Շպայերի տաճար
Շպայերի տաճար (գերմ.՝ Speyerer Dom), կայսերական տաճար Գերմանիայի Շպայեր քաղաքում (Ռայնլանդ Պֆալցի երկրամաս)։ Ռոմանական ոճի պահպանված եկեղեցիներից ամենամեծն է[2]։ Լինելով արքաների և կայսրերի հուղարկավորման վայր` տաճարը խորհրդանշել է կայսրական իշխանությունը[3][4]։ Այն եվրոպական ճարտարապետության ամենանշանավոր կառույցներից է, ռոմանական ամենագեղեցիկ տաճարներից մեկը[5][6]։ 1981 թվականից հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտ։
Շպայերի տաճար գերմ.՝ Speyerer Dom | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար և Կայսերական տաճարներ |
Երկիր | {{Դրոշավորում/ Գերմանիա
| Դրոշավորում/դրոշավորում | variant = | չափ = }} |
Տեղագրություն | Շպայեր[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Diocese of Speyer? |
Հիմնական ամսաթվերը | 1080 |
Ներկա վիճակ | գործող տաճար |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն |
Նվիրված | Աստվածածնի վերափոխման տոն |
Անվանված | Աստվածածնի վերափոխման տոն |
Ճարտարապետ | Otto of Bamberg? |
Հիմնադիր | Conrad II? |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ոճ |
Կառուցման սկիզբ | 1030 |
Կառուցման ավարտ | 1061 |
Հիմնադրված | 1080 |
37,62 մետր | |
Երկարություն | 134 |
Լայնություն | 37,62 մետր |
Speyer Cathedral Վիքիպահեստում | |
dom-zu-speyer.de(գերմ.) |
Պատմություն
խմբագրելՏաճարը կառուցվել է 1030-1061 թվականներին Հռոմեական սրբազան կայսրության տարիներին։ Շինարարությունը սկսվել է Կոնրադ II արքայի օրոք, շարունակվել նրա որդու` Հենրի III-ի օրոք և ի վերջո ավարտվել թոռան` Հենրի IV- օրոք` օծվելով նրա կառավարման տարիներին։ Այդ ժամանակ Շպայերում ապրում էր մոտ 500 մարդ, իսկ Շպայերի տաճարը աշխարհի խոշորագույն շինություններից մեկն էր շինարարության ավարտին։ Այն ուներ նաև մասնակի քաղաքական նշանակություն, քանի որ նրա մեծությունը խորհրդանշում էր կայսրի հզորությունը։
Իր գոյության գրեթե հազար տարիների ընթացքում տաճարը բազմիցս վերանորոգվել է ու վերակառուցվել, փոխվել է արտաքին տեսքը։ Տաճարին պատուհասած ամենամեծ աղետը տեղի է ունեցել 1689 թվականին, երբ ֆրանսիական Լյուդովիկոս XIV արքայի զինվորներն ավերել են այն` թողնելով միայն պատերը և պղծել տաճարում գտնվող սրբությունները։ 1772-1784 թվականներին տաճարը վերականգնվել է, նրան ավելացվել է գավիթ, սակայն դրանից քիչ անց կրկին գրավվել է և պղծվել ֆրանսիացիների կողմից։ 1846-1853 թվականներին տաճարը հիմնանորոգվել է, բավարացի Լյուդվիգ I-ի միջոցներով զարդարվել հսկայական ֆրեսկոներով։
Տաճարում տեղադրված է երգեհոն, որի հետ կապված է գերմանացի նշանավոր երգեհոնահարների` Լյուդվիգ Դյորի և Լեո Կրամերի գործունեությունը։
-
1061
-
1106
-
1689
-
1756
-
1778
-
1853
Տեխնիկական տվյալներ
խմբագրել- Երկարություն - 134 մ
- Միջին նավի երկարություն - 33 մ
- Նավի երկարություն - 37.62 մ
- Արևելյան աշտարակների բարձրություն - 71.20 մ
- Արևմտյան աշտարակների բարձրություն - 65.60 մ
Հուղարկավորություններ
խմբագրելԽորանին կից դամբարանում թաղված են գերմանական կայսրեր ու թագավորներ։ Նրանցից են.
- Հռոմեական սրբազան կայսրության կայսր Կոնրադ II (1039)
- Հռոմեական սրբազան կայսրության կայսր Հենրի III` Կոնրադ II-ի որդին (1056)
- Հռոմեական սրբազան կայսրության կայսր Հենրի IV` Հենրի III-ի որդին (1106)
- Հռոմեական սրբազան կայսրության կայսր Հենրի V (1125)
- Բեատրիս (1184), Ֆրիդրիխ I Շիկամորուսի կինը (1184) և նրա դուստր Ագնեսը
- Գերմանիայի արքա Ֆիլիպ Շվաբսկին` Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդին (1208)
- Գերմանիայի արքա Ռուդոլֆ I Հաբսբուրգ, (1291)
- Գերմանիայի արքա Ադոլֆ Նասաու (1298)
- Գերմանիայի արքա Ալբրեխտ I Հաբսբուրգ` Ռուդոլֆ I-ի որդին (1308)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Máté Major: Geschichte der Architektur, Vol. 2, Akadémiai Kiadó, Budapest, 1979, special German edition 1988
- ↑ dtv-Atlas zur Baukunst, Vol. 2, 1981, Deutscher Taschenbuch Verlag, Munich, ISBN 3-423-03021-6
- ↑ Cole, Emily, General Editor, Bulfinch Press, Little, Brown and Co., 2002, Boston, USA, ISBN 0-8212-2774-2
- ↑ Stalley, Roger: Early Medieval Architecture, Oxford University Press, Oxford, Great Britain, 1999, ISBN 0-19-210048-3, p.214-215
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շպայերի տաճար» հոդվածին։ |