Չարլզ Ռոբերտ Դարվին (անգլ.՝ Charles Robert Darwin, փետրվարի 12, 1809(1809-02-12)[1][2][3][…], Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 19, 1882(1882-04-19)[1][2][3][…], Դաուն Հաուս[5]), անգլիացի բնագետ և ճանապարհորդ, առաջիններից մեկն է, որ գիտակցել և պատկերավոր դրսևորել է, որ կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները էվոլյուցիայի են ենթարկվում ընդհանուր նախնիներից։ Իր տեսության մեջ, որի առաջին լայնածավալ շարադրումը տպագրվել է 1859 թ. «Տեսակների ծագումը» գրքում (ամբողջական անունը՝ «Տեսակների ծագումը բնական ընտրության ճանապարհով կամ կյանքի համար պայքարելիս բարենպաստ ցեղերի գոյատևումը») Դարվինը էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ է համարել բնական ընտրությունը և անորոշ փոփոխականությունը։

Չարլզ Դարվին
անգլ.՝ Charles Robert Darwin
Ծնվել էփետրվարի 12, 1809(1809-02-12)[1][2][3][…]
Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էապրիլի 19, 1882(1882-04-19)[1][2][3][…] (73 տարեկան)
Դաուն Հաուս[5]
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն[6]
Բնակության վայր(եր)Մաումթ
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի և ագնոստիցիզմ[7]
Մասնագիտություներկրաբան, ճանապարհորդ հետազոտող, գրող ճանապարհորդ, էթոլոգ, բնագետ, փիլիսոփա, գրող և բուսաբան
Հաստատություն(ներ)Թագավորական աշխարհագրական ընկերություն
Գործունեության ոլորտկենսաբանություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[8], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Հայրենական շղակույթի սիլեզիական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[9], Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Լոնդոնի կենդանաբանական ասոցիացիա[10], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[11], Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Թագավորական աշխարհագրական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[12] և Plinian Society?
Ալմա մատերՔրիստի քոլեջ, Էդինբուրգի համալսարանի բժշկական դպրոց, Շրյուսբերի դպրոց (1825)[13], Քեմբրիջի համալսարան[14] և Էդինբուրգի համալսարան
Գիտական աստիճանԲակալավր (1832), արվեստների մագիստրոս (1837) և իրավունքի դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][15]
Ազդվել էԹոմաս Մալթուս, Ջոն Հերշել, Հերբերտ Սփենսեր, Ժորժ-Լուի Լեկլերկ դե Բյուֆոն, Դեյվիդ Հյում, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե, Ալեքսանդր Հումբոլդտ և Չարլզ Լայել
Պարգևներ
Ամուսին(ներ)Էմմա Դարվին[22]
Երեխա(ներ)Աննե Դարվին[22], Ֆրենսիս Դարվին[22], Ուիլյամ Էրազմուս Դարվին[22], Հենրիետա Դարվին[22], Ջորջ Դարվին[22], Լեոնարդ Դարվին[22], Հորացիոս Դարվին[22], Չարլզ Ուորինգ Դարվին[22], Էլիզաբեթ Դարվին[22] և Մերի Էլեոնորա Դարվին[22]
ՀայրՌոբերտ Դարվին[13][22]
ՄայրՍուսանա Դարվին[13][22]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Darwin
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Charles Darwin Վիքիպահեստում

Էվոլյուցիայի գոյությունը ճանաչվել է գիտնականների մեծամասնությամբ, դեռ Դարվինի կենդանության ժամանակ, այն դեպքում, երբ բնական ընտրության տեսությունը, որպես էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ, ընդհանուր ճանաչում է ստացել միայն 20-րդ դարի 30-ական թվականներին։ Դարվինի հայտնագործությունները և գաղափարները վերամշակված ձևով հիմք են ստեղծում էվոլյուցիայի ժամանակակից համադրական տեսության համար և կազմում են կենսաբանություն առարկայի հիմքը, որը ապահովում է կենսաբազմազանության տրամաբանական բացատրությունը։ Դարվինի տեսության ուղղափառ /խիստ/ հետևորդները զարգացնում են էվոլյուցիոն մտքի ուղղությունը, որը կրում է իր անունը (դարվինիզմ

Կարճ Կենսագրություն

խմբագրել

Մանկությունը և պատանեկությունը

խմբագրել
 
Չարլզ Դարվինը 7 տարեկանում (1816), մոր վաղաժամ մահից մեկ տարի առաջ

Չարլզ Դարվինը ծնվել է 1809 թ. փետրվարի 12-ին Շրոփշիր կոմսության Շրուսբերի (Shrewsbury) քաղաքի Մաունթ Հաուս (անգլ.՝ Mount House)[23] տոհմական կալվածքում։ Կայացած բժիշկ և ֆինանսիստ Ռոբերտ Դարվինի (անգլ. Robert Darwin) և Սյուզան Դարվինի (ծնունդով՝ Ուեջվուդ, անգլ. Wedgwood) վեց երեխաներից հինգերորդն էր։ Նա երկու նշանավոր աբոլիցիոնիստ պապերի թոռ էր, հոր կողմից՝ Էրասմուս Դարվինի, մոր կողմից՝ Ջոզայա Ուեջվուդի։

 
Չարլզի հայրը-Ռոբերտ Դարվին

Այդ երկու ընտանիքները հիմնականում ընդունել են ունիտորականությունը, բայց Ուեջվուդները եղել են Անգլիական եկեղեցու ադեպտներ։ Ռոբերտ Դարվինը, լինելով բավականին ազատ հայացքների տեր, համաձայնել էր, որ փոքրիկ Չարլզը հաղորդություն ստանա Անգլիական եկեղեցում, բայց միևնույն ժամանակ Չարլզն ու իր եղբայրները մոր հետ միասին այցելում էին Ունիտորական եկեղեցի։ 1817 թ. ցերեկային դպրոց ընդունվելով, ութամյա Դարվինն արդեն հաղորդակցվում էր բնական պատմությանը և կոլեկցիաներ հավաքելուն։ Նույն տարում, հուլիս ամսին մահանում է նրա մայրը։ 1818 թ. սեպտեմբերից մեծ եղբոր Էրազմի (անգլ. Erasmus Alvey Darwin) հետ հաճախում է Շրուսբերիի մոտակա Անգլիական դպրոց (անգլ. Shrewsbury School), որպես պանսիոներ։ Մինչ եղբոր Էրազմի հետ Էդինբուրգի համալսարան ուղևորվելը նա 1825 թ. ամռանը հանդես է գալիս որպես ասիստենտ-աշակերտ և օգնում է հորը իր բժշկական պրակտիկայում՝ օգնություն ցուցաբերելով Շրոփշիրի չքավորներին։

