Մցխեթ-Մթիանեթ
Մցխեթ-Մթիանեթ (վրաց.՝ მცხეთა-მთიანეთი), մարզ Վրաստանի հյուսիս-արևելքում։ Կենտրոնը և ամենամեծ քաղաքը Մցխեթան է։
Երկիր | Վրաստան |
---|---|
Կարգավիճակ | Մխարե |
Մտնում է | Վրաստան |
Վարչկենտրոն | Մցխեթ |
Պաշտոնական լեզուներ | վրացերեն |
Բնակչություն | 94 573 մարդ (2014) |
Տարածք | 6785 կմ² |
Հիմնադրված է | 1995 թ. |
Ժամային գոտի | UTC+4 |
ISO 3166-2 կոդ | GE-MM |
mtskheta-mtianeti.gov.ge(վրաց.) | |
Վարչական բաժանում
խմբագրելՄցխեթա-Մթիանեթին զբաղեցնում է Վրաստանի մի քանի պատմական շրջաններ՝ Էրցո-Թիանեթի, Փշավիի, Խևի, Խևսուրեթի և Ներքին Կարթլիի արևելյան մասը։ Մարզը բաժանված է 5 շրջանների՝
- Ախալգորիի շրջան (համապատասխանում է Հարավային Օսիայի Լենինգորիի շրջանին և ամբողջովին նրա հսկողության տակ է)
- Դուշեթի շրջան
- Ղազբեգի շրջան
- Մցխեթի շրջան և
- Թիանեթի շրջան
Աշխարհագրություն
խմբագրելՄցխեթա-Մթիանեթի մխարեն բաժանված է Գլխավոր Կովկասյան լեռնաշխթայով հարավային և հյուսիսային մասերի։ Դրանք միացված են Խաչի լեռնանցով։
Բնակչություն
խմբագրելՄարզի մի մասը օսիացիների հսկողության տակ է։ Ըստ 2002 թվականի տվյալների՝ մարզի այն մասի բնակչությունը, որը վրացիների հսկողության տակ է, կազմել է 143 357 մարդ (երկրի բնակչության 2,9 %-ը)։ Ըստ 2014 թվականի հունվարի բնակչությունը 94 573 մարդ է[1]։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մցխեթ-Մթիանեթ» հոդվածին։ |