Մասնակից:Նելլի Ղազարյան/Ավազարկղ3
Տնտեսագիտություն |
---|
Աշխարհի պետությունների ՀՆԱ-ն (2012) |
Պատմություն • Տեսակներ • Դասակարգում |
Տնտեսագիտության տեսություն • Տնտեսագիտության պատմություն • Տնտեսության պատմություն • Տնտեսական քաղաքականություն • Քաղաքատնտեսություն • Դպրոցներ • Միկրոտնտեսագիտություն • Մակրոտնտեսագիտություն • Կիրառական տնտեսագիտություն • Հետերոդոքս տնտեսագիտություն • Մեթոդաբանություն • JEL դասակարգման կոդեր • Տնտեսագիտական կրթություն |
Տեսություն • Տեխնիկա |
Ըստ բնագավառի |
Գյուղատնտեսական • Վարքագծային • Բիզնեսի • Հաշվողական • Մշակութային • Ժողովրդագրական • Երջանկության • Զարգացման • Կանաչ • Շինարարական • Բնապահպանական • Թվայնացված • Գիտելիքի • Էկոլոգիական • Դասավանդում • Շրջակա միջավայրի • Էվոլյուցիոն • Էքսպեդիցիոն • Աշխարհագրություն • Առողջապահական • Տեղեկատվական • Միջազգային • Աշխատանքի • Իրավունք • Կառավարման • Արժույթային • Ֆինանսական • Բնական պաշարների • Աշխատակազմի • Հանրային • Գյուղական • Քաղաքային |
Հայտնի տնտեսագետներ |
Ցանկեր |
Տնտեսագիտություն |
Ֆիատ փողեր(անգլ.՝ ․ fiat money, լատին․՝ fiat՝ հրամանագիր, ցուցում բառից, ) , թղթային արժույթներ, որոնք թողարկում է տվյալ երկրի կառավարությունը կամ կենտրոնական բանկը[1]: Ի տարբերություն ապրանքային արժույթների՝ ֆիատ արժույթները կապված չեն որևէ արժեքավոր ակտիվի հետ, ապահովված չեն ապրանքներով կամ այլ նյութական արժեքներով[2]։ Հաճախ ֆիատ փողերն իրենց անվանական արժեքով օգտագործվում են որպես վճարման միջոց[3]։ Ֆիատ փողի արժեքը որոշվում է առաջարկի ու պահանջարկի և թողարկող կառավարության կայունության փոխհարաբերությամբ[4]։ Մասնագիտական գրականության մեջ հանդիպում են նաև ֆիդուցիար փող(լատին`. fiducia՝ վստահություն բառից) և վարկային փող եզրույթները[5]։
Պատմություն խմբագրել
Ֆիատ փողն առաջին անգամ ստեղծվել է Չինաստանում՝ 11-րդ դարում, երբ այնտեղ թողարվկեցին թղթային արժույթներ։ Այն փոխանակվում էր մետաքսի, ոսկու, արծաթի հետ։ Արդեն 13-րդ դարում, երբ իշխանությունն անցավ մոնղոլ նվաճողներին, Կուբլայ խանը ստեղծեց ֆիատ արժույթի համակարգ։ Ըստ պատմաբանների՝ ֆիատ փողերի մեծ ծախսերը և հիպերինֆլյացիան Մոնղոլական կայսրության անկման պատճառ են եղել[6]։ Եվրոպայում՝ Իսպանիայում, Շվեդիայում և Նիդերլանդներում, ֆիատ փողերն ստեղծվել են 17-րդ դարում։ Շվեդական փորձն անհաջող էր, և կառավարությունը հրաժարվեց ֆիատ համակարգից՝ հօգուտ արծաթի ստանդարտի[7]։ Հաջորդ երկու դարերի ընթացքում ֆիատ համակարգը փորձարկվեց Ֆրանսիայում,Կանադայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ։ 20-րդ դարում Ամերիկան որոշակիորեն սահմանափակեց ապրանքային արժույթի օգտագործումը, իսկ 1933 թվականին ամերիկյան կառավարությունը դադարեց թղթադրամը ոսկու հետ փոխանակելու պրակտիկան։ 1972 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները, նախագահ Նիքսոնի օրոք, հրաժարվեց ոսկու ստանդարտից[8]՝ Բրետոն-Վուդսյան համակարգից[9], և անցավ ֆիատ արժութային համակարգին։ Ֆիատ արժույթն սկսեց կիրառվել ամբողջ աշխարհում[10]։
Առանձնահատկությունները խմբագրել
