Գրան Պլաս (ֆր.՝ Grand-Place, հոլ.՝ Grote markt), պատմական հրապարակ Բրյուսելի կենտրոնում, քաղաքի զբոսաշրջային կարևորագույն վայրերից մեկը։ Այստեղ են տեղավորված երկու հիմնական տեսարժան վայրերը՝ Ռատուշան և Հացի կամ Արքայի տունը (հոլ.՝ Broodhuis, ֆր.՝ Maison du Roi)։ Բրյուսելի շուկայական անսամբլը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[1]։

Բրյուսելի Գրան Պլաս
Grand-Place de Bruxelles*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Բելգիա Բելգիա
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 51°51′00″ հս․ լ. 4°28′25″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1998  (անհայտ նստաշրջան)
Համար 857
Գրան Պլաս (Բրյուսել)##
Գրան Պլաս (Բրյուսել)
Shown within Բրյուսել
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 857
ռուս..անգլ..ֆր.

Պատմություն

խմբագրել

Առևտրական հրապարակը առաջացել է 12-րդ դարում չորացած ճահճուտների տեղում։ 13-րդ դարում կառուցվել է Հացի տունը, որը, ինչպես հետևում է անվանումից, օգտագործվել է հացի պահպանման համար։ Հետագայում այս շինությունը սկսել է կոչվել Արքայի տուն։ Հետաքրքիր է, որ նիդերլանդերեն լեզվում մինչև այժմ էլ օգտագործվում է անվան ավելի հին տարբերակը (Հացի տուն), միևնույն ժամանակ ֆրանսերենով այդ շինությունը կոչվում է «Արքայի տուն»։ 1402-1455 թվականներին կառուցվել է մինչև այժմ պահպանված գոթական ռատուշան։

1695 թվականի օգոստոսի 13-ին սկսվել է ֆրանսիական բանակի կողմից մի քանի օր շարունակված Բրյուսելի գնդակոծումը։ Արդյունքում քաղաքի ամբողջ կենտրոնը ավերվել է։ Շուկայի հրապարակում կանգուն մնաց միայն ռատուշան, և, մասամբ Հացի/Արքայի տունը։

Սակայն պատերազմի ավարտից հետո հրապարակը շատ արագ (ընդամենը 4 տարվա ընթացքում) վերակառուցվել է հարուստ գիլդիաների կողմից։ Գիլդիական տները կառուցվել են Լյուդովիկոս XIV-ի և բարոկկո ոճերով[2]։

Ծաղկային գորգ

խմբագրել

Յուրաքանչյուր երկու տարին մեկ, սկսած 1986 թվականից, Գրան Պլասում, օգոստոսի 15-ին, մի քանի օրվա ընթացքում ստեղծվում է հսկայական գորգ ծաղիկներից։ Միլիոնավոր բազմագույն բեգոնիաներ ստեղծում են 24x77 մ պատկեր, ընդհանուր 1800 մ2 մակերեսով[3]։

Պատկերասրահ

խմբագրել
Հրապարակի համայնապատկեր


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Centre, UNESCO World Heritage. «La Grand-Place, Brussels - UNESCO World Heritage Centre». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  2. Uit in eigen land. Reader’s Digest, Brussel, ISBN 9 70818 000
  3. GRAND PLACE

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրան Պլաս» հոդվածին։