Նոր Սեյսուլան, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 31 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 53 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Նոր Սեյսուլան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտ
Մակերես1293.40 հա կմ²
Բնակչություն179 մարդ մարդ
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմհայ առաքելական եկեղեցի
Փոստային դասիչ
Նոր Սեյսուլան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Նոր Սեյսուլան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 1293.40 հա տարածք, որից 797.32 հա գյուղատնտեսական նշանակություն, 345.52 հա անտառային հողեր։ Նոր Սեյսուլան համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։ Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր` «Մհերի» աղբյուրը։

Առկա են գաջի (կատարվում են հետազոտություններ) հանքային պաշարներ։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին համայնքի բնակչության քանակը կազմում է 179 մարդ, կա 42 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 147 149 155

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ դամբարաններ (մ.թ.ա. 2-1 հազ.)։

Հասարարակական կառույցներ խմբագրել

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 87 աշակերտներ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  6. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 191.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.