Ֆիատ փողերը, ի տարբերություն ոսկե մետաղադրամների կամ թղթադրամների, որոնք կարող են փոխարկվել թանկարժեք մետաղների, ապահովված են վստահությամբ այն թողարկած կառավարության նկատմամբ: Ֆիատ փողերը թողարկած կառավարությունները ձեռք են բերում ճկունություն սեփական արժույթները կառավարելու, դրամավարկային քաղաքականություն սահմանելու և համաշխարհային շուկաների կայունացման գործընթացներում: Ֆիատ փողերի թողարկումը սահմանափակում չունի, ինչը կարող է հանգեցնել հիպերինֆլյացիայի։ Դրանց շրջանառությունը կարգավորելու համար ամբողջ աշխարհում վերահսկվում են ֆինանսական բոլոր գործառնությունները[4]: Ֆիատ փողերը գործում են կանխիկ, ավանդ կամ էլեկտրոնային եղանակով: Ժամանակակից թվային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կատարել վճարումներ ոչ թե կանխիկ եղանակով, այլ անկանխիկ՝ հեռախոսով կամ քարտով։ Որպես վճարման միջոց՝ ֆիատ փողերը նման են կրիպտոարժույթին` երկու միջոցներն էլ ապահովված չեն ոսկով կամ ապրանքներով: Կրիպտոարժույթն ստեղծվում և վերահսկվում է գաղտնագրային մեթոդներով , չունի մեծ կշիռ համաշխարհային տնտեսության մեջ և երաշխավորված չէ պետության կողմից, մինչդեռ ֆիատ փողերը երաշխավորված են թողարկող պետության կողմից։ Կրիպտոարժույթի երաշխավորված չլինելը իրավունք չի տալիս համարվել ֆիատ փող[11]։ Այսպիսով՝ ֆիատ փողեր են համարվում կանխիկ թղթադրամները, մետաղադրամները, փոխառությունները, պարտատոմսերը, մուրհակները, չեկերը և օգտագործվում են տարադրամի փոխանակման համար[10]։
Տեսակները խմբագրել
Գոյություն ունեն փաստացի ֆիատներ և վարկային ֆիատներ հասկացությունները։ Փաստացի ֆիատները ամենօրյա կիրառվող թղթադրամներն ու մետաղադրամներն են, իսկ վարկային ֆիատները բանկերի՝ թղթադրամների, չեկերի կամ պարտատոմսերի տեսքով թողարկվող պարտավորություններն են[12]:
Առավելությունները խմբագրել
- Տնտեսության նկատմամբ վերահսկողություն կենտրոնական բանկերի կողմից(ճկուն են վարկային առաջարկը, իրացվելիությունը, տոկոսադրույքները կառավարելու համար)։
- Սինյորաժ[13]՝ էմիսիոն եկամուտ, որն ստացվում է դրամի թողարկումից(դրական սինյորաժի դեպքում կառավարությունն ունենում է տնտեսական շահույթ, բացասականի դեպքում՝ տնտեսական կորուստ) [4]։
Թերությունները խմբագրել
- Տնտեսությունը պաշտպանելու ոչ ապահով միջոց(ոսկու հետ կապված արժույթը կայուն է, ֆիատ փողը ոչ՝ ոսկու սահմանափակ առաջարկի պատճառով)։
- Գնաճային ռիսկ(եկամտի նվազում գնաճի պատճառով)[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «The Free Dictionary by Farlex» , Fiat money
- ↑ «Большая российская энциклопедия»
- ↑ It2rhine2020, Monnaie-fiduciaire
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Investopedia» , Fiat money
- ↑ «Энциклопедия кругосвет» , универсальная научно- популярная энциклопедия
- ↑ «A Very Short History of Chinese Paper Money» , Dave Ramsden, FIinancial Sense University, 2004
- ↑ «Экономика, бумажные деньги»
- ↑ «Rise and fall of the Gold Standard», news24.com. May 30, 2014
- ↑ «Bretton Woods system», Glossary , Austria, 10 Feb 1999 - 7 Apr 2022
- ↑ 10,0 10,1 « Что такое фиатные деньги» , https://currency.com/ru
- ↑ «Фиатные деньги и криптовалюта»
- ↑ «Виды и недостатки фиатной валюты»
- ↑ «Денежная мультипликация и сеньораж» , В. Бурлачков, Банкаўскi веснiк, 2008, научные публикации, страница 2