Վիրունգայի ազգային պարկ

Վիրունգա (ֆր.՝ Parc national des Virunga), ազգային պարկ, տարածք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, հնագույներից մեկը Աֆրիկայում։ Տեղակայված է Ուգանդայի սահմանի մոտ և ունի 7 800 կմ² տարածք։ Ռուվենզորի լեռների հարակից տարածքը, որը Ուգանդայի կողմում է ևս պահպանվում է և այնտեղ է գտնվում «Ռուվենզորի լեռներ» ազգային պարկը։ Երկու ազգային պարկերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում, իսկ Վիրունգան ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում։

Վիրունգայի ազգային պարկ
Տեսակազգային պարկ
Երկիր ԿԴՀ
ՎարչատարածքNorth Kivu? և Orientale Province?
ՏեղագրությունԿԴՀ
Հիմնվել է1925
Մակերես7800 կմ²
ԿառավարումInstitut Congolais pour la Conservation de la Nature?
Վիրունգայի ազգային պարկը գտնվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում
Վիրունգայի ազգային պարկ
Վիրունգայի ազգային պարկը գտնվում է Երկիրում
Վիրունգայի ազգային պարկ

Ազգային պարկի ստեղծման պատմություն խմբագրել

1902 թվականի հոկտեմբերի 17-ին գերմանական բանակի կապիտան Օսկար ֆոն Բենինգեն գերմանական Արևելյան Աֆրիկայի մասում՝ Սաբինիո լեռան մոտակայքում, որսորդության ժամանակ որսացել է մի խոշոր գորիլայի։ Մինչ այդ հաշվի են առել, որ գորիլայի տարածման տերիտորիան սահմանափակվում է Արևմտյան Աֆրիկայում, Գվինեական ծոցի եզրում, հետևաբար, հաշվի առնելով Վիրունգայի հեռավորությունը Ատլանտյան օվկիանոսից, Օսկար ֆոն Բենինգեն ենթադրել է, որ սպանված կապիկը կարող է պատկանել նոր, գորիլայի անհայտ տեսակի գիտության և ուղարկել է կենդանական կմախք Գերմանիայում ուսումնասիրության։ Գերմանացի անատոմիստները, գորիլայի ստացած կմախքը համեմատել են ափամերձ հայտնի գորիլայի կմախքի հետ, հայտնաբերել են մորֆոլոգիական 34 տարբերություններ։

1903 թվականին կաթնասունների ուսումնասիրող Պոլ Մաչին (Paul Matschie) նկարագրել է գորիլայի նոր ենթատեսակի, ի պատիվ հայտնաբերողի անվանվել է Gorilla gorilla beringei՝ բերինգի գորիլա։

Հետագայում, գրեթե 20 տարի, ոչ ոք չէր ուսումնասիրում Վիրունգայի լեռների գորիլաներին։ Դա պայմանավորված է այս տարածքի անորոշ քաղաքական կարգավիճակից, 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը, ներկայացվել են նրա իրավունքները անմիջապես 3 եվրոպական տերությունների՝ Բելգիա, Միացյալ Թագավորություն և Գերմանիա։ 1910 թվականին անցկացվեց Վիրունգայի լեռներում գաղութային սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա։ Հետագայում հետազոտական գործունեություններին խոչընդոտեց Առաջին համաշխարհային պատերազմը։

Պատերազմի ավարտից հետո Բելգիայի վարչակազմը ընկավ գերմանական Արևելյան Աֆրիկայի հյուսիսարևմտյան մասում (Ռուանդա-Ուրունդի)։ 40 տարի Վիրունգայի լեռների մեծ մասը գտնվում էր մեկ պետության վերահսկողության ներքո։

1921 թվականին Վիրունգայի լեռներում Ամերիկյան բնագիտական թանգարանը կազմակերպվեց մի արշավախումբ, գլխավորել է հայտնի ամերիկացի բնագետ, քանդակագործ՝ Կարլ Էյքլին (անգլ.՝ Carl Akeley)։ Ի թիվս այլ բաների, Էյքլիի աշխատանքն էր մի քանի կապիկներ գնդակահարել և պատրաստել խրտվիլակ թանգարանի համար։ Էյքլին այս խնդիրը լուծել է և ձեռք բերել 5 գորիլա, և պատրաստել է հոյակապ խրտվիլակ, սակայն այս աշավախմբի հիմանական նպատակը այլ էր։ Հետևել մի քանի ամիս լեռնային գորիլաների և դիտելով իրենց կյանքը մառախլապատ լեռան անտառներում, Կարլ Էյքլին առաջինը հաստատեց, որ արևելյան գորիլաները ապրում են կայուն ընտանեկան խմբերում, միջինում 10 անդամով, այն բաղկացած է մեկ մեծ արուց,մի քանի մեծ էգից և նրանց զավակներից։

Էյքլին նաև սահմանեց, որ արևելյան գորիլաների խտությունը շատ ցածր է և Վիրունգայի տարածքը նույնպես մեծ չէ և իրենից ներկայացնում է 6 հրաբուխների միություն, որի երկարությունը 40 մետր է, իսկ լայնությունը 3-19 կմ։ Էյքլիի արշավախմբի արդյունքում արված գլխավոր եզրակացությունը այն է, որ գեղեցիկ և շատ հազվագյուտ կենդանիները անհրաժեշտ է փրկել վայրենի բնությունից, և այդ կենդանիներից չպատրաստել խրտվիլակներ թանգարանային ցուցադրանմուշների համար։

