Տնտեսագիտական կրթություն

Տնտեսագիտական ոլորտի կրթություն

Տնտեսագիտական կրթություն, տնտեսագիտության գիտության ոլորտ է։ Որը կենտրոնանում է երկու հիմնական թեմաների վրա, տնտեսագիտության ուսուցման դասընթացների բարելավման ներկայիս վիճակը և ջանքերը, ինչպես նաև կրթության բոլոր մակարդակներում տնտեսագիտության ուսուցման համար օգտագործվող նյութերն ու մանկավարժական մեթոդները, տնտեսագիտության դասավանդման այլընտրանքային մեթոդական տեխնիկայի արդյունավետության ուսումնասիրություններ, տարբեր խմբերի տնտեսական գրագիտության մակարդակ, և գործոններ, որոնք ազդում են տնտեսական գրագիտության մակարդակի վրա[1][2]։ Տնտեսական կրթությունը տարբերվում է կրթական տնտեսագիտությունից, որն ուսումնասիրում է ուսումնական հաստատությունների տնտեսական հատվածը։ Աշխարհի բազմաթիվ կազմակերպություններ ռեսուրսներ են հատկացնում տնտեսական կրթությանը։ Տնտեսական կրթությունը ձեռնարկությունների և հատուկ տնտեսական կազմակերպությունների (ֆինանսական, բանկային, վիճակագրական, աուդիտորական, շուկայավարման և այլն) տնտեսական ծառայությունների համար մասնագետների պատրաստումն է, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտների մասնագետների և ձեռնարկատիրական կառույցների աշխատողների լայն շրջանակի համար անհրաժեշտ նվազագույն մասնագիտական տնտեսական գիտելիքների ձևավորումը։

Տնտեսագիտական կրթությունը Մեծ Բրիտանիայում խմբագրել

Միացյալ Թագավորությունում գոյություն ունի «Տնտեսական ցանց» (անգլ.՝ The Economics Network) կոչվող կազմակերպություն, որը կառավարության կողմից ֆինանսավորվող ազգային ծրագիր է՝ բարձրագույն կրթության համատեքստում տնտեսական կրթությանն աջակցելու համար։ Գոյություն ունի նաև Economics & Business Education Association (EBEA) շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը ընձեռնում է միջնակարգ կրթության համատեքստում տնտեսական կրթությանը աջակցումը։

Տնտեսագիտական կրթությունը ԱՄՆ-ում խմբագրել

Միացյալ Նահանգներում այն կազմակերպությունները, որոնց հիմնական նպատակն է խթանել տնտեսական կրթությունը, ներառում են տնտեսական կրթության ազգային խորհուրդը իրենց համաշխարհային խորհուրդների և կենտրոնների ցանցից, տնտեսագիտության դասավանդման հիմնադրամից և կրտսեր ձեռքբերումներից։ Տնտեսական կրթության գիտական հետազոտությունների ամերիկյան ազգային կենտրոնը ռեսուրս է տնտեսական կրթության հետազոտության և գնահատման համար։ Ամերիկյան ավելի լայն կազմակերպությունների շարքում, որոնք զգալի ռեսուրսներ են ներդնում տնտեսական կրթության վրա, հիմնականում հանդիսանում է Դաշնային պահուստային համակարգը։

Տնտեսագիտական կրթությունը Ուկրաինայում խմբագրել

Ըստ կրթության և գիտության նախարարության տվյալների, բոլոր ուսանողների 28,4%-ի մասնագիտությունը հանդիսանում է տնտեսագիտության, առևտրