Մարդու իրավունքները թվային ոլորտում

Մարդու իրավունքները թվային ոլորտում (digital rights), օրինական իրավունքներն են, որոնք թույլ են տալիս անձին մուտք գործել, օգտագործել, ստեղծել և հրապարակել թվային տեղեկություններ կամ մուտք գործել համակարգիչ, այլ էլեկտրոնային սարքեր և հեռահաղորդակցման ցանցեր։ Այս հայեցակարգը մասնավորապես առնչվում է մարդու՝ ոչ վիրտուալ, իրական կյանքում գոյություն ունեցող իրավունքների պաշտպանությանը և իրացմանը համաշխարհային համացանցում[1][2]։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը (The United Nations Human Rights Council (UNHRC)) հայտարարել է, որ ըստ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» (ՔՔԻՄՄԴ) 19-րդ հոդվածի 2-րդ մասի, առցանց տիրույթում արտահայտվելու և տեղեկատվության ազատությունը ներառում է տեղեկատվություն, գաղափարներ և կարծիքներ ստանալու և փոխանցելու ազատությունը[3]։

Կարևոր դրույթ է նաև ՔՔԻՄՄԴ 19-րդ հոդվածի 3-րդ կետը, որը սահմանում է, որ 19 հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքի իրացումը կրում է հատուկ պարտականություններ և պարտավորություններ։ Հետևաբար, այն կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, բայց դրանք պետք է լինեն միայն օրենքով նախատեսված դեպքերում՝[4] այլոց իրավունքների կամ հեղինակության պաշտպանության համար, ազգային անվտանգության կամ հասարակական կարգի պահպանության, հասարակական առողջության և բարքերի պաշտպանությանն ուղղված։

Պատմական էքսկուրս․ համացանց՝ վիրտուալ-ռեալ իրականություն

խմբագրել

1969թվականի հոկտեմբերի 29-ը համարվում է համաշխարհային համացանցի` ինտերնետի ծննդյան օրը։ Հենց այդ օրը փորձարկվեց Ռոբերտ Թեյլորի ու Լոուրենս Ռոբերթսի ստեղծած Արփանեթը, որն ապահովեց Սթենֆորդյան համալսարանի հետազոտությունների կենտրոնից համակարգչի հեռահար միացումը Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի համակարգչին, որ գտնվում էր 500 կիլոմետր հեռավորության վրա[5]։

1971թվականին Ռեյ Թոմլիսոնը հայտնագործեց էլեկտրոնային փոստի ծրագիրը[6]։

1974թվականին ստեղծվեց առաջին հասարակական ցանցը։ 1970-80-ականներին շատ խմբեր միացան ինտերնետին[7] Ժամանակի ընթացքում օգտագործողները այս ցանցը սկսեցին անվանել ինտերնետ` անգլերեն` inter- միջև և net-ցանց, չնայած հանդիպում են թարգմանության նաև այլ տարբերակներ` անգլ. international network` միջազգային ցանց։ Փաստացիորեն, 2 տարբերակներն էլ արտացոլում են այս երևույթի բնույթն ու էությունը[5]։

  • 987թին` ցանցին միացածների թիվը` 10000 էր[8]։
  • 1995թ. ինտերնետն ուներ 16 միլիոն օգտագործող[9]։
  • 1998թվականին կար 2 միլիոն դոմեյն և 19.5 միլիոն օգտագործող[9][10]։
  • 2020 թվականի ապրիլի դրությամբ՝ Երկիր մոլորակի բնակչության շուրջ 59 տոկոսն օգտվում է համացանցից՝ մոտավորապես 4.57 մլրդ մարդ[11]։ Խելացի բջջային հեռախոսներով ինտերնետ հասանելիությամբ մոլորակի գրեթե ողջ բնակչությունը ցանցին միանալու հնարավորություն ունի։ Համացանցում օգտատերերի թվով առաջին տեղում է Չինաստանը, որին հաջորդում են Հնդկաստանը, ԱՄՆ-ն։ Հյուսիսային Եվրոպան առաջին տեղում է՝ բնակչության շրջանում 95 տոկոս ինտերնետ հասանելիության ցուցանիշով։ Աշխարհում ինտերնետի ներթափանցման ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներն են ԱՄԷ-ն, Դանիան և Հարավային Կորեան։ Համացանցի հասանելիության ցուցանիշով ցանկի ամենավերջին տեղում Հյուսիսային Կորեան է[11]։

Մարդու իրավունքները թվային ոլորտում

խմբագրել

Թվային ոլորտում մարդու իրավունքները համեմատաբար նոր ձևավորվող, ոչ վաղ անցյալում` անհայտ իրավական կարգավորման հարցեր են։ Բայց անքննելի է մի պնդում․ իրական կյանքում գոյություն ունեցող մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն նաև օնլայն, քանի որ անկախ հարթակից՝ օնլայն թե օֆլայն, մարդու իրավունքները ամենուր նույնական են[3][12]։։

Եվրոպայի խորհուրդը 2014թվականին մշակել է «Ուղեցույց համացանցի օգտատերերի համար»։ Այս ձեռնարկն օգնում է ավելի հստակ հասկանալ՝ ինչ իրավունքներ ունեն մարդիկ վիրտուալ տարածքում, և ուղղորդել՝ ինչ կարող են անել, երբ իրենց իրավունքները խախտվում են։ Այն ներկայացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված ազատություններն ու իրավունքները[13] «ՈՒղեցույց համացանցի օգտատերերի համար» ձեռնարկը նպատակ ունի աջակցել մարդկանց, ում իրավունքները ոտնահարվում են վիրտուալ տիրությում, օգնել կառավարություններին՝ իրենց քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում, սկիզբ տալ ինտերնետում մարդկանց իրավունքների պաշտպանության ազգային քննարկումներին, քաջալերել մասնավոր հատվածին՝ սոցիալապես պատասխանատու վարք դրսևորել՝ ցուցաբերելով պատասխանատվություն իրենց աշխատակիցների իրավունքների պաշտպանության հարցերում[13]։

Համացանցի հասանելիության իրավունքը

խմբագրել

Ինտերնետ-հասանելիությունը մարդու կամ կազմակերպությունների՝ համաշխարհային համացանցին միանալու հնարավորությունն է համակարգիչների, խելացի հեռախոսների կամ այլ սարքերի միջոցով[14]։ Անդրազգային մակարդակով ինտերնետ-հասանելիությունն՝ իբրև մարդու իրավունք, դեռևս չի ճանաչվել, առանձին պետություններ, սակայն, ունեն ընդունած նմանատիպ օրենսդրական որոշումներ։

2009թ․ նոյեմբերից 2010 փետրվարը «BBC World Service»-ը 26 երկրի 27․973 օգտատերերի շրջանում հարցում անցկացրեց՝ « Ինտերնետ հասանելիությունը պե՞տք է արդյոք ճանաչվի մարդու անքակտելի իրավունք» թեմայով[15]։

  • 79 %-ը ասաց՝ այո
  • 15%-ը չհամաձայնեց
  • 6%-ն էլ չկողմնորոշվեց՝ ինչպես այս հարցին պատասխանել։

Նմանատիպ մի հարցում էլ 2012-ի օգոստոսին «Internet Society» –ն կազմակերպեց՝ ներգրավելով 10 000 օգտատերերի՝ 20 երկրից[16]։

  • 83% -ի կարծիքով, այո՛, ինտերնետ հասանելիությունը մարդու իրավունքների շարքում պետ է ներառվի
  • 14% -ը համաձայն չէր այդ պնդման հետ
  • 3% էլ ոչ մի կերպ չկողմնորոշվեց։

2016-ի ամռանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը «չպարտավորեցնող» բանաձևով հանդես եկավ, որտեղ դատապարտեց իշխանությունների կողմից տարբեր երկրներում ինտերնետ-հասանելիության սահմանափակման դեպքերը[17]։։

Անձնական տվյալների գաղտնիություն

խմբագրել

Անձնական տվյալների գաղտնիությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, և սա աքսիոմա է նաև վիրտուալ իրականության համար։ Ինտերնետային գաղտնիությունը (Internet privacy) ներառում է մարդու՝ անձնական տվյալների գաղտնիության իրավունքը՝ համացանցի միջոցով երրորդ անձանց պատմելուց, տրամադրելուց, մշակելուց, ցանցով տարածելուց[18][19]։

Համացանցում տեղեկատվական ամենաթողությունը երբեմն կարող է սպառնալ անձի անվտանգությանն ու անձնական տվյալներին գաղտնիությունը կիբերտարածքում։ Եթե չլինեն պատժամիջոցներ ենթադրող սահմանափակումներ, երրորդ անձինք՝ առանց վախի, տարբեր զարտուղի ճանապարհներով կարող են մուտք գործել մարդկանց անձնական տվյալները պարունակող շտեմարաններ ու առանց նրանց համաձայնությունը ստանալու՝ կիրառել այդ տվյալները տարբեր նպատակներով[20]։

Մարդու անձնական տվյալները պետք է մշակվեն միայն նրա համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում։ Մարդը պետք է տեղեկացված լինի՝ երբ, ում կողմից և ինչ նպատակով են իր անձնական տվյալները մշակվում կամ փոխանցվում այլ կողմերի։ Նա պետք է վերահսկողություն իրականացնի իր տվյալների նկատմամբ (ստուգել ճշգրտությունը, պահանջել ուղղում կամ ջնջել)[21]։

Խոսքի և տեղեկատվության ազատության իրավունք

խմբագրել

Խոսքի ազատության իրավունքը սեփական գաղափարներն ու կարծիքներն արտահայտելու ազատության իրավունքն է՝ առանց վախենալու այլոց քննադատությունից, իշխանությունների արձագանքից, գրաքննությունից կամ սանկցիաներից[22][23]։։

«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 19֊րդ հոդվածով ճանաչվում է խոսքի ազատության իրավունքը[24]։ Խոսքի ազատության իրավունքը ճանաչվում է նաև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 19֊րդ հոդվածում։ Վերջինս ամրագրում է, որ «յուրաքանչյուր ոք ունի հնարավորություն, առանց միջամտության, արտահայտելու սեփական կարծիքը» և «յուրաքանչյուր ոք ունի արտահայտման ազատություն․ այս իրավունքը ներառում է տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը՝ ձեռագիր կամ տպագիր եղանակով, արվեստի ստեղծագործության ձևով կամ ցանկացած այլ մեթոդով»[25]։

Խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքն առցանց տիրույթում նույնական է օֆլայն հարթակների հետ, ուստի համացանցում ևս ենթակա է աներկբա իրացման։ Մարդն ազատ է արտահայտել մտքերը, ստանալ տեղեկություններ ու տեսակետներ՝ ներառյալ այնպիսիք, որոնք թվում են վիրավորական, ցնցող՝ միևնույն ժամանակ հարգելով ուրիշների հեղինակությունն և գաղտնիության իրավունքը։ Իշխանությունները պարտավոր են հարգել և պաշտպանել այս իրավունքը[26]

Խոսքի ազատութունը համացանցում սահմանափակվում է, եթե առկա է պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների ոտնահարման հետօրինակ, ազգային անվտանգության կամ հասարակական կարգի պաշտպանությանն հետ կապված վտանգ։ Խոսքի ազատության սահմանափակումները գործում են նաև, երբ գործ ունենք զրպարտության, պոռնոգրաֆիային, անբարոյականության, բռնություն և պատերազմ քարոզող բովանդակության, հեղինակային իրավունքը խախտող տեքստերի, առևտրային գաղտնիքների, անձնական տվյալների ապօրինի օգտագործման, կեղծ ցուցմունք տալու դեպքերի հետ[27]։

Այսօր՝ առավել քան երբևէ, մարդիկ սկսում են խորհել անձնական տվյալների գաղտնիության, խոսքի ազատության մասին, հետևաբար, կիսում են մտքեր, հնարքներ ու գաղափարներ՝ ինչպես պահպանել մասնավոր տեղեկությունների գաղտնիությունն ու ապահովել դրանց անվտանգությունը։ Համաձայն «Ցանցի ազատության ինդեքսի»՝, աշխարհի շատ երկրներում ինտերնետը ենթարկվում է գրաքննության[28]։ Տարբեր երկրներում սա արվում է տարբեր մեխանիզմներով, օրինակ՝ այսպես ասած՝ ինտերնետ ոստիկանության կիրառմամբ։ Խոսքի ազատության սահմանափակման ու գրաքննության բազմաթիվ այլ մեթոդներ էլ կան, իհարկե[29]։

ԵՄ-ն ֆինանսապես աջակցել է բազմաթիվ զտիչ նախագծերի, ինչպես, օրինակ, «NetProtect I, II»[30], «ICRAsafe»ref>[31][32] և «PRINCIP»[32] ծրագրերը։ Մասնագետներն ասում են, որ բացի սահմանափակումների արտաքին մեխանիզմներից, ինտերնետի ազատության սահմանափակման մի լրջագույն գործիք էլ մարդկանց ինքնագրաքննությունն է, ասենք՝ պայմանավորված հանրային լայն զանգվածների կողմից չհասկացվելու կամ սխալ հասկացվելու, չընդունվելու, պախարակվելու վախով կամ մասնավոր հաղորդագրությունների՝ այլոց կողմից հասկանալի դառնալու ու ընթերցվելու մտահոգությամբ[33]։ Սա բերում է նրան, որ մարդիկ վախենում են սոցիալական ցանցերում ազատ հաղորդակցվել, արտահայտել իրենց կարծիքը հանրային հնչեղության տարբեր թեմաների վերաբերյալ։ Նույն տրամաբանությամբ, մարդիկ խուսափում են ինչ-որ թեմատիկ տեղեկություններ փնտրել որոնողական համակարգերում, քանի որ որոշակի հիմնաբառեր կարող են գրավել Ազգային անվտանգության ծառայությունների ուշադրությունը։ Արդյունքում՝ համացանցը դառնում է քաղաքական մանիպուլիացիաների հարմարավետ մի գործիք[33]։ Ազատ խոսքը ճնշելը, ազատ արտահայտվելու իրավունքի նկատմամբ բռնություն գործադրելը պարտադիր չէ միայն ֆիզիկական ուժի գործադրում ենթադրի։ Թվային հարթակներում գործ ունենք մարդուն հոգեբանորեն ընկճելու, սպառնալիքի, շանտաժի ենթարկելու, վախեցնելու հետ[33]։

Երեխաների և դեռահասների իրավունքները ցանցում

խմբագրել

Երեխաներն ու դեռահասներն առցանց տիրույթում հատուկ պաշտպանության և ուղղորդման անհրաժեշտություն ունեն։ Պետք է ջանքեր գործադրել՝ հարգելու, պաշտպանելու և իրացնելու թվային միջավայրում յուրաքանչյուր երեխայի իրավունքները՝ քաջ գիտակցելով, որ առցանց տիրույթը երեխաների համար շատ որոգայթներ է պարունակում և կարող է խոցելի դարձնել նրա անձնական անվտանգության համար[34]։ Եթե հրապարակած բովանդակությունը վարկաբեկում է երեխայի արժանապատվությունը, անվտանգություն, անձնական տվյալների գաղտնիությունը կամ ապագայում կարող է վնասել նրան, երեխայի կամ ծնողների պարտադրանքով այն պետք է ջնջվի կարճ ժամանակահատվածում։ Երեխաներն ու դեռահասները պետք է պաշտպանված լինեն ֆիզիկական, հոգեբանական բռնությունից, մասնավորապես՝ սեռական շահագործման վտանգից[34]։

2018թ․ թվականին Եվրոպական խորհուրդը հրատարակել է «Թվային միջավայրում երեխաների իրավունքները պաշտպանելու, հարգելու և դրանք իրացնելու մասին ուղեցույց», որտեղ հանգամանորեն ներկայացվում են ցանցում երեխաների իրավունքներն ու դրանց պաշտպանության մեխանիզմները[34]։

Ցանցում երեխայի իրավունքներ ու սկզբունքները[34]
  • Առաջնորդվել երեխայի լավագույն շահով
  • Համացանցը կիրառել՝ իբրև երեխայի կարողությունների զարգացման հարթակ
  • Իրավունք՝ չհանդիպելու որևէ խտրականության
  • Անձնական տվյալների պաշտպանվածության իրավունք
  • Իրենց տարիքին համապատասխան տեղեկություններ ստանալու իրավունք
  • Թվային ու մեդիագրագիտության իրավունք
  • Պաշտպանված լինելու և անվտանգության իրավունք
  • Լսելի լինելու իրավունք
  • Ազատ արտահայտվելու իրավունք
  • Իր իրավունքների մասին տեղեկացված լինելու իրավունք
  • Եվ վերջապես, երեխան ունի իրավունք, որ բոլորը հարգեն իր իրավունքները[34]

Կրթության և գրագիտության իրավունք

խմբագրել

Մարդն ունի իրավունք՝ համացանցում կրթական աղբյուրների հասանելիություն ունենալու և գիտելիքներ հավաքելու[35]։

Կիբերանվտանգություն

խմբագրել

Կիբերանվտանգությունը համացանցի կիրառումը մարդու համար անվտանգ դարձնելուն միտված գործողությունների ամբողջություն է, որ օգնում է մարդուն, նրա անձնական տեղեկությունները պաշտպանել վիրտուալ վտանգներից, անվտանգ դարձնել նրա ներկայությունը առցանց տիրույթում<r[28][36][37][38][39][40]։

Հաքերությունը, վիրուսները, և վիրտուալ այլ վտանգները համաշխարհային համացանցը նեղ անձնական, զգայուն տեղեկությունների համար ոչ անվտանգ տարածք են դարձնում Կիբերտարածքը հարթակ է, որտեղ մարդիկ կարող են իրացնել ազատ լինելու իրենց իրավունքը, բայց կիբերտարածությունը չի կարող երաշխավորել մարդու ազատությունը։ Այսօր շուրջ 4,57 մլրդ համացանցային օգտատեր կա, ու մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մեր տեղեկությունների հետքերն ինտերնետից վերջնականապես ջնջելը գրեթե անիրագործելի է, այնպես որ ամեն օրվա վրա ինտերնետային անվտագնությունն ավելի կենսական առաջնայնություն է դառնում[41][42]։

Կիբեր-բուլլինգ

խմբագրել

Օֆլայն կյանքում պատահող խտրականության դրսևորումները տեղափոխվում են նաև վիրտուալ կյանք։ Վարքագծի նման դրսևորումներից մեկն էլ կիբեր-բուլլինգն է։ Օրինակ, Ավստրալիայում յուրաքանչյուր տասը ուսանողից մեկը ենթարկվում է կիբեր-բուլլինգի[43]։ Այս երևույթը կարող է հարաբերվել մարդու մի շարք հիմնարար իրավունքների հետ՝ ներառելով ֆիզիկական ու հոգեկան առողջության բարձրագույն չափանիշների իրավունքը, աշխատանքի իրավունքի ու արդար աշխատանքային պայմանների, խոսքի ազատության և առանց այլոց ազդեցության՝ կարծիքներ արտահայտելու ազատության, երեխաների կամ երիտասարդների՝ ժամանցի ու խաղի իրավունքները;[44][45][46][47][48]։

Կիբեր-ռասիզմ

խմբագրել

Կիբեր-ռասիզմը հիմնականում դրսևորվում է այն անձանց կողմից, ովքեր ռասիստական մեկնաբանություններ են թողնում համացանցում կամ անդամակցում են ռասիստական երանգներով խմբերի ու էջերի։ Ռասիստական նկրտումներով խմբի ցայտուն օրինակ է «Aborigenal» մեմերի ֆեյսբուքյան խումբը, որտեղ տեղադրվում են տարբեր ռասաների ու ազգությունների պատկանող մարդկանց լուսանկարներ, որոնք ուղեկցվում են ռասիստական նկարագրություններով։ Ֆեյսբուքն այդ խումբը դասակարգել է իբրև «հակասական հումով» խումբ[49][50]։ =։

Կիբերտարածության կառավարում

խմբագրել

Կիբերտարածությունում( նույնն է թե՝ առցանց տիրույթում), ինչպես գերմանացի քաղաքագետ Անյա Միհրն ասում է, ավելի շատ մարդ է բնակվում, քան աշխարհի որևէ այլ երկրում, բայց այն շարունակում է մնալ առանց որևէ կառավարության, օրենսդիր մարմնի, սահմանադրության ու օրենքների[51]։ Առանց այս մեխանիզմների՝ բազմաթիվ բարդություններ են ծագում քաղաքացիների իրավունքները պաշտպանելիս։ Միջազգային կառավարական մարմինները, ինչպիսին, օրինակ, ՄԱԿ-ը, Ամերիկյան պետությունների կազմակերպությունը,, Աֆրիկյան միությունը, Եվրոպական միությունը, նպատակ ունեն սահմանել կիբերտարածքի օգտագործման միջազգային չափանիշներ, և համացանցը ղեկավարել միջազգային կառավարական օղակներով, բայց դեֆակտո ձախողում են։ Պատճառն այն է, որ տվյալ կառույցների լիազորությունները սահմանափակվում են իրենց կազմում եղած պետություններով և համացանցը համընդհանուր ղեկավարման հարթակ բերել անհնար է[52]։

