Սալոնգա ազգային պարկ, ազգային պարկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ Կոնգո գետի ավազանում։ Սալոնգա ազգային պարկը Աֆրիկա մայրցամաքի ամենամեծ արևադարձային խոնավ անտառների արգելոցն է, որը զբաղեցնում է 36,000 քառակուսի կիլոմետր տարածք (3,600,000 հա․)։ Ազգային պարկը տարածվում է Մաի-Նդոմբե, Էկվադոր, Կասայ և Սանկուրու նահանգներում։

Սալոնգա ազգային պարկ
Salonga National Park*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Սալոնգա ազգային պարկ
Երկիր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Տիպ
Չափանիշներ vii, x
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Աֆրիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1984  (8 նստաշրջան)
Համար 280
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պատմություն խմբագրել

Սալոնգա ազգային պարկը 1984 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

Պարկը, 2015 թվականից սկսած գտնվում է Institut Congolais pour la Conservation de la Nature-ի և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տիրապետության տակ։ Մշտական խորհրադակցությունը շարունակվում է այգում բնակվող երկու հիմնական բնակչության հետ՝ լյաելիմաներ (Iyaelima), ովքեր այգու վերջին բնակիչներն են, և Կիտավալիսթես (Kitawalistes), մի կրոնական աղանդ, ովքեր հաստատվեցին պարկում, անմիջապես ստեղծվելուց հետո։ Այգու պահակների և լյաելիմաների միջև կա մշտական համագործակցություն, քանի որ լյաելիմաների գյուղերն օգտագործվում են որպես պահակակետեր։

Կենդանական աշխարհ խմբագրել

Սալոնգա ազգային պարկում կան այնպիսի էնդեմիկ կենդանիների տեսակներ, ինչպիսիք են աֆրիկյան մոխրագույն թութակը, Կոնգոյի սիրամարգը, գաճաճ շիմպանզե բոնոբոն, Աֆրիկայի անտառների փիղը և կոկորդիլոսը։

Բացի այդ, այստեղ հայտնաբերվել են կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներ՝ առյուծ, սովորական գետաձի, գոմեշներ և այլն։

Սալոնգա ազգային պարկում կան նաև շատ թռչյուններ։ Դրանք են՝ եգիպտական ձկնկուլը, սև արագիլը և աֆրիկական արագիլը։

Ազգային պարկի հարավային շրջանը եղել է բոնոբոսների ուսումնասիրման վայր[2]։

Լյաելիմաների բնակավայրերի մոտ բոնոբոսներն ավելի տարածված են, ըստ երևույթի, պատճառն այն է, որ լյաելիմաները չեն վնասում նրանց, ավելին, մեծ դեր են կատարում նրանց պահպանման գործում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hopson, Mark (2011). «The Wilderness Myth: How the Failure of the American National Park Model Threatens the Survival of the Iyaelima Tribe and the Bonobo Chimpanzee». Earth Jurisprudence and Environmental Justice Journal. 1 (1).
  2. Falk, John (2008). «Why the Bonobos Need a Radio and Other (Unlikely) Lessons From Deepest Congo». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել