Գրաքննությունը համացանցում

Գրաքննությունը համացանցում (անգլ.՝ Internet Censorship), հրապարակումների վերահսկումն ու կանխարգելումն կամ տեղեկատվության հասանելիությունը համացանցում։ «Գրաքննությունը համացանցում» արտահայտության ձևավորումը կապված է համացանցում ազգային որևէ խտրականության սահմանների բացակայության հետ։ Համացանցի գրաքննության (ցենզուրա) հիմնական խնդիրները կարելի է սահմանել հետևյալ կերպ՝ տեղեկատվություն, պետության օրենքներին հակառակվող (գործող կառավարության ռեժիմ) և սահմանափկված ներքին ռեսուրսներում, կարող է հրապարակվել այլ երկրների վեբ-սերվերներում։

Գրաքննությունը համացանցում և պետական հսկողությունը ըստ պետությունների[1][2][3]

     Համատարած հսկողություն      Շոշափելի հսկողություն      Մասնակի հսկողություն      Իրադրությունը փոխվում է      Սակավ հսկողություն կամ ընդհանրապես չկա      տեղեկատվություն չկա

Համացանցում գրաքննության ձևերը խմբագրել

Քանի որ համացանցը չի գտնվում որևէ պետության վերահսկողության ներքո և նրանում տեղեկատվությունը բաշխված է տարբեր առևտրային կազմակերպությունների միջև, ուստի ընդհանուր գրաքննությունը համացանցում բավականին դժվար է, բայց ոչ անհնարին։ Այն իրագործվում է հետևյալ միջոցների միահամուռ օգտագործմամբ.

  1. Պետության ձեռքում ցանացային հաղորդակցությունների ղեկավարման կենտրոնացումը կամ իրական լծակների ազդեցությունը ընկերության վրա, որի վարման ներքո են գտնվում ցանցերը։ Սա թույլ է տալիս ղեկավարման ճանապարհով արգելել օգտվողներին այն ռեսուրսների դիտումը, որոնց բովանդակությունը, ենթադրվում է, անցանկալի է։
  2. Հնարավորությունների ներդրումը, որը կապահովի մուտքը դեպի համացանցի ռեսուրսներին, որոնք վերահսկվում են ընկերությունների կողմից՝ կախված այդ ընկերությունների պատրաստվածության մակարդակից՝ վերահսկել ռեսուրսների բովանդակությունը, ջնջել կամ խմբագրել հաղորդագրությունները, այսպես թե այնպես ենթարկված պետության ղեկավարության գրաքննությանը։ Արդյունքում ընկերությունները, որոնք աջակցում են, օրինակ բլոգների ցանցային համակարգը, կանգնում են ընտրության առջև։ Կա՛մ ենթարկվել սպառնալիքին և գրաքննել տեղեկատվությունը, կա՛մ հրաժարվել և կորցնել օգտվողներին։ Խոշոր համացանցային ընկերությունները մտահոգվելով իրենց բիզնեսի զարգացման համար, ոչ միշտ են համաձայնվում կառավարությունների հետ, որպեսզի չկորցնեն շուկան, անգամ հակասելով իրենց սեփական պաշտոնապես հայտարարած քաղաքականությանը՝ խոսքի ազատության աջակցում[4]։
  3. Ինչպես նաև կառավարությունը հնարավորություն ունի վերահսկել որոշ համացանցային ռեսուրսներ՝ կեղծ ընկերությունների միջոցով՝ «ոչ կառավարական կազմակերպություն», կամ ֆիզիկական անձինք, ովքեր տարբեր պատրվակներով գրաքննում են տեղեկատվությունը։

Գրաքննությունը համացանցում իրենից եթադրում է ոչ միայն որևէ վեբ-ռեսուրսների կողպեկումը կամ փակումը, այլ նաև վերլուծության իրականացումը, կեղծ ընդդիմադիր վեբ-ռեսուրսների, և պատժիչ միջոցների կիրառումը հրապարակումների հեղինակների կամ վեբ-սերվերների սեփականատերերի դեմ։

Ըստ «Լրագրողնները առանց սահմանների» հասարակական կազմակերպության հաշվետվության՝ 2008 թ.-ին փակվել կամ կողփեկվել են 1740 վեբ-կայքեր։ 105 բլոգերներ վնաս են կրել համացանացում հրապարակած նյութերի համար՝ նրանցից 1 սպանվել է, 59 ձերբակալվել են, իսկ 45-ը ենթարկվել են ֆիզիկական հարձակման[5]։

«Ես չեմ տեսնում, ընդհանրապես, որևէ վտանգ աշխարհի համար, եթե որևէ մեկը փորձի սահմանափակել տեղեկատվության ազատ տարածումը ցանցում։ Համացանցի ղեկավարումը անհնարին է,-կարծում է Բիլ Գեյթսը,-վաղ թե ուշ ազատությունը կրկին կհաղթի»[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. OpenNet Initiative "Summarized global Internet filtering data spreadsheet", 29 October 2012 and "Country Profiles", the OpenNet Initiative is a collaborative partnership of the Citizen Lab at the Munk School of Global Affairs, University of Toronto; the Berkman Center for Internet & Society at Harvard University; and the SecDev Group, Ottawa
  2. Internet Enemies Արխիվացված 2012-03-23 Wayback Machine, Reporters Without Borders (Paris), 12 March 2012
  3. Due to legal concerns the OpenNet Initiative does not check for filtering of child pornography and because their classifications focus on technical filtering, they do not include other types of censorship.
  4. «Подрывая свободу слова в Китае: роль «Yahoo!», «Microsoft» и «Google»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  5. «Press Freedom Round-up 2008. Better figures despite a hostile climate and more Internet repression». Репортеры без границ. 30 декабря 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 3 мая 2009-ին.
  6. Цитата Билла Гейтса

Արտաքին հղումներ խմբագրել