Խաբարովսկի երկրամաս

Խաբարովսկի երկրամաս, մտնում է Ռուսաստանի կազմի մեջ, ստեղծվել է 1938 թվականի հոկտեմբերի 20-ին։ Գտնվում է Հեռավոր Արևելքի հարավային կեսի կենտրոնական մասում, Խաղաղ օվկիանոսի ափին։ Սահմանակից է Չինաստանին, ողողվում է Օխոտի և Ճապոնական ծովերով, Թաթարական և Նևելսկու նեղուցներով անջատվում է Սախալինից։ Տարածությունը 787 633 կմ² է, բնակչությունը՝ 1 342 083 (2013)։ Բաժանվում է 2 վարչական շրջանի, 17 մունիցիպալ շրջանի, ունի 29 քաղաք, 188 գյուղ։ Կենտրոնը՝ Խաբարովսկ քաղաքն է՝ 585 556 բնակչությամբ (2012)։ 1965 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Picto infobox map.png
Խաբարովսկի երկրամաս
Խաբարովսկի երկրամասի դրոշ Զինանշան
Flag of Khabarovsk Krai.svg
Coat of arms of Khabarovsk Krai.svg
Дорога Ванино-Лидога 05.JPG
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Մասն էՀեռավորարևելյան դաշնային շրջան
ԿարգավիճակՌուսաստանի երկրամաս
Մտնում էՌուսաստան[1]
ՎարչկենտրոնԽաբարովսկ
Պաշտոնական լեզուներռուսերեն
Բնակչություն1 301 127 մարդ (հունվարի 1, 2021)
Տարածք787 633 կմ²
Map of Russia - Khabarovsk Krai.svg
Հիմնադրված էհոկտեմբերի 20, 1938 թ.
Սահմանակցում էՀրեական ինքնավար մարզ, Ամուրի մարզ, Սախա-Յակուտիայի հանրապետություն, Մագադանի մարզ, Սախալինի մարզ, Պրիմորիեի երկրամաս և Հեյլունցզյան
Ժամային գոտիVLAT? և Ասիա/Վլադիվոստոկ[2]
ՆախորդՀեռավորարևելյան ափ
ISO 3166-2 կոդRU-KHA
Ավտոմոբիլային կոդ27
khabkrai.ru(ռուս.)

ԲնությունԽմբագրել

Ափագիծը 2500 կմ է (կղզիները ներառյալ՝ 3390 կմ), թույլ կտրտված։ Գերակշռում է լեռնային ռելիեֆը (ավելի քան 70%-ը)։ Հարավ-արևմուտքում Տուրանի, Էզոպի, Փոքր Իփնգանի, Բուրեյան լեռներն են (750-2640 մ բարձրությամբ), հարավ-արևելքում՝ Սիխոտե-Ալինի մի շարք լեռնաշղթաներ (700-1400 մ, բարձր գագաթը՝ Տարդոկի-Ցանի լեռն է, 2077 մ), հյուսիսում՝ Զագդի, Սելեմջայի, Մայսկի, Ստանովոյ, Սունտար-Խայատա լեռները (ամենաբարձր գագաթը երկրամասում 2933 մ է), Օխոտի ծովին զուգահեռ՝ Ուլինսկի և Զուգջուրի լեռներն են (մինչև 2000 մ), ապա՝ Ցուդոմո-Մայսկիի բարձրավանդակը (800-1200 մ), հարավում՝ Ստորին ու Միջին Ամուրյան, Էվորոն-Տուգուրյան, իսկ հյուսիսում՝ Օխոտի բարձրավանդակները։

Գետերի մեծ մասը պատկանում է Ամուրի ավազանին, ունեն տրանսպորտային և ձկնատնտեսական նշանակություն։ Շատ կան լճեր։ Խաբարովսկի երկրամասը գտնվում է տայգայի զոնայում։ Հողերը ճմապոդզոլային են, հարթավայրերում՝ մարգագետնաճահճային և ճահճային, հարավային շրջաններում՝ գորշ, հյուսիսում՝ լեռնատայգային և լեռնատունդրային։ Տարածված են փշատերև անտառները, լեռնային բարձունքներում՝ տունդրաները։ Անտառապատ է՝ 428 000 կմ²։

Կենդանիներից կան գորշ արջ, լուսան, գայլ, աղվես, վարազ, որմզդեղն, հյուսիսային եղջերու, սկյուռ, թռչուններ։ Գետերը հարուստ են ձկներով։ Այստեղ են Բոլշե-Խեխցիրսկի և Կոմերիտմիության արգելոցները։

ԿլիմաԽմբագրել

Կլիման մուսոնային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը հարավում -22 °C է, հյուսիսում՝ 30, -40 °C, ծովափին՝ -18-ից -24 °C, հուլիսի միջին ջերմաստիճանը ծովափին 15-20 °C է, հարավային ներքին շրջաններում՝ 20-21 °C։ Տեղումները հյուսիսում 400-600 մմ են, հարավում՝ 600-800 մմ, Սիխոաե-Ալինի արևելյան լանջերին՝ 1000 մմ։

ԲնակչությունԽմբագրել

Խաբարովսկի երկրամասում բնակվում են ռուսներ (91, 8%), ուկրաինացիներ (2, 1%), հրեաներ (0, 2%), հյուսիսային փոքրաթիվ ժողովուրդներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա 1, 7 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 81, 48%։ Խիտ է բնակչությունը մարզի հարավային շրջաններում։ Խոշոր քաղաքներն են Խաբարովսկը, Ամուրի Կոմսոմոլսկը, Սովետսկայա Գավանը, Բիրոբիջանը, Ամուրսկը, Ամուրի Նիկոլաևսկը։

ԱրդյունաբերությունԽմբագրել

Խաբարովսկի երկրամասը Հեռավոր Արևելքի արդյունաբերական շրջաններից է. մասնագիտանում է մեքենաշինության և մետաղամշակման, սև մետալուրգիայի, անտառային, փայտամշակման և թաղանթանյութի, թղթի արդյունաբերության, քիմիական արդյունաբերության, գունավոր մետաղների հանույթի, ձկնարդյունաբերության և նավթավերամշակման ուղղություններով։ Տալիս է Հեռավոր Արևելքի մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքի 45%-ը։ Թողարկվում են նավեր, մետաղահատ հաստոցներ, շարժիչներ, տուրբիններ, տրանսֆորմատորներ, լայն սպառման առարկաներ։

ԳյուղատնտեսությունԽմբագրել

Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ։ Զբաղվում են թռչնաբուծությամբ, խոզաբուծությամբ, եղջերաբուծությամբ, մեղվաբուծությամբ, գազանաբուծությամբ և գազանորսությամբ։

ՏրանսպորտԽմբագրել

Հիմնական տրանսպորտը երկաթուղին է (Անդրսիբիրյան մայրուղու Օբլուչիե-Իսսբարովսկ-Բիկին հատվածը)։

ՄշակույթԽմբագրել

Կա 9 բուհ, 34 գիտական հիմնարկ, 618 գրադարան, 8 թանգարան, 4 թատրոն, 595 ակումբ, 803 կինոկայանք։ Գործում է 9 առողջարան, 2 հանգստյան տուն։ Հրատարակվում է երկրամասային 2 թերթ (1980 թվականի դրությամբ)։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 699