Նոր Մարաղա, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Գտնվում է հանրապետության արևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 17 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 38 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Նոր Մարաղա
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ1183 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն250 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՆոր մարաղցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ994 22
Նոր Մարաղա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Նոր Մարաղա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Տարածքը հարթավայրային է, ունի 1291.88 հա տարածք, որից 1103.94 հա գյուղատնտեսական նշանակություն, 77.7 հա անտառային հողեր։ Նոր Մարաղա համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։ Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր`«Կամոյի» աղբյուրը։

Պատմություններ խմբագրել

Գյուղը վերաբնակեցվել է 1995 թվականից։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Նոր Մարաղա համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 529 մարդ, կա 170 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 303 335 400

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Կան պատմամշակութային հուշարձաններ` դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.):

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 70 աշակերտներ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  6. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 189.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)