Տորրի դի Բելեն աշտարակ (պորտ.՝ Torre de Belém, «Բեթղեհեմի աշտարակ»), ամրացված կառույց (ֆորտ) Տախո գետի կղզու վրա Լիսաբոնի նույնանուն համայնքում։ Կառուցվել է 1515-1521 թվականներին Ֆրանսիշկու դի Արուդայի կողմից՝ Վասկո դա Գամայի կողմից Հնդկաստան տանող ծովային ուղու բացման պատվին և ծառայել է որպես ոչ մեծ պաշտպանական ամրոց, պայթուցիկ նյութերի ամրոց, բանտ և մաքսատուն։

Տորրի դի Բելեն
Belém Tower*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

«Տորրի դի Բելեն» աշտարակը
Երկիր Պորտուգալիա Պորտուգալիա
Տիպ մշակութային
Չափանիշներ iii, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
Համար 263
Տորրի դի Բելեն (Պորտուգալիա)##
Տորրի դի Բելեն (Պորտուգալիա)
Տորրի դի Բելեն (Եվրոպա)##
Տորրի դի Բելեն (Եվրոպա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 263
ռուս..անգլ..ֆր.

35 մետր բարձրությամբ չորսհարկանի շենքը համարվում է մանուելյան ճարտարապետության օրինակ, որը բնորոշ է Պորտուգալիայի վերածննդի դարաշրջանին, սակայն այն այսօր գրեթե փլուզված է։ 19-րդ դարում հուշարձանը դարձավ պորտուգալացի ռոմանտիկների հետաքրքրության և հպարտության առարկան, կատարվեց կապիտալ վերանորոգում։ 1983 թվականին աշտարակը և մոտակա Ժերոնիմուշ վանքը հայտարարվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ։ Ներկայումս աշտարակը բաց է այցելությունների համար։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորրի դի Բելեն» հոդվածին։