Լաթակիայի մարզ (արաբ․՝ مُحافظة اللاذقية‎‎), մարզի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևմուտքում։ Գտնվում է Սիրիայի արևմուտքում, ունի ելք դեպի Միջերկրական ծով և սահմանակցում է Թուրքիայի հետ։ Մարզը զբաղեցնում է 2297 կմ² տարածք[1] և Սիրիայի փոքր մարզերից է։ Ունի 1,364,985 բնակչույթուն (2010 թ.)[2]՝ հիմնականում ալավիներ, որոշակի թիվ են կազմում նաև հայերը՝ բնիկ և վերջին 200 տարում տեղափոխված։ Խոշոր քաղաքներն են՝ Լաթակիա, Ջաբլե, Քեսաբ, Ալ-Կարդահա և Սլինֆա։

Լաթակիայի մարզ
արաբ․՝ مُحافظة اللاذقية‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
Կարգավիճակմարզ
Մտնում էՍիրիա
Ներառում է4 գավառ
ՎարչկենտրոնԼաթակիա
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2011)
1 364 985 (1 տեղ)
Ազգային կազմարաբներ, թուրքեր հայեր, քրդեր
Կրոնական կազմմուսուլմաններ, ալավիներ, քրիստոնյաներ, մուրշիդիներ
Տարածք2297  (5 տեղ)
Ժամային գոտիUTC+2,
ամռանը UTC+3
ISO 3166-2 կոդSY-HL

Պատմություն

խմբագրել

Լաթակիան մ.թ.ա. 1-ին դարում եղել է Տիգրան Մեծի հայկական պետության կազմում։ Տարբեր ժամանակներում ամբողջությամբ կամ մասամբ ընդգրկված է եղել Անտիոքի, Կիկիկյան Հայաստանի, Հալեպի ամիրայության և այլ պետությունների ու պետական կազմավորումների կազմում։ Խաչակրաց արշավանքների ընթացքում եղել է արաբների և խաաչակիրների բախման կիզակետում։

2011 թվականից սկսված Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում քաղաքը տուժել է Սիրիայի ապստամբների ռազմական գործողություններից, քանի որ երկրի ղեկավար ուժի՝ ալ-Ասադ ընտանիքի ու ալավիների միջնաբերդն է։ 2014 թվականի մարտի կեսերից նույն պատճառով, միջազգային տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող մի քանի հազար գրոհայիններ Թուրքիայի զինուժի անմիջական աջակցությամբ Թուրքիայի տարածքից ներխուժել են մարզի տարածք՝ գրոհելով ավելի քան 2000 տարի հայաբնակ Քեսաբի շրջանի գյուղերն ու ավանները, առաջին հերթին հենց Քեսաբ, որոնք անմիջապես հարակցում էին Թուրքիային։

Աշխարհագրություն

խմբագրել

Լաթակիայի մարզն գտնվում է Սիրիրայի հյուսիս-արևմուտքում, վարչկենտրոն Լաթակիա։ Սահմանակից է հյուսիսում՝ Թուրքիա, հյուսիս-արևելքում՝ Իդլիբի մարզ, արևելքում՝ Համայի մարզ, հարավում Տարտուսի մարզ, արևելքում՝ Միջերկրական ծով։ Մարզի ընդհանուր տարածքը 2297 կմ² է[3]։

Ժողովրդագրություն

խմբագրել

Ըստ 2011 թվականի տվյալներով մարզի բնակչությունը կազմում է 1,364,985 մարդ, մարզի բնակչությունն ընդգրկում է էթնիկական տարբեր խմբեր՝ արաբներ, հույներ և հայեր բնիկ և վերջին 200 տարում տեղափոխված։ Բնակչության մեծամասնությունն Ալավիներ են[4]։

Տարի 1960 1970 1981 1997 2004 2007 2010 2011 2014
Բնակ. 956,561 1,316,872 554,384* 936 000 879,551* 943,000 991,000 1,008,000** 1,890,000
Աղբյուր։ World Gazetteer և Statoids, *գնահատված քանակ **հաշվարկային քանակ

Վարչական բաժանումը

խմբագրել

Մարզը բաժանվում է 4 գավառների (մինտականեր)։ Դրանք են՝

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Սիրիայի վիճակագրական տվյալներ:
  2. «Սիրիայի մարդահամարի տվյալներ ըստ տարիների». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. Լաթակիայի մարիզի տարածք
  4. Լաթակիայի բնակչության տվյալներ