Մադյուրոդամ (հոլ.՝ Madurodam, հանդիպում է նաև Մադուրոդամ տարբերակը), մանրակերտ այգի, մանրակերտ քաղաք Սխևենինգենում (Հաագա, Նիդերլանդներ)։ Իրենից ներկայացնում է նիդերլանդական քաղաքի մոդել 1:25 մասշտաբով, բաղկացած է տիպիկ հոլանդական շենքերից և կառույցներից, որոնց բնօրինակները գտնվում են Նիդերլանդների տարբեր հատվածներում։ Կառույցի շինարարությամբ և խնամքով զբաղվել է 35 մարդ։ Որոշ ցուցանմուշների շուրջ աշխատանքը տևել է 4 տարի։ Մակետները պատրաստված են հիմնականում պլաստմասսայից, կանաչ տարածքների համար օգտագործել են իսկական բույսեր, առավելապես մանրատերև ծառեր և թփեր, որոնք ինտենսիվ խուզման ճանապարհով պահվում է մինչև 60 սմ բարձրությամբ։

Մադյուրոդամ
Տեսակզվարճանքի այգի, մանրակերտների զբոսայգի, պատերազմի հուշահամալիր և քանդակ
Երկիր Նիդերլանդներ[1]
ՏեղագրությունՀաագա[2][1]
Ժանրհանրային արվեստ
Ղեկավարության նստավայրՀաագա, Նիդերլանդներ
ՀասցեGeorge Maduroplein 1, 2584 RZ, Den Haag (Den Haag), Zuid-Holland, Nederland[1]
Հիմնադրվել էհուլիսի 2, 1952[1]
ՀիմնադիրBep Boon-van der Starp?[3]
Կայքmadurodam.nl/en/(անգլ.) և madurodam.nl/nl/(նիդեր.)
Քարտեզ
Քարտեզ
Մադյուոդամը 2012 թվականին։

Պատմություն խմբագրել

Մադյուրոդամի շինարարություն, 1951 թվական

Մադյուրոդամի քաղաքաշինական ծրագիրն ստեղծել է ճարտարապետ Սիբե Յան Բաումը։ Կենտրոնում գտնվում է պատմական կենտրոնը, որի շուրջ տարածվում է նոր շրջանը, նավահանգիստը և արդյունաբերական, ինչպես նաև հանգստի գոտին։ Կենտրոնում տեղակայված են եկեղեցիներ, թանգարաններ, պանրի շուկան և Ամստերդամին բնորոշ ջրանցքներ, ինչպես նաև կառավարական Բինենհոֆ շենքը, Ռեյկսմյուզեումը և Մաաստրիխտի Սուրբ Աստվածածնի եկեղեցին։

Մադյուրոդամի նահավահանգստում կարելի է գտնել խոշոր հոլանդական ձեռնարկություններ, նավթավերամշակման գործարաններ, Ամստերդամի Սխիպոլ օդանավակայանը և մի շարք գրասենյակային շենքեր։

Մադյուրոդամը կառուցվել է 1952 թվականին և մինչ օրս տասնյակ միլիոնավոր զբոսաշրջիկ է ունեցել։ Սա ոչ միայն Հաագայի և Նիդերլանդների զբոսաշրջային տեսարժան վայր է, այլ նաև պատերազմի զոհերի հուշարձան է։ Մանրանկարների քաղաքը կոչվել է Ջորջ Մադյուրոյի անունով․ Մադյուրոն Կյուրասաոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր, որը պայքարում էր նացիստական ուժերի օկուպացիայի դեմ, հոլանդական դիմադրության շարժման մասնակից էր, մահացել է Դախաուում 1945 թվականին։ Նրա ծնողները միջոցներ են նվիրաբերել Մադյուրոդամի կառուցման համար միայն այն նպատակով, որ հասույթը բարեգործական նպատակներով տրամադրվի ուսանողական առողջարանին[4]։

1952 թվականի հուլիսի 2-ին արքայադուստր Բեատրիքսը նշանակվել է Մադյուրոդամի քաղաքապետ, որից հետո զբոսանք է կատարել քաղաքով։ Արքայադուստրը այս պաշտոնն է զբաղեցրել քաղաքի բացման օրվանից մինչև 1980 թվականի իր գահակալությունը։ Ներկայումս քաղաքապետը ընտրվում է երիտասարդական ավագանու կողմից, որը բաղկացած է Հաագայի դպրոցների 22 աշակերտներից։ Քաղաքապետի պատկանությունների մեջ է մտնում նոր մակետների և ցուցադրությունների բացում։

Մադյուրոդամի առավել հայտնի կառույցներ խմբագրել

 
Տիպիկ հոլանդական շենքերը Մադյուրոդամում։
 
Արդարադատության միջազգային դատարանի շենք։

Ամստերդամ խմբագրել

Ռոտերդամ խմբագրել

  • Նիդերլանդական ճարտարապետության ինստիտուտ։

Հաագա խմբագրել

Նման նախագծեր խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Dutch War Memorial Database
  2. http://www.4en5mei.nl/herdenken-en-vieren/oorlogsmonumenten/monumenten_zoeken/oorlogsmonument/374
  3. http://resources.huygens.knaw.nl/vrouwenlexicon/lemmata/data/Starp
  4. «Jeugdgemeenteraad». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «This Day in Disney History: JUN 18». Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադյուրոդամ» հոդվածին։