Մանրակերտ այգի, յուրահատուկ պուրակ-թանգարան բաց երկնքի տակ, թեմատիկ այգի, որտեղ ցուցադրվում են ճարտարապետական կառույցների (նախագծերի) փոքրացված կրկնօրինակները (մանրակերտներ ու մոդելներ), ինչպես նաև տեխնիկական և բնական (օրինակ սարեր) օբյեկտներ։ Որոշ պուրակներում դինամիկ (շարժվող մասերով) մոդելներ և մակետներ կան։

թեմատիկ զբոսայգի
Մանրակերտ այգի
անգլ.՝ Miniature park
Շինության տեսակմանրակերտ
Առաջին մանրակերտ այգին, Բեկոնսկոտ, Բաքինգհեմշիր, Անգլիա
անգլ.՝ Bekonscot Model Village
Լեգո Լենդ, Լաս Վեգաս, համայնապատկեր
Մինի Եվրոպա

Պատմություն խմբագրել

Առաջին մասնավոր մանրակերտ պուրակները ստեղծվել են XX դարի սկզբին։ Սովորաբար կառույցների մանրակերտերը ծառայել են, որպես զբոսայգիներում երկաթգծի ճանապարհների դեկոր[2]։

Առաջին հանրաճանաչ մանրակերտ պուրակը դարձել է Բեկոնսկոտ (անգլ.՝ Bekonscot) պուրակը, որը բացվել է 1929 թվականին[3][4]։ Սկզբում մանրակերտ պուրակները հայտնի էին միայն Մեծ Բրիտանիայում, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրանք սկսեցին հայտնվել Մայրցամաքային Եվրոպայում։ Մանրակերտ պուրակների առաջիններից մեկը եղել է Նիդերլանդների Մադյուրոդամ այգին։ Խորհրդային Միությունում 30-ական թվականներին Լենինգրադի մարզի Վսևոլոժսկ քաղաքի տարածքում նախատեսված է եղել ԽՍՀՄ ուրվագծի տեսքով մանրակերտ պուրակ կառուցել, սակայն նախագիծը չի իրականացվել Հայրենական Մեծ պատերազմի պատճառով։

Հետխորհրդային հանրապետություններում ստեղծված մանրակերտ պուրակներից հայտնի են՝ «Կիևը մանրակերտում» այգին Կիևում, Հին Ուկրանիայի դղյակների և պաշտպանական կառույցների այգին (պուրակ) Լվովում, Բախչիսարայի «Ղրիմը մանրակերտում» այգին Ալուշտայում և Եվպատորիայում Ուկրաինա, Ղազախստանի քարտեզ «Ատամեկեն» Ղազախստանի Նուր-Սուլթանում։

Հետխորհրդային Ռուսաստանում Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրովյան այգում կա քաղաքին նվիրված մանրակերտ պուրակ, իսկ Կալինինգրադում՝ ռուսական ճարտարապետական գլուխգործոցների մանրակերտ պուրակ։ Ղրիմի բռնակցումից հետո ռուսական զբոսայգիների շարքին ավելացվեցին Բախչիսարայի մանրակերտ պուրակը և Ալուշտայի և Եվպատորիայի «Ղրիմի մանրակերտում» զբոսայգիները։

Տարատեսակներ խմբագրել

Մանրակերտ զբոսայգիները տարբեր են մասշտաբով և թեմայով։ Մեծ Բրիտանիայում և անգլո-սաքսոնական այլ երկրներում առավե մեծ հեղինակություն են վայելում խոշոր չափերով մանրակերտերը՝ 1: 9 (Ուիմբորնի մոդել քաղաք) մինչև 1։ 12 մասշտաբ։ Մայրցամաքային Եվրոպայում ամենատարածված մասշտաբը 1:25 է: Նման մասշտաբով են պատրաստվում այնպիսի հայտնի զբոսայգիներ, ինչպիսիք են Մինի Եվրոպան Բելգիայում, Մադյուրոդամը Նիդերլանդներում, Մինի Մունդուսը Ավստրիայում և այլն։ Հայտնի են շատ մեծ չափերի չինական մանրակերտ զբոսայգիներ, որտեղ մասշտաբը միատեսակ չէ և մեծապես տարբերվում է առարկայից առարկա՝ հասնելով 1։ 3, ներառյալ նաև խոշոր նախատիպերի համար (ինչպես Էյֆելյան աշտարակը

Տարբերվում է նաև զբոսայգիների թեմայի նկատմամբ մոտեցումը։  Մեծ Բրիտանիայի այգիները, հատկապես նախապատերազմյան, սովորաբար պատկերում են մեկ փոքրիկ բնակավայր (ավան, գյուղ)։  Նման զբոսայգիներն անվանում են նաև գյուղ-մոդել (model-village):  Միևնույն ժամանակ, մայրցամաքային Եվրոպայի զբոսայգիները կառուցվում են այլ տարբերակման վրա։  Նման զբոսայգիներում սովորաբար ցուցադրվում են տվյալ երկրի ամենահայտնի ճարտարապետական կառույցների և այլ օբյեկտների պատճենները։  Եվրոպական այս զբոսայգիներից ամենամեծը մանրակերտ Ֆրանսիան է՝ Փարիզի արվարձանում։  Բրյուսելի Մինի Եվրոպա զբոսայգում ԵՄ յուրաքանչյուր երկիր ներկայացված է առնվազն մեկ մոդելով։  Արևելյան (Չինաստանում, Ճապոնիայում, Թաիլանդում և այլն) մանրակերտ այգիներում, այդ երկրի օբյեկտներից բացի, սովորաբար ներկայացվում են աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերի կրկնօրինակները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Den Haag, Madurodam». www.4en5mei.nl (հոլանդերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. About Miniature Parks (անգլ.)
  3. Bekonscot Model Village
  4. Bekonscot Model Village & Railway by Drone