Ռազմական բախում Չայլու գյուղի մոտ (2010 թվականի օգոստոսի 31)

Ռազմական բախում Չայլու գյուղի մոտ՝ ռազմական բախումներ, որոնք կատարվել են Չայլու (Վերին Չայլու) գյուղի մոտ 2010 թվականի օգոստոսի 31-ին (Արցախ) Ադրբեջանի և Արցախի զինված ուժերի շփման գծում։

Ռազմական բախում Չայլու գյուղի մոտ
Թվական2010 թվականի օգոստոսի 31
Մասն էԱրցախյան հակամարտություն
ՎայրՉայլու, Լեռնային Ղարաբաղ
ԱրդյունքՅուրաքանչյուր կողմ հայտնում է իր հաղթանակի մասին։ Զորքերի շփման գիծը չի փոխվել։
Հակառակորդներ
Արցախ ԱրցախԱդրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
հայկական տվյալներով՝

1 վիրավոր[1]

ադրբեջանական տվյալներով՝
3 զոհ[2]
ադրբեջանական տվյալներով՝

2 զոհ[2]

հայկական տվյալներով՝
7 զոհ[1]

Նախապատմություն խմբագրել

Գյուղը, ինչպես և ամբողջ Լեռնային Ղարաբաղի շրջանը Արցախյան ազատամարտի տարիներին եղել են ռազմական գործողությունների գոտում և պատերազմի ավարտից հետո 1994 թվականի մայիսի 12-ից այդ տարածքները հայտնվեցին ադրբեջանական զինված ուժերի և չճանաչված ԼՂՀ-ի զորքերի շփման գծում։ «Հրադադարի» համաձայանգրի կնքման պահից շրջանում ավարտվեցին ռազմական ակտիվ գործողությունները և սկսվեց բանակցային գործընթացը։

Բացի այդ բրիտանացի հետազոտող Թոմաս դե Վաալի կարծիքով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտում են երկու կողմերի դիրքորոշումները՝ հայերը բացահայտ հայտարարում են, որ պատմությունն է հաստատել 1994-ին իրենց հաղթանակը և նրանք հույս են հայտնում, որ Արցախը միջազգային հանրության կողմից կճանաչվի Կոսովոյի նախադեպով, այդ ընթացքում նավթով հարուստ Ադրբեջանը տարեկան ավելի քան 2 միլիարդ դոլար է հատկացնում ռազմական ծախսերին և մտածում է Արցախյան հարցը լուծել ուժային տարբերակով[3]։

Մարտական գործողություններ խմբագրել

Միջազգային դիտորդները պարբերաբար վերահսկում են շփման գիծը։ Շփման գծում մշտական մոնիտորինգի բացակայության պատառով պատերազմող կողմերից յուրաքանչյուրը իր կատարված դեպքերի համար առաջ է բերում սեփական վարկածը[4]։

Ադրբեջանական տարբերակ խմբագրել

Համաձայն ադրբեջանական կողմի օգոստոսի 31-ին ժամը 16:30 հայկական դիվերսիոն խումբը Տերտերի շրջանի Չայլու գյուղի ուղղությամբ հարձակվել է ադրբեջանական դիքերի վրա։ Ադրբեջանական կողմի հզոր հակահարվածից հետո գրոհը կասեցվել է, հայկական կողմը կորցրել է երեք զինվոր, մի քանի զինվոր էլ վիրավորվել է, ադրբեջանական կողմը ունեցել է երկու զոհ[5]։

Հայկական տարբերակ խմբագրել

Համաձայն հայակական կողմի օգոստոսի 31-ին ժամը 16:30 արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն գործողություն։ Հայ սահմանապահները ժամանակին հավաստանշել են հատուկ նշանակության ջոկատի տեղաշարժը, ձեռնարկել են համապատասխան գործողութոյուններ և հակառակորդին պարտության մատնելով ետ են շպրտել ելման դիրքեր։ արդյունքում ադրբեջանական կողմը տվեց 7 զոհ և մի քանի վիրավոր, իսկ ԼՂՀ զինված ուժերը ուներ 1 վիրավոր[1][6]։

Հենց նույն օրը ադրբեջանական կողմը հայտնեց մեկ զոհի մասին, ըստ նրանց զինվորը զոհվել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։ Հետագայում Ադրբեջանը հայտնեց ևս մեկ զոհի մասին, ով կրկին զոհվել էր զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։ Հայ ռազմական փորձագետները վերլուծելով այս հայտարարությունները հաստատում են, որ ադրբեջանական կողմը թաքցնում է սեփական զոհերի մասին տեղեկությունները[7]։

Հետեւանքներ խմբագրել

Հայաստանի և ԼՂՀ-ի ղեկավարությունները այս ամենի համար մեղադրեցին Ադրբեջանին, իր հերթին Ադրբեջանի ղեկավարությունը մեղադրեց Հայաստանին։

Ըստ հայկական Armenia Today լրատվական գործակալության ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով համանախագահներ Ֆրենկ Պալլոնեն և Մարկ Կրիկը դատապարտել են ադրբեջանական դիվերսիան և կոչ են արել պաշտոնապես ընդունել ԼՂՀ-ի անկախությունը[8]։ Ըստ Ամերիկայում հայկական ազգային կոմիտեի, նրանք համանախագաները նաև կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական օգնության ցուցաբերումը Ադրբեջանին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ИА REGNUM // Режим перемирия в Карабахе подорван в преддверии визита Медведева в Баку
  2. 2,0 2,1 В результате боёв у села Чайлы Тертерского района погибло несколько армянских солдат
  3. Thomas de Waal // A Forever Smoldering Conflict in the Caucasus: Clashes like this threaten the equilibrium that has held since 1994, when the ceasefire deal ended fighting. They reflect an overall hardening of positions on both sides. Many Armenians talk more openly about history ratifying the victory they won in 1994 in the hope that Nagorno-Karabakh will follow Kosovo down the path of international legitimacy. For its part, oil-rich Azerbaijan now spends more than $2 billion a year on its military and many Azeris adopt a more belligerent tone, calling for a war to recapture Nagorno-Karabakh from the Armenians.
  4. Reuters AlertNet — Azerbaijan, Karabakh trade blame over deadly clash(չաշխատող հղում)
  5. «Азербайджанцы с потерями обратились в бегство: Сейран Оганян». REGNUM. 1 сентября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. «Карабах: После неудавшейся провокации на линии фронта ещё один азербайджанский солдат умер». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  7. ИА REGNUM // В зоне нагорно-карабахского конфликта убит азербайджанский диверсант Արխիվացված 2010-09-06 Wayback Machine
  8. Armenia Today // Конгрессмены США призывают дать адекватную оценку растущей агрессии Азербайджана Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  9. ИА REGNUM // Конгрессмены США призывают ограничить военную помощь Азербайджану

Տես նաև խմբագրել