Մեխանիզմ (հունարեն՝ μηχανή-գործիք, հարմարանք), կիրառված ուժերի ազդեցությամբ որոշակի նպատակային շարժումներ կատարող մարմինների (օղակների) համախումբ։ Ըստ կառուցվածքա-կոնստրուկտիվ հատկանիշների մեխանիզմները լինում են՝ հոդակապավոր (լծակավոր), բռնցքավոր, ատամնավոր, սեպային, պտուտակավոր, ֆրիկցիոն, ճկուն օղակներով, հիդրավլիկական էլեկտրական սարքերով և այլն։ Այն մեխանիզմները, որոնցում բոլոր կետերի հետագծերը գտնվում են նույն կամ զուգահեռ հարթություններում, կոչվում են հարթ մեխանիզմներ (շուռտվիկա-սողանային, բռնցքավոր, սեպային և այլն)։ Մեխանիզմները կարող են ունենալ ազատության մեկ կամ մի քանի աստիճաններ։ Առավել տարածված են ազատության մեկ աստիճանով մեխանիզմները, որտեղ բոլոր օղակների շարժման որոշակիության համար պետք է տրվի մեկ օղակի շարժման օրենքը։ Սակավ կիրառում են նաև ազատության երկու աստիճանով մեխանիզմներ (դիֆերենցիալՇարժիչային, փոխանցման և գործադիր մեխանիզմների համախումբը կազմում է մեքենա։ Որոշ մեքենաներ բաղկացած են մեկ մեխանիզմից (օրինակ՝ շարժիչները) կամ մեխանիզմի և այլ սարքերի համակցումից։ Մեխանիզմի հետազոտման ու նախագծման մեթոդները կազմում են մեքենաների և մեխանիզմների տեսության մասը։

Ատամնանիվներ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 398