Ժորժ-Լուի Լեկլերկ դը Բյուֆոն

ֆրանսիացի գրող

Ժորժ-Լուի Լեկլերկ, կոմս դը Բյուֆոն (ֆր.՝ Georges-Louis Leclerc, Comte de Buffon. ֆրանսերեն: ) կամ պարզապես Բյուֆոն, սեպտեմբերի 7, 1707(1707-09-07)[1][2][3][…], Մոնբար, Բուրգունդիա, Ֆրանսիայի թագավորություն[4] - ապրիլի 15, 1788(1788-04-15)[4][5][6], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6]), 18-րդ դարի ֆրանսիացի բնագետ, կենսաբան, մաթեմատիկոս, փորձարար, գրող։ Անդամակցել է Փարիզի գիտությունների ակադեմիային (1733, adjoint mécanicien)[11], ֆրանսիական ակադեմիային (1753)[12][13], Լոնդոնի Թագավորական ընկերությանը (1740)[14], ընտրվել է նաև Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի (1776), արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ (1782)[15][16], ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (1768)[17]։ Պաշտոնավարել է որպես թագավորական պարտեզի (բուսաբանական այգու - Jardin du Roi, ներկայումս անվանվում է Jardin des Plantes) տնօրեն (intendant): Առաջ է քաշել և զարգացրել բուսական ու կենդանական աշխարհների միասնականության գաղափարը։ Ստեղծել է կենսաբանությանը վերաբերող ճշմարտապես գիտական և փիլիսոփայական «Բնութենական պատմություն» («Histoire naturelle, générale et particulière», 1749—1788, 36 հատորով) աշխատությունը, որն այդ տեսակետից առաջինն էր եվրոպական գիտության պատմության մեջ և ընդգրկում էր այն ժամանակներում հայտնի կաթնասունների ու թռչունների բոլոր տեսակների գիտական նկարագրությունը։ Այդ աշխատության առաջին երեք հատորների լույսընծայումը կարևոր ուղենիշ է դարձել ինչպես XVIII դարի ինտելեկտուալ պատմության, այնպես էլ գրահրատարակության պատմության մեջ[18]։ Բյուֆոնի կենդանության օրոք հրատարակված 36 հատորներին հետմահու երկու տասնամյակների ընթացքում գումարվել են լրացուցիչ հատորներ, որոնք տպագրության են պատրաստվել նրա թողած նշումների, գրառումների հիման վրա[19]։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով Բյուֆոնին կարելի է համարել 18-րդ դարի երկրորդ կեսի բնութենական պատմության հայր (Buffon was the father of all thought in natural history in the second half of the 18th century".[20]): Նա եղել է էկոլոգական հաջորդականության գաղափարը պաշտպանող առաջին բնագետներից մեկը, թեև հետագայում Փարիզի համալսարանի աստվածաբանական կոմիտեի գործադրած ճնշումներին տեղի տալով՝ ետ է կանգնել երկրաբանական պատմության և կենդանիների էվոլյուցիայի իր տեսություններից, քանի որ դրանք հակասում էին արարման աստվածաշնչյան պատումին[21][22]։

Ժորժ-Լուի Լեկլերկ դը Բյուֆոն
ֆր.՝ Georges-Louis Leclerc de Buffon
Ծնվել էսեպտեմբերի 7, 1707(1707-09-07)[1][2][3][…]
Մոնբար, Բուրգունդիա, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էապրիլի 15, 1788(1788-04-15)[4][5][6] (80 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6]
Բնակության վայր(եր)Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունբուսաբան, հրաբխագետ, թռչնաբան, ֆիզիկոս, մաթեմատիկոս, թարգմանիչ, կենսաբան, կենդանաբան, փիլիսոփա, միջատաբան, աստղագետ, գծանկարիչ, գրող և բնագետ
Գործունեության ոլորտկենսաբանություն, աշխարհագրություն և երկրաբանություն
Պաշտոն(ներ)seat 1 of the Académie française? և director of the Muséum National d'Histoire Naturelle?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[7], Լոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ստանիսլավի ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա[8]
Ալմա մատերԱնժեի համալսարան, Բուրգունդիայի համալսարան և Collège des Godrans?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][9][9] և գերմաներեն[9]
Ազդվել էNicolas Antoine Boulanger?
Պարգևներ
Ամուսին(ներ)Marie-Françoise de Saint-Belin-Malain?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Buffon
Ստորագրություն
Изображение автографа
 Georges-Louis Leclerc, comte de Buffon Վիքիպահեստում

Բյոֆոնի գիտական ժաանգությունը զգալի ազդեցություն է գործել բնագետների և հատկապես կենսաբանների հետագա սերունդների, այդ թվում՝ ականավոր գիտնականներ Ժան-Բատիստ Լամարկի, Ժորժ Կյուվիեի, Չարլզ Դարվինի վրա։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1707 թվականին Մոնբար ամրոցում, բարձրաստիճան, հարուստ պետական ծառայողի ընտանիքում։ Սովորել է Դիժոնի ճիզվիտական քոլեջում, որն ավարտել է 1726 թվականին՝ ստանալով իրավաբանի դիպլոմ։ Չնայելով ծնողների դժգոհությանը՝ որոշել է պետական ծառայության անցնելու փոխարեն իրեն նվիրել գիտությանը և 1728 թվականին ընդունվել է Անժեի համալսարան, որտեղ մաթեմատիկա ու բուսաբանություն է ուսումնասրել, ծանոթացել է Նյուտոնի գրվածքներին և, բացի այդ, մասնակցել է բժշկական դասընթացների։ Համալսարանում սովորելու առաջին տարիներին ծանոթացել ու մտերմացել է անգլիացի երիտասարդ մի արիստոկրատի՝ Քինգստոնի դուքս Էվելինի հետ։ Մենամարտում մի խորվաթ սպայի սպանելու պատճառով ստիպված է եղել կիսատ թողնել ուսումը, թաքնվել մերթ Դիժոնում, մերթ Նանտում, ապա ուղեկցել է Քինգստոնի դուքսին Ֆրանսիայի հարավում և Իտալիայի հյուսիսում վերջինիս ճամփորդության ընթացքում[23]։ Այցելել է նաև Անգլիա, որտեղ եղած ժամանակ թարգմանել է Նյոտոնի Method of Fluxions և Հեյլսի «Բույսերի վիճակագրոթյուն» աշխատությունները։ Այդ թարգմանոթյունների և մի քանի սեփական հեղնակության հոդվածների համար 27 տարեկանում ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ 1739 թ. նշանակվել է թագավորական բուսաբանական այգու տնօրեն, այդ պաշտոնը վարել մինչև իր կյանքի վերջը։ Ընդարձակել ու մեծապես հարստացրել է բուսաբանական այգին աշխարհի տարբեր ծայրերից բերված բուսանմուշներով, այգին վերածել թանգարանի ու գիտահետազոտական կենտրոնի։ Բացի այդ, 32 տարի շարունակ զբաղվել է արքայական պալատում պահվող հավաքածուների մեթոդական նկարագրությունը պատրաստելու գործով, ինչն էլ նրան դրդել է իրեն նվիրելու բնութենական պատմության մեջ խոորամուխ լինելուն։

Այս ամենի հետ մեկտեղ Լեկլերկը եղել է իր ժամանակի ճանաչված գրողներից մեկը, ով գրականության ասպարեզում մրցակցել է իր նշանավոր ժամանակակցների՝ հանրահայտ լուսավորիչներ Վոլտերի, Մոնտեսքյոյի, Դիդրոյի, Ժան-Ժակ Ռուսոյի հետ[24]։ Ի դեպ, նրան է պատկանում «Ոճը հենց ինքը՝ մարդն է» ("Le style c'est l'homme même").[25] հանրահայտ ասույթը, որ թևավոր խոսք է դարձել։

Գնահատելով Լեկլերկի գիտական վաստակը՝ Լյուդովիկոս 15-րդը նրան կոմսի տիտղոս է շնորհել, իսկ Լյուդովիկոս 16-րդը դեռ գիտնականի կենդանության օրոք նրա կիսանդրին տեղադրել է տվել արքայական պալատի բնագիտական կաբինետի անմիջականորեն մուտքի մոտ՝ հետևյալ մակագրությամբ. «Majestati naturae par ingenium» («Բնության մեծությանը հավասար խելք»)։ Ներկայումս այդ կսանդրին գտնվում է Փարիզի բնության պատմության թանգարանում։

Հիշատակ խմբագրել

Ի պատիվ Բյուֆոնի՝ նրա անունով են կոչվել Լուսնի խառնարաններից մեկը[26], 7420 համարանիշը կրող աստերոիիդը[27], ֆրանսիական Դիժոն քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը...

Երկեր խմբագրել

 
Histoire naturelle, générale et particuliére, 10-րդ հատորի տիտղոսաթերթը (1763)

Buffon, Œuvres, ed. S. Schmitt and C. Crémière, Paris: Gallimard, 2007.

Երկերի լիակատար ժողովածու

  • Vol 1. Histoire naturelle, générale et particulière, avec la description du Cabinet du Roy. Tome I (1749). Texte établi, introduit et annoté par Stéphane Schmitt avec la collaboration de Cédric Crémière, Paris: Honoré Champion, 2007, 1376 p. (978-2-7453-1601-1)
  • Vol 2. Histoire naturelle, générale et particulière avec la participation du Cabinet du Roy. Tome II. Texte établi, introduit et annoté par Stéphane Schmitt, avec la collaboration de Cédric Crémière, Paris: Honoré Champion, 2008, 808 p. (978-2-7453-1729-2)
  • Vol 3. Histoire naturelle, générale et particulière, avec la description du Cabinet du Roy. Texte établi, introduit et annoté par Stéphane Schmitt avec la collaboration de Cédric Crémière. Tome III (1749), Paris: Honoré Champion, 2009, 776 p. (978-2-7453-1730-8)
  • Vol 4. Histoire naturelle, générale et particulière, avec la description du Cabinet du Roi. Texte établi, introduit et annoté par Stéphane Schmitt avec la collaboration de Cédric Crémière. Tome IV (1753), Paris: Honoré Champion, 2010. 1 vol., 864 p. (978-2-7453-1928-9)
  • Vol 5. Histoire naturelle, générale et particulière, avec la description du Cabinet du Roi. Texte établi, introduit et annoté par Stéphane Schmitt avec la collaboration de Cédric Crémière. Tome V (1755), Paris: Honoré Champion, 2010. 1 vol., 536 p. (978-2-7453-2057-5)
  • Vol 6. Histoire naturelle, générale et particulière, avec la description du Cabinet du Roi. Texte établi, introduit et annoté par Stéphane Schmitt avec la collaboration de Cédric Crémière. Tome VI (1756), Paris: Honoré Champion, 2011. 1 vol., 504 p. (978-2-7453-2150-3)
  • Vol. 7. Histoire naturelle, générale et particulière, avec la description du Cabinet du Roi. Texte établi, introduit et annoté par Stéphane Schmitt avec la collaboration de Cédric Crémière. Tome VII (1758), Paris: Honoré Champion, 2011. 1 vol., 544 p. (978-2-7453-2239-5)
  • Vol. 8. Histoire naturelle, générale et particulière, avec la description du Cabinet du Roi. Texte établi, introduit et annoté par Stéphane Schmitt avec la collaboration de Cédric Crémière. Tome VIII (1760), Paris: Honoré Champion, 2014, 640 p. (978-2-7453-2615-7)
  • Vol. 9. Histoire naturelle, générale et particulière, avec la description du Cabinet du Roi. Texte établi, introduit et annoté par Stéphane Schmitt avec la collaboration de Cédric Crémière. Tome IX (1761), Paris: Honoré Champion, 2016, 720 p. (978-2-7453-2994-3)
  • Vol. 10. Histoire naturelle, générale et particulière, avec la description du Cabinet du Roi. Texte établi, introduit et annoté par Stéphane Schmitt avec la collaboration de Cédric Crémière. Tome X (1763), Paris: Honoré Champion, 2017, 814 p. (978-2-7453-3456-5)
  • Vol. 11. Histoire naturelle, générale et particulière, avec la description du Cabinet du Roi. Texte établi, introduit et annoté par Stéphane Schmitt avec la collaboration de Cédric Crémière. Tome XI (1764), Paris: Honoré Champion, 2018, 724 p. (978-2-7453-4730-5)
  • Vol. 12. Histoire naturelle, générale et particulière, avec la description du Cabinet du Roi. Texte établi, introduit et annoté par Stéphane Schmitt avec la collaboration de Cédric Crémière. Tome XII (1764), Paris: Honoré Champion, 2018, 810 p. (978-2-7453-4732-9)
  • Vol. 13. Histoire naturelle, générale et particulière, avec la description du Cabinet du Roi. Texte établi, introduit et annoté par Stéphane Schmitt avec la collaboration de Cédric Crémière. Tome XIII (1765), Paris: Honoré Champion, 2019, 887 p.
  • Vol. 14. Histoire naturelle, générale et particulière, avec la description du Cabinet du Roi. Texte établi, introduit et annoté par Stéphane Schmitt avec la collaboration de Cédric Crémière. Tome XIV (1768), Paris: Honoré Champion, 2020, 605 p.
  • Vol. 15. Histoire naturelle, générale et particulière, avec la description du Cabinet du Roi. Texte établi, introduit et annoté par Stéphane Schmitt avec la collaboration de Cédric Crémière. Tome XV (1767), Paris: Honoré Champion, 2021, 764 p.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.divaantwerp.be/nl/collection/zoek-in-de-collectie/s8766/actor/buffon-georges-louis
  5. 5,0 5,1 5,2 https://www.divaantwerp.be/nl/collection/zoek-in-de-collectie/s8769/actor/buffon-georges-louis
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 https://archives.cotedor.fr/v2/ark:/71137/g632be0689dfd9a01a522707d642a7f7f/cf28ed8a79d9e21aab4327b403d4035f/569/ZnJhZDAyMV80MjRfNW1pMjFyMDA1XzA1NjkuanBn
  7. Académie française (ֆր.)
  8. Elenco cronologico Soci Stranieri (իտալ.)ANSXL.
  9. 9,0 9,1 9,2 CONOR.Sl
  10. Members of the American Academy Listed by election year, 1780-1799AAAS.
  11. Les membres du passé dont le nom commence par B Արխիվացված 2021-04-13 Wayback Machine(ֆր.)
  12. Georges-Louis LECLERC, comte de BUFFON Արխիվացված 2020-08-05 Wayback Machine(ֆր.)
  13. Roger, Jacques (1997). Buffon: A Life in Natural History. Cornell University Press. էջ 15. ISBN 978-0-8014-2918-7.
  14. RS id|NA7989|Leclerc; Georges Louis (1707 - 1788); Count of Buffon
  15. Бюффон Жорж-Луи Леклерк де, граф Արխիվացված 2022-03-30 Wayback Machine // Сайт Российской академии наук
  16. «Book of Members, 1780–2010: Chapter B» (PDF). American Academy of Arts and Sciences. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  17. Bell, Whitfield J., and Charles Greifenstein, Jr. Patriot-Improvers: Biographical Sketches of Members of the American Philosophical Society. 3 vols. Philadelphia: American Philosophical Society, 1997, 3:569–572.
  18. https://www.jstor.org/stable/10.1525/j.ctt1pp60t
  19. Farber, Paul (2000). Finding Order in Nature. Baltimore: Johns Hopkins University Press. էջ 14.
  20. Mayr, Ernst 1981. The Growth of Biological Thought. Cambridge: Harvard. p 330
  21. Brody, David Eliot (2013 թ․ օգոստոսի 6). The Science Class You Wish You Had. ISBN 9780399160325.
  22. Larsen, James A. (2013 թ․ հոկտեմբերի 22). Ecology of the Northern Lowland Bogs and Conifer Forests. Elsevier. ISBN 9781483269863.
  23. Otis E. Fellows and Stephen F. Milliken, Buffon, Twayne’s World Authors Series; TWAS 243 (New York: Twayne Publishers, 1972), 41-43.
  24. Buffon, Georges Louis Leclerc, Comte de", Encyclopedia of Life Sciences. Biographies Plus Illustrated, H.W. Wilson Company, 2001. vnweb.hwwilsonweb.com (Accessed December 26, 2005)
  25. Fellows, Otis E. and Stephen F. Milliken 1972. Buffon. New York: Twayne. pp 149–54
  26. gpn|910|Cráter lunar Buffon
  27. cita web|título = (7420) Buffon|autor = Web de jpl|url = http://ssd.jpl.nasa.gov/sbdb.cgi?sstr=7420

Գրականություն խմբագրել

  • Маракуев В. Н. Знаменитые естествоиспытатели: Линней, Бюффон, Паллас и Кювье. — М., 1874.
  • Райнов Т. И. Русские академики второй половины XVIII в. и Бюффон (к 150-летию русского перевода Бюффона)// Вестник АН СССР. — 1939. — № 10. — С. 126—147.
  • Канаев И. И. Жорж Луи Леклер де Бюффон (1707—1788). — М.: Наука, 1966. — 266 с.
  • Разумовская М. В. Бюффон-писатель (французские естествоиспытатели XVIII в. и литература). — СПб., 1997. — 156 с. — ISBN 5-288-01812-X.
  • Мари-Жан Эро де Сешель. Поездка в Монбар (Бюффон в последние годы жизни), 1785. / Перевод с франц. Н. М. Карамзина // Пантеон иностранной словесности. — М., 1798. Кн.1. — С. 51—128.
  • Иностранные члены Российской академии наук XVIII−XXI вв.: Геология и горные науки. / Отв. редактор И. Г. Малахова. М.: ГЦ РАН, 2012. − 504 с. ISBN 978-5-904509-08-8 (эл. версия).
  • Бюффон (Buffon) Жорж Луи Леклерк де // Брасос — Веш. — М. : Советская энциклопедия, 1971. — С. 210. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 4).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ-Լուի Լեկլերկ դը Բյուֆոն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ-Լուի Լեկլերկ դը Բյուֆոն» հոդվածին։