1925 թվականին Էյքլին ժամանել է Բելգիա, որպեսզի այս երկրի կառավարության ուշադրությունը սևեռի բնական միջավայրում լեռնային գորիլաների պահպանման խնդրի վրա։ Նա կարողացավ համոզել Ալբերտ I-ին, որ հազվագյուտ կենդանիներին փրկելու ամենաարդյունավետ միջոցը կլինի Վիրունգա տարածքում արգելավայրի ստեղծումը։ Այսպիսով Աֆրիկայում հայտնվեց առաջին կենսոլորտային տարածքը՝ Ալբերտի ազգային պարկ։ Էյքլին անձամբ ներկայացրել է արգելավայրի սահմանները, ներառյալ գորիլայի բոլոր բնակավայրերը։

1926 թվականի գարնանը Էյքլին ուղարկում է նոր արշավախումբ դեպի Վիրունգայի լեռներ, հույս ունենալով ավելի մանրամասն ուսումնասիրել գորիլաներին և նորակառույց ազգային պարկի կենդանիների թագավորության այլ ներկայացուցիչներին։ Սակայն Կարլը չկարողացավ իրագործել այդ, քանի որ նույն տարվա աշնանը նա հիվանդացավ և նոյեմբերի 18-ին մահացավ։ Նրա վերջին ցանկությունն էր, իր մարմինն ամփոփել այնտեղ Միկենո հրաբխի ստորոտին, որն իր կարծիքով խաղաղ և գեղեցիկ տեղ էր։

1960 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ձեռք բերեց անկախություն։ 1962 թվականին Ռուանդան ձեռք բերեց անկախություն։ Ազգային պարկը վերանվանվեց Կիվու (Kivu), իսկ 1969 թվականին միակ բնապահպանական օբյեկտը բաժանված է Վիրունգայի ազգային պարկի (Զաիրում) և Վիրունգայի ազգային պարկի (Ռուանդայում)։

Պարկի տարածք խմբագրել

 

Պարկը տեղակայված է Արևելյան-Աֆրիկյան գոտու արևմտյան սահմանում Կիվու լճից մինչև Սեմլիկի գետը։ Պարկի տարածքը ձգվում է հյուսիսից հարավ, կարող ենք տարբերել երեք տարբեր մասեր՝

  • հյուսիսում՝ Ռուենզորիի լեռները, ձյան ծածկված գագաթներով և Սեմլիկի հովիտով
  • կենտրոնում ընկած է Էդուարդ լիճը և Ռվինդի դաշտավայրը, Ռուտշուր և Իշաշ։
  • Պարկի հարավային մասում է գտնվում Նյամլագիրա և Նիրագոնգո լավային սարահարթը և Վիրունգայի հրաբխային զանգվածի մյուս գագաթները։

Բացի այդ, պարկում կան տորֆային հողեր և մարգագետիններ, խոտային և բնափայտի սավաննաներ, մշտադալար խոնավ անտառներ և բամբակենու թփուտներ։

Կենդանական աշխարհ և բուսականություն խմբագրել

 

Պարկի հիմնական պաշտպանված բնակիչները ոչնչացման եզրին գտնվող լեռնային գորիլաներն են (Gorilla beringei beringei)։ Դայան Ֆոսսիին մեծ ներդրում է ունեցել, 1985 թվականին մահացել է պարկի տարածքում, ենթադրաբար որսագողի ձեռքով։ Այնուամենայնիվ, 2008 թվականի վերջին պարկի տարածքում ռազմական հակամարտության նոր շրջանը հանգեցրեց պարկի գլխամասի բռնագրավմանը և հանգեցրեց հսկիչների արտաքսմանը։ Որսագողերի և անտառահատման համար ածուխի արդյունահանումը կրկին կասկածի տակ է դրել գորիլաների ապագան[1]։

Որսագողության հակամարտությունը լուրջ վնաս են հասցրել վայրի բնության բնակչությանը։ Պարկի կենսաբազմազանության ներկայիս կարգավիճակը (2009 թվականի դրությամբ) դժվար է գնահատել։ 1994 թվականին պարկի շուրջ 120 աշխատակիցներ մահացել են՝ անօրինական որսի և հողի յուրացման պաշտպանման ժամանակ[2]։ 2007 թվականի ապրիլի-մայիս ամիսներին Ռուանդայի ազատագրման ժողովրդավարական ուժերը օգտագործում են պարկի տարածքը որպես անվտանգ վայր, որպես Լորան Նկուդիի ղեկավարությամբ ուժերի հարձակման վայր[3]։ 2008 թվականի հոկտեմբերի 26-ին Գոմայի ճակատամարտում պարկի տարածքը զբաղեցրեց Նկունդայի զորքերը։

Կաթնասունների որոշ տեսակների քանակ[4].

Տեսակ 1959 2005/06
Սովորական գետաձի 26530 887
Աֆրիկյան գոմեշ 128307 3822
Սավաննայի փիղ 3425 348
Կոբ 11218 12982
Ջրային այծ 2223 374
Տոպի (կաթնասուն) 5939 1353

Պարկ կառավարվում է Կոնգոլի ազգային պարկի վարչության կողմից (Fr. Institut Congolais pour la Conservation de la Nature, ICCN)[5]։ 2007 թվականին ԱՀԿ-ն և մի շարք այլ աֆրիկյան երկրներ ստորագրեցին գորիլեների և դրանց տեսակների պահպանության մասին համաձայնագիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mark Jenkins: «Who murdered the virunga gorillas?» журнал National Geographic, июль 2008
  2. Gorilla Warfare(չաշխատող հղում), статья в Newsweek
  3. International Crisis Group, Congo: Bringing Peace to North Kivu, Africa Report No.133, 31 October 2007, p.11
  4. А. Шпарман. Поле битвы — Вирунга // Geo. — 2012. — № 11. — С. 106.
  5. Официальный сайт ICCN Արխիվացված 2008-10-04 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրունգայի ազգային պարկ» հոդվածին։