Յուրի Սահակյան
Յուրի Հակոբի Սահակյան (հուլիսի 22, 1937, Այգեստան, Թարթառի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 24, 2019), հայ բանաստեղծ-մանկագիր, թարգմանիչ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1968 թվականից:
Յուրի Սահակյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 22, 1937 |
Ծննդավայր | Այգեստան, Թարթառի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 24, 2019 (82 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ և մանկագիր |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1966) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1973) |
Աշխատավայր | «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիա և Հայրենիքի ձայն |
Յուրի Սահակյան Վիքիքաղվածքում | |
Yuri Sahakyan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Յուրի Սահակյանը ծնվել է 1937 թվականի հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը 1966 թվականին։
1971-1973 թվականներին մասնակցել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտին կից գրականության բարձրագույն դասընթացներին։
Աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում, «Հայրենիքի Ձայն» շաբաթաթերթի խմբագրությունում, Հայաստանի գրքասերների ընկերությունում, «Սովետական Գրող» և Արևիկ հրատարակչություններում։
1999 թվականին «Այբբենարանի ուղեկից» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության «Ոսկե եղեգն» պետական գրական առաջին կարգի մրցանակի։
2012 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչումը։
2017 թվականին շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալ
2018 թվականին շնորհվել է Արցախի Հանրապետության Մշակույթի և Արվեստի վաստակավոր գործչի կոչումը։ Մահացել է 2019 թ. նոյեմբերի 24-ին:
Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Սովետական Ղարաբաղ» թերթում։ Առաջին գիրքը լույս է ընծայել 1966 թ. «Սովետական Գրող» հրատարակչությունում։
Հայաստանի գրողների Միության անդամ է 1968 թվականից։
Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, շվեդերեն, իսպաներեն, սերբերեն, լիտվերեն, բուլղարերեն, աբխազերեն, ուկրաիներեն, ադրբեջաներեն։
Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր.
- «Արփա Սևան» - երաժշտություն՝ Էդգար Հովհաննիսյանի,
- «Այլ աչեր» - երաժշտություն՝ էդուարդ Թումանյանի,
- «Շարունակիր ժպտալ» - երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյանի, և այլն։ Ապրում և ստեղծագործում է Երևանում։
- «Կյանքն անցողիկ է» - երաշժտությունը՝ Ստեփան Բաբաթորոսյանի
- «Նամակ ռազմաճակատից» - երաժշտությունը՝ Ստեփան Բաբաթորոսյանի
Երկերի մատենագիտությունԽմբագրել
- Արևը քո դեմքին, Երևան, 1966, 52 էջ:
- Իմ մեղեդին, Երևան, 1974, 85 էջ:
- Երբ դու գալիս ես, Երևան, 1980, 120 էջ:
- Արտուտիկ, նախշուն տոտիկ, Երևան, 1984, 80 էջ:
- Աքլորակռիվ, Երևան, 1984, 88 էջ:
- Սարը սարին, Երևան, 1986, 192 էջ:
- Ձկնորս արջն ու մկնորս կատուն, Երևան, 1987, 92 էջ:
