Էլեկտրական տատանումները ձայնայինի փոխակերպող էլեկտրա– ձայնագիտական սարք։ Գործածվում է հեռախոսային ապարատներում, հեռախոսային կոմուտատորներում, ռադիո– տեխնիկական տարբեր սարքերում, չափիչ կամրջակներում ևն։ Ըստ փոխակերպման սկզբունքի՝ հեռախոսները լինում են էլեկտրամագնիսական, էլեկտրադինամիկական և պիեզոէլեկտրական։ Ըստ կառուցվածքի ժամանակակից բոլոր հեռախոսները պատիճավոր են։

  1. Հեռախոսային ապարատի՝ կենցաղում գործածվող, սակայն տեխնիկապես ոչ ճշգրիտ անվանումը։
  2. Առօրյա խոսակցության մեջ՝ հեռախոսային ապարատի համարը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 357