Ինֆորմացիան այն է, ինչը տեղեկություն է հաղորդում[փա՞ստ]: Այն ինչ-որ հարցի պատասխան է։ Հետևաբար, այն կապված է տվյալների և գիտելիքի հետ, քանի որ տվյալն իրենից ներկայացնում է դասակարգված արժեք, իսկ գիտելիքը ենթադրում է իրական առարկաների և աննյութական հասկացությունների ըմբռնում[1]։ Քանի որ տեղեկատվությունը կախված է տվյալներից, ապա դրա գոյությունը պարտադիր չէ, որ զուգորդվի այն կրողի հետ (այն գոյություն ունի իրադարձությունից անկախ), մինչդեռ` գիտելիքի դեպքում, տեղեկատվությունը պահանջում է այդ գիտելիքը կրողին[2]։

«Վիքիպեդիա» բառի ASCII-ի կոդերը ներկայացված են երկուական համակարգով, համակարգչայաին տեքստային տեղեկատվությունը կոդավորելու ամենատարածված թվային համակարգը։

Տեղեկատվությունը փոխանցվում է կամ որպես որևէ հաղորդագրության բովանդակություն, կամ ինչ-որ մի բանի պահպանման ուղղակի կամ անուղղակի միջոց։ Այն ինչ ընկալվում է կարող է դիտվել որպես ինքնուրույն հաղորդագրություն և այսպիսով տեղեկատվությունը փոխանցվում է` որպես հաղորդագրության բովանդակություն։

Տեղեկատվությունը կարող է ծածկագրվել, այն փոխանցելու և մեկնաբանելու տարբեր եղանակներով (օրինակ` տեղեկատվությունը կարող է գաղտնագրվել որպես նշանների հաջորդականություն կամ փոխակերպվել ազդանշանների հաջորդականության միջոցով)։ Այն կարող է գաղտնագրվել անվտանգ պահպանման և հաղորդակցման համար։ Տեղեկատվությունը կրճատում է անորոշությունը։

Որևէ իրադարձության անորոշությունը չափվում է այն կատարվելու հավանականությամբ և հակադարձ համեմատական է դրան։ Որքան անորոշ է իրադարձությունը, այնքան շատ տեղեկատվություն է պահանջվում այդ անորոշությունը վերացնելու համար։

Բիթը տեղեկատվությունը բնորոշ միավոր է, իսկ այլ միավորները, ինչպիսիք են` նեթը, նույնպես կարող են օգտագործվել։ Օրինակ` տեղեկատվությունը գաղտնագրված է այնպես, որ մեկ արդար մետաղադրամների մատյանը log2 (2/1), որը հավասար է 1 բիթի, իսկ երկու արդար մետաղադրամը log2(4/1) է, որը հավասար է 2 բիթի։

Այն հասկացությունը, որ տեղեկատվությունը հաղորդագրություն է համատեքստերում տարբեր իմաստներ ունի[3]։ Հետևաբար տեղեկատվություն հասկացությունը դառնում է կապված հարկադրանք, հաղորդակցություն, վերահսկողություն, տվյալ, կրթություն, գիտելիք, նշանակություն, ըմբռնում, մտավոր խթաններ, օրինակ` ընկալում, ներկայացում և անթրալիս հասկացությունների հետ։

Ծագումնաբանություն խմբագրել

Հայերեն «տեղեկատվություն» բառի կամ մտքով առավել ճիշտ՝ «տեղեկույթ» գիտական եզրույթի տարածված անգլերեն համարժեքը՝ information բառն ակնհայտորեն բխում է լատինական ծագմամբ informatio գոյականից, որն էլ կապված է informare (տեղեկացնել) բային, ինչն ունի «մտքում ձևակերպել», «կարգադրություն անել», «հրահանգել», «սովորեցնել» նշանակությունները։ «Ինֆորմացիա» բառը անգլերենը փոխառել է ֆրանսերեն informer-ից, որն իր հերթին բխում է լատիներեն informare բայից, որը նշանակում է «միտք ձևավորել»։ Ավելին, լատիներենն արդեն իսկ, պարունակում է «information» բառը, որը նշանակում է` «հասկացություն» կամ «միտք», բայց, թե որքանով կարող է դա ազդած լինել անգլերենում «ինֆորմացիա» բառի ի հայտ գալու վրա՝ պարզ չէ։

Հին հունարեն բառը պարունակում է morphe, որից ծագել է form և eidos բառերը, որոնք նշանակում տեսակ|են` «տեսակ, միտք, ձև», այս վերջին բառը լայնորեն օգտագործվում էր Պլատոնի կողմից տեխնիկական փիլիսոփայական իմաստով (հետագայում Արիստոտելի կողմից), ցույց տալու ինչ-որ բանի ինքնությունը կամ էությունը (տես` «Ձևերի թեորեմ») «Eidos» կարող է նաև ասոցացվել՝ ակնարկի կամ նույնիսկ իմաստի հետ։

Հին հունարենում «ինֆորմացիա» բառի համարժեքը և հավանական նախորդը՝ πληροφορία-ն թարգմանվում է որպես «տեղեկատվության փոխանցում»։ Այն տառացիորեն նշանակում է «ամբողջովին կրել» կամ «ամբողջովին հաղորդել»։ Ժամանակակից հունարենում՝ φέρω եզրույթը դեռևս օգտագործվում է այն նույն իմաստով, ինչ «ինֆորմացիա» բառն է՝ անգլերենում, ֆրանսերենում, գերմաներենում, իսպաներենում, ռուսերենում և այլ եվրոպական լեզունեում (բնականաբար՝ համապատասխան գրությամբ և արտասանությամբ)։ Ավելին, իր առաջին իմաստով Πληροφορία, որպես՝ խորհրդանիշ, այն շատ արմատներ ունի Արիստոտելի նշանագիտական եռանկյան մեջ։ Այս տեսանկյունից տեղեկատվություն հաղորդելու համար այն կարող է ապակոդավորվել հատուկ տեսակի նշանով։ Սա մի բան է, որը հաճախ հանդիպում է հին և նոր հունարենի բազմաթիվ բառերի ծագումնաբանության մեջ, որտեղ շատ ուժեղ հարաբերություն կա նշանագրի, այսինքն «նշան» բառի, որը կոնկրետ կոդավորված հաղորդագրություն է փոխանցում, և նշանագրողի միջև, որի իմաստը թարգմանիչը փորձում է վերծանել։

Տեղեկատվության տեսության մոտեցումը խմբագրել

Տեղեկատվության տեսության տեսանկյունից տեղեկատվությունը վերցվում է՝ որպես այբուբենի նշանների հերթական հաջորդականություն, ենթադրենք այբուբենի մուտքագրման X-ով է ելքագրումը` y-ով։ տեղեկատվության մշակումը բաղկացած է մուտքագրում ու ելքագրում գործառույթից, որը քարտեզագրում է ցանկացած մուտքային հաջորդականությունը։ Քարտեզագրումը կարող է լինել մոտավոր կամ ստույգ։ Այն կարող է ունենալ հիշողություն կամ զուրկ լինել հիշողությունից[4]։

Որպես զգայական մուտքագրում խմբագրել

Հաճախ տեղեկատվությունը կարող է դիտվել՝ որպես մուտքագրում օրգանիզմում կամ համակարգի մեջ։ Մուտքագրումը լինում է երկու տեսակի․ առաջին տեսակը կարևոր է, որպեսզի օրգանիզմը (օրինակ՝ սնունդը) կամ համակարգը (էներգիա) ինքնուրույն գործեն[5]։ Դանսբրին իր զգայական գրքում թվարկում է այդ պատճառային մուտքագրման տեսակները։ Այլ տեսակի մուտքագրումը (ինֆորմացիա) կարևոր է միայն այն պատճառով, որ այն ասոցացվում է պատճառային մուտքագրման հետ և կարող է օգտագործվել կանխատեսելու համար ավելի ուշ կատարվող պահանջների մուտքագրումը (և գուցե այլ վայրում)։ Տեղեկատվությունը կարող է կարևոր լինել մեկ այլ տեղեկատվության հետ ասոցացվելու պատճառով, սակայն դրանք կարող են նաև պատճառային մուտքագրման կապը լինել։ Գործնականում տեղեկատվությունը սովորաբար հասունում է թույլ խթանների միջոցով, որը պետք է հայտնաբերվի մասնագետի զգայական համակարգերի կողմից և ուժեղացվի էներգիայի միջոցով՝ նախքան օրգանիզմի կամ համակարգի համար կիրառելի լինելը։ Օրինակ՝ լուսը հիմնականում (բայց ոչ միայն, օրինակ՝ բույսերը կարող են աճել էներգիայի աղբյուրի ուղությամբ), պատճառային մուտքագրում է բույսերի համար, իսկ կենդանիների համար այն միայն տեղեկատվություն է ապահովում։ Ծաղիկից արտացոլվող գունավոր լույսը չափազանց թույլ է ֆոտոսինթեզ կատարելու համար, բայց մեղվի տեսողական համակարգը հայտնաբերում է այն, իսկ նյարդային համակարգը օգտագործում է այդ տեղեկատվությունը մեղվին դեպի ծաղիկը տանելու համար, որտեղ մեղուն հաճախ գտնում է նեկտար կամ փոշի, որոնք պատահական մուտքագրումններ են և կատարում են սննդային գործառույթ։

Ներկայացման ձևերը և բարդությունը խմբագրել

Գիտնական և մաթեմատիկոս Ռոնալդո Վիգոն պնդում է, որ տեղեկատվությունը այն հայեցակարգն է, որը պահանջում է առնվազն երկու առնչություն ունեցող առարկաններ՝ քանակական իմաստ արտահայտելու համար։ Դրանք են՝ S-ի առարկաների չափորոշիչ և սահմանված կատեգորիան և, ըստ էության, դրա R. R ենթակետերը, որը S-ի ներկայացման ձևն է, այլ կերպ ասած հաղորդում է ներկայացուցչական (և հետևաբար հայեցակարգային) տեղեկատվություն S-ի մասին։ Հետո, Վիգոն սահմանում է տեղեկատվության այն քանակը, որը R փոխանցում է S-ի մասին, որպես նրա բարդության փոփոխության աստիճան, երբ R օբյեկտները հեռանում են S-ից։ Վիգոյի տեղեկատվության համաձայն նմուշ տեղեկատվությունը, ներկայացման ձևը և տեղեկատվությունը համընդհանուր գիտության 5 հիմնարար կառույցներն են և միավորվում են մաթեմատիկայի շրջանակներում[6][7][8]։ Մնացած բաների մեջ այդ շրջանակը ձգտում է հաղթահարել Շենոն Վիվերի տեղեկատվության սահմանափակումնները փորձելով բնորոշել և չափել սյուբեկտիվ տեղեկատվությունը։

Ազդեցություն, որը հանգեցնում է վերափոխման խմբագրել

Տեղեկատվությունը մի այնպիսի օրինակ է, որն իր ազդեցությունն ունի վերափոխման տարբեր ձևերի ձևավորման վրա[9][10]։ Այս իմաստով կարիք չկա գնահատելու այս կամ այն օրինակը։ Օրինակի համար վերցնենք ԴՆԹ-ն։ Սա այնպիսի մի օրինակ է, որն ազդում է օրգանիզմի զարգացման և ձևավորման վրա` առանց գիտակից մտքի անհրաժեշտության։ Կարելի է ասել, որ մարդը, երբ սահմանում է ինչ-որ մի օրինակ` ասենք Նուկլեոտիդ, բնականաբար դրա գործընթացի (պրոցես) մեջ ներգրավում է նաև գիտակցված տեղեկատվության վերամշակումը։

Համակարգերի տեսությունը երբեմն այս իմաստով վերաբերվում է նաև տեղեկատվությանը, ենթադրելով, որ տեղեկատվությունը պարտադիր չէ, որ ներգրավի գիտական միտք, և համակարգում շրջանառվող օրինակը (հետադարձ կապի շնորհիվ) կարող են տեղեկատվություններ անվանվել։ Այլ կերպ ասած, կարելի է ասել, որ տեղեկատվությունը պոտենցիալ կերպով համարվում է՝ որպես ներկայացուցչություն, թեև այս նպատակով ստեղծված կամ ներկայացված չէ։ Օրինակ` Գրիգոր Բեյսոնը սահմանում է. «տեղեկատվությունը, որպես տարբերություն, որը տարբերություն է ստեղծում»[11]։

Այնուամենայնիվ, եթե «ազդեցության» սկզբունքը ենթադրում է, որ տեղեկատվությունը ընկալվում է գիտակցված մտքով և մեկնաբանվում դրա միջոցով, ապա այս մեկնաբանության հետ հետ կապված կոնկրետ համատեքստում կարող է հանգեցնել տեղեկատվության փոխակերպմանը՝ գիտելիքի։ «Տեղեկատվություն» և «Գիտելիք» հասկացությունների սահմանումները դժվարեցնում են նման իմաստաբանական և տրամաբանական վերլուծությունը, սակայն «վերափոխման» պայմանը կարևոր կետ է տեղեկատվության ուսումնասիրության մեջ, քանի որ այն վերաբերվում է գիտելիքին, հատկապես՝ գիտելիքների կառավարման բիզնեսի կարգապահությանը։ Այս պրակտիկայում գործիքներն ու գործընթացները օգտագործվում են գիտելիքի գիտաշխատողին (կրողին) օժանդակելու, հետազոտություններ կատարելու և որոշումներ կայացնելու գործում։ Այն ներառում է այնպիսի քայլեր, ինչպիսիք են.

  • Վերանայել տեղեկատվությունը` արդյունավետությամբ արժեք և իմաստ ստանալու համար
  • Մատչելիության մեթոդներ, եթե առկա են
  • Ստեղծել համապատասխան համատեքստ՝ մնացած հնարավոր տարբեր համատեքստերից
  • Քաղել նոր գիտելիքներ տեղեկատվությունից
  • Արդյունքների վերաբերյալ որոշումներ կամ առաջարկություններ ներկայացնել

Ստյուարտն ասում էր, որ տեղեկատվության փոխակերպումը չափազանց կարևոր է, այն ընկած է արժեքների ստեղծման հիմքում և ժամանակակից ձեռնարկության համար ունի մրցակցային առավելություն։

Դանիայի տեղեկատվական տերմինների բառարանում[12] նշվում է, որ տեղեկատվություն միայն պատասխան է տալիս հարցերին։ Անկախ նրանցից, թե պատասխանն իր մեջ գիտելիք է պարունակում, թե՝ ոչ, այն կախված է տեղեկացված մարդուց։ Այսպիսով, ընդհանրացված սահմանումը պետք է լինի «Տեղեկատվությունը հավասար է հստակ հարցի պատասխանի»։

Երբ Հերբերթ Մաքլուենը խոսում էր ԶԼՄ-ների և մարդկանց մշակույթի վրա դրանց ազդեցության մասին, նա ի նկատի ուներ այնպիսի փաստեր, որոնք իրենց հերթին ձևավորում են մեր վարքագիծը, մտածելակերպը։

Որպես ֆիզիկայի գործառույթ (ֆունկցիա) խմբագրել

Տեղեկատվությունը տարածված հասկացություն է ֆիզիկայում։ 2003թվականին Ջ.Դ. Բեկենշտեյնը պնդում էր, որ ֆիզիկայի աճող միտումը ֆիզիկական աշխարհը սահմանելն է՝ որպես տեղեկատվություն։ Սրա օրինակներից է քվանտային խճճվածություն երևույթը, որտեղ մասնիկները կարող են փոխազդել միմյանց հետ առանց բաժանման կամ լուսային արագության։ Նյութական տեղեկատվությանը ինքնին չի կարող ավելի արագ տեղաշարժվել քան՝ լույսը, նույնիսկ եթե այդ տեղեկությունները փոխանցվում են անուղղակի։ Սա կարող է հանգեցնել ֆիզիկապես դիտարկվող մի մասնիկի` «խճճված» հարաբերություններ ունեցող։ Մասնիկները որևէ այլ կերպ կապված չեն, քան իրենց իրականացված տեղեկությունը։

Մաթեմատիկական տիեզերքի վարքագիծը ենթադրում է նոր պարադիգմ, որտեղ մասնիկների և դաշտերի միջոցով կենսաբանական առարկաների և գիտակցության միջոցով, բազմության ինքնությունը կարող է նկարագրվել տեղեկության մաթեմատիկական մոդելներով։ Նույն խոսքով տիեզերական բոցը կարող է բնակվել, որպես տիեզերքում նյութական տեղեկատվության բացակայություն (մի կողմ դնելով` քվանտային տատանումների, ինչպես նաև գրավիտացիոն դաշտի և մութ էներգիայի պատճառով գոյությոն ունեցող վիրտուալ մասնիկների մի մասը)։ Ոչինչ հասկանալի չի լինի, թե երբ, որտեղ կարող է գոյություն ունենալ ինչ-որ մի մատերիա, էներգիա, տարածություն,ժամանակ կամ էլ տեղեկատվության մեկ այլ օրինակ, որը հնարավոր կլիներ, եթե բազմազանության մեջ սիմետրիան և կառուցվածքը քայքայվեին։

Մեկ այլ օրինակ ցուցադրվում է «Մաքսվելի հրեշ» փորձի միջոցով։ Այստեղ ցույց է տրվում տեղեկատվության և ֆիզիկական գույքի անմիջական հարաբերությունները։ Հետևանքն այն է, որ անհնար է ոչնչացնել տեղեկատվությունը՝ առանց համակարգի ընդհանրության ավելացման։ Գործնականում դա հաճախ նշանակում է ջերմության առաջացում։ Մեկ այլ փիլիսոփայական արդյունքն էլ այն է, որ տեղեկատվությունը կարելի է դիտարկել որպես էներգիայի փոխարկելի մասնիկ[13]։ Քվանտային տեսությունում ֆիզիկական տեղեկատվությունները հատուկ նշանակություն ունեն։

Ջերմադինամիկայում, օրինակ, տեղեկատվությունը ցանկացած իրադարձությունն է,որն ազդում է դինամիկ համակարգի վիճակ վրա։

Տեղեկատվության ուսումնասիրության կիրառումը խմբագրել

Տեղեկատվության ցիկլը մեծ մտահոգություն է առաջացնում տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական համակարգերի, ինչպես նաև տեղեկատվական գիտությունների մեջ։ Սրանք վերաբերվում են տեղեկատվության հավաքմանը, վերամշակմանը, փոխանցմանը, ցուցադմանը, պահեստավորմանը։ Տեղեկատվությունը չի դադարում գոյություն ունենալ։ Տեղեկատվության ստացումը արտացոլումը (կարճ՝ Info Vis) կախված է տվյալների հաշվարկի և թվային ներկայացուցչությունից։

Տեղեկատվական անվտանգությունը (կարճ Info Sec) շարունակական գործողություն է, որն իրականացնում է տեղեկատվական համակարգերի հասանելիությունը, օգտագործումը, բացահայտումը, ոչնչացումը, փոփոխումը։

Տեղեկատվական վերլուծությունն իրականացնում է տեղեկատվության ստացում, վերափոխում և մոդելավորում։

Տեղեկատվության որակը (կարճ Info A) տեղեկությունների հավաքման գործընթաց է։

Տեղեկատվական հաղորդակցությունը ներկայացնում է ինֆորմատիկայի,հեռահաղորդակցության և աուդիովիզուալ լրատվամիջոցների և բովանդակության կոնվերգենցիան։

Տեխնոլոգիական միջնորդավորված տեղեկատվություն խմբագրել

Հաշվարկում է, որ տեղեկատվության պահպանության համաշխարհային տեխնոլոգիական հնարավորությունները 1986թվականին աճել են մինչև 2,6 ՄԲ։

Միակողմանի հեռարձակման ցանցերի միջոցով տեղեկատվության ստացման համաշխարհային համակցված տեխնոլոգիական կարողությունը 2007 թվականին մեկ անձի համար կազմում է 174 տեղեկատվական թերթիկ[14][15]։

II ուղղությամբ հեռահաղորդակցային ցանցերի միջոցով տեղեկատվության փոխանակման աշխարհի համակցված արդյունավետ կարողությունները եղել են 2007թվականին 1 անձի համար՝ 6 թերթի տեղեկատվական համարժեքը[15]։

2007թվականի դրությամբ բոլոր նոր տեղեկատվության 90%-ը թվային է, և պահվում է կոշտ սկավառակների վրա[16]։

Որպես գրառում խմբագրել

Գրառումները տեղեկատվության հատուկ ձևեր են։ Հիմնականում սրանց արժեքը կազմակերպության գործունեության ապացույցն է, սրանք կարող են պահպանվել նաև՝ որպես տեղեկատվական արժեքներ։ Ձայնային գրառումները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ կա դրանց անհրաժեշտությունը։

Iso15489 գրառումների կառավարման միջազգային ստանդարտ գրառումները սահմանվում է՝ որպես «տեղեկատվություն», ստեղծված, ստացված և որպես ապացույց հանդիսացող մի մասնիկ, որը կարող է օգտագործվել իրավաբանական պարտականություն կամ՝ որպես գործարք[17]։

Գրառումները կարող են պահպանվել կազմակերպության կորպորատիվ հիշողությունը պահպանելու կամ կազմակերպության վրա դրված իրավական, հակաբյուջետային կամ հաշվետվողականության պահանջները բավարարելու համար։ Ուիլիսը նշում էր, որ բիզնեսի գրառումներն ու տեղեկատվությունը ներառում են «կորպորատիվ կառավարման և բարելավման 6 հիմնական պահանջներ. թափանցիկություն, հաշվետվողականություն, պատշաճ գործընթաց, համապատասխանություն, անձնական և կորպորատիվ տեղեկատվության անվտանգություն»[18]։

Նշանագիտություն խմբագրել

Մայքլ Բուքլանդը տեղեկատվությունը անվանում է. «տեղեկություն գործընթացի մեջ» տեղեկատվություն՝ որպես գիտելիք և որպես առարկա[19]։

Պաուլ Բեյոն-Դևիսը[20][21] բացատրում է տեղեկատվության բազմակողմանի գաղափարը նշանների և ազդանշանային համակարգերի միջոցով։

Նշանները կարող են դիտվել 4 մջանկյալ մակարդակների միջոցով, սուբյեկտների կամ սեմիոտիկայի ճյուղերի առումով` պրագմատիկա, սեմանտիկա, սինթետիկա, էմպիրիկա։

Պրագմատիկան վերաբերվում է հաղորդակցության նպատակին։ Պրագմատիզմը գործողության մեջ է դնում լեզուն։

Սիմենթիկան կարելի է համարել որպես խորհրդանիշների և նրանց ուղերձների կամ հասկացությունների միջև կապի ուսումնասիրություն, հատկապես, որ նշանները վերաբերվում են մարդկային վարքագծին։

Շարահյուսությունը վերաբերվում է հաղորդագրություն ներակայացնելու համար օգտագործվող ֆորմալիզմին։ Սա նվիրված է ոչ թե նշանների և նշանների համակարգերի բովանդակությանը, այլ՝ սրանց ձևերի ուսումնասիրությանը։

Նիելսենը քննարկում է սեմիմատիկայի և բաուստաների միջև եղած փոխհարաբերությունները։

Հաղորդակցությունը սովորաբար գոյություն ունի որոշ սոցիալական իրավիճակների համատեքստում։ Սոցիալական իրավիճակը սահմանում է հաղորդակցությունների և հաղորդակցության ձևերի համակարգ։

Փոխադարձ հասկացությունը ենթադում է, որ գործակալները ներգրավված են հասկանալու ընտրած լեզուն` շարահյուսական և իմաստաբանական առումով։ Ուղղորդիչը կոդեր է հաղորդում լեզվով և հաղորդակցություններ` հաղորդակցության ալիքով։ Ընտրված հաղորդակցության ալիքն ունի որոշ հատկությոններ, որոնք բնորոշում են դրա արդյունքները, արագությոնը, որը ցույց է տալիս, թե ինչ հեռավորության վրա է այդ ամենը տեղի ունենում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Information | Definition of Information by Merriam-Webster». Merriam-webster.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  2. «epistemology - Can there be information without a "knower"?». Philosophy Stack Exchange. 2017 թ․ հունվարի 5. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  3. A short overview is found in: Luciano Floridi (2010). Information - A Very Short Introduction. Oxford University Press. ISBN 0-19-160954-4. «The goal of this volume is to provide an outline of what information is...»
  4. Stephen B. Wicker, Saejoon Kim (2003). Fundamentals of Codes, Graphs, and Iterative Decoding. Springer. էջեր 1 ff. ISBN 1-4020-7264-3.
  5. Dusenbery, David B. (1992). Sensory Ecology. New York: W.H. Freeman. ISBN 0-7167-2333-6.
  6. Vigo, R. (2011). «Representational information: a new general notion and measure of information». Information Sciences. 181 (21): 4847–59. doi:10.1016/j.ins.2011.05.020.
  7. Vigo, R. (2013). «Complexity over Uncertainty in Generalized Representational Information Theory (GRIT): A Structure-Sensitive General Theory of Information». Information. 4 (1): 1–30. doi:10.3390/info4010001.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  8. Vigo, R. (2014). Mathematical Principles of Human Conceptual Behavior: The Structural Nature of Conceptual Representation and Processing. New York and London: Scientific Psychology Series, Routledge. ISBN 0415714362.
  9. Shannon, Claude E. (1949). The Mathematical Theory of Communication.
  10. Casagrande, David (1999). «Information as verb: Re-conceptualizing information for cognitive and ecological models» (PDF). Journal of Ecological Anthropology. 3 (1): 4–13. doi:10.5038/2162-4593.3.1.1.
  11. Bateson, Gregory (1972). Form, Substance, and Difference, in Steps to an Ecology of Mind. University of Chicago Press. էջեր 448–66.
  12. Simonsen, Bo Krantz. «Informationsordbogen - vis begreb». Informationsordbogen.dk. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  13. Merali, Zeeya. «Demonic device converts information to energy : Nature News». Nature.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  14. Hilbert, Martin; López, Priscila (2011). «The World's Technological Capacity to Store, Communicate, and Compute Information"». Science. 332 (6025): 60–65. Free access to the article at martinhilbert.net/WorldInfoCapacity.html
  15. 15,0 15,1 «World_info_capacity_animation». YouTube. 2011 թ․ հունիսի 11. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  16. Failure Trends in a Large Disk Drive Population. Eduardo Pinheiro, Wolf-Dietrich Weber and Luiz Andre Barroso
  17. ISO 15489
  18. Willis, 2005
  19. Buckland, Michael K. (1991 թ․ հունիս). «Information as thing». Journal of the American Society for Information Science. 42 (5): 351–360. doi:10.1002/(SICI)1097-4571(199106)42:5<351::AID-ASI5>3.0.CO;2-3.
  20. Beynon-Davies, P. (2002). Information Systems: an introduction to informatics in Organisations. Basingstoke, UK: Palgrave. ISBN 0-333-96390-3.
  21. Beynon-Davies, P. (2009). Business Information Systems. Basingstoke: Palgrave. ISBN 978-0-230-20368-6.

Լրացուցիչ ընթերցանություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Տես՝ ինֆորմացիա Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 371