Կյանքի Էդինբուրգյան ժամանակահատվածը 1825-1827

խմբագրել

Էդինբուրգի համալսարանում բժշկագիտություն ուսանելու ժամանակ Դարվինը համարում է, որ դասախոսությունները ձանձրալի են, իսկ վիրաբուժությունը տառապանք է պատճառում, դրա համար թողնում է բժշկագիտության ուսուցումը։ Դրա փոխարեն նա տաքսիդերմիա է ուսումնասիրում Ջոն Էդմոնսթոունի մոտ, ով իր փորձը ձեռք էր բերել Հարավային Ամերիկայի անձրևային անտառներ կատարած արշավում Չարլզ Ուոթերթոնին (անգլ. Charles Waterton) ուղեկցելու ժամանակ, շատ հաճախ նրան բնութագրելով որպես «շատ հաճելի և բազմուսում մարդ» (անգլ. very pleasant and intelligent man)։

Մյուս տարի լինելով բնական պատմության կաբինետի ուսանող նա միանում է Պլինևսկու ուսանողական հասարակությանը, ուր ակտիվ քննարկվում էր ռադիկալ /արմատական/ մատերիալիզմը։ Այդ ժամանակ նա հանդես էր գալիս, որպես ասիստենտ Ռոբերտ Էդմոնդ Գրանտի (անգլ. Robert Edmund Grant) մոտ ծովային անողնաշարավորների կենսական ցիկլի և անատոմիայի հետազոտություննրում։ Ընկերության նիստերի ժամանակ 1827 թ. նա ներկայացնում է կարճ տեղեկություններ իր առաջին բացահայտումների մասին, որը հայացք է փոխում հասարակ երևույթների վերաբերյալ։ Մասնավորապես նա ցույց տվեց, որ այսպես կոչված մշանկայի /яйца мшанки/ Flustra ձվերը, տիրապետում են ընդունակությամբ ինքնուրույնաբար շարժվել թարթիչների օգնությամբ և իրականում հանդիսանում են, որպես թրթուռներ, մյուս հայտնագործությունում նա նկատում էր, որ փոքրիկ գնդաձև մարմինները, որոնք համարվում են ջրիմուռների Fucus loreus երիտասարդ փուլերը, իրենցից ներկայացնում են կնճիթային տզրուկի Pontobdella muricata. ձվային բոժոժներ։ Մի անգամ Դարվինի ներկայությամբ Գրանտը գովաբանում էր Լամարկի էվոլյուցիոն գաղափարները։ Դարվինը զարմացած էր այդ հրճվական ճառով, բայց լռություն պահպանեց։ Վերջերս նա նույնատիպ գաղափարներ էր վերցրել իր էռազմ պապիկից՝ կարդալով նրա Զոոնոմիան, դրա համար տեղյակ էր այդ տեսության հակասություններին։ Էդինբուրգում երկրորդ տարվա մնալու ընթացքում Դարվինը հաճախում է Ռոբերտ Ջեմսոնի բնական պատմության կուրսը, որը ընդգրկում էր երկրաբանությունը, ներառյալ բանավեճը Նեպտունիստների և Պլուտոնիստների միջև։ Այն ժամանակ Դարվինը ոչինչ չէր զգում երկրաբանական գիտությունների հանդեպ, թեև ստացել էր բավականաչափ նախապատրաստում, որ բանականորեն դատի այդ առարկայի մասին։ Այդ ընթացքում նա ուսումնասիրել է բույսերի դասակարգումը, մասնակցությունն է ունեցել ընդարձակ հավաքածուների աշխատանքում Համալսարանական թանգարանում, այն ժամանակաշրջանի ամենամեծ թանգարաններից մեկում։

Կյանքի Քեմբրիջյան ժամանակաշրջանը 1828-1831

խմբագրել
 
Դեռևս լինելով երիտասարդ Դարվինը դարձավ գիտական էլիտայի անդամ (Նկարի հեղինակը Ջորջ Ռիչմոնդ, 1830 թ.)

Դարվինի հայրը իմանալով, որ տղան թողել է բժշկության ուսուցումը շատ է սրտնեղում և առաջարկում է նրան ընդունվել Քեմբրիջի քրիստոնեական քոլեջ և Անգլիական եկեղեցում քահանայի աստիճան ստանալ։ Դարվինի խոսքերով Էդինբուրգում անցկացրած օրերը նրա մեջ կասկած էին առաջացրել անգլիական եկեղեցու դոգմաներում։ Այդ իսկ պատճառով մինչ վերջնական որոշում կայացնելը նա մտածելու ժամանակ է վերցնում։ Այդ ընթացքում նա ջանասիրությամբ կարդում է աստվածաբանական գրքեր և վերջին հաշվով համոզում է իրեն եկեղեցական դոգմաների ընդունելիությունը և պատրաստվում է ընդունվելուն։ Էդինբուրգում ուսման ժամանակ նա որոշ հիմունքներ մոռացել էր, որոնք անհրաժեշտ էին ընդունվելու համար, այդ պատճառով նա պարապում էր մասնավոր ուսուցչի մոտ Շրուսբերում և ընդունվոմ է Քեմբրիջ տոնական արձակուրդներից հետո 1828 թ. սկզբին։ Դարվինը սկսեց սովորել, բայց նրա իսկ խոսքերով ինքը այնքան էլ չէր խորանում ուսման մեջ, իր ամբողջ ժամանակի մեծ մասը հատկացնելով ձիավարությանը, որսորդությանը և հրաձգությանը (դասախոսությունների հաճախումը կամավոր էր)։ Նրա հորեղբոր որդին՝ Ուիլյամ Ֆոքսը (անգլ. William Darwin Fox) ծանոթացնում է նրան միջատաբանությանը և մտերմացնում է մի շարք անձանց հետ, ովքեր տարված էին միջատների հավաքածուներով։ Արդյունքում Դարվինի մոտ արթնանում է բզեզներ հավաքելու կիրք։ Նույն Դարվինը իր հետաքրքրությունները հաստատելու համար բերում է հետևյալ պատմությունը. «Մի անգամ ծառից պոկելով հին կեղևի կտոր, ես տեսա երկու արտասովոր բզեզներ, ես յուրաքանչյուր ձեռքով վերցրեցի մեկական բզեզ, բայց ես տեսա երրորդին, ինչ-որ նոր տեսակի, որին ես ի վիճակի չէի բաց թողնել և ես այն բզեզին, որը աջ ձեռքում էր դրեցի բերանս։ Բայց ավաղ նա բաց թողեց ինչ-որ չափազանց այրիչ հեղուկ, որը այնպես վառեց լեզուս, որ ես ստիպված էի թքել բզեզին և ես կորցրեցի նրան այնպես, ինչպես երրորդին»։ Որոշ նրա ձեռքբերումները տպագրվեցին Ստիվենսի (անգլ. James Francis Stephens) «Բրիտանական միջատաբանության նկարազարդումները» գրքում՝ անգլ. «Illustrations of British entomology»:

 
Գենսլոու Ջոն Ստիվեն

Նա դառնում է բուսաբանության պրոֆեսոր Ջոն Ստիվեն Գենսլոու (անգլ. John Stevens Henslow) հետևորդը և մոտիկ ընկերը։ Շնորհիվ Գենսլոուի հետ ծանոթությանը նա ծանոթանում է ուրիշ առաջատար բնագետների հետ, իրենց շրջանակներում հայտնի դառնալով որպես. «այն ով զբոսնում է Գենսլուի հետ» (անգլ. «the man who walks with Henslow»)։ Երբ մոտենում է քննությունները Դարվինը կենտրոնանում է ուսման վրա։ Այդ ժամանակ նա կարդում է Վիլյամ Պալեիի (անգլ. William Paley) «Քրիստոնեության ապացուցումը» (անգլ. «Evidences of Christianity»), ում լեզուն և շարադրանքը հիացնում են Դարվինին։ Ուսման վերջում 1831 թ. հունվարին Դարվինը լավ առաջադիմել էր աստվածաբանությունում, ուսումնասիրել էր գրականության դասականներին, մաթեմատիկան և ֆիզիկան և հաջողությամբ 178 քննություն հաջող հանձնողներից նա ցուցակում 10-րդն էր։ Դարվինը մնում է Քեմբրիջում մինչև հունիս։ Նա ուսումնասիրում է Պալեի «Բնական աստվածաբանություն» (անգլ. «Natural Theology») աշխատանքը, ուր հեղինակը բերում է աստվածաբանական փաստարկներ բնության էության բացատրմանը, բացատրելով ադապտացիան բնության օրենքների միջոցով, որպես Աստծո ազդեցություն։ Նա կարդում է Գերշիլի գիրքը, որտեղ նկարագրված էր բնական փիլիսոփայության գերագույն նպատակը, որպես օրենքների ըմբռնում ինդուկցիոն դատողության միջոցով, որը հիմնված էր հետազոտությունների վրա։ Հատուկ ուշադրություն է դարձնում Ալեքսանդր ֆոն Գումբոլդտի «Անձնական պատմություն» (անգլ. «Personal Narrative») գրքին, ուր հեղինակը նկարագրում է իր ճանապարհորդությունները։ Տեներիֆե կղզու նկարագրությւոնը, որը բերում է Գումբոլդտը, Դարվինին և նրա ընկերներին վարակում են գաղափարով ուսումն ավարտելուց հետո մեկնել այնտեղ, որպեսզի արևադարձային պայմաններում զբաղվեն բնական պատմությամբ։ Դրան պատրաստվելու համար նա նա Ադամ Սեջվիկի (անգլ. Adam Sedgwick) մոտ սովորում է երկրաբանական կուրսում ևամռանը նրա հետ մեկնում է Ուելս. ցեղերի քարտեզագրմանը։ Երկու շաբաթ անց վերադառնալով Հյուսիսային Ուելոսվ կարճատև ուղևորությունից, նա գտնում է նամակ Գենսլոուից, ուր նա Դարվինին ներկայացնում է « Բիգլի» կապիտանին՝ Ռոբերտ Ֆիցրոյին, որպես համապատասխան մարդ բնագետի չվարձատրվող պաշտոնին, ում հրամանատարության տակ չորս շաբաթ անց պետքի սկսվի արշավը դեպի Հարավային Ամերիկայի ափերը։ Դարվինը պատրաստ էր ընդունել առաջարկը, բայց նրա հայրը դեմ էր նման տեսակի արկածներին, քանի որ կարծում էր երկամյա ճամփորդությունը ոչ այլ ինչ է, քան ժամանակի դատարկ վատնում։ Բայց նրա մորեղբոր Ջոզան Վեջվուդ II (անգլ. Josiah Wedgwood II) միջամտումը համոզում է իր հորը տալ համաձայնություն։

Բնագետի ճամփորդությունը «Բիգլ» նավի վրա 1831-1836

խմբագրել
 
«Բիգլը» կատարում էր Հարավային Ամերիկայի ջրափնյա գծի նկարահանումը, Դարվինը սկսեց կազմել տեսություններ նրան շրջապատող բնության հրաշքների մասին

Համալսարանը ավարտելուց հետո 1831 թվականին Դարվինը, որպես բնագետ շուրջերկրյա ճամփորդության է գնում թագավորական նավատորմի արշավային «Բիգլ» նավով, որտեղից Անգլիա է վերադարձել միայն 1836 թ. հոկտեմբերի 2-ին։ Ճանապարհորդությունը տևել է 5 տարուց ոչ պակաս։ Ժամանակի մեծ մասը Դարվինը անց էր կացնում ափին, ուսումնասիրելով երկրաբանություն և հավաքելով բնական պատմության հավաքածու, այն ժամանակ, երբ «Բիգլը» Ֆիցրոյի գլխավորությամբ ափի հիդրոգրաֆիկական և քարտեզագրական նկարահանումներ էր իրականացնում։ Ճամփորդության ժամանակ նա հանգամանորեն գրի էր առնում իր հետազոտումները և տեսական երեսպատումները։ Ժամանակ առ ժամանակ, երբ դրա համար հարմար պահ էր ստեղծվում Դարվինը նշումների պատճենը ուղարկում էր Քեմբրիջ նամակների հետ միասին, որոնք ներառում էին իրենց մեջ օրագրի տարբեր մասերի պատճենները ազգականների համար։ Ճամփորդության ժամանակ նա կատարել է մի շարք տարբեր շրջանների երկրաբանական նկարագրում, հավաքել կենդանիների կոլեկցիա, նաև կատարել է ծովային անողնաշարների արտաքին կառուցվածքի և անատոմիայի կարճ նկարագրում։ Ուրիշ ոլորտներում, ուր Դարվինը անտեղյակ էր, նա իրեն ցուցաբերեց, որպես հմուտ կոլեկցիոներ՝ հավաքելով նմուշներ, որպեսզի մասնագետները ուսումնասիրեն։ Չնայած հաճախ շատ վատ ինքնազգացողությանը կապված ծովային հիվանդության հետ Դարվինը շարունակում էր իր ուսումնասիրությունները նավամատույցի վրա. նրա կենդանաբանական նմուշների մեծ մասը եղել են ծովային անողնաշարաների մասին, որոնց նա կոլեկցիա էր հավաքում և նկարագրում ծովի հանդարտման ժամանակ։ Առաջին կանգառի ժամանակ Սանտյագոյի ափերի մոտ, Դարվինը մի հետաքրքիր երևույթ է նկատում՝ հրաբխային քարաժայռեր խեցիներով և մարջաններով, որոնք լավայի բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ վերածվել էին սպիտակ պինդ լեռնատեսակի։ Ֆիցրոյը նրան է տալիս Չառլզ Լայելի «Երկրաբանության հիմքերը» (անգլ. ”Principles of Geology”) գրքի առաջին հատորը, ուր հեղինակը ձևակերպում է ունիֆորմիզմի կոնցեպցիաները երկար ժամանակահատվածում երկրաբանական փոփոխությունների մեկնաբանության միջոցով։ Եվ արդեն առաջին հետազոտությունները, որը կատարվել է Դարվինի կողմից «Կանաչ Հրվանդան»ի կղզիների վրա Սանտյագոյում, ցույց տվեցին մեթոդի գերազանցությունը, որը կիրառվել էր Լայելի կողմից։ Հետագայում Դարվինը ընդունում և օգտագործում է Լայելի մոտեցումը երկրաբանության գրքի գրառման տեսական մոտեցումների և անդրադարձների համար։

 
«Բիգլ» նավի ճամփորդությունը

Պունտա Ալտա վայրում, որը Պատագոնիայում է, նա կարևոր հայտնագործություն է անում։ Դարվինը հայտնաբերում է քարացած անհետացած հսկայական կաթնասուն։ Գտածոյի կարևորությունը ընդգծվում է նրանում, որ կենդանու մնացորդները գտնվեցին հանքատեսակներում նոր տեսակի փափկամարմնու խեցիների կողքին, ինչը անուղղակիորեն ցույց է տալիս ոչ վաղուցվա անհետացումը՝ առանց կլիմայի փոփոխության հատկանիշների կամ աղետների։ Նա բնորոշում է գտածոն, որպես քիչ հայտնի մեգատերիա /мегатерия /ոսկրե զրահով, որը առաջին հայացքից նման էր տեղական զրահակրի հսկայական վարկածին։ Այդ գտածոն մեծ հետաքրքրություն առաջացրեց, երբ հասավ Անգլիայի ափերին։ Տեղական գաուչոների հետ երկրի ներքին շրջանները ուղևորվելիս երկրաբանությունը նկարագրելու և բրածո մնացորդների հավաքածու հավաքու ժամանակ նա ձեռք է բերում պատկերացումներ, հեղաշրջման ժամանակահատվածում բնիկ ազգությունների և գաղութարարների փոխհամագործակցության սոցիալական, քաղաքական և մարդաբանական տեսանկյունների մասին։ Նա նաև նկատում է, որ նանդու ջայլամի երկու տարատեսակները ունեն տարբեր, բայց վերածածկվող արեալներ։ Շարժվելով դեպի հարավ, նա հայտնաբերում է աստիճանաձև հարթավայրեր՝ ծածկված կոկանով և փափկամորթու խեցիներով, նման ծովային սարահարթերի՝ արտացոլելով ցամաքի բարձրացման շարքը։ Կարդալով Լայելի երկրորդ հատորը, Դարվինը ընդունում է նրա տեսակետը տեսակների «ստեղծման կենտրոնի» վերաբերյալ, բայց նրա գտածոները և դատողությունները ստիպում են նրան կասկածի տակ առնել Լայելի գաղափարները տեսակների անհետացման և հարատևության վերաբերյալ. Նավամատույցի վրա գտնվում էին երեք հրոերկրացիներ, որոնց Անգլիա էին տեղափոխել «Բիգլի» անցած արշավի ժամանակ 1830 թվականի փետրվարին։ Անգլիայում մեկ տարի անցկացնելուց հետո նրանք ետ են վերադարձվել Հրո Երկիր, որպես քարոզիչներ։ Դարվինը համարեց նրանց քաղաքակիրթ, բարեկամական, այն ժամանակ, երբ իրենց ցեղակիցները «խեղճ, անկում ապրած վայրենիներ» երևացին, ճիշտ այնպես, ինչպես միմյանցից տարբերվում են ընտանի և վայրի կենդանիները։ Դարվինի համար այդ տարբերությունները առաջին հերթին ցուցադրեցին քաղաքավարության գերազանցության նշանակությունը, բայց ոչ ռասայական անլիարժեքությունը։ Ի տարբերություն իր գիտնական ընկերների, նա արդեն մտածում էր, որ մարդու և կենդանու միջև անհաղթահարելի անդունդ գոյություն չունի։ Մեկ տարի անց այդ առաքելությունը լքված էր։ Հրոերկրացին, ում անվանել էին Ջիմի Բուտոն (անգլ. Jemmy Button) սկսել էր ապրել այնպես ինչպես մյուս աբորիգենները. նա ուներ ուներ կին և չուներ ոչ մի ցանկություն վերադառնալ Անգլիա։

Չիլիում Դարվինը դառնում է ուժեղ երկրաշարժի ականատես և տեսնում է նշաններ, որոնք մատնանշում էին, որ հողը հենց նոր բարձրացել է։ Այդ բարձրացած հողի շերտը ներառում էր երկփեղկանի կակղամորթու խեցիներ, որոնք գտնվում էին բարձր մակընթացության մակարդակից բարձր։ Անդերի բարձրավայրերում նա նույնպես հայտնաբերել է կակղամորթու խեցիներ և մի քանի տեսակ գտածո ծառեր, որոնք սովորաբար աճում են ավազոտ լողափներում։ Իր տեսական մտորումները բերեցին նրան, որ ցամաքի բարձրացման ժամանակ խեցիները գտնվում էին բարձր սարերում, իսկ ծովային հատակի հատվածների իջեցման ժամանակ օվկիանոսային կղզիները անցնում են ջրի տակ և այդ ժամանակ կղզիների շուրջ առափնյա բուստախութերից կազմավորվում են արգելախութեր, հետագայում ատոլներ / մարջանի մանեկաձև կղզի/: Գալապագոսյան կղզիներում Դարվինը նկատեց, որ ծայրահավիկի /семейства пересмешниковых/ ընտանիքից որոշ ներկայացուցիչներ տարբերվում են այդպիսիներից Չիլիում և տարբերվում են իրարից տարբեր կղզիներում։ Նաև նա լսել էր, որ ցամաքային կրիաների զրահները թեթևակի տարակերպվում են ձևով՝ մատնացույց անելով ծագման կղզին։ Ավստրալիայում տեսած պարկավոր կենգուրույանման առնետները/ շիկամկները և բադակտուցները այնպիսի արտասովոր էին, որ Դարվինը եկավ այն մտքին որ ամենաքիչը երկու ստեղծող են միաժամանակ աշխատել այս աշխարհը ստեղծելիս.: Նա գտավ, որ Ավստրալիայի աբորիգենները «բարեկիրթ են և հաճելի» նկատեց, եվրոպական գաղութացման ճնշման տակ, նրանց թվաքանակի արագ կրճատումը։ «Բիգլը» հետազոտում էր Կոկոսյան կղզիների ատոլները / մարջանի մանեկաձև կղզի/ նպատակ ունենալով պարզաբանել նրանց ձևավորման մեխանիզմները։ Այդ հետազոտության հաջողությունը շատ բանում որոշված էր Դարվինի տեսական մտորումներով։ Ֆիցրոյը սկսել էր գրել պաշտոնական փոխադրություն Բիգլի ճամփորդության մասին և Դարվինի օրագիրը ընթերցելուց հետո, նա առաջարկում է այն ներառել հաշվետվության մեջ։ Իր ճամփորդության ժամանակ Դարվինը եղել է Տեներիֆե կղզում, Կանաչ Հրվանդանի կղզիներում, Բրազիլիայի ափերին, Արգենտինայում, Ուրուգվայում, Հրո Երկրում, Թասմանիայում, Կոկոսյան կղզիներում, որտեղից բերեց մեծ քանակի հետազոտություններ։ Արդյունքները նա շարադրել է իր գործերում՝ «Բնագետի որոնումների օրագիրը» (The Journal of a Naturalist, 1839), «Բիգլ» նավի վրա ճամփորդության կենդանաբանությունը» (Zoology of the Voyage on the Beagle, 1840), «Կորալյան խութերի կառուցվածքը և բաշխումը» (The Structure and Distribution of Coral Reefs, 1842); Առաջին հետաքրքիր բնական երևույթներից, որ Դարվինը նկարագրել էր իր գիտական գրականության մեջ, եղել են պենինտենտես հատուկ ձևի սառցե բյուրեղները, որոնք առաջանում են Անդերում սառցադաշտի մակերեսի վրա։

Դարվինը և Ֆիցրոյը

խմբագրել
 
Կապիտան Ռոբերտ Ֆիցրոյ

Նախքան ճամփորդության գնալը Դարվինը հանդիպում է Ֆիցրոյի հետ։ Հետագայում կապիտանը հիշում է այդ հանդիպումը և ասում, որ Դարվինը իր քթի ձևի պատճառով վտանգված էր մերժված լինելու։ Լինելով Լաֆատերի ուսման հետևորդը, նա ենթադրում էր, որ գոյութուն ունի մարդու բնավորության և արտաքին գծերի կապ ու այդ պատճառով կասկածում էր, որ այդպիսի քթով մարդը՝ ինչպիսին Դարվինինն է, կարող է տիրապետել բավականին էներգիայով և վճռականությամբ ճամփորդություն կատարելու համար։ Չնայած նրան, որ «Ֆիցրոյը անտանելի բնույթի տեր էր, նա տիրապետում էր վեհանձն գծերով. եղել է պարտքին հավատարիմ, չափազանց մեծահոգի, խիզախ, համարձակ, տիրապետում էր անզուսպ էներգիայով, բոլոր նրանց անկեղծ ընկերն էր, ով գտնվում էր իր ղեկավարության տակ»։ Ինքը՝ Դարվինը, նշում է, որ կապիտանի վերաբերմունքը իր նկատմամբ շատ լավ էր «բայց հաշտ ապրել այդ մարդու հետ այն մոտիկությունից, որը անխուսափելի էր մեզ համար. նավասենյակում երկուսով մի սեղանի շուրջ ճաշելիս շատ դժվար էր։ Մի քանի անգամ մենք գժտվեցինք, քանի որ բորբոքվելով նա կորցնում էր դատելու ընդունակությունը»։ Այնուամենայնիվ, նրանց միջև լինում էին քաղաքական տեսակետների հողի վրա լուրջ տարաձայնություններ։ Ֆիցրոյը համոզված կոնսերվատոր էր, նեգրերի ստրկության պաշտպան, խրախուսում էր անգլիական կառավարության հետադիմական գաղությային քաղաքականությունը։ Ֆիցրոյը լինելով ծայրաստիճան կրոնական մարդ, եկեղեցու դավանության անառարկելի կողմնակիցը, ի վիճակի չէր հասկանալ Դարվինի կասկածները տեսակների հարատևության հարցում։ Հետագայում, նա զայրացել էր Դարվինի վրա նրա համար, որ նա այդպիսի սրբապիղծ գիրք է տպագրել /նա դարձել էր եկեղեցական/, ինչպիսինն է «Տեսակների ծագումը»։

Գիտական գործունեությունը վերադարձից հետո

խմբագրել

1838-1841 թվականներին Դարվինը եղել է Լոնդոնի երկրաբանական ընկերության քարտուղար։ 1839 թվականին ամուսնացել է, իսկ 1842 թվականին ամուսինները Լոնդոնից տեղափոխվել են Դաուն /ՔենԹ կոմսություն/, որտեղ մշտապես սկսեցին ապրել։ Այստեղ Դարվինը վարում էր գիտնականի և գրողի մենավոր և չափավոր կյանք։

Դարվինի հիմնական գիտական աշխատությունները

խմբագրել

Վաղ աշխատանքները (մինչ «Տեսակների ծագումը»)

խմբագրել

Շուտով վերադարձից հետո Դարվինը մի գիրք է տպագրում, որը հայտնի է համառոտ վերնագրով «Բնագետի ճամփորդությունը աշխարհի շուրջը „Բիգլ“» նավի վրա։ Նա մեծ հաջողություն է ունեցել և երկրորդ ընդլայնված տպագրումը թարգմանվել է բազմաթիվ եվրոպական լեզուներով և մի քանի անգամ վերահրատարակվել է։ Դարվինը իր մասնակցությունն է ունեցել նաև «Ճամփորդության կենդանաբանություն» հինգ հատորանոց մենագրության գրման մեջ։ Որպես կենդանաբան Դարվինը իր ուսումնասիրության առարկա է դարձրել բեղոտանի խեցգետիններին, և շուտով դառնում է աշխարհի ամենալավ մասնագետը այդ ոլորտում։ Նա գրել է և տպագրել է «Բեղոտանի խեցգետիներ» (Monograph on the Cirripedia, 1851 - 1854) չորս հատորանոց մենագրությունը, որից կենդանաբանները օգտվում են մինչ այսօր։

«Տեսակների ծագման» գրման և հրատարակման պատմությունը

խմբագրել

1837 թվականից Դարվինը օրագիր է վարում, որում գրի էր առնում տնային կենդանիների և բույսերի կարգերի տվյալները, նաև բնական ընտրության դիտումները։ 1842 թ. նա գրում է առաջին նկարագիրը տեսակների առաջացման մասին։ Սկսած 1855 թվականից նամակագրույթուն է ունենում ամերիկացի բուսաբան Գրեմի հետ, որին երկու տարի անց շարադրեց իր գաղափարները։ Անգլիացի բնագետ և երկրաբան Լայելի ազդեցության տակ Դարվինը 1856 թ. սկսում է նախապատրաստել գրքի երրորդ ընդլայնված տարբերակը։ 1858 թվականի հունիսին, երբ աշխատանքը կիսով չափ կատարված էր, նա անգլիացի բնագետ Ա.Ռ. Ուոլեսից նամակ է ստանում վերջինիս ձեռագրերի հոդվածով։ Այդ հոդվածում Դարվինը գտնում է բնական ընտրության իր սեփական տեսության համառոտ շարադրանքը։ Երկու բնագետներն անկախ և միաժամանակ մշակել էին նույնատիպ տեսություններ։ Երկուսի վրա էլ իր ազդեցությունն էր թողել ազգաբնակչության մասին Տ. Ռ. Մալտուսի աշխատանքը, երկուն էլ ուսումնասիրել էին ֆլորա, ֆաունա և մի խումբ կղզիների երկրաբանական կազմավորումները և հայտնաբերել էին շոշոփելի տարբերություններ նրանցում բնակկեցված տեսակների միջև։ Դարվինը Լայելին է ուղարկում Ուոլեսի ձեռագիրը իր սեփական նկարագրի հետ միասին՝ երկրորդ տարբերակի ուրվագծերով (1844) և Գրեյին (1857) ուղարկված իր նամակի պատճենով Լայելը խորհրդի համար դիմեց անգլիացի բուսաբան Ջոզեֆ Ջուկերին և 1859 թվականի հուլիսի 1-ին նրանք միասին Լոնդոնում Լինևսկու ընկերությանը ներկայացնում են իրենց աշխատանքները։ 1859 թվականին Դարվինը տպագրում է «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ բարենպաստ տեսակների պահպանումը կյանքի պայքարում» (The Effects of Cross- and Self-Fertilization in the Vegetable Kingdom, 1876). գործը, որտեղ նա ցույց է տալիս կենդանիների և բույսերի փոփոխականությունը, նրանց բնական ծագումը ավելի վաղ տեսակներից։

Ուշ աշխատանքները («Տեսակների ծագումից» հետո)

խմբագրել
 
1869 թվականի նկար

1868 թ. Դարվինը տպագրում է իր երկրորդ աշխատանքը՝ կապված էվոլյուցիայի տեսության հետ- «Բույսերի և կենդանիների փոփոխումը տնային պայմանում », ուր մտել են օրգանիզմի էվոլյուցիայի անթիվ օրինակներ։ 1871 թ. լույս է տեսնում Դարվինի ևս մեկ կարևոր աշխատանք՝ «Մարդու ծագումը և սեռական ընտրությունը», որտեղ Դարվինը բերում է փաստարկներ հօգուտ մարդու բնական ծագմանը կենդանուց (կապկանման նախնիներից)։ Դարվինի մյուս հայտնի ուշ աշխատանքներից է «Խոլորձների փոշոտումը», «Էմոցիաների արտահայտումը մարդու և կենդանիների մոտ», «Խաչաձև փոշոտման և ինքնափոշոտման գործողոթյունը բուսական աշխարհում»։

Դարվինը և կրոնը

խմբագրել
 
Դարվինի աղջկա՝ Էննիի մահը, 1851 թվականին եղավ վերջին կաթիլը, որը կանխում է արդեն իսկ կասկածող Դարվինին ամենաբարելավ Աստծու գաղափարից

Դարվինը ծագումով նոնկոնֆորմիստական շրջապատից էր։ Թեև նրա ընտանիքի որոշ անդամները ազատախոհ էին, բացահայտորեն ժխտում էին հին ավանդական կրոնական հավատալիքները, ինքը սկզբից կասկածի չէր ենթարկում Աստվածաշնչի բառացի իսկությունը։ Նա այցելել է անգլիական դպրոց, հետո Քեմբրիջում ուսումնասիրել է անգլիական աստվածաբանություն, որպեսզի դառնա պաստոր /բողոքանների քահանա/ և միանգամայն համոզված էր Վիլյամ Պեյլի վախճանաբանական փաստարկներին, որի համաձայն բանական համասարքը /разумное устройство/, որը տեսանելի է բնության մեջ, ապացուցում է Աստծո գոյությունը։ Բայց նրա հավատը սկսեց տատանվել «Բիգլի» վրա ճամփորդելիս։ Նա կասկածի էր ենթարկում իր տեսածը՝ զարմանալով հմայիչ, խորջրյա էակներով, որոնք ստեղծված էին այնպիսի խորքերում, որտեղ ոչ ոք չէր կարող հիանալ նրանց տեսքով, սասանվելով իշամեղու տեսնելուց, որոնք կաթվածահար էին անում թրթուռներին, ովքեր պետք է սնունդ լինեին իրենց թրթուռների համար։ Վերջին օրինակում նա տեսավ ակնհաւտ հակասություն Պեյլիի աշխարհակառուցվածքի պատկերացումներում։ Ճամփորդելով «Բիգլի» վրա Դարվինը դեռ հավատարիմ էր մնում խիստ հետևողական հայացքներին և միանգամայն կարող էր վկայակոչել Աստվածաշնչի հեղինակությանը բարոյականության հարցերում, բայց աստիճանաբար սկսեց վերանայել ստեղծման պատմությունը, այն տեսքով, որով նա ներկայացված է Հին Կտակարանում, որպես սուտ և վստահության ոչ արժանի. «…ելել եմ այն գիտակցմանը, որ Հին Կտակարանը իր աշխարհի սուտ պատմության ակնհայտությամբ, իր բաբելոնական աշտարակով, ծիածանով, որպես պատգամի խորհրդանիշ և այլն, … արժանի են վստահության նույն չափով, ինչքան հնդիկների սրբազան գրքերը կամ որևէ վայրենու հավատալիքները»։

Վերադառնալուց հետո, նա սկսել էր տեսակների փոփոխման ապացույցների հավաքումը։ Նա գիտեր, որ իր կրոնական բնագետ ընկերները նման հայացքները համարում են հերետիկոսություն, որոնք քայքայում են սոցիալական կանոնների հրաշալի բացատրությունները, և գիտեր, որ նման հեղափոխական գաղափարները կընդունվեն էլ ավելի ոչ հյուրընկալ, այն ժամանակ, երբ անգլիական եկեղեցու դիրքերը հայտնվեցին արմատական աթեիստների և դիսենտերների կրակի տակ։ Գաղտնի մշակելով իր բնական ընտրության տեսությունը, Դարվինը կրոնի մասին անգամ գրում է, որպես կենդանի մնալու ցեղական ռազմավարություն՝ հավատալով Աստծուն, ինչպես գերագույն էությանը, ով որոշում է այս աշխարհի օրենքները։ Նրա հավատը աստիճանաբար թուլացել էր ժամանակի ընթացքում և 1851 թվականին Էննիի մահվանից հետո Դարվինը կորցնում է հավատը քրիստոնեության նկատմամբ։ Նա շարունակում է տեղական եկեղեցուն օգնություն ցուցաբերել և օգնում է ծխականներին ընդհանուր գործերում, բայց կիրակի օրերին, երբ ամբողջ ընտանիքը ուղևորվում էր եկեղեցի, նա գնում էր զբոսանքի։ Հետագայում, երբ իրեն հարցնում էին կրոնական հայացքներից Դարվինը գրում էր, որ երբեք աթեիստ չի եղել այն իմաստով, որ Աստծո գոյությունը չի ժխտել և ընդհանուր առմամբ «ճիշտ կլիներ իմ միտքը նկարագրել, որպես ագնոստիկական»։

Միաժամանակ Դարվինի առանձին արտահայտումները կարելի է գնահատել որպես աթեիստական կամ դեիստական։ «Տեսակների ծագման» վեցերորդ հրատարակումը (1872) ավարտվում է դեիզմի ոգով. « Առկա է վեհություն այն տեսակետում, որով կյանքն իր տարբեր դրսևորումներով Ստեղծողը ի սկզբանե ներշնչել է մեկ կամ սահմանափակ թվով ձևերում, այն ժամանակ, երբ մեր մոլորակը շարունակում է պտտվել համաձայն ձգողականության անփոփոխ օրենքների, և նման պարզ սկզբունքից զարգանում է և շարունակում է զարգանալ ամենագեղեցիկ և ամենազարմանալի ձևերի անսահման թիվը»։ Միևնույն ժամանակ Դարվինը նշում էր, որ բանական ստեղծման պատկերացումը, որպես սկզբնապատճառ «ինձ ղեկավարել է այն ժամանակ, երբ ես գրում էի « Տեսակների ծագումը», հենց այդ պահից նրա նշանակությունը ինձ համար սկսեց շատ դանդաղ, ոչ շատ երկար տատանումներից հետո, ավելի ու ավելի թուլանալ»։ Որպես աթեիստական կարելի է գնահատել Դարվինի արտահայտումները Գուրկերին ուղղված նամակում (1868/. «…ես համաձայն չեմ, որ հոդվածը անվրեպ է, ես հրեշային եմ գտնում հաստատումը, իբրև թե կրոնը ուղղված չէ գիտության դեմ … բայց երբ ես ասում եմ թե այն սխալ է, ես վստահ չեմ, արդյոք չէր լինի ողջամիտ գիտության մարդկանց համար ամբողջությամբ անտեսել կրոնի ամբողջ բնագավառը»։ «Ինքնակենսագրությունում» Դարվինը գրել է. «Այդպես կամաց-կամաց իմ հոգու մեջ սողոսկեց անվստահությունը և ես վերջիվերջո դարձա անհավատ։ Բայց դա տեղի էր ունենում այնքան դանդաղ, որ ես չէր զգում ոչ մի վշտացում, և այլևս երբեք մեկ վայրկյանով էլ թերահավատություն չէի զգում իմ եզրակացության ճշտության մեջ։ Եվ, իրոք, ես ի վիճակի չէի հասկանալ, թե ով կարող էր ցանկանալ, որպեսզի քրիստոնեական ուսուցումը լիներ ճշմարիտ և եթե այդպես է ուրեմն այդ հասարակ տեսքտը /Ավետարանը/ ցույց է տալիս, որ անհավատ մարդիկ՝ իսկ այդ թվում պետք է ներառվեն իմ հայրը, եղբայրը և իմ բոլոր լավ ընկերները, պետք է պատիժ կրեն:։ Գարշելի ուսուցում»։

Իր պապիկի՝ Էռազմ Դարվինի կենսագրությունը գրելիս Չարլզը հիշեցնում է սուտ լուրերի մասին, համաձայն որի Էռազմը մահվան մահճում Աստծուն է աղերսել։ Չարլզը իր պատմվածքը եզրափակում է հետևյալ բառերով. «Այսպիսինն են եղել քրիստոնեական զգացումները այս երկրում 1802 թվականին։ Մենք կարող ենք ծայրահեղ դեպքում հուսալ, որ ոչ մի նման բան էլ գոյություն չունի»։ Չնայած բարեմաղթանքներին նմանատիպ պատմություններ նույնպես ուղեկցում էին Չարլզի վախճանը։ Նրանցից ամենամեծ հռչակ է ստացել անգլիացի քարոզչուհի, այսպես կոչված «Լեդի Հուպի պատմությունը» տպագրված 1915 թվականին, որտեղ հաստատվել է, որ Դարվինը ենթարկվել է կրոնական դարձումի հիվանդության ընթացքում մինչև վախճանը։ Նմանատիպ պատմություններ ակտիվ տարածվում էին տարբեր տիպի կրոնական խմբերի կողմից և վերջիվերջո ձեռք են բերել քաղաքային առասպելների կարգավիճակ, բայց դրանք Դարվինի երեխաների կողմից ժխտվել են և պատմաբանների կողմից դեն են նետվել, որպես անհիմն։

Ամուսնություն, երեխաներ

խմբագրել

1839 թ. հունվարի 29-ին Դարվինը ամուսնանում է մորեղբոր աղջկա՝ Էմմա Վեջվուրդի հետ։ Ամուսնության արարողությունը անցկացվել է Անգլիական եկեղեցու ավանդակարգով և ունիթորական ավանդակարգին համապատասխան։ Զույգը սկզբում ապրում էր Լոնդոնի Գովեր Սթրիթում / Gower Street/, հետո 1842 թվականի սեպտեմբերի 17-ին տեղափոխվեց Դաուն /Քենթ կոմսություն/: Դարվինները ունեին 10 երեխա, որից երեքը մահացել են վաղ հասակում։ Երեխաներից և թոռներից շատերը իրենք էլ հասել են նշանակալի հաջողությունների։

  • Վիլյամ Էրասմուս Դարվին (Դեկտեմբերի 27, 1839 - 1914)
  • Էնի Էլիզաբեթ Դարվին (անգլ. Anne Elizabeth Darwin, մարտի 2, 1841 - ապրիլի 22, 1851)
  • Մարի Էլյանոր Դարվին (սեպտեմբերի 23, 1842-Հոկտեմբերի 16, 1842)
  • Հենրիեթա Էմմա «Etty» Desty (սեպտեմբերի 25, 1843 - 1929)
  • Ջորջ Գովարդ Դարվին անգլ. George Howard Darwin (հուլիսի 9, 1845 - դեկտեմբերի 7, 1912)
  • Էլիզաբեթ «Bessy» Դարվին (հուլիսի 8, 1847 - 1926)
  • Ֆրանսիզ Դարվին (Օգոստոսի 16, 1848-Սեպտեմբերի 19, 1925)
  • Լեոնարդ Դարվին (Հունվարի 15, 1850-Մարտի 26, 1943)
  • Հորաս Դարվին (Մայիսի 13, 1851-Սեպտեմբերի 29, 1928)
  • Չառլզ Վորինգ Դարվին (Դեկտեմբերի 6, 1856-Հուլիսի 28, 1858)

Երեխաներից ոմանք հիվանդոտ էին կամ թույլ, և Դարվինը վախենում էր, որ դրա պատճառը իր և Էմմայի արյունակից ազգակցական կապն էր, որը տեղ է գտել իր՝ սերունդների հիվանդոտությունը մերձավորների խաչասերումից և հեռավոր խաչասերումների առավելությունները նկարագրող աշխատություններում։

Պարգևներ և պատվանշաններ

խմբագրել

Դարվինը արժանացել է բազմաթիվ պարգևների Մեծ Բրիտանիայի գիտական ընկերություններից և ուրիշ եվրոպական երկրներից։ Դարվինը մահացել է Դաունում /Կենտի կոմսություն/ 1882 թվականի ապրիլի 19-ին։

Հասկացություններ, որոնք կապված են Դարվինի անվան հետ, բայց որոնց նա չի մասնակցել

խմբագրել

Մեջբերումներ Դարվինի խոսքերից

խմբագրել
  • «Չկա ոչինչ ավելի նշանակալի, քան կրոնական անվստահության կամ ռացիոնալիզմի տարածումը՝ իմ կյանքի երկրորդ կեսում»
  • «Չկա ապացույց այն բանում, որ մարդն ի սկզբանե օժտված է հավատով ամենահզոր Աստծո գոյությանը»
  • «Ինչքան շատ ենք մենք ճանաչում բնության անփոփոխ օրենքները, այնքան ավելի անհավատալի են դառնում մեզ համար հրաշքները»
  • «Առկա է վեհություն այն տեսակետում, որով կյանքն իր տարբեր դրսևորումներով Ստեղծողը ի սկզբանե ներշնչել է մեկ կամ սահմանափակ թվով ձևերում... նման պարզ սկզբունքից առաջանում են և շարունակում են առաջանալ անսահման ձևեր՝ ամենագեղեցիկ և ամենակատարյալ»
  • «Կարմրելու ունակությունը մարդկային բոլոր ունակություններից ամենամարդկայինն է»
  • «Երբեք ընկերություն մի արա մի մարդու հետ, ում չես կարող հարգել»
  • «Մարդը, ով ժամանակի մի հատվածը համարձակվում է ապարդյուն ծախսել, դեռևս չի գիտակցել կյանքի գինը»

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Ռուսական ուղղափառ եկեղեցու հոգևորականությունը թշնամանքով ընդունեց Չ. Դարվինի ուսմունքը, որովհետև այն համարում էին կրոնի հիմունքները խախտող։ Դարվինի աշխատանքները հետապնդվում էին և ոչնչացվում։ Քահանաները պայքարելով ընդդեմ Դարվինի ուսմունքի դարվինիզմի դեմ էին հանդես գալիս իրենց քարոզներում, տպագրում էին գրքեր, հոդվածնր պարբերագրերում, Դարվինի ուսմունքը անվանում էին «աստվածանարգ», փորձում էին ապացուցել ոչ գիտական մոտեցումը, մեղադրում էին բարոյականության կործանման մեջ։ Եկեղեցական ծխական դպրոցներում ուսուցիչ-քահանաները ներշնչում էին երեխաներին, որ Դարվինի ուսմունքը հերետիկոսական է, որովհետև նա հակասում է Աստվածաշնչին, իսկ ինքը՝ Դարվինը աստվածուրաց մարդ է, ով ըմբոստացել է ընդդեմ Սուրբ գրքի։

Տես նաև

խմբագրել

Մեջբերված գրականություն

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 http://link.springer.com/content/pdf/10.1007/978-1-4020-5818-9_7.pdf
  5. 5,0 5,1 5,2 Bedroom where Charles Darwin died to be opened to the public (բրիտ․ անգլ.) — 2016. — ISSN 1756-3224; 1354-4322
  6. https://www.francetvinfo.fr/monde/royaume-uni/stephen-hawking-sera-enterre-au-cote-de-newton-et-darwin-a-l-abbaye-de-westminster_2666542.html
  7. http://darwin-online.org.uk/content/frameset?pageseq=96&itemID=F1497&viewtype=side
  8. https://search.amphilsoc.org/memhist/search?creator=darwin;smode=advanced;f1-date=1869
  9. https://www.amacad.org/sites/default/files/academy/multimedia/pdfs/publications/bookofmembers/electionIndex1850-1899.pdf
  10. https://www.zsl.org/blogs/artefact-of-the-month/charles-darwin-zsl-london-zoo
  11. http://www.ras.ru/news/shownews.aspx?id=6904027a-321e-40ae-9387-6a5cfa28bf4c#content
  12. www.accademiadellescienze.it (իտալ.)
  13. 13,0 13,1 13,2 13,3 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  14. Cambridge Alumni DatabaseUniversity of Cambridge.
  15. CONOR.Sl
  16. Award winners : Copley MedalRoyal Society.
  17. https://www.orden-pourlemerite.de/mitglieder/charles-robert-darwin?m=4&u=2
  18. Premio Bressa (իտալ.)Accademia delle Scienze di Torino.
  19. https://www.universiteitleiden.nl/en/about-us/facts-and-figures/laureates
  20. https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
  21. https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
  22. 22,00 22,01 22,02 22,03 22,04 22,05 22,06 22,07 22,08 22,09 22,10 22,11 22,12 Kindred Britain
  23. John H. Wahlert (2001 թ․ հունիսի 11). «The Mount House, Shrewsbury, England (Charles Darwin)». Darwin and Darwinism. Baruch College. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26–ին-ին.

Աղբյուրները

խմբագրել

Մատենագիտություն

խմբագրել
  • 1836: A LETTER, Containing Remarks on the Moral State of TAHITI, NEW ZEALAND, &c. - BY CAPT. R. FITZROY AND C. DARWIN, ESQ. OF H.M.S. 'Beagle.' [1] Արխիվացված 2006-02-15 Wayback Machine
  • 1839: Journal and Remarks (The Voyage of the Beagle)
  • Zoology of the Voyage of H.M.S. Beagle: published between 1839 and 1843 in five volumes by various authors, Edited and superintended by Charles Darwin: information on two of the volumes - 
1840: Part I. Fossil Mammalia, by Richard Owen (Darwin’s introduction) Արխիվացված 2006-02-15 Wayback Machine
1839: Part II. Mammalia, by George R. Waterhouse (Darwin on habits and ranges) Արխիվացված 2006-02-15 Wayback Machine

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Դարվին» հոդվածին։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Դարվին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Դարվին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 317