Մինի Եվրոպա
Մինի Եվրոպա, այգի Բրուպարկում, Բրյուսելում։ Այգում ներկայացված են Եվրոպական միության ամենագեղեցիկ հուշարձանները՝ 1/25 մասշտաբով։ Ցուցադրված են շուրջ 80 քաղաք և 350 շինություն[2]։
Մինի Եվրոպան Բրուպարկում | |
Տեսակ | մանրակերտների զբոսայգի |
Մասն է | Bruparck? |
Երկիր | Բելգիա |
Վարչատարածք | Բրյուսել |
Բացվել է | հունիսի 12, 1989 |
Մակերես | 24 000 քառակուսի մետր |
Անդամակցություն | Verband Deutscher Freizeitparks und Freizeitunternehmen?[1] |
Այգին հայտնի է մանրակերտների որակով։ Այգում կան բազմաթիվ անիմացիաներ՝ գնացք, ջրաղաց, Վեզուվ հրաբխի ժայթքումը, մեքենաներ և այլն։ Ուղեցույցում ներկայացված են մանրամասներ բոլոր հուշարձանների մասին։ Երթուղու վերջում «Եվրոպայի հոգին» ինտերակտիվ ցուցահանդեսը ներկայացնում է Եվրոպական միությունը ինտերակտիվ և խաղային ձևով։
Այգին կառուցվել է 24.000 մ² տարածքի վրա։ Նախնական ներդրումների ծավալը կազմել է 10 միլիոն եվրո։ Այգու հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1989 թվականին, Բելգիայի արքա Ֆիլիպի կողմից։ Վերջինս այդ ժամանակ արքայական գահի ժառանգորդն էր։
Հուշարձանի շինարարություն
խմբագրելՀուշարձաններն ընտրվել են Եվրոպայի համար իրենց ճարտարապետական արժեքների և կարևորության համար։ Նման առաջին ընտրությունից հետո անհրաժեշտ էր գտնել գծագրեր և լուսանկարներ։ Այս փուլը հետազոտելու համար ծախսվել է ավելի քան 200 հազար եվրո։ Հուշարձանների մեծ մասը կառուցվել է ձուլման մեթոդով։ Մասերը պատրաստվել են տարբեր նյութերից, որոնք հետո պատճենվել են սիլիկոնային ձուլման մեթոդով։ Վերջնական պատճենը կազմվել է էպոքսիդային խեժից (առաջին) և պոլիեսթերային պլաստիկից (վերջնական տեսք)։ Երեք հուշարձաններ պատրաստված են քարից (օրինակ՝ Պիզայի աշտարակը կառուցված է մարմարից)։ Երկու մակետների պատրաստման համար կիրառվել է նոր ֆրեզերային տեխնոլոգիա։
Ապա կառույցները գունավորվել են։ Վերջում հուշարձանը տեղադրվել էր ձևավորված և լուսավորված վայրում։ Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքը պահանջել է ավելի քան 24000 ժամ աշխատանք։
Շատ հուշարձաններ ֆինանսավորվել են Եվրոպայի երկրների կամ տարածաշրջանների կողմից։
Անիմացիաներ
խմբագրելՀսկայական այգում կան տարբեր տեսակի անիմացիաներ՝ գնացքներ, ջրաղացներ, ձայներ, Վեզուվ հրաբխի ժայթքումը, Բեռլինի պատի անկումը, Վենետիկի գոնդոլները, մեքենաներ։ Այս անիմացիաները ներկայացնում են արդյունաբերական նախատիպեր, որոնք կայուն են երկար ժամանակ շահագործման և տարբեր եղանակային պայմաններում (սառնամանիք, անձրև, շոգ)։
Մինի Եվրոպայի ուղեցույց
խմբագրելՈւղեցույցը պարունակում է բազմաթիվ տեղեկություններ և մանրամասներ հուշարձանների վերաբերյալ։ Ուղեցույցը մատչելի է 11 լեզուներով։
Եվրոպայի հոգին
խմբագրելԵրթուղու վերջում Եվրամիության համար հատկացված տարածքը համառոտ ներկայացնում է նրա պատմությունը, հաջողությունները, մշակույթը, հաստատությունների գործունեությունը, ամենամեծ շուկան, ընդլայնման պատճառները, հիմնականում՝ խաղի ձևով։ Դպրոցների համար կան բազմաթիվ մանկավարժական ծրագրեր։
Իր ողջ գործունեության ընթացքում Մինի Եվրոպան բարոյական աջակցություն է ստացել Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի կողմից։
Մինի Եվրոպայի մանրակերտների ցանկ
խմբագրել- Մելկ
- Վեստմինստերյան պալատ և Բիգ Բեն
- Ստրատֆորդ ըփոն Էյվոն և Շոտտերի
- Անգլիական ծառեր և Բաբուրի
- Լոնգլիթ
- Բաթ
- Դուվր
- Կուպալնի Սեչենի Բուդապեշտ
- Բրանդենբուրգյան դարպասներ Բեռլին
- Բեռլինի պատ
- Միլենիումտրում (Մագդեբուրգ)
- Լյուբեկ
- Շպայերի տաճար
- Սեստ
- Բոն
- Էլցի ամրոց
- Վիսե
- Թրիեր
- Տրելեբորգ
- Կոպենհագեն, Նոր Գավան և Բիրժա
- Գլենդալո և Բալիդեվիդ
- Կաշելի ժայռ
- Էլ Էսկորիալ
- Լա Մանչա
- Սևիլյա
- Բարսելոնա
- Սանտյագո դե Կոմպոստելա
- Կուրիոնի թատրոն (Լիմասոլ)
- Ազատության հուշարձան (Ռիգա)
- Ադոլֆի կամուրջ
- Գդանսկ
- Պորտուգալիա
- Տորրի դի Բելեն
- Գիմարայնշ
- Պորտու
- Ալգարվե
- Մոգոշոյա պալատ
- Կապույտ եկեղեցի
- Լյուբլյանայի երեք կամուրջները
- Օլավինլինայի ամրոց
- Էյֆելյան աշտարակ (Փարիզ)
- Պոմպիդու կենտրոն (Փարիզ)
- Հաղթակամար (Փարիզ)
- Սակրե Կյոր բազիլիկ (Փարիզ)
- Ռոնշան
- Կլյո Վուժոյի ամրոց
- Շենոնսո (դղյակ)
- Արկ-է-Սենան
Տես նաև
խմբագրել- Մադյուրոդամ, Նիդերլանդներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://vdfu.org/mitglied/mini-europe
- ↑ «Description - Mini europe». Mini europe (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Mini-Europe official website
- Mini-Europe in Brussels
- Koshy, Yohann (2016 թ․ ապրիլի 27). «These Photos of a Crumbling Pro-EU Theme Park Show a Europe in Existential Crisis». Vice. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինի Եվրոպա» հոդվածին։ |