Այս հոդվածը Արցախի Հանրապետության գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մարաղա (այլ կիրառումներ)։

Մարաղա, անբնակ գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, որը 1992 թվականից գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման, այն հանդիսանում է Մարտակերտի շրջանի բնակավայր, իսկ ըստ Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Թարթառի շրջանի բնակավայր։

Գյուղ
Մարաղա
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Այլ անվանումներՄարագալի, Մարաղալը, Մարաղալի, Մարաղալու, Մարգալի
ԲԾՄ315 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն4644 մարդ (1989)
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմիսլամ
Տեղաբնականունմարաղացի
Ժամային գոտիUTC+4
Մարաղա (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մարաղա (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Մարաղան գտնվում է Կուրի վտակ Թարթառ գետի աջ ափին, Թարթառ քաղաքից 4 կմ, իսկ Բարդա քաղաքի երկաթուղային կայարանից՝ 24 կմ հարավ-արևմուտք։

Բնակչություն խմբագրել

1895 թվականին գյուղն ուներ 104 տուն՝ 540 հայ բնակչով, իսկ 1989 թվականին բնակչությունը հասել էր 4644 մարդու, ճնշող մեծամասնությունը՝ հայեր։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնել են 1828 թվականին Պարսկաստանի Մարաղա քաղաքից գաղթած հայերը և այն ի պատիվ իրենց նախկին բնակավայրի կոչել են «Մարաղա»։

Ռուսական կայսրության ժամանակ մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի մեջ։

1954 թվականի հունիսի 30-ին Մարգուշևան գյուղը և Մարաղա գյուղը միավորվել են մեկ գյուղխորհրդի մեջ և ստացել «Լենինավան» անվանումը։ Մինչ Արցախյան հակամարտությունը գյուղը գտնվել է ԼՂԻՄ Մարտակերտի շրջանում՝ Ադրբեջանական ԽՍՀ Միր-Բաշիրի (այժմ՝ Թարթառի) շրջանի սահմանին։

1980 թվականի դրությամբ զբաղվում էր խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Մարաղայում գործում էր խաղողի նախնական վերամշակման գործարան, կենցաղսպասարկման կոմբինատ, Արցախի (գյուղատնտեսական թեքումով) զոնալ փորձակայանի մասնաճյուղը։ Ուներ 2 միջնակարգ դպրոց, 3 գրադարան, կուլտուրայի պալատ, կապի բաժանմունք, հիվանդանոց, մսուր-մանկապարտեզ։

Մարաղայի կոտորած խմբագրել

1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը Մարաղա գյուղում հրկիզել է գյուղը և կոտորել բնակչությանը։ Մարաղայի ողբերգական դեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև։ Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, 63-ը՝ գերի վերցվել։ Սպանդը շարունակվել է ապրիլի 22-23-ին, երբ կենդանի մնացած մարաղացիները վերադարձել էին մահացածներին հողին հանձնելու համար։ Տվյալները հաստատվել են «Հյուման Րայթս Վոթչ» միջազգային իրավապահ կազմակերպության կողմից։ Մարաղայի կոտորածը հայկական կողմից գնահատվում է որպես ցեղասպանություն։

Մարաղան 1992 թվականաից սկսած շարունակում է մնալ Ադրբեջանի հսկողության տակ և վերջինի կողմից համարվում է Թարթառի շրջանի տարածք։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Մարաղան ուներ քարաշեն, փայտածածկ սուրբ Աստվածածին անունով եկեղեցի։

Անվանի մարդիկ խմբագրել

Այստեղ է ծնվել բանասեր, Կիլիկիայի կաթողիկոս Գարեգին Հովսեփյանը (1867-1952)[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։