Իշխանություն
Իշխանություն, հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ Որպես հեղինակություն առաջանալով մարդկային հասարակության արշալույսին՝ ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Անընդհատ զարգացել ու շարունակում է կատարելագործվել։ Մինչև դասակարգերի ու պետության առաջացումը կրել է հասարակական բնույթ՝ չունենալով հասարակությունից վեր կանգնած մարմիններ։ Իշխանությունը ներկայացրել են տոհմացեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագումը, քայքայելով տոհմացեղային արյունակցական կապերը, առաջնորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակության իշխանությամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ընդունել դասակարգային բնույթ և աստիճանաբար դարձել ժառանգական։ Դասակարգային հասարակարգերում իշխանությունները հանդես են եկել տարբեր ձևերով ու անվանումներով (իշխանական դքսություն, հերցոգություն, թագավորություն, խանություն, կայսրություն, հանրապետություն) և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով։
Էկտոնը ասել է․ իշխանությունը այլասերելու միտում ունի, իսկ բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակը։ Իշխանության նկարագրման այսպիսի վերաբերմունքը կարելի է հասկանալ հատկապես երբ այն հիմնված է բռնության, ուժի և ագրեսիայի վրա։ Բայց ուժը ոչ միշտ է իշխանության տարր։
Իշխանության ձևերը
խմբագրելԻշխանությունը դասակարգվում է ըստ հետևյալ ձևերի՝
- Իշխանություն հիմնված հարկադրանքի վրա- հարկադրվողը հավաստում է, որ ազդեցություն գործողը հնարավորություն ունի պատժելու։ Իշխանության այս ձևը կիրառելի է միայն այն դեպքում, երբ պետք է խիստ վերահսկման համակարգ։
- Իշխանություն հիմնված պարգևի վրա- կատարողը հավաստում է, որ ամեն ինչ ըստ պլանի կատարելու դեպքում կստանա լրացնել պահանջմունքների բավարարում։
- Փորձագիտական իշխանություն- կատարողը հավաստում է, որ ազդեցություն գործողը ունի հատուկ գիտելիքներ։
- Էտալոնային իշխանություն- ազդեցություն ունեցողը այնքան հրապուրիչ է կատարողի համար, որ նա ցանկանում է լինել այնպիսին, ինչպիսին նա է։ Էտալոնային իշխանությունը հաճախ անվանում են նաև խարիզմատիկ իշխանություն։ Խարիզմատիկ լիդերը պետք է ունենա հետևյալ հատկանիշները՝
- էներգիայի փոխանակում- այսպիսի անհատները կարծես էներգիա են ճառագայթում և գրավում բոլորին,
- ազդեցիկ արտաքին- պարտադիր չէ, որ նա լինի գեղեցիկ, կարող է պարզապես լինել բարետես և հմայիչ,
- անկախ բնավորություն,
- լավ հռետորական ունակություններ,
- սեփական անձով հիացվածվածության ընդունում,
- արժանապատիվ և ինքնավստահ շարժուձև։
5․ Օրինական կամ ավանդական իշխանություն- կատարողը հավաստում է, որ ազդեցություն գործողը իրավունք ունի հրամաններ արձակել և ավանդույթները հարգելով իր պարտքն է համարում ենթարկվելը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 376)։ |