Մատաղիս
Մատաղիս, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 30 կմ հյուսիս-արևմուտք` Թարթառ գետի ձախ ափին՝ 400-500 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 2353 հեկտար։
Գյուղ | |||||
---|---|---|---|---|---|
Մատաղիս | |||||
| |||||
Մատաղիսի մոտ գտնվող Եղիշե առաքյալի վանական համալիրը | |||||
Երկիր | ![]() | ||||
Շրջան | Մարտակերտի | ||||
ԲԾՄ | 434 մետր | ||||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||||
Բնակչություն | 404 մարդ (2005) | ||||
Ազգային կազմ | Հայեր | ||||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||||
Տեղաբնականուն | մատաղիսցի | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Փոստային ինդեքսներ | AZ5900 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 14 | ||||
| |||||
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Արցախյան հակամարտությունԽմբագրել
Տեղակայված լինելով արցախա-ադրբեջանական շփման գծին շատ մոտ՝ Արցախյան հակամարտության նորագույն շրջանում մշտապես գտնվել է Ադրբեջանի զինված ուժերի թիրախում։ Համաձայն ադրբեջանական տեսակետի՝ Մատաղիսը հանդիսանում է Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակավայր։
Արցախյան պատերազմ 1991-1994Խմբագրել
Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1991-1992 թվականներին Մատաղիս գյուղի ուղղությամբ կատաղի մարտեր են տեղի ունեցել։ 1992 թվականին ադրբեջանական զինված ուժերն իրենց վերահսկողությունն են հաստատել բնակավայի նկատտմամբ, ինչի պատճառով այնտեղի բնակչությունը տարհանվել է դեպի հայկական այլ բնակավայրեր։
1992 թվականին Ստեփանակերտում կազմավորվել է մատաղիսցիների կամավորական ջոկատը։ Ռ. Պետրոսյանի և Ռ. Հայրիյանի հրամանատարությամբ այն պատերազմական գործողությունների է մասնակցել առանձին ջոկատների, այնուհետև Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կազմում։
1994 թվականի ապրիլին հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Մատաղիսը, իսկ նույն թվականի օգոստոսից սկսվել է գյուղի վերաբնակեցումը։
Քառօրյա պատերազմԽմբագրել
2016 թվականի ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գրոհել են Մատաղիս գյուղի ուղղությամբ` նպատակ ունենալով գրավել այն։ Հարձակման փորձը ձախողվել է։
Հայ-ադրբեջանական պատերազմ 2020Խմբագրել
2020 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ադրբեջանական բանակի կողմից Մադագիզը (Սուգովուշան) ազատելու մասին[2][3][4]: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրառում է արել Twitter-ի իր էջում: «Այսօր ադրբեջանական բանակը Մատաղիսում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը: Մատաղիսը մերն է: Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»[5]: Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված Ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևն հոկտեմբերի 3-ին շնորհավորել է 1-ին բանակային կորպուսի հրամանատար Հիքմեթ Հասանովին՝ Մատաղիսի ազատագրման կապակցությամբ[6]: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել Է այս հայտարարությունները[7]:
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ Оперативная сводка Министерства Обороны
- ↑ sputniknews.ru
- ↑ Новые видео
- ↑ twitter.com
- ↑ https://mod.gov.az/ru/
- ↑ aysor.am
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |