Վեստմինստերյան աբբայություն

Սուրբ Պետրոսի վանքային համալիր (անգլ.՝ Collegiate Church of St Peter at Westminster), ավելի հաճախ անվանվում է Վեստմինստերյան աբբայություն, գոթական ոճի տաճար է Վեստմինստերում, (Լոնդոնում), Վեստմինստերյան պալատից արևմուտք։ Անգլիայի ամենահատկանշական կրոնական կառույցներից է։ ժամանակի ընթացքում կատարվել են թագադրման և հուղարկավորության արարողություններ թագավորական ընտանքիների համար։ Ընդմիջումներով կառուցվել է 1245-1745 թթ։ Որպես ավանդություն, Անգլիայի թագավորներն և թագուհիները թագադրվում են հենց Վեստմինստերյան աբբայությունում։ Վեստմինստերյան աբբայությունը նաև կրթական համալիր է, որը կառավարվում է ռեկտորի և ավելի ստորադաս մարմինների կողմից։ Կրթական համալիրն ունի իր սեփական կառավարող մարմինները։ Կառավարող մարմին և համալիրի լիիրավ անդամ են համարվում թագուհու 40 մտավորականները։ Համալիրն ունի սեփական երգչախումբ և օրգան կոչվող շատ շքեղ գործիքը։ Վեստմինստերյան աբբայությունում առկա է նաև ցուցահանդես, որտեղ ցուցադրված են արքայական ընտանիքներին վերաբերող իրեր և պատկերներ։ Մեծ մասամբ տեղ են գտել ուշ 13-րդ դարի պատկերներ։

Վեստմինստերյան աբբայություն
Palace of Westminster and Westminster Abbey including Saint Margaret’s Church*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Աբբայության արևմտյան մուտքը
Երկիր Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Տիպ մշակութային
Չափանիշներ i, ii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 51°29′58″ հս․ լ. 0°07′39″ ամ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1987  (11-րդ նստաշրջան)
Համար 426
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 426
ռուս..անգլ..ֆր.

Պատմություն

խմբագրել

Աբբայի մասին առաջին տեղեկությունները հիմնված են հին ավանդույթի վրա, ըստ որի երիտասարդ ձկնորս Ալդրիչը Թեմզա գետի մոտ տեսնում է Սուրբ Պետրոսի տեսիլը, որտեղ էլ հետագայում կառուցվել է տաճարը։ 1042-1052 թվականներին թագավոր Էդվարդը սկսեց տաճարի վերակառուցումը։ Սա առաջին տաճարն է եղել Անգլիայում, որը կառուցվել է Ռոմանական ոճով։ Ներկայիս տաճարի կառուցումը սկսվել է 1245 թվականին Հենրի III-ի կողմից, ով ընտրել էր այդ վայրը որպես իր հուղարկավորության վայր։ Աբբայությունը հետագայում դարձավ թագադրման վայր։ Հենրի VII-րդը 1503 թվականին տաճարի մոտ կառուցում է մատուռ, որը նվիրված է Կույս Մարիամին։ Քարերի մեծամասնությունը բերվել էին Ֆրանսիայի Կաեն քաղաքից։

Պատկերասրահ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեստմինստերյան աբբայություն» հոդվածին։