Կոկոսյան (Քիլինգ) կղզիներ, 27 փոքր մարջանային կղզիների խումբ, որոնք տեղաբաշխված են Հնդկական օվկիանոսում։ Ավստրալիայի արտաքին տարածք։ Մակերեսը՝ 14 կմ²։ Բնակչությունը՝ 674 մարդ (մարտ 2019), նրանց մոտ 82.3% մալայացիներ են։ Վարչական կենտրոնն է Ուեսթ Այլենդը, այն գտնվում է Արևմտյան կղզու (West Island) վրա։ Համարյա ամբողջ բնակչությունը մուսուլմաններ են։

Կոկոսյան կղզիներ
Cocos Islands
Կոկոսյան կղզիների տարածք (Քիլինգ)
Territory of the Cocos (Keeling) Islands
Կոկոսյան կղզիների դրոշ
Դրոշ
Կոկոսյան կղզիների զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Maju Pulu Kita  (Մալայերեն)
"Մեր զարգացած կղզին"
Կոկոսյան կղզիների դիրքը
Կոկոսյան կղզիների դիրքը
ՄայրաքաղաքՈւեսթ Այլենդ
12°07′S, 96°54′E
Ամենամեծ քաղաք Բանտամ (Հոմ այլենդ)
Ազգային լեզու անգլերեն (դե ֆակտո)[1]
Կառավարում Խորհրդարանական ժողովրդավարություն
(Դաշնային սահմանադրական թագավորություն)
 -  Միապետ Եղիսաբեթ II թագուհի
 -  Ադմինսիտրատոր Բրայան Լեյսի
 -  Կոմս Էյնդիլ Մայնկոմ
Ավստրալիայի տարածք Միավորված Թագավորությունից 
 -  Բրիտանական կայսրություն
անեքսիա
1857 
 -  Փոխանցվել է
Ավստրալիաին
1955 
Տարածք
 -  Ընդհանուր 14 կմ² 
 -  Ջրային (%) 0
Բնակչություն
 -  հուլիս 2009 նախահաշիվը 596[2] 
 -  Խտություն 43 /կմ² 
 /մղոն²
Արժույթ Ավստրալիայի դոլար (AUD)
Ժամային գոտի CCT (ՀԿԺ+06:30)
Ազգային դոմեն .cc
Հեռախոսային կոդ +61 891

Աշխարհագրություն խմբագրել

 
Կոկոսյան կղզներ

Արշիպելանգն ունի կորալյան ծագում։ Կազմված է հարավային մասից և 25 կմ դեպի հյուսիս անմարդաբնակ Նորթ-Քիլինգ կղզուց։ Սաութ-Քիլինգի կղզին կազմված է 26 փոքր կղզիներից, որտեղ հիմնական բնակչություն կա ՈՒեսթ-Այլենդ և Հոում կղզիներում։

Կլիմա խմբագրել

Կլիման խոնավ արևադարձային է։ Ցիկլոնները կղզի են ներթափանցում հոկտեմբերից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում։

Անվանում խմբագրել

Հայտնագործել է անգլիացի նավապետ Քիլինգը 1609 թվականին։ Անվանումը ստացել են այստեղ եղած կոկոսյան արմավենու պուրակների պատճառով։ Հայտնի է նաև Քիլինգ (անգլ.՝ Keeling) անունով[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Անգլերենը չունի դե յուրե կարգավիճակ
  2. «Կոկոսյան (Քիլինգ) կղզիներ». Աշխարհի փաստեր. ԿՀԳ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիճամփորդն ունի Կոկոսյան կղզիներին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկոսյան կղզիներ» հոդվածին։