Ջրաբերդ (Մարտակերտի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրաբերդ (այլ կիրառումներ)

Ջրաբերդ, գյուղ Մարտակերտ քաղաքի համայնքի կազմում՝ շրջկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք՝ 450 մետր բարձրության վրա՝ Թարթառ գետի աջ ափին։ Շրջակայքում է Երիցմանկանց վանքը (17-րդ դար)։ Ջրաբերդից զոհվել է 6 ազատամարտիկ[3]։

Գյուղ
Ջրաբերդ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն63[1] մարդ (2005)
Տեղաբնականունջրաբերդցի
Ժամային գոտիUTC+4
Ջրաբերդ (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ջրաբերդ (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Ջրաբերդ ( բառացի «Ջրային Բերդ»), այլ անվանումներ՝ Ջերմուկ, Չարոբերտ և խեղաթյուրված - միջնադարյան հայկական ամրոց, որը գտնվում է Թրխի և Թարթառ գետերի բարձրադիր լեռների վրա։ Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման ամրոցը գտնվում է Մարտակերտի շրջանում և վերահսկվում է ԼՂՀ կողմից[4]։ Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Թերտերյան շրջանում[5]։

Ըստ պատմաբան Րաֆֆիի՝ Ջրաբերդ ամրոցը «կանգնած» է հենց ջրի վրա, որի գագաթին հսկայական ժայռաբեկոր է, որը ներքևից ողողվում է մոլեգնած Թարթառի և թրեխի ջրերով։ Այս երկու գետերը թափվելով միմյանց մեջ, ամրոցին թերակղզու տեսք են տալիս։

Ջրաբերդը- Հյուսիս -արևելյան Հայաստանի պատմական ամրոցներից մեկն է։ Այն կանգուն է Արշակունյանց թագավորության ժամանակաշրջանից։ Առաջին անգամ Ջրաբերդի մասին հիշատակել է վաղ միջնադարյան նշանավոր հայ պատմաբան Մովսես Կաղանկատվացի։ Ջրաբերդը տարբեր ժամանակաշրջաններում եղել է հայկական մեիքության ղեկամարման տակ, որոնց ծնունդներ են՝ Վաղթանգյաները, Հասան Ջալալյանները, Մելիք -Իսրաելյանը, Մելիք-Ալավերդյան և Աթաբեկյանները։ Ամրոցի ավերակները պահպանվել են մինչև մեր օրերը։ Տեսանելի են ռազմական և տնտեսական կառույցները, դարպասը և ամրոցը։ Ջրաբերդի ավերակներից փորված էր թունել։ Բերդից ոչ հեռու գտնվում է հայկական Երեք Մանկուկ եկեղեցին, որը կառուցվել է 16-17-րդ դարերում։ Այստեղ պահպանվել են հայկական խաչքարեր, նկարներ և այլն։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԼՂՀ մարդահամարի տվյալներ (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 5682։
  4. Համաձայն ԼՂՀ վարչատարածքային բաժանման
  5. Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման
  6. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  7. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  8. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված

Արտաքին հղումներ խմբագրել