Սեյսուլան, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում։ Գտնվում է Մարտակերտից 18 կմ հյուսիս-արևելք, շրջանի արևելյան սահմանի մոտ, բարեբեր ու ջրառատ վայրում։

Գյուղ
Սեյսուլան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Այլ անվանումներՍեյլուսան, Սեյսուրլան
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն0 մարդ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսեյսուլանցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ5900
Սեյսուլան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Սեյսուլան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ըստ օտարների Սեյսուլան նշանակում է «ջրհեղեղ» կամ «հեղեղի տարափ», որը գյուղի անվանն է տրվել այստեղ տեղացող հորդ անձրևների պատճառով։

Անվանումներ խմբագրել

Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Սեյլուսան, Սեյսուրլան։

Պատմություն խմբագրել

Գյուղի պատմությունը սկսվում է XIX դարի սկզբներին։ Բնակիչների նախնիները եկել են Խնձորեսկ գյուղից XIX դարի վերջերին։

1988-1994 թվականների հայ-ադրբեջանական կռիվների ժամանակ գյուղն ենթարկվել է ավերածությունների և ամայացել է։ Դրա փոխարեն 1995 թվականին կառուցվել է Նոր Սուլեյման գյուղը։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։

Բնակչություն խմբագրել

1920 թվականին ուներ 89 տուն՝ 489, 1970-ական թվականներին՝ 200 տուն, 1987 թվականին՝ 178 տուն՝ 650 հայ բանկչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, խաղողագործություն, հացահատիկի մշակություն, անսնապահությունն ու շերամապահությունն էր։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Սուլեյմանն ուներ 1811 թվականին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցի։

Հասարարակական կառույցներ խմբագրել

1911 թվականին բացվել էր միջնակարգ դպրոց։ Գործում էր մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան, հիվանդանոց, բուժկայան[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 570