Լեպտիս Մագնա (արաբ․՝ لَبْدَة‎‎ Լաբդահ)[3] նաև Լեկտիս Մագնա, Լպքի, Նեապոլիս, Լեբիդա կամ Լեբդա, Հռոմեական Կայսրության հայտնի քաղաք, որը ներկայումս գտնվում է Լիբիայի տարածքում։ Քաղաքի ավերակները գտնվում են Խոմսում, Տրիպոլիից 130 կմ արևելք, ծովափին, որտեղ Վադի Լեբդան թափվում է ծովը։ Այս տարածքը Միջերկրական ծովի ամենալավ պահպանված և այցելվող հին հռոմեական քաղաքն է։

Լեպտիս Մագնա
Տեսականտիկ քաղաք, հնագիտական հուշարձան, emporia? և հռոմեական քաղաք
ԵրկիրԼիբիա[1]
Վարչատարածքal-Khums?
Մակերես387,485 հեկտար[2]
Կազմված էRoman amphitheatre of Leptis Magna?, Arch of Septimius Severus (Leptis Magna)? և Leptis Magna: Nymphaeum?
Ջրլիցի ափինՄիջերկրական ծով
Ձևավորումմ.թ.ա. 7-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Այս բնակավայրը հիմնադրվել է փյունիկյան գաղթականների կողմից, հավանաբար մ․թ․ա․ 1000 թվականին, որոնք էլ տարածքն անվանել են Լպքի[4][5]։ Հռոմեական տիրապետության տակ, հատկապես Սեպտիմիոս Սևերոսի գահակալության տարիներին՝ մ․թ․ 2-րդ դարում բնակավայրը վերակառուցվեց։ Այս ժամանակաշրջանին է վերաբերում նավահանգստի վերակառուցումը և հասարակական նոր կենտրոնի շինարարությունը։

Ճարտարապետություն

խմբագրել

Տեղանքի պայմաններով կանոնավոր սկզբունքով կառուցապատված Լեպտիս Մագնայի հատակագիծը ասիմետրիկ է։ Այսպիսի կառուցվածք ունեն նաև հասարակական շատ շենքերը՝ հին ու նոր ֆորումները, թերմերը, թատրոնը և այլն։

Փողոցների կանոնավոր ցանցով պատված քաղաքատարածության կենտրոնում կողք կողքի տեղադրված են թատրոնը, շուկան, իսկ քաղաքի հարավարևելյան կողմում նոր ֆորումն ու թերմերը։ Նոր ֆորումը երկու ճակատներից ունի կիասսշրջանաձև մասեր, որոնք հիշեցնում են Տրայանոսի ֆորումը Հռոմում։ Բազիլիկայի հակադիր կողմում, բարձր պատվանդանի վրա տեղավորված էր տաճարը։

Լեպտիս Մագնայի բոլոր կառուցվածքները, այդ թվում Տիմգադինը իրականացված են բնական խոշոր քարերով[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. World Heritage List: Archaeological Site of Leptis MagnaUNESCO.
  3. «لَبْدَة Libya». Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6-ին..
  4. «Archaeological Site of Leptis Magna». World Heritage List. UNESCO. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  5. Birley, Anthony Richard (1971) Septimius Severus Eyre and Spottiswoode, London, page 2, ISBN 0-413-26900-0
  6. Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն (խմբ. Մ․ Գ․ Գասպարյան), Երևան, «Լույս հրատարակչություն», 1978, էջ 207 — 319 էջ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեպտիս Մագնա» հոդվածին։