Գրաքննություն
Գրաքննություն, պետական վերահսկողության ձև[1] տեղեկատվության բովանդակության ու տարածման, հրատարակչական գործունեության, երաժշտական ու գրական ստեղծագործությունների, ռադիո և հեռուստահաղորդումնրի, ինտերնետային կայքերի ու պորտալների, որոշ դեպքերում նաև անձնական հաղորդակցության նկատմամբ՝ նպատակ ունենալով կամ կանխել այն գաղափարների ու մտքերի տարածումը, որոնք իշխանության համար անցանկալի են[2][3][4]։ Ցենզուրա տերմինով են անվանվում նաև աշխարհիկ կամ հոգևոր իշխանության այն մարմինները, որոնք գրաքննություն են իրականացնում։
Պատճառները
խմբագրելԳրաքննությունը համարվում է ցանկացած պետության անբաժանելի հատկանիշ, որը օգնում է արգելքների ու սահմանափակումների համակարգի կենսագործմանը, ինչպես նաև նպաստում պրոպագանդային։ Ի հակակշիռ սրան՝ ժամանակակից ժողովրդավարական պետությունները հռչակում են խոսքի ազատությունը[5]։ Հետազոտողները նշում են, որ մեծ տարբերություն կա ամբողջատիրական և ժողովրդավարական երկրների գրաքննության մեջ։ Ժողովրդավարական, իրավական պետություններում գրաքննությունը կոչված է երկրի արտաքին և ներքին անվտանգությունը, պետության կայունությունն ու քաղաքական դաշտն ապահովելու՝ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով[3]։ Ամբողջատիրական համակարգում գրաքննության էությունը փոխվում է։ Այսպիսի երկրներում գրաքննությունը կատարում է ոստիկանական, արգելող ու մանիպուլյացնող ֆունկցիաներ։ Ամբողջատիրական երկրներում գրաքննությունը ոչ միայն սահմանափակում է անցանկալի գաղափարների տարածումը, այլև միջամտում է քաղաքացիների ստեղծագործական գործընթացին, մասնագիտական գործունեությանն ու անձնական կյանքին[6]։
Նոբելյան մրցանակակիր Ֆրիդրիխ ֆոն Հայեկը այս երևույթը բացատրում է նրանով, որ ամբողջատիրական համակարգի գոյության համար անհրաժեշտ է, որ պետության գաղափարները դառնան մարդկանց սեփական գաղափարները, ու ամբողջ հասարակությունն ապրի մեկ միասնական նպատակով։ Նա գրել է[7]։
Ձևերն ու տեսակները
խմբագրելՊատմականորեն ձևավորվել են գրաքննության մի քանի ձևով՝ կախված վերահսկվող տեղեկատվության բնույթից[8]․
- ռազմական գրաքննություն,
- պետական գրաքննություն,
- տնտեսական գրաքննություն,
- կազմակերպական գրաքննություն,
- քաղաքական գրաքննություն,
- գաղափարախոսական գրաքննություն,
- բարոյական գրաքննություն,
- հոգևոր գրաքննություն։
Բացի դրանից՝ գրաքննությունը բաժանվում է նաև հոգևոր և աշխարհիկ ձևերի, ինչպես նաև դասակարգվում ըստ տեղեկատվության կրողների, օրինակ՝ կինոյի, թատրոնի, գրքերի, հասարակական ելույթների գրաքննությունը։ Կան նաև գրաքննության այլ ձևեր։ Այսպես, Առլեմ Բլումը առանձնացնում է նաև «մանկավարժական գրաքննությունը», որի էությունը հսկողությունն իրականացնելն է հրատարակվող գրականության նկատմամբ, բայց հատկապես այն գրականության, որը նախատեսված է դպրոցի համար[9].
Ըստ իրականացման ժամանակի՝ տարբերում են նաև նախնական և հետագա՝ պատժիչ, գրաքննությունը[8]։ Նախնական գրաքննությունը սահմանափակվում է որոշակի տեղեկատվությունը հրատարակելու կամ այլ կերպ հրապարակելու թույլտվություն տալով։ Այսպիսի գրաքննության իրականացումը որոշակի կանոնակարգված ընթացակարգ է ենթադրում, երբ հեղինակը կամ հրատարակիչը պարտավոր է պետական գրաքննող մարմին ներկայացնել տեքստը, ձայնագրությունները կամ տեսանյութերը, էսքիզները՝ հրապարակման, օգտագործման կամ արտահանման թույլտվություն ստանալու համար։ Հետագա գրաքննությունը գնահատական է տալիս արդեն հրապարակված տեղեկատվությանը, վերահսկողություն իրականացնում ընդունված սահմանափակումների պահպանման նկատմամբ ու անհրաժեշտության դեպքում որոշակի սանկցիաներ կիրառում հրապարակման կանոնները խախտած ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ։ Պատժիչ գրաքննությունը սանկցիաներ է կիրառում գրաքննության չափանիշների խախտման դեպքում։ 1865֊1917 թվականներին մասամբ գոյություն է ունեցել նաև Ռուսական կայսրությունում։ Ի տարբերություն նախնական վերահսկողության,, որը գրքերն ու ամսագրերը գրաքննում է նախքան լույսընծայումը։ Գրաքննության չափանիշների խախտման դեպքում սանկցիաներ են կիրառվում հրատարակչության, հեղինակի ու հրատարակիչի նկատմամբ, հարուցվում է դատական գործ։ Այսպիսի գործընթացներ տեղի էին ունենում նաև ԽՍՀՄ֊ում[10]։
Գոյություն ունի նաև ինքնաքննադատություն՝ հեղինակի գիտակցական ինքնասահմանափակումը որոշակի ստեղծագործություններ հրապարակելիս՝ պահպանելու որոշակի սեփական նորմեր, ինչպիսիք են բարոյական սահմանափակումները, ինչպես նաև վախը գրաքննության օրենքները խախտելուց[11][12][13]։ Ինքնասահմանափակումը՝ հարմարվողականության կամ վախի դրսոևորումներով, համարվում է քաղաքացիական հասարակության տարածված դեֆորմացիաներից մեկը[14]։
Պատմություն
խմբագրելՊատմական գիտությունների դոկտոր Տատյանա Միխայիլովնա Գորյաևայի կարծիքով[Նշում 1]՝ գրաքննությունը ծագել է այն պահին, երբ պետական իշխանության գլխին կանգնած մարդկանց խումբը սկսեց իր կամքը պարտադրել հասարակությանը։ Ցենզուրա բառը ծագել է լատիներեն census բառից, որը Հին Հռոմում նշանակում էր մարդկանց ունեցվածքի ժամանակավոր բաժանում՝ հասարակությունում դասերի առանձնացման համար։ Երկրորդ իմաստը վերաբերում էր քաղաքացիության իրավունքն օգտագործելու սահմանափակմանը։ Այս ձևով, ըստ Գորյաևայի, հռոմեական ցենզորն ազդում էր քաղաքացիների քաղաքական կողմնորոշման վրա[15]։
Գրաքննությունը պետական ու հոգևոր իշխանության մաս է դարձել անտիկ դարաշրջանում[16]։ Հրեական համառոտ հանրագիտարանը որպես գրաքննության օրինակ բերում է հրեա Հովակիմ արքայի կողմից Երեմիայի մարգարեությունների նկատմամբ կիրառված սահմանափակումը մ․թ․ա․ 608֊ից 598 թվականներին[4]։ «Բրիտաննիկա» հանրագիտարանը նշում է, որ Աթենքում մ․թ․ա․ 480֊ից 410 թվականներին արգելված են եղել փիլիսոփա Պյութագորասի՝ աստծո մասին գրքերը[17]։ Պլատոնն առաջարկում էր սահմանափակում կիրառել՝ մարդկանց գեղարվեստական ստեղծագործությունների բացասական ազդեցությունից պաշտպանելու համար[18]։ Գրաքննությունն ու ազատամտության հետապնդումը դարձան Հռոմեական Հանրապետության ու Հռոմեական կայսրության անբաժանելի մասը[19][15]։ Մ․թ․ա․ 213 թվականին չինացի կայսր Ցին Շի Հուանդին հրամայեց այրել բոլոր գրքերը, բացի բժշկական, գյուղատնտեսական ու գիտական գրքերից՝ պետությունը պոեզիայի, պատմության ու փիլիսոփայության վնասակար ազդեցությունից պաշտպանելու նպատակով[20]։
Գրաքննության առաջին ցուցակները կիրառվել են ապոկրիֆական գրքերի նկատմամբ, սկսած մ․թ․ 494 թվականից՝ հռոմի պապ Հելասիուս առաջինի ժամանակներից։ Գրքերի նկատմամբ նախնական գրաքննություն առաջին անգամ կիրառվել է 1471 թվականին պապ Սիքստ 4֊րդի կողմից[21]։ Սրան հետևեցին պապ Իննոկենտիանոս 8֊րդի 1487 և Հինգերորդ Լատերինական ժողովի՝ 1512 թվականի որոշումները[22]։
Ավելի ուշ Պավել 4֊րդ պապի օրոք, 1557 թվականին հրատարակվեց «Արգելված գրքերի ինդեքս» աշխատությունը, որը նախատեսված էր ինկվիզիցիոն դատարանների համար։ Այս ցուցակը բեկանվեց միայն 1966 թվականին[23]։ Իսկ 1571 թվականին պապ Պի 5֊րդը հաստատեց Congrecatio Indicis֊ը, որի համաձայն՝ եկեղեցուց վտարման սպառնալիքով ոչ մի կաթոլիկ իրավունք չունի իր մոտ պահել կամ կարդալ վերոնշյալ ցուցակի գրքերը։ Եկեղեցական գրաքննության կրակներով հաճախ այրվում էին ոչ միայն արգելված գրքերը, այլև դրանց հեղինակներին։ Եկեղեցական բարեփոխումների ժամանակաշրջանում ևս այլակարծությանը բացասաբար էին վերաբերվում[22]։ Եվրոպական հասարակությունն այս ժամանակ բռնկված էր քսենոֆոբիայով, իսկ պետական իշխանությունը եկեղեցական գրաքննությանն աջակցում էր վարչական, դատական ու ուժային միջոցներով[19]։
Ավելի ուշ հայտնվեցին գրաքննության քննադատները, օրինակ՝ Պիեր Աբելյարը, Էրազմ Ռոտերդամացին ու Միշել դը Մոնտենը, ովքեր սկեցին կասկածներ հայտնել գրաքննության ճշմարիտ լինելու վերաբերյալ։ Գրաքննության կոշտ տեսակի կողմնակիցներին էին Բերնարդ Քլերվոսացին, Մարտին Լյութերը ու Թոմազո Կամպանելան։ Վերածննդի դարաշրջանում քաղաքական մտածողներն ու փիլիսոփաները պայքարում էին խոսքի ազատության, հրատարակության ու ժողովների ազատության համար[22]։ Բրիտանացի փիլիսոփա Թոմաս Հոբսը գտնում էր, որ եթե եկեղեցական գրաքննությունը արգելվի պետական օրենքներով, այլևս չի լինի։ Բանաստեղծ Ջոն Միլթոնը, բրիտանական խորհրդարանում 1643 թվականի հունիսի 16֊ին ելույթ ունենալով, առաջին անգամ քննարկեց գրաքննության, որպես հասարակական ինստիտուտի առանձնահատկություններըа[19][24]։ Նրա քննադատական տրակտատը առաջարկում էր Անգլիայում վերացնել գրաքննությունը[25]։
Նոր ժամանակի մտածողների մեծամասությունը, օրինակ՝ Բենջամին Կոստանը, Ջոն Միլլ Ստյուարտը, Ալեքսիս դե Թոքվիլը և ուրիշները, գտնում էին, որ հասարակական կարծիքի պատմական պայմանների փոփոխությունների պատճառով գրաքննության հնարավորությունը սահմանափակվում է։ 19֊րդ դարի կեսին գրաքննությունը Եվրոպայի երկրների մեծ մասում գրաքննությունն արգելվեց[19]։ Ռուսական կայսրությունում, ընդհակառակը, գրաքննությունը սկիզբ առավ 19֊րդ դարի երկրորդ կեսին՝ սկսած Ալեքսանդր 3֊րդի ժամանակներից։ Հրատարակչության ազատությունը սահմանափակվեց, ճնշումներ էին գործադրվում հրատարակիչների վրա[26]։ 19֊րդ դարի վերջին և 20֊րդ դարի սկզբին հայտնվեցին առաջին հատուկ պահեստները, որտեղ պահվում էին սահմանափակված շրջանառությամբ գրքերը[27]։ Ժամանակի ընթացքում այսպիսի պահեստների թիվն աճեց մի քանի անգամ։ Օրինակ՝ ԽՍՀՄ գոյության վերջում նմանատիպ պահեստներում պահվում էին մոտ կես միլիոն օրինակներ[28]։
20֊րդ դարում ամբողջատիրական համակարգում ցենզուրան դարձավ ճնշման ապարատի, հասարակական մանիպուլյացիայի ու ճնշման անբաժանելի մաս։ ԽՍՀՄ֊ում գրաքննությունը գտնվում էր կոմունիստական կուսակցության վերահսկողության ներքո ու կրում էր գաղափարախոսական բնույթ[29][30]։ Լուսավորության և պրոպագանդայի նախարարությունը իր վերահսկողության ներքո էր պահում ամբողջ ինֆորմացիոն դաշտը Գերմանիայում։ Ցանկացած այլամտություն, որը հակասում էր ազգային֊սոցիալիստական նացիոնալիստական գաղափարախոսությանը կամ իշխող համակարգին, արգելվում էր[31]։
Տեղեկատվության փոխանցման նոր համակարգերի ստեղծումով, ինչպիսիք էին ռադիոն, հեռուստատեսությունն ու համացանցը, ի հայտ եկան նաև գրաքննության նոր ձևեր։ Ի հայտ եկավ ռադիոհաղորդումների ու համացանցային գրաքննությունը։ ԽՍՀՄ֊ն իրականացնում էր, այսպես կոչված, թշնամական ձայների լռեցման քաղաքականություն 60 տարիների ընթացքում, ավելի խիստ՝ 40 տարիներիт[32]։ Համացանցում ինֆորմացիայի վերահսկման դժվարությունները հանգեցրին նրան, որ որոշ երկրներ, ինչպիսիք են Չինաստանն ու Հյուսիսային Կորեան, իրականացնում են համաշխարհային լրատվամիջոցներից ազգային լրատվական դաշտ ներթափանցող տեղեկատվության վերահսկողություն, իսկ Իրանը պլանավորում է ամբողջովին մեկուսացնել ներքին կապը[33]։ Չնայած խոսքի ազատության մասին մի շարք միջազգային պայմանագրերի ստորագրմանը՝ շատ երկրներ, խախտելով սեփական սահմանադրությունն ու օրենքները, կիրառում են գրաքննություն[34]։
1988 թվականին բրիտանացի ծագմամ գրող Ռուդշի Սալմանը հրատարակեց «Սատանիստական բանաստեղծություններ» գիրքը։ Իսլամական կազմակերպությունները նրան աստվածանարգ ու սրբապիղծ համարեցին։ 1989 թվականին Իրանի հոգևոր առաջնորդ Հոմեյնի Ռուխոլլա Մուսավին գրողի նկատմամբ կայացրեց մահվան դատավճիռ և կոչ արեց ողջ աշխարհի մուսուլմաններին կատարել այդ ֆաթվան[35]։ 2015 թվականի դրությամբ դատավճիռը չի բեկանվել ու գրողն ապրում է հատուկ հսկողության պայմաններում։
Նույնիսկ ամենալիբերալ երկրներում գոյություն ունեն գրաքննական որոշ սահմանափակումներ սեքսուալ բնույթի և նմանատիպ այլ նյութերի նկատմամբ։ Այսպես, Մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան՝ ընդունված 1950 թվականին, թույլատրում է սահմանափակել մամուլի ազատությունն ազգային անվտանգության ու հասարակական կարգի պահպանության նպատակներով[36][37]։
Գրաքննության նկատմամբ վերաբերմունքը
խմբագրելԳրաքննության նկատմամբ հակասական կարծիքներ են ձևավորվել սկսած Վերածննդի ժամանակաշրջանից։ Գրաքննության ընդդիմություն ձևավորվեց նաև գերմանական դասական փիլիսոփայության մեջ՝ հանձին Էմմանուել Կանտի, ով պաշտպանում էր խոսքի ազատությունը։ Իսկ Հեգելը գտնում էր, որ այդ ազատությունը պետք է կարգավորվի օրենքով ու ոստիկանական նորմերով[22]։ Գրաքննություն կիրառելով՝ պետական մարմինները, որպես կանոն, փորձում են ապահովել պետական անվտանգությունը, ծայրահեղականության դեմ պայքարը, վնասակար գաղափարների տարածումն ու հասարակության բարոյահոգեբանական համակարգի խաթարումը։ Գրաքննության աջակիցները ոչ միայն պետական մարմիններն են, այլև հասարակական ու քաղաքական այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են կուսակցությունները, քաղաքական շարժումները, եկեղեցին[38]։
Մյուս կողմից, քննադատների կարծիքով, գրաքննությունը գործնականում հասարակական խնդիրները չի լուծում, պարզապես օգնում է լռել դրանց գոյության մասին[39]։ Ուստի, համացանցային կայքերի ու հեղինակների աննախադեպ աճի պայմաններում գրաքննությունը պարզապես անիրական է դառնում[40]։
Քննադատները նաև նշում են, որ գրաքննության կիրառումը խոսում է նաև հասարակական ու պետական ինստիտուտների անկարողության մասին կոնկրետ խնդիրները լուծելու գործում։ Օրինակ, նրանք գտնում են, որ Ռուսաստանում կրոնական կազմակերպությունների նկատմամբ գրաքննություն կիրառելը, որն իբրև թե կոչված է թույլ չտալու բնակչության բարոյահոգեբանական անկումը, գործնականում հանգեցնում է կրոնական կազմակերպությունների անկարողությանը կոնկրետ խնդիրների լուծման գործում[38]։ Գրաքննության դեմ պայքարում են մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնցից է «Զեկուցողներ առանց սահմանների»֊ն[41]։
Գրաքննությունից խուսափում
խմբագրելԳրաքննությունից խուսափելու մեթոդները հայտնի են դեռևս անտիկ դարաշրջանից։ Դրանցից ավելի հայտնին համարվում է եզոպոսյան լեզուն՝ այլաբանությունը, որը հեղինակի միտքն արտահայտում է անուղղակի, այլաբանորեն։ Համացանցում տեղեկատվությունը զտելու համար համընդհանուր հասանելիության որոշակի միջոցներ են օգտագործվում։
Գրաքննությունը մշակութային ստեղծագործություններում
խմբագրելԱմբողջատիրական համակարգում գրաքննությանը վերաբերող ամենահայտնի ստեղծագործություններից մեկը Ջորջ Օրուելի «1984» վեպ֊ուտոպիան է[42]։ Վեպում Ճշմարտության նախարարությունը զբաղվում է անցյալի կեղծմամբ, փոխում անցյալի իրողությունները և դրանք ներկայացնում իշխող կուսակցության շահերից։ Վեպը զուգահեռներ է անցկացնում ԽՍՀՄ֊ի ու հիտլերյան երրորդ ռայխի միջև։ Ինքը՝ գիրքը, որ գրվել է 1949 թվականին, արգելված է եղել սոցիալիստական երկրներում[43]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Цензура - Толковый словарь Ожегова - Энциклопедии & Словари». enc-dic.com. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
- ↑ Федотов М. А. Гласность и цензура: возможность сосуществования // Государство и право : журнал. — Наука, 1989. — В. 7. — С. 80-89. — ISSN 0132-0769.
- ↑ 3,0 3,1 Горяева, 2009, էջ 8-9
- ↑ 4,0 4,1 Цензура՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Горяева, 2009, էջ 5
- ↑ Горяева, 2009, էջ 8-9, 138
- ↑ «Хайек Ф. А. фон, Дорога к рабству». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 8,0 8,1 Горяева, 2009, էջ 12
- ↑ Блюм А. В. (27.10.2009). «Педагогическая цензура». Открытый текст. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Горяева, 2009, էջ 130
- ↑ Гельман М. Выбор интеллектуала: эмиграция или самоцензура?
- ↑ Короченский А. П. Этические «табу» в журналистике: самоцензура или нравственная культура самоограничения?, 2007
- ↑ Федотов М. А. Боязнь свободы // Новые Известия. — ЗАО «Газета «Новые Известия»., 18 сентября 2006. Архивировано из первоисточника 7 Ապրիլի 2014.
- ↑ Горяева, 2009, էջ 134
- ↑ 15,0 15,1 Горяева, 2009, էջ 117
- ↑ Мельничук Я. В. Рождение Римской цензуры: Исследование античной традиции в области гражданского управления Древнего Рима. — М.: РГГУ, 2010. — 381 с. — ISBN 978-5-7281-1156-6
- ↑ «Censorship» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Поппер К. Примечания к главе 4. Глава 6. Тоталитаристская справедливость // Открытое общество и его враги = The Open Society and Its Enemies. — Феникс, 1992. — Т. 1. — 447 с.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 Левченко И. Е. Проблема цензуры в истории зарубежной общественно-политической мысли // Социально-политический журнал. —М., 1996. — В. 6. — С. 179-192.
- ↑ Encyclopedia of Censorship — Страница 463
- ↑ Яхнина Ю. С. «Вехи мировой цензуры: к 450-летию со дня издания первого свода папского «Индекса запрещённых книг»» (PDF). Челябинская областная универсальная научная библиотека. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 Горяева, 2009, էջ 118
- ↑ «Литературная энциклопедия терминов и понятий». М., 2001
- ↑ John Milton. «Modern History Sourcebook: John Milton (1608-1674): Areopagitica, 1643» (անգլերեն). Essays, civil and moral, and The new Atlantis, by Francis Bacon; Areopagitica and Tractate on education, by John Milton; Religio medici, by Sir Thomas Browne, with introductions, New York P.F. Collier [c1909] The Harvard classics v. 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Антонова Т.В. ДУХ МИЛЬТОНА В РОССИИ // ОТКРЫТАЯ ПОЛИТИКА. — 1996. — В. 11/12. — С. 76-81.
- ↑ Жирков, 2001, Борьба за свободу печати: 1905-1907 гг.
- ↑ Сидорова М. В. Библиотеки нелегальных изданий при учреждениях политического сыска // Леонов В. П., Савельева Е. А. Книга в России : сборник научных трудов. — Библиотека Российской академии наук, 2004. — В. 21. — Т. 21.
- ↑ Блюм А. В. Советская цензура в эпоху тотального террора. 1929—1953. — Монография. — СПб.: Академический проект, 2000. — 283 с. — ISBN 5-7331-0190-3, рецензия
- ↑ Латынина А. Н. «Пережиток Средневековья» или элемент культуры? // «Новый мир» : журнал. —М., 2008. — № 10.
- ↑ Жирков Г. В. Партийный контроль над цензурой и её аппаратом // История цензуры в России XIX—XX вв. Учебное пособие. — М.: Аспект пресс, 2001. — 358 с. — ISBN 5-7567-0145-1
- ↑ «Нацистская пропаганда и цензура». Американский мемориальный музей Холокоста. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Римантас Плейкис. «Радиоцензура». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 29 марта 2009-ին.
- ↑ «Иран планирует полностью отказаться от интернета к 2013 году, создает внутреннюю сеть». Газета.Ru. 10.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Показатели развития средств информации: система оценки развития средств информации» (PDF). Международная программа развития коммуникации. ЮНЕСКО. 2008. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Приговор для всех». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Статья 10 Конвенции». Արխիվացված է օրիգինալից 2017-03-26-ին. Վերցված է 2017-02-25-ին.
- ↑ Цензура. Прогрессивный европейский опыт // Junge Welt. —Берлин, 3 января 2011. Архивировано из первоисточника 13 Հոկտեմբերի 2014.
- ↑ 38,0 38,1 Цензурный инфантилизм. Призывы ввести цензуру — попытка Церкви переложить свою работу на «власть» или признак отчаяния и паники?
- ↑ IFJ решительно осуждает «наезд» режима Михаила Саакашвили на свободные СМИ
- ↑ Журнал «Библиотечное дело» — Новости
- ↑ «About us». We Fight Censorship (անգլերեն). Reporters Without Borders. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Сensorship :: Modern practices» (անգլերեն). Britannica.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Блюм А. В. «Оруэлл на Лубянке». newtimes.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
Նշումներ
խմբագրել- ↑ Ատենախոսության թեմա՝ «Խորհրդային քաղաքական գրաքննության պատմությունը 1917֊1991 թվականներին.», 2002
Գրականություն
խմբագրել- Books Condemned to be Burnt by James Anson Farrer
- «100 запрещённых книг. Цензурная история мировой литературы» Автор: Маргарет Балд, Алексей Евстратов, Николас Дж. Каролидес, Дон Б. Соува Издательство: Ультра. Культура ISBN 5-98042-051-7
- Дон Б. Соува 125 запрещённых фильмов: Цензурная история мирового кинематографа = Forbidden Films: Censorship Histories Of 125 Motion Pictures / Пер. с англ. Ирины Тарановой. — 1-ое. — Екатеринбург: Ультра.Культура, 2008. — 542 с. — 3000 экз. — ISBN 978-5-9681-0121-1
- Жирков Г. В. История цензуры в России XIX-XX века. — Аспект-Пресс, 2001. — 368 с. — ISBN 5-7567-0145-1
- Каратыгин П. П. Цензура времен императора Павла I. 1796—1801 Արխիվացված 2012-10-24 Wayback Machine // Исторический вестник, 1885. — Т. 22. — № 10. — С. 151—160.
- Лебедев А. П. История запрещённых книг на Западе до начала XVII в. Արխիվացված 2012-10-27 Wayback Machine // Лебедев А. П. История запрещённых книг на Западе. Итальянское духовенство в одну из средневековых эпох: Исследования по истории Церкви Средних веков и Нового времени. — СПб.: Изд-во Олега Абышко, 2005, с. 5-43.
- Пржецлавский О. А. Воспоминания О. А. Пржецлавского. Цензура. 1830—1865. Արխիվացված 2016-03-13 Wayback Machine // Русская старина, 1875. — Т. 13. — № 9. — С. 131—160.
- Рыжов А. И. Александр Иванович Красовский. 1776—1857 Արխիվացված 2016-03-07 Wayback Machine // Русская старина, 1874. — Т. 9. — № 1. — С. 106—125.
- «Цензура». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Jane Fae. Facebook is imposing prissy American censorship on the whole rest of the world. // Տելեգրաֆ, 12 սեպտեմբերի 2016. (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- «Լրատուն»․ գրաքննություն, լրագրողների հանդեպ ճնշումներ և մարդու իրավունքներ Արխիվացված 2022-07-04 Wayback Machine
- «Индекс/Досье на цензуру» ամսագիր
- «Գրաքննություն և տեքստ» բաժինը «Открытый текст» կայքում
- Վիտալի Կարոտիչը՝ քաղաքական գրաքննության մասին Արխիվացված 2010-02-04 Wayback Machine
- Ինչ է գրաքննությունը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 205)։ |