Մարալյան Սարով, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում[1]։

Գյուղ
Մարալյան Սարով
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտ
Հիմնադրված է1917-1918 թ.
Կլիմայի տեսակչոր մերձարևադարձային
Պաշտոնական լեզուհայերեն
Խոսվող լեզուներհայերեն
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ5900
Ավտոմոբիլային կոդ59
Մարալյան Սարով (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մարալյան Սարով (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Գտնվում է Թարթառ գետի աջ ափին, Մարտակերտից 22 կմ, իսկ Ստեփանակերտից` 77 կմ հեռավորության վրա։ Անվանումը կապված է «գեղեցիկ սարով» հասկացության հետ։ Գյուղը հիմնադրվել է 1917-1918 թվականներին։ Դիրքը հարթավայրային է, բարձրությունը ծովի մակերևույթից 400 մ է, կլիմայական պայմանները չոր մերձարևադարձային են։ 1970 թվականին այստեղ կար 27 տուն, 133 բնակիչ, իսկ 1987 թվականին՝ 29 տուն, 87 բնակիչ։ Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1932 թվականին։ 1923 թվականին այստեղ բացվել է տարրական դպրոց։ Էլեկտրիֆիկացվել է 1951 թվականին[2]։ Գյուղը մեծապես տուժել է Արցախյան պատերազմում։

Հայտնի Մարալյան Սարովցիներ խմբագրել

Այս գյուղում են ծնվել ֆիզիկա-մաթեմատիկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը, խորհրդային բանակի գեներալ-մայոր Ռոման Արուտյունովը և գեներալ-մայոր Ռաֆայել Հարությունյանը:

Գյուղը Հայրենական մեծ պատերազմում խմբագրել

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 25 մարդ, զոհվել է 12-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մարալյան Սարով. գյուղ
  2. Մելքումյան Ս. Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թվական, էջ 162