Մնայդրա (մալթ.՝ Mnajdra), եկեղեցական մեգալիթյան համալիր Միջերկրական ծովում` Մալթա կղզու հարավային ափին։ Մնայդրան գտնվում է մեգալիթյան մեկ ուրիշ շատ հայտնի կառույցից` Հաջար-Կիմից 0.5 կմ հեռավորությամբ։ Համալիրը կառուցվել է Ք. ա. մոտ 4 հազար տարի առաջ։ Եկեղեցական համալիրի ավերակները հայտնաբերվել են Ջ. Վենսի ղեկավարած հնագիտական աշխատանքների արդյունքում 1840 թվականին՝ Հաջար-Կիմի հայտնաբերումից մեկ տարի անց[1]։ 1871 թվականին Ջեյմս Ֆերգյուսոնը կազմել է Մնայդրայի առաջին հատակագիծը, որը, սակայն, բազմաթիվ սխալներ էր պարունակում։ 1901 թվականին դոկտոր Ալբերտ Մայրը կազմում է առաջին ճիշտ հատակագիծը[2]։ 1910 թվականին դոկտոր Թոմաս Էշբին կատարում է լրացուցիչ հետազոտություններ և հայտնաբերում հնագիտական կարևոր իրեր։ 1949 թվականի հնագիտական ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվում են ոչ մեծ երկու քանդակներ, երկու մեծ կարասներ, զենքեր և մեկ մեծ կլորավուն քար, որն ամենայն հավանականությամբ օգտագործվել է եկեղեցու մեծ քարերը տեղափոխելու համար[2]։

Մնայդրա
մալթ.՝ Mnajdra*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Մալթա Մալթա
Տիպ Մշակութային
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1980  (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

1992 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մալթայի մեգալիթյան կառույցները, այդ թվում` Մնայդրան, ընդգրկել է Համաշխարհային ժառանգության ցանկում[3]։

Արտաքին տեսք

խմբագրել
 
Մնայդրայի ինտերիեր

Մնայդրան կառուցված է կորալային կրաքարի բեկորներից, որը շատ ավելի կարծր է, քան այն կրաքարը, որով կառուցված է Հաջար-Կիմը։ Մնայդրան կառուցված է ոչ մեծ քարերի աստիճանական դասավորության եղանակով, պարունակում է նաև կրաքարի մեծ կտորներ։

Մնայդրայի նախագծումը երեքնուկի տերևի տեսքով ավելի ճիշտ ձև ունի, քան Հաջար-Կիմը։ Նախապատմական կառույցը կազմված է իրար շատ մոտ գտնվող երեք կառույցներից` վերին, միջին և ներքին, որոնք միացված չեն անցումներով[4][5]։

Վերին կառույցը համալիրի ամենահին կառույցն է` ստեղծված Ք. ա. 3600-3200 թվականներին[6]։ Այն եռաբսիդ կառույց է, որի դուռը բացվածքի տեսք ունի` փորված կրաքարե խոշոր քարի մեջ։ Այս ձևը բնորոշ է Մալթայի մեգալիթյան այլ կառույցներին։ Ամենայն հավանականությամբ, տաճարը սկզբում ունեցել է կամարակապ տանիք, սակայն ներկայումս միայն պահպանվել է դրա հիմքը։ Որպես հենասյուն ծառայող քարերը զարդարված են եղել հորիզոնական շարքերով փորվածքներով[1]։

Միջին կառույցը ստեղծվել է Ք. ա. 3150-2500 թվականներին` դառնալով Մնայդրայի համալիրի ամենաերիտասարդ կառույցը։ Այն կառուցված է քարե բեկորներից, որոնց գագաթներին հորիզոնական ձևով տեղադրվել են քարերի շարքեր։

Ներքին կառույցը Մալթայի մեգալիթյան կառույցներից ամենատպավորիչն է։ Նրա առաջ տեղակայված է եղել ընդարձակ բակ` քարե նստարաններով, գավիթ` ձևավորված հորիզոնական շարված քարերի շարքերով, որոնցից մեկը պահպանվել է։ Պահպանվել են նաև տանիքի մնացորդները, որը, հավանական է, նախկինում գմբեթ է ունեցել։ Տաճարը զարդարված է եղել պարուրաձև կտրվածքներով և ատամնաձև զարդերով։ Պատերին եղել են պատուհանի բացվածքներ[7] Храм украшен спиралевидными вырезанными узорами и зубцами, в плитах вырезаны окна.[6]:

Նշանակություն

խմբագրել

Ներքին տաճարն ունի աստղագիտական նշանակություն և ենթադրաբար օգտագործվել է աստղագիտական կամ օրացուցային նպատակներով[8]։ Գարնանային և աշնանային գիշերահավասարների ժամանակ արևի լույսն ընկնել է գլխավոր դռնից այնպես, որ լուսավորել է կառույցի առանցքը։ Արևադարձին արևի լույսը լուսավորել է մեգալիթի եզրերը ձախից և գլխավոր դուռը աջից[9]։

Չնայած կառույցների նշանակության մասին գրավոր աղբյուրների բացակայությանը` հնագետները եզրակացրել են, որ նրանք ունեցել են ծիսական նշանակություն` ելնելով այնտեղ հայտնաբերված կայծքարային դանակներից, պարանների համար նախատեսված անցքերից, որոնցից հավանաբար կապվել են զոհաբերության համար նախատեսված կենդանիները, կենդանիների ոսկորներից։ Այս կառույցները չեն օգտագործվել որպես դամբարաններ, քանի որ մարդկային մնացորդներ չեն հայտնաբերվել.[10]: Մնայդրայում հայտնաբերվել է քարե կահույք, օրինակ` սեղան և նստարաններ։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Maltavoyager.com — Places of Interest — Mnajdra
  2. 2,0 2,1 Alfie Guillaumier, Bliet u Rhula Maltin, Malta 1972
  3. Megalithic Temples of Malta — UNESCO World Heritage Centre
  4. http://www.art-and-archaeology.com/malta/mnajdra.html
  5. Mnajdra Temples, Malta
  6. 6,0 6,1 «Heritage Malta». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  7. «Hagar Qim and Mnajdra (2)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  8. Malta
  9. «Equinox at Mnajdra Temples " Chris and Marika's Online Journal». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  10. Hypogeum,Tarxien & Malta as tip of Atlantis

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մնայդրա» հոդվածին։