Այգեստան (Մարտակերտի շրջան)

(Վերահղված է Չայլուից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեստան (այլ կիրառումներ)

Այգեստան (օգտագործվել է նաև Չայլու անունը), ավերված գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, որը 1992 թվականից գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման, այն հանդիսանում է Մարտակերտի շրջանի բնակավայր, իսկ ըստ Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Թարթառի շրջանի բնակավայր։

Գյուղ
Այգեստան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի շրջան
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2531 մարդ (1989)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Այգեստան (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Այգեստան (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Այգեստանը գտնվում է Մարտակերտ քաղաքից 16 կմ դեպի հյուսիս։

Պատմություն խմբագրել

19-րդ դարի առաջին քառորդում ռուս-պարսկական երկրորդ պատերազմի հետևանքով Արևելյան Հայաստանի մեծ մասը միացվեց Ռուսական կայսրությանը։ Պատմական Հայաստանի իրանահպատակ գավառների՝ Խոյի, Ուրմիայի, Սալմաստի, Մակուի ու Ղարադաղի հայերը աստիճանաբար լքեցին իրենց բնակավայրերը և հաստատվեցին Արաքս գետից հյուսիս ընկած տարածքներում։ 1827 թվականին հիմնադրվեց հիմնվեց Այգեստան՝ «գետափնյա» գյուղը, որը պայմանականորեն բաժանվեց Վերին և Ներքին Չայլուների։ Այգեստանը հիմնելուց անմիջապես հետո գետի ափին եկեղեցի է կառուցվել, որն ավերվել է խորհրդային տարիներին։ Պահպանվել է Թարթառ գետի վրայի մ․թ․ա․ 1-ին դարի կամարակապ կամուրջը («Պառավի կամուրջ»)։

1905 թվականին հայ-թաթարական զինված բախումների ժամանակ տուժեց նաև Այգեստան գյուղը, որից հետո բնակչությունը ժամանակավորապես ստիպված տեղափոխվեց լեռնային գյուղեր։ Ավելի ուշ՝ 1918-1920 թվականներին, Այգեստան կրկին հարձակման ենթարկվեց։ 1921 թվականին որոշվեց, որ Արցախը, դրա հետ միասին նաև՝ Այգեստանը բռնակցվի Խորհրդային Ադրբեջանին։ 1923 թվականին կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Այգեստան մտավ դրա՝ Մարտակերտի շրջանի կազմ՝ որպես սահմանամերձ գյուղ։

1988 թվականի Արցախյան շարժմամբ պայմանավորված՝ անձնագրային ռեժիմը ստուգելու քողի տակ 1989 թվականին ոստիկանության հատուկ ջոկատայինները շրջապատեցին գյուղը, իսկ ոստիկանության հատուկջոկատայինները տարբեր ուղղություններից ներս մտան։ Արդյունքում ոստիկանության աշխատակցի կողմից արձակվել է կրակոց, որին զոհ է գնացել բնակիչներից մեկը։ Նմանատիպ հարձակումներն ու ընդհարումները հաճախացել են հետագա տարիներին։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի խորհրդարանը որոշում կայացրեց հռչակել Արցախը որպես անկախ պետություն։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին այս որոշումը հաստատվեց ժողովրդական հանրաքվեի արդյունքում։ Ռուսաստանը տարեվերջին իր բոլոր ռազմական և ոստիկանության ստորաբաժանումները դուրս բերեց Արցախից։

 
Թարթառ գետ

Ի պատասխան 1992 թվականի Խոջալուի արյունահեղության և Շուշիի ազատագրման՝ հունիսի 12-ին ադրբեջանցիները սկսեցին «Գորանբոյ» գործողությունը։ Նրանք հարձակվեցին Շահումյանի շրջանի վրա։ Տեղացի բնակիչները նահանջեցին և ապաստան գտան Մարտակերտում և Այգեստանում։ Դրանից հետո հակառակորդը մեկը մյուսի հետևից գրավեց Մարտակերտի շրջանի գյուղերը։ Հունիսի 16-ին ռազմական գործողություններ սկսեցին Այգեստան գյուղում։ Այստեղ տեղի ունեցավ այն, ինչ ավելի վաղ հարևան Մարաղա գյուղում։ Ողջ մնացած փախստականները հասան Ստեփանակերտ։ Այգեստանը դատարկվեց, ավերվեց ու հրկիզվեց։ Հուլիսի 4-ին ադրբեջանցիները գրավեցին Մարտակերտը և անվանեցին այն «Աղդերե»։

1993 թվականի մարտի 27-ից ապրիլի 5-ը հայերն ազատագրում են Մարտակերտի արևմուտքում գտնվող Քարվաճառ քաղաքը և շրջանը, իսկ հունիսի 27-ին՝ Մարտակերտը։ 1994 թվականի զինադարարից հետո Ադրբեջանի կազմում մնացին Մարտակերտի շրջանի Այգեստան, Հայկաջուր, Հացավան (Յարմջա), Մարալյան Սարով, Մարաղա գյուղերը, իսկ Կարմիրավան, Ջրաբերդ և Սեյսուլան բնակավայրերը մնացին չեզոք գոտում։ Ադրբեջանին մնացին նաև ամբողջ Շահումյանի շրջանը և Մարտունու շրջանի փոքր հատվածը, ընդհանուր առմամբ՝ շուրջ 1000 կմ2։ 1989 թվականի դրությամբ այդ տարածքներում բնակվում էր ավելի քան 30.000 մարդ։