Կիբերտարածությունը սահմաններ չունի, և այդ տիրույթը ղեկավարելու ուղիներն ու եղանակներն անորոշ են[53]։ Արդյունքում կա իրականություն, որ ինտերնետում անպատժելի մնալու հավանականությունն ավելի մեծ է, քանի որ ավելի հեշտ է անցնել սահմանները, խախտել նորմերն ու անպատիժ մնալ; Հստակ չի «կարելի»-ի ու « չի կարելի»-ի սահմանը։ Եթե երբևէ կառավարող մարմին գոյություն ունենար, հավանաբար այն բաղկացած կլիներ բազմաթիվ շահագրգիռ կողմներից, ազգային ու միջազգային դերակատարներից, ինչպես օրինակ՝ տարբեր ընկերությունների, սոցիալական ցանցերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ ուղղակի անհատներ[53]։

Իրավունքների պաշտպանությունը համացանցում

խմբագրել

Մարդն ունի իր իրավունքների խախտման դեպքում արդյունավետ լուծումների իրավունք՝ ոչ անպայմանորեն միայն իրավական լուծում։ Դրանք կարող են ստացվել ինտերնետ-ծառայություններ մատուցողներից կամ մարդու իրավունքների պաշտպանության ազգային տարբեր կառույցներից։ Կախված խախտման բնույթից՝ կարող են ներառել, պատասխան, ուղղում, ներողություն, վերականգնում, փոխհատուցում[54]։

Ինտերնետային ծառայություններ, ինտերնետի հասանելիություն, առցանց բովանդակություն մատուցողները, պետք է ապահովեն հասանելի, պարզ տեղեկություններ մարդու՝ համացանցում հնարավորությունների և իրավունքների վերաբերյալ։ Իշխանությունները պարտավոր են պաշտպանել մարդուն հանցավոր գործունեությունից, որ կատարվում են համացանցային հարթակում կամ օգտագործելով համացանցը[54]։

Իրավունքներն ու պատրականությունները վիճարկելիս կամ եթե համացանցն օգտագործելով՝ որևէ հանցավոր արարք կատարելու մեջ մեղադրանք է առաջադրվել, մարդն ունի ողջամիտ ժամկետում անկախ դատաքննության և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավունք, եթե սպառվել են դատական համակարգի հայրենական օղակներում արդարության հասնելու հնարավորությունները[54]։

Մարդու թվային իրավունքները Հայաստանում

խմբագրել

Համացանցը Հայաստանում

խմբագրել

Հայաստանում առաջին կապուղին գործել սկսել է 1988-ին։ Այն միացած էր համաշխարհային համակարգչային ցանցերին և ուներ 2400 բիթ/վ թողունակություն։ Դե իսկ համացանցային բումը մեր երկրում էլ սկիզբ առավ 2000-երին, երբ ինտերնետը գնալով ավելի ու ավելի լայն զանգվածների հասանելի դարձավ[55]։

«Հեռահաղորդակցության միջազգային միության» հրապարակած՝ հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ 2007 թվականին համացանցից օգտվել է ՀՀ բնակչության 6 %-ը, 2010 թվականին՝ 36 %-ը, 2018-ի տվյալներով՝ մեր երկրում ինտերնետ-հասանելիությունը 98 % էր[56]։ Այսօր լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների բաժանորդների թիվը ավելի քան 2.8 մլն է[57]։

Մարդու իրավունքները թվային ոլորտում․ Հայաստան

խմբագրել

Մարդու իրավունքները համացանցից դուրս, թե առցանց․ Հայաստանի օրենսդրությունը նույն կերպ է դիտարկում 2 հարթակներում էլ։ Այսինքն՝ անհատների թվային իրավունքների ու ազատությունների առանձին դասակարգում Հայաստանում չկա։ Այս եզրույթը կիրառելիս՝ նկատի են առնվում մարդու հիմնարար իրավունքները վիրտուալ իրականությունում․ այսինքն՝ համացանցում ևս կիրառելի են այն բոլոր իրավունքները, որոնք օրենսադրորեն ամրագրված են մեր երկրում։ Հայաստանը միացել է մարդու իրավունքների ոլորտում մի շարք միջազգային դաշնագրերի։ Այսինքն՝ անդրազգային իրավական ակտերով ևս ստանձնել է պարտավորություններ, այդ թվում՝ այնպիսիք, որոնք երաշխավորում են թվային միջավայրում մարդու իրավունքներն ու ազատությունները[54]։

Լինելով ՄԱԿ-ի անդամ՝ Հայաստանը վավերացրել է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը» ( 1993 թ. հունիսի 23-ին), որի 19-րդ հոդվածն ամրագրում է «տեղեկատվություն և գաղափարներ փնտրելու, ստանալու և հաղորդելու, կարծիքներ ունենալու» ազատությունը՝ բոլոր միջոցներով և անկախ սահմաններից»:(«Ինտերնետի ազատությունը և առցանց տիրույթում մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» զեկույց, էջ 8)[54]

Հայաստանը, լինելով «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության» անդամ (1992 թ. հունվարից), պարտավորվել է հարգել Հելսինկյան Եզրափակիչ ակտում և այլ հռչակագրերում սահմանված չափորոշիչները[54]։

Հայաստանը, դառնալով Եվրոպայի Խորհրդի անդամ, 2002 թ. ապրիլի 26-ին վավերացրել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ), որի 10-րդ հոդվածը պաշտպանում է կարծիք հայտնելու և արտահայտվելու ազատությունը[54]։ Եվ, վերջապես, մարդու բոլոր հիմնարար իրավունքներն ու ազատությունները ներառված են ՀՀ Սահմանադրությունում[58]։

Մարդու բոլոր հիմնարար իրավունքները, որոնք, ինչպես արդեն նշել ենք, առցանց տիրույթում էլ են վավերական, ամրագրված են ՀՀ Սահմանադրության 2-րդ՝ «Մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն և ազատությունները» ներկայացնող գլխում[58]։ Մարդն ունի սեփական կարծիքն ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատություն( հոդված 42)[54][58]։

Հայաստանի թիվ մեկ իրավական փաստաթուղթը նաև ամրագրում է մասնավոր և ընտանեկան կյանքի իրավունքը, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը(31-րդ հոդվածը), հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը(հոդված 32), անձնական տվյալների պաշտպանությունը(33-րդ հոդվածը)[58]։ 34-րդ հոդվածն էլ սահմանում է մարդու՝ իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունքը։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին և պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում[58]։ Անձնական տվյալների պաշտպանությամբ Հայաստանում զբաղվող լիազոր կառույց է Արդարադատության նախարարությունում գործող Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։ Այն վերահսկում է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում օրենքի պահանջների կիրառումը, մշակում է տեղեկատվական ուղեցույցներ, կարգավորումներ, տրամադրում է իրավաբանական աջակցություն[59]։

Հայաստանում համացանցի հասանելիության անխափանության երաշխիքը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքն է, (2005թ) որը սահմանում է ՀՀ-ում վիրտուալ հաղորդակցության ոլորտի բոլոր եզրույթները, իրավասու մարմինների, կարգավորող մարմնի գործառույթները՝ նպատակ ունենալով ապահովել ցանցի հասանելիություն երկրի ողջ տարածքում, անվտանգություն, ազատ ու բաց մրցակցություն, ոլորտի զարգացում, նոր տեխնոլոգիաների կիրառում, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության շուկաների ազատականացման հետ կապված իր միջազգային հանձնառությունների կատարում[60]։

«Freedom House»-ն, իր «Freedon on the Net 2019» զեկույցը կազմելիս, ուսումնասիրություն է իրականացրել 60 երկրներում, այդ թվում` Հայաստանում[61]։

  • 76/100- ազատ
  • Հասանելիության խոչընոտներ -20/25
  • Բովանդակության սահմանափակում 29/35
  • Օգտատերերի իրավունքների խախտումներ 27/40[61]

Ըստ ուսումնասիրությունների արդյունքի` վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանում ավելացել է համացանցի հասանելիությունը` կապի գնի նվազման և ցանցի ծածկույթի բարելավման շնորհիվ։ Սակայն բարձր տեխնոլոգիաներից օգտվելու գիտելիքների մակարդակը շարունակում է ցածր մնալ։ Համացանցը այս կազմակերպությունը մեր երկրում գնահատել է իբրև «ազատ»[61]"

Խոսքի ու ազատ արտահայտման իրավունք

խմբագրել

Խոսքի ու ազատ արտահայտման իրավունքը Հայաստանի օրենսդրության մեջ ամրագրված է Հայաստանի Սահմանադրության 42֊րդ հոդվածով[62], «»եղեկատվության ազատության մասին» օրենքով[63], «Զանգվածային լրատվության մասին» օրենքով[64]։ ՀՀ օրենսդրությունը սահմանում է այն հիմնական իրավիճակները, երբ խոսքի ազատության սահմանափակումը կենսական է։ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով՝ խոսքի ազատութունը սահմանափակվում է, եթե առկա է պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների ոտնահարման խնդիր, ազգային անվտանգության կամ հասարակական կարգի պաշտպանությանն հետ կապված վտանգ[62]։

Ատելության խոսք

խմբագրել

«Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների մասին միջազգային պակտ»-ի (International Covenant on Civil and Political Rights (ICCPR) ) 20-րդ հոդվածում ասվում է. «Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության ցանկացած դրսևորում, որը հրահրում է խտրականություն, թշնամանք կամ բռնություն, ելնելով մարդու էթնիկ պատկանելությունից, ռասայից, ազգությունից կամ սեռական կողմնորոշումից, պետք է արգելվի օրենքով»։ Կիբերտարածությունը շատ հաճախ ատելության խոսքի, բռնության սպառնալիքների համար հարմարավետ տարածք է[65]։

2020 թվականի մայիսին Հայաստանի Ազգային ժողովը քրեականացրեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը՝ փոփոխություններ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 226․2-ում[66]։ Արդյունքում՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով[66]։

