսերեն, ագուլերեն, ավարերեն, ադրբեջաներեն, չեչեներեն, Dargwa?, կումիկերեն, լակերեն, Lezgian?, նողայերեն, Rutul?, թաբասարաներեն և Tsakhur?
Բնակչություն3 063 885 մարդ (հունվարի 1, 2018)[2]
Տարածք50 300 կմ²
Map of Russia - Dagestan (Crimea disputed).svg
Հիմնադրված էհունվարի 20, 1921 թ.
Սահմանակցում էԿալմիկիա, Ստավրոպոլի երկրամաս և Չեչնիա
Ժամային գոտիմոսկովյան ժամանակ և UTC+03:00
ՀապավումДагестан
ՓոխարինեցNorth Caucasian Emirate?
ISO 3166-2 կոդRU-DA
Ավտոմոբիլային կոդ05
Կոորդինատներ: 43°6′ հս․ լ. 46°53′ ավ. ե. / 43.100° հս․. լ. 46.883° ավ. ե. / 43.100; 46.883
e-dag.ru

Հայերը ԴաղստանումԽմբագրել

Մ.թ.ա. 1-ին հազարամյակի վերջից Դաղստանի ներկայիս տարածքի հարավային մասը մտել է Աղվանքի մեջ: Զաքարիա Հռետորի (6-րդ դար) վկայությամբ՝ 4-5-րդ դարերում Դաղստանում քարոզչական գործունեություն են ծավալել հայ հոգևորականները:

5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը լուսավորական իր առաքելությամբ հասել է Չող (Դերբենդ), տեղացիների համար ստեղծել գիր (զարգար ցեղի լեզվի հիման վրա), Մազքթաց Արսվադեն Արշակունի թագավորի ու Երեմիա եպիսկոպոսի օժանդակությամբ հիմնել դպրոցներ:

Հայաստանի ու Դաղստանի միջև գոյություն են ունեցել նաև տնտեսական սերտ կապեր: Պատմական աղբյուրների վկայությունից բացի, այդ են հաստատում նաև Հայաստանում ու Դաղստանում գտնված ոսկերչական ու պղնձագործական բազմաթիվ առարկաներ, որոնք կրում են երկու երկրների ժողովրդական արհեստների փոխազդեցության դրոշմը: 16-17-րդ դարերում հայ վաճառականները (մասնավորապես ջուղայեցիները) Դերբենդ-Ղզլար ուղիով առևտրական սերտ կապեր են հաստատել Դաղստանի ժողովուրդների հետ: Դաղստանի շուկաներում նրանք վաճառել են գորգեր, գործվածքներ, մետաքս, զենքեր, ոսկերչական իրեր, զարդեր ևն: 17-րդ դարի հոլանդացի ուղեգիր Յ. Ստրեյսը վկայում է, որ Դաղստանում հաստատված հայ վաճառականները մեծ շահույթ են ստացել մետաքսի առևտրից, կապեր հաստատել Հոլանդիայի հետ, որտեղից ներմուծել են անագ, սնդիկ, քաթան և այլ ապրանքներ: Հայերն զբաղվել են նաև արհեստագործությամբ, երկրագործությամբ, անասնապահությամբ, ձիաբուծությամբ: Տեղի վերնախավի ներկայացուցիչները շատ հաճախ իրենց զավակների կրթությունն ու դաստիարակությունը վստահել են հայերին, արտոնություններ շնորհել և հովանավորել նրանց: Հայերի թիվը ստվարացել է 18-րդ դարում: Նրանք հոծ համայնքներով ապրել են Դերբենդում, Ղզլարում: Միայն 18-րդ դարի վերջին 3,5 հազար հայ Դաղստան է գաղթել Բաքվի, Ղուբայի, Ղարաբաղի խանություններից: Հետագայում նրանց զգալի մասը գաղթել է Նոր Նախիջևան և Սև ծովի առափնյա շրջաններ:

Դաղստանի խորհրդային ժամանակաշրջանի պրոֆեսիոնալ երաժշտական մշակույթի զարգացմանը նպաստել է հայազգի կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբովը. գրել է «Դաղստանյան սյուիտ»՝ լեզգիների ժողովրդական մեղեդիների թեմաներով՝ նվագախմբի համար (1954), երգեր և այլ գործեր, որոնցում յուրօրինակ արտացոլել է Դաղստանի ժողովուրդների կյանքն ու կենցաղը, երաժշտական ավանդույթները, կազմել դաղստանյան ժողովրդական երգերի ու պարերի մշակումների ժողովածու (1958):

1956-ին բացվել է Դարգինյան ստուդիա: 1961-ին ստուդիայի շրջանավարտները դարգին ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ հիմնադրել են Դարգինյան թատրոնը Իզբերբաշում: Այդ ստուդիան են ավարտել ռեժիսոր Ն. Ալիևը, դերասաններ Ռ. Ալխասովան, Մ. Օմարովը, Ի. Մագոմեդովան, Հ. Նովրուզովը: Ստուդիան ղեկավարել են նաև Ա. Հովսեփյանը (արժանացել է Դաղստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման), Ս. Քոչարյանը, Ռ. Ջրբաշյանը:

Հայաստանն օգնել է վերացնելու 1970-ին Դաղսաանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, վերականգնելու Բույնակսկ քաղաքը[4]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել