Բացել գլխավոր ցանկը

Դարվինի պետական թանգարան

Դարվինի պետական թանգարան (ռուս.՝ Государственный Дарвиновский музей), Մոսկվայի ամենամեծ թանգարաններից մեկը:

Դարվինի պետական թանգարան
Darvinovskiy museum.jpg
Տեսակգիտության թանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Ղեկավարության նստավայրՄոսկվա, Ռուսաստան
Հիմնադրված է1907
ՀիմնադիրԱլեքսանդր Կոտս
ՏնօրենA. I. Kli͡ukina?
Կոորդինատներ: 55°41′26.46″ հս․ լ. 37°33′41.18″ ավ. ե. / 55.6906833° հս․. լ. 37.5614389° ավ. ե. / 55.6906833; 37.5614389
Կայքdarwinmuseum.ru

ՊատմությունԽմբագրել

Թանգարանի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է կենդանաբան Ալեքսանդր Կոտսին, որը թանգարանը հիմնադրել է 1907 թվականին: Պյոտր Սուշկինի և Նիկոլայ Կոլցովի հրավերով Կոտսը Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացներում սկսեց կարդալ էվոլյուցիոն ուսուցման դասեր՝ որպես տեսողական նյութ օգտագործելով կենդանիների խրտվիլակների հավաքածուն, որը 1913 թվականին նվիրել է դասընթացների կենդանաբանական լաբորատորիային:

Դրանից հետո Դևիչի պոլեի դասընթացների շենքում տեղակայված հավաքածուն հայտնի դարձավ որպես Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացների էվոլյուցիոն տեսության թանգարան: Այդ ժամանակ որոշվեց թանգարանի փաստացի հիմնադիրների կազմը`Ա. Ֆ. Կոտս, Ն. Ն. Լատիգինա-Կոտս[1], Վասիլի Վատագին և Ֆ. Ե. Ֆեդուլով[2]:

Իր օրագրում 1918 թվականին Կոտսը գրել է.

  Դեկաբրիստական հեղափոխությունը ես անց եմ կացրել մանրադիտակի մոտ և պլանավորել եմ իմ թանգարանի աշխատանքները, սոցիալիստական Հոկտեմբերյան հեղափոխությունը՝ թանգարանի ինձ առաջին անգամ հատկացված նոր տարածքի կազմակերպմամբ[3]:  


1922 թվականին ստեղծվել է ինքնուրույն պետական հաստատություն՝ Դարվինի թանգարանը [4]:

1964 թվականին թանգարանի տնօրենի պաշտոնում շարունակել է աշխատել Ա. Ֆ. Կոտսը:

Մինչև 1989 թվական թանգարանի հավաքածուի հիմնական պահապանն է եղել Վալենտինա Օրեշնիկովան (1946-1989), ով մինչև 1970 թվականը եղել է թանգարանի խրտվիլակագործը[5]: Նրա շնորհիվ թանգարանի հավաքածուն համալրվել է արժեքավոր ցուցանմուշներով և նկարիչների 1970-1980 թվականներին արվեստի գործերով, այդ թվում՝ Ալեքսանդր Բելաշովի, Անդրեյ Մարցի և այլոց: Դարվինի թանգարանը դարձավ անիմալիստական ոճի գեղանկարներ ներառող երկրի ամենահարուստ հավաքածուի սեփականատերը: Այն շարունակեց Ա. Ֆ. Կոտցի և Վ. Ա. Վատագինի դպրոցի թանգարանային ավանդույթները, պատրաստվելով նոր շենք տեղափոխելու ցուցանմուշները:

Թանգարանի նոր շենքԽմբագրել

1995 թվականին բացվել է թանգարանի նոր շենքը, որի շինարարությունը տևել է քսան տարի: Այսօր Դարվինի թանգարանը Եվրոպայի ամենամեծ բնագիտական թանգարանն է: Ներկայացվող ցուցադրությունները պատմում են էվոլյուցիայի տեսության պատմության ձևավորումը, Երկրի վրա կյանքի բազմազանությունը, փոփոխականության և ժառանգականության, բնական ընտրության և բնության մեջ գոյատևման պայքարի մասին: Ֆոնդերի եզակի մասն են կազմում աբեռացիոն ձևերի հավաքածուն, ալբինիզմի և մելանիզմի հավաքածուն, մահացած շնաձկների ատամների հավաքածու, հազվագյուտ գրքեր, անիմալիստական արվեստի գործեր: Թանգարանի սրահներում կան համացանցին միացված համակարգիչներ, որոնք հնարավորություն են տալիս մանրամասն տեղեկատվություն ստանալ ոչ միայն թանգարանի, այլև Ռուսաստանում բազմաթիվ այլ խոշոր բնագիտական ​​թանգարանների մասին:

1988 թվականից թանգարանը գլխավորել է Աննա Կլյուկինան:

Նշանավոր աշխատակիցներԽմբագրել

  • Վասիլի Վատագին, նկարիչ-անիմալիստ
  • Ալեքսանդր Կոտս, առաջին տնօրեն
  • Վալենտինա Օրեշնիկովա, գլխավոր թանգարանապահ
  • Պյոտր Սմոլին, գիտաշխատող, էքսկուրսավար, դասախոս, գլխավոր թանգարանապահ
  • Ալեքսանդր Ֆորմազով, կենդանաբան և աշխարհագրագետ

ՑուցանմուշներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Жена А. Ф. Котса с 1911 года - слушательница Женских высших курсов Надежда Николаевна Ладыгина (1889-1963).
  2. Филипп Евтихиевич Федулов - ученик Ф. К. Лоренца, создатель громаднейшего большинства всех препаратов Дарвиновского музея.
  3. Удальцова В. А. Ремесло или искусство // Природа. - 2002. - № 4.
  4. Биография А. Ф. Котса
  5. Нестеров Е. В. Каталог коллекции семейства тетеревиных Государственного Дарвиновского музея / ред. А. И. Клюкина. М.: ГДМ, 2016. 144 с.

Արտաքին հղումներԽմբագրել