2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանին անցան նաև Մարտակերտի շրջանի Մատաղիս, Թալիշ, Ջրաբերդ և Սեյսուլան, ինչպես նաև նախկին Աղդամի շրջանում ստեղծված ու Մարտակերտի շրջանում վերաձևակերպված Հովտաշեն, Նոր Այգեստան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Նոր Մարաղա, Նոր Ջրաբերդ և Նոր Սեյսուլան գյուղերը։

Բնակչություն խմբագրել

1827 թվականին 7 հոգի (Խաչատուր, Աղաբեկ, Պողոս, Շահբազ, Այվազ, Անտոն և Հակոբ) իրենց ընտանիքներով բնակություն հաստատեցին Արցախի հյուսիսարևելյան հատվածում՝ Թարթառ գետի ձախ ափին։ Նմանատիպ պատմություն է դրանից ոչ հեռու գտնվող Մարաղա (Լենինավան-Մարգուշևան) գյուղի հիմնումը, որը հիմնեցին Մարաղա քաղաքից այստեղ եկած հայերը։ Ըստ էության, այդ երկու գյուղերը հիմնվեցին ժամանակակից Մարտակերտի շրջանի սահմանին՝ լեռնային հայկական և դաշտավայրային ադրբեջանական գյուղերի միջև։ Մեկ տարի անց չայլեցիների թիվը հասավ 300-ի։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Այգեստան գյուղում հաստատվեցին նաև Շաքի (Նուխի) քաղաքից փախստականների 15 ընտանիքներ։ Գյուղի բնակչության թիվը անցավ 1000 մարդուց, այդ թվում՝ Վերին Չայլուում 687, իսկ Ներքինում՝ 323 մարդ։ 1941-1945 թվականների Խորհրդային Միության կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցեց մոտ 400 մարդ, որից 187-ը չվերադարձավ։ Գյուղում նրանց պատվին աղբյուր է կառուցվել։ 1960-ական թվականներին Թարթառի շրջանի Ղահիյար գյուղի բնակիչները փոխադրվում են այստեղ, տներ հիմնում երկու գյուղերի միջև ընկած բաց տարածությունում։ 1980-ական թվականների վերջերին Այգեստանը Արցախի խոշորագույն գյուղերից էր՝ 2531 բնակչով։

Տնտեսություն խմբագրել

20-րդ դարում Այգեստանի բամբակի դաշտեր կային, որոնք փոխարինվել են խաղողի այգիներով։ Բացի ավանդական հայկական մրգերից, այստեղ աճում էին նաև ցիտրուսային մշակաբույսեր։ 1930 թվականին գյուղում ստեղծվեց կոլտնտեսություն, որի գրասենյակի շենքի դիմաց մինչև 1960-ական թվականներին կանգնեցված էր Իոսիֆ Ստալինի արձանը, իսկ 1963 թվականին՝ սովխոզ՝ Ներքին Չայլուի հետ միասին։ Գյուղը ղեկավարում էր գյուղխորհրդի նախագահը։

Այգեստանի տրանսպորտի հիմնական միջոցը ավտոխճուղին էր։ Գյուղը գտնվում էր երկաթուղային կայարան չունեցող երկու քաղաքների՝ Մարտակերտի և Թարթառի միջև․ մոտակա երկաթուղին անցնում էր Բարդայի և Աղդամի շրջաններով։ Մեծ հեռավորության վրա էր գտնվում նաև ԼՂԻՄ-ի միակ՝ օդանավակայանը։

Մշակույթ խմբագրել

1977 թվականին Այգեստանում հանդիսավորությամբ նշվեց գյուղի հիմնադրման 150-ամյակը։ Այս ամսաթվի դրությամբ բացվեց գարնանային հուշարձան։ Գյուղում տարածված էին Մարտակերտի «Բարեկամություն» և Ստեփանակերտի «Սովետական Ղարաբաղ» տարածաշրջանային թերթը։ Ժամանակի ընթացքում այստեղ բացվեցին 2 դպրոց՝ 468 աշակերտով և 3 մանկապարտեզ։ Գյուղում կար նաև հիվանդանոց, նաև անասնաբուժական կայան, դեղատուն։ Բացի այդ, Այգեստանն ուներ գրախանութ, փոստային բաժանմունք, ժամանակակից երկհարկանի ակումբ՝ գրադարանով, ճաշարան, 2 ջրաղաց, 4 խանութ, ինչպես նաև գինու գործարան։

Գյուղի խորհրդի շենքի դիմաց Վլադիմիր Լենինի հուշարձանն էր։ Ստեփան Շահումյանի մարմարե մեծ կիսանդրին կանգնեցված էր ակումբի դիմաց՝ պատվանդանին։

1989 թվականին որոշվեց վերանվանել գյուղը և անունը տալ ավելի հայկական հնչողություն։ Չայլուն սկսեց պաշտոնապես կոչվել Այգեստան։

Անվանի մարդիկ խմբագրել

Այստեղ է ծնվել Յուրի Սահակյանը (1937 թ.)[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։