Անձնական տվյալների գաղտնիություն

խմբագրել

«Անձնական տվյալների գաղտնիության մասին» օրենքը, որն ընդունվել է 2005թ, մայիս 18-ին, մեր երկրում անձնական տվյալների պաշտպանության գլխավոր երաշխիքն է[67]։ Այն ամրագրում է բոլոր օրինական հիմքները, որոնք թույլատրում են աշխատել մարդու անձնական տվյալների հետ, ինչպես նաև սահմանում է անձնական տվյալների հանրամատչելի տեղեկատվության ռեժիմ՝ օրենքով նախատեսված դեպքերում և անձի համաձայնությամբ (հեռախոսային տեղեկատուներ, հասցեների գրքեր, կենսագրական տեղեկատուներ, մասնավոր հայտարարություններ, եկամուտների հայտարարագրում և այլն) (հոդված 11)։ Հանրամատչելի են համարվում անձի անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, վայրը, մահվան վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը[67]։ Մարդու անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի անձի համաձայնությամբ (հոդված 7), հետապնդի օրինական նպատակ (հոդված 5), տվյալները պետք է լինեն հավաստի, ամբողջական, ճշգրիտ (հոդված 6), պահպանվի գաղտնիությունը(հոդված 8)[67]։

Վերահսկում

խմբագրել

Անձի նկատմամբ վերահսկողությունը (վերահսկող վարքի կամ հարկադրանքի կիրառմամբ) գործունեության ձև է, որի արդյունքում որևէ մեկը ձեռք է բերում, պահպանում է իշխանություն և վերահսկողություն մեկ այլ անձի նկատմամբ, որպեսզի նրան ենթարկի հոգեբանական, ֆիզիկական, սեռական, ֆինանսական վերահսկողության կամ շահագործման։ Ինտերնետում վերահսկողությունը նշանակում է մարդու վիրտուալ վարքի հսկում, անձնական տվյալների ձեռքներում, տարածում ու մշակում[68][69][70]։

Հայաստանի Սահմանադրության 33-րդ հոդվածն[62] ասում է․ «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով միայն դատարանի որոշմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է ազգային անվտանգության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»[62]։

Գաղտնիության սահմանները տրվում են «Քրեական դատավարության օրենսգրքում», որտեղ հստակ ներկայացված են հեռախոսազանգերի, նամակագրության և հաղորդակցության այլ միջոցների միջամտության կամ գաղտնալսման օրինական հիմքերը, որոնցից դուրս վերահսկումը համարվում է հանցանք[71] Մասնավոր հաղորդակցությունը վերահսկելու, հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու իրավունք մեր երկրում ունի միայն Ազգային անվտանգությանծառայությունն ու Հայաստանի Ոստիկանությունը, այն էլ, միայն օրենքով սահմանված դեպքերում, դատարանի որոշման հիման վրա[72]։։

Մարդն ունի իրավունք՝ վիրտուալ հարթակներում թաքցնելու իր ինքնությունը, գտնվելու վայրը։ Արգելվում է մարդու նկատմամբ հսկողությունն ու հետապնդումը՝ առանց լուրջ, օրինական հիմնավորման՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Նման անհրաժեշտության ցայտուն օրինակ է, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, Ազգային ժողովի՝ 2020 թ․ մարտի 31-ի նիստում ընդունած կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել մարդկանց հեռախոսազանգերը[60]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://news.bbc.co.uk/2/hi/special_report/1998/encryption/58154.stm
  2. https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=1756243
  3. 3,0 3,1 United Nations Human Rights Committee. «International Covenant on Civil and Political Rights». General Comment no.34, note 4, para 12.
  4. «The promotion, protection and enjoyment of human rights on the Internet» (PDF). Human Rights Council Resolution. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  5. 5,0 5,1 https://www.history.com/news/who-invented-the-internet#:~:text=The%20first%20workable%20prototype%20of,Advanced%20Research%20Projects%20Agency%20Network.&text=ARPANET%20adopted%20TCP%2FIP%20on,that%20became%20the%20modern%20Internet.
  6. https://economictimes.indiatimes.com/magazines/panache/ray-tomlinsons-story-about-inventing-email-is-the-biggest-propaganda-lie-of-modern-tech-history-shiva-ayyadurai/articleshow/51337493.cms#:~:text=Ray%20Tomlinson%20is%20universally%20credited,and%20Dentistry%20of%20New%20Jersey.
  7. https://www.webfx.com/blog/web-design/the-history-of-the-internet-in-a-nutshell/#:~:text=1974%3A%20The%20beginning%20of%20TCP,eventually%20became%20TCP%2FIP).
  8. https://www.webfx.com/blog/web-design/the-history-of-the-internet-in-a-nutshell/
  9. 9,0 9,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019-04-25-ին. Վերցված է 2020-07-20-ին.
  10. https://mashable.com/2014/03/10/domain-names-history/
  11. 11,0 11,1 https://www.statista.com/statistics/617136/digital-population-worldwide/#:~:text=How%20many%20people%20use%20the,in%20terms%20of%20internet%20users.
  12. https://www.article19.org/data/files/Internet_Statement_Adopted.pdf
  13. 13,0 13,1 https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=09000016804d5b31
  14. https://en.wikipedia.org/wiki/Internet_access
  15. http://news.bbc.co.uk/2/shared/bsp/hi/pdfs/08_03_10_BBC_internet_poll.pdf
  16. https://wayback.archive-it.org/9367/20170907075228/https://www.internetsociety.org/sites/default/files/rep-GIUS2012global-201211-en.pdf
  17. https://www.theverge.com/2016/7/4/12092740/un-resolution-condemns-disrupting-internet-access
  18. https://www.winston.com/en/legal-glossary/online-privacy.html#:~:text=The%20definition%20of%20online%20privacy%20is%20the%20level%20of%20privacy,data%2C%20communications%2C%20and%20preferences.
  19. https://www.techopedia.com/definition/24954/internet-privacy
  20. https://web.archive.org/web/20101018071436/http://lippmannwouldroll.com/2010/08/02/privacy-privacy-where-for-art-thou-privacy/
  21. https://www.scu.edu/ethics/privacy/the-ethics-of-online-privacy-protection/
  22. https://digitalcommons.law.yale.edu/yjlh/vol22/iss1/2/
  23. Մտքի, խոսքի, տեղեկատվության ազատության իրավունք
  24. https://www.un.org/en/udhrbook/pdf/udhr_booklet_en_web.pdf
  25. https://web.archive.org/web/20080705115024/http://www2.ohchr.org/english/law/ccpr.htm
  26. https://edoc.coe.int/en/internet/6545-your-digital-rights-in-brief.html#
  27. https://plato.stanford.edu/entries/freedom-speech/
  28. 28,0 28,1 «Global Broadband and Mobile Performance Data Compiled by Ookla | Net Index». 2015 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  29. Kelly, Sanja; Truong, Mai; Earp, Madeline; Reed, Laura; Shahbaz, Adrian; Groco-Stoner, Ashley. «A Global Assessment of Internet and Digital Media» (PDF). Freedom on the net 2013. Freedom House 2013.(չաշխատող հղում)
  30. «NetProtect». NetProtect (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  31. «Thank you for inquiring about ICRA®». Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  32. 32,0 32,1 «More Information available at». Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  33. 33,0 33,1 33,2 https://mediainitiatives.am/wp-content/uploads/2018/03/Internet-Freedom-Research-Report-2017-in-Armenian.pd(չաշխատող հղում)
  34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 https://rm.coe.int/guidelines-to-respect-protect-and-fulfil-the-rights-of-the-child-in-th/16808d881a
  35. https://en.wikipedia.org/wiki/Human_rights_in_cyberspace
  36. «Australians' financial information at risk in data breach of US company». ABC News (ավստրալիական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  37. «Cybercrime at Super Bowl LII - How not to get Hacked». Hashed Out by The SSL Store™ (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 31. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  38. «8 ways to stay safe online - Face2Face Africa». Face2Face Africa (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ փետրվարի 6. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  39. Naughton, John (2013 թ․ սեպտեմբերի 16). «Internet security: 10 ways to keep your personal data safe from online snoopers». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  40. Thompson, Jessica (2018 թ․ փետրվարի 23). «Ransomware Attacks Rose Rapidly in 2017: Here's How You Can Protect Your Data». gigaom.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  41. https://ieeexplore.ieee.org/document/7289347
  42. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  43. «See the Alannah and Madeline Foundation's Bullying hurts brochure at». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  44. «UDHR, art 25». ICESCR, art 12 (1); CRC art 24. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  45. «UDHR, art 23». ICESCR, arts 6 and 7. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  46. «UDHR, art 19». ICESCR, art 19. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  47. «CRC, art 31». {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  48. Lowe, Asher Moses and Adrian (2012 թ․ օգոստոսի 8). «Contents removed from racist Facebook page». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  49. «Background Paper: Human Rights in Cyberspace» (PDF). Australian Human Right Commission. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  50. Moses, A; Lowe, A. «Contents removed from racist Facebook page». Sydney Morning Herald. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  51. https://humanrights.gov.au/sites/default/files/document/publication/human_rights_cyberspace.pdf
  52. http://eprints.lse.ac.uk/3707/1/Introduction%E2%80%93Human_Rights_and_Equity_in_Cyberspace_%28LSERO%29.pdf
  53. 53,0 53,1 Fanchiotti, Vittoriio; Pierini, Jean Paul (2012). «Impact of Cyberspace on Human Rights and Democracy»: 51. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  54. 54,0 54,1 54,2 54,3 54,4 54,5 54,6 54,7 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  55. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  56. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  57. http://b4b.am/archives/news/%D5%AB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%AB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80(չաշխատող հղում)
  58. 58,0 58,1 58,2 58,3 58,4 https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=1
  59. http://www.justice.am/structures/view/structure/32
  60. 60,0 60,1 https://www.arlis.am/documentview.aspx?docid=68804
  61. 61,0 61,1 61,2 https://freedomhouse.org/country/armenia/freedom-net/2019
  62. 62,0 62,1 62,2 62,3 https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=102510
  63. https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=1372
  64. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=1379
  65. «International Covenant on Civil and Political Rights». Office of the United Nations High Commissioner for Human Rights. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  66. 66,0 66,1 https://www.arlis.am/documentview.aspx?docid=69646
  67. 67,0 67,1 67,2 https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=98338
  68. https://www.supportiv.com/relationships/controlling-behavior-signs-causes-what-to-do
  69. https://www.coe.int/en/web/portal/personal-data-protection-and-privacy
  70. https://www.forbes.com/sites/cognitiveworld/2019/04/05/how-privacy-laws-are-changing-to-protect-personal-information/#67a1f015753d
  71. https://www.arlis.am/documentview.aspx?docID=68011
  72. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142384