Շենոնսո (դղյակ)
Շենոնսո դղյակ (ֆր.՝ Château de Chenonceaux), գտնվում է ֆրանսիական Էնդր և Լուարա դեպարտամենտի ոչ մեծ համանուն Շենոնսո գյուղի մոտ։ Մտնում է դղյակների թվի մեջ, որոնք սովորաբար կոչվում են Լուարայի դղյակներ։ Ունի ժողովրդական «կանացի դղյակ» անվանումը։ Ֆրանսիայում ամենից շատ այցելվող, սիրելի և հայտնի դղյակներից է։ Հանդիսանում է մասնավոր սեփականություն, բայց բաց է այցելությունների համար։
Նկարագրություն | |
Տեսակ | շատո |
Վարչական միավոր | Շենոնսո[1][2], Civray-de-Touraine?[1] և Francueil?[1] |
Գտնվում է ափին | Շեր |
Երկիր | Ֆրանսիա[1][2] |
Կառուցված | 1411 |
Ճարտարապետ | Ֆիլիբեր Դելորմ և Katherine Briçonnet? |
Ընթացիկ սեփականատեր | Thomas Bohier? և Antoine II Bohier? |
Կայք | chenonceau.com(ֆր.) |
Château de Chenonceau Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԿալվածքը, որտեղ այսօր վեր է խոյանում Շենոնսո դղյակը, 1243 թվականից պատկանում էր ծագումով Օվերնիից դե Մարկ ընտանիքին։ Նրանց սեփականությունն էր այդ տեղում գտնվող ջրանցքներով շրջապատված հինավուրց ամրոցը, որը Շեր գետի ափին միանում էր բարձրացնովի կամուրջով։ Ամրոցի կողքին գտնվում էր հողմաղաց։
Կառլ 6-րդի կառավարման ժամանակ Ժան դե Մարկն իր ամրոցում տեղակայել էր անգլիական կայազոր, ինչն ստիպեց թագավորին հրամայել քարուքանդ անել բոլոր պաշտպանողական ամրությունները և ամրագրել հողերն իրենց օրինական տերերին։ Դրամական դժվարություններն ստիպում են ընտանիքին վաճառել իրենց կալվածքը Նորմանդիայում ֆինանսական գործերով համբարակ Թոմաս Բոհյեին։ 1512 թվականին նա գնեց նաև ամրոցը։ Բոհյեն բացի աշտարակից, քանդում է հին դղյակը, նոր շինությւոն կառուցելու համար։ Շինարարական աշխատանքներն ավարտվում են 1521 թվականին։ Թոմաս Բոհյեի, իսկ երկու տարի անց նաև նրա կնոջ՝ Եկատերինայի մահից հետո դղյակն անցնում է նրանց որդուն՝ Անտուանին։ Ֆրանցիսկոս 1-ինը դղյակը բռնագրավում է որպես փոխհատուցում՝ Թոմաս Բոհյեի մի շարք ֆինանսական գործերի խախտման պատճառաբանությամբ։
1547 թվականին թագավոր է դառնում Հենրիխ 2-րդը, ով դղյակը նվիրում է Դիանա դե Պուատյեին։ 1551 թվականին նա սկսում է դղյակի բարեկարգում։ Քարե կամրջի շինարարության համար Դիանայի հրամանով չափվում է Շեր գետի խորությունը։ Կամուրջը կառուցվում է Ֆիլիբեր Դելորմի նախագծով։
1559 թվականին վախճանվում է Հենրիխ 2-րդը։ Թագուհին՝ Եկատերինա Մեդիչին վերադարձնում է դղյակը։ 1580 թվականին ճարտարապետ Անդրուե Դյուսերսոն իրականություն է դարձնում Ֆիլիբեր Դելորմի մտադրությունը՝ կառուցելով Շեր գետի կամրջի վրա նոր թև։ Այն երկհարկանի կառույցն իրենից ներկայացնում էր երկու երկար ճակատներ՝ հատված համաչափ իրար հաջորդող պատուհաններով։ Վերին հարկը ձևավորված էր որպես պարահանդեսային սրահ և հարուստ էր հարդարանքով, ինչպես դղյակի մնացած մասերը։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 933 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք — Շենոնսո (ֆր.), (անգլ.), (իսպ.)
- Ֆրանսիայի հայտնի ամրոցները
- Աշխարհի ամենահեքիաթային ամրոցները Արխիվացված 2020-05-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շենոնսո (դղյակ)» հոդվածին։ |