- Բարի թզուկն ու պարկապզուկը, Երևան, 1990, 93 էջ:
- Չարն իրեն տեր չկարծի (բանաստեղծություններ), Երևան, 1993, 80 էջ:
- Այբբենարանի ուղեկից, Երևան, 1998, 40 էջ:
- Հայ ժողովրդական հանելուկներ, Երևան, 1998, 96 էջ:
- Հայ ժողովրդական հանելուկներ, Երևան, 1998, 120 էջ:
- Խաղիկներ, հանելուկներ, ասացվածքներ, Երևան, 2001, 52 էջ:
- Հայկական ժողովրդական խաղիկներ, հանելուկներ, ասացվածքներ, Երևան, 2001:
- Խաղիկներ – խաղալիքներ, Երևան, 2002, 60 էջ:
- Խաղիկներ, հանելուկներ, ասացվածքներ, Երևան, 2003, 52 էջ:
- Խաղիկներ, հանելուկներ, ասացվածքներ, Երևան, 2003, 96 էջ:
- Հանելուկ – հանմանելուկ, Երևան, 2003, 148 էջ:
- Շուտասելուկներ և բառախաղեր, Երևան, 2004, 28 էջ:
- Չափածո օրագրություն, Երևան, 2004, 64 էջ:
- Արարատն իմ պատշգամբից, Երևան, 2006, 44 էջ:
- Աշնան տերևներ թափանցիկ ջրում, Երևան, 2007, 64 էջ:
- 101 բանաստեղծություն մանուկներին, Երևան, 2008, 112 էջ:
- Արտուտիկ, նախշուն տոտիկ, Երևան, 2008, 84 էջ:
- Բանաստեղծություններ և հեքիաթներ, Երևան, 2008, 72 էջ:
- Նապո Չորրորդը, Երևան, 2008, 84 էջ:
- Խաղիկներ, հանելուկներ, ասացվածքներ, Երևան, 2010, 96 էջ:
- Ճուտ եմ, ճուտ եմ (մանկական երգեր), Երևան, 2010, 56 էջ:
- Չքնեք տղաներ (բանաստեղծություններ), Երևան, 2010, 120 էջ:
- 850+1 հանելուկ, Երևան, 2011, 96 էջ:
- Վեց գրքից (բանաստեղծություններ), Երևան, 2011, 164 էջ:
- Ձկնորս արջուկն ու մկնորս կատուն, Երևան, 2012, 84 էջ:
- Բառ ու բանի շտեմարան, Երևան, 2013, 264 էջ:
- Ծաղկած խնձորենի, Երևան, 2013, 264 էջ:
- Ծաղկած ծառեր ու գեղեցիկ կանայք (բանաստեղծություններ), Երևան, 2013, 104 էջ:
- Պիեսներ տիկնիկային թատրոնների համար, Երևան, 2017, 200 էջ:
- Խոլո կամ Քարե թռչունի թռիչքը (Երևան, 2017, 32 էջ)
- Տերևն ասաց տերևին (Երևան, 2017, 80 էջ)
ԵրգերԽմբագրել
Նրա խոսքերով են գրվել այնպիսի երգեր, ինչպիսիք են՝
- «Սա Երևանն է» - երաժշտ. Մարտին Վարդազարյանի
- «Արփա Սևան» - երաժշտ. Էդգար Հովհաննիսյանի
- «Այլ աչեր» - երաժշտ.՝ Էդուարդ Թումանյանի
- «Շարունակիր ժպտալ» - երաժշտ. Ռոբերտ Ամիրխանյանի
- «Խուտուտ-Մուտուտ, Հովիկ-Հովիկ»- երաժշտ. Տիգրան Մանսուրյանի
- «Չքնեք, տղաներ» - երաժշտ. Գուրգեն Գաբրիելյանի
- «Ծաղրածուն և ծաղրածուն» - երաժշտ. Ստեփան Բաբաթորոսյանի
- «Երեք լոբի» - երաժշտ. Ստեփան Շաքարյանի
- «Կյանքն Անցողիկ է» - երաժշտ. Ստեփան Բաբաթորոսյանի
- «Նամակ Ռազմաճակատից» - երաժշտ. Ստեփան Բաբաթորոսյանի և այլն...
ՊարգևներԽմբագրել
- «Այբբենարանի Ուղեկից» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար 1999 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության «Ոսկե Եղեգն» պետական գրական առաջին կարգի մրցանակի։
- Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2012)[1]։
ԳրականությունԽմբագրել
- Ալեքսանդր Թոփչյան, Չհրաժարվել հույզերից: «Գարուն», 1967, № 1։ (Գրախոսություն Վազգեն Առաքելյանի «Երեքնուկներ», Ծովինարի «Ապրիլ», Լևոն Զաքարյանի «Իմ փողոցը», Յուրի Սահակյանի «Արևը քո դեմքին» բանաստեղծական ժողովածուների մասին):