Ջորջ Դարվին
Ջորջ Հովարդ Դարվին (անգլ.՝ George Howard Darwin, հուլիսի 9, 1845[1][2][3][…], Դաունի, Լոնդոն, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - դեկտեմբերի 7, 1912[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի աստղագետ և մաթեմատիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1879), Պետերբուրգի ԳԱ թղթանդամ (1907)։ Չարլզ Դարվինի որդին։
Ավարտել է Քեմբրիջի համալսարանը, որի բնափիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր է եղել 1883 թվականից։ Մշակել է ծովային մակընթացությունների նախահաշվարկի մեթոդները, հետազոտել մակընթացությունների ու մակընթացային շփման ազդեցությունը որպես տիեզերածնային գործոն՝ երկնային մարմինների էվոլյուցիայի պրոցեսում։ Առաջարկել է կրկնակի աստղերի գոյացման իր վարկածը և մակընթացային շփման իր տեսության հետ այն կիրառել Երկիր-Լուսին համակարգի նկատմամբ՝ եզրակացնելով, որ Լուսինը գոյացել է Երկրից պոկվելու ճանապարհով։ Զբաղվել է նաև երեք մարմնի խնդրի պարբերական լուծումների ուսումնասիրությամբ, այդ խնդրի մեկ դեպքի համար թվային մեթոդով գտել պարբերական ուղեծրերի մի շարք ընտանիքներ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 KNAW Past Members
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ http://www-history.mcs.st-andrews.ac.uk/Honours/CopleyMedal.html
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Kindred Britain
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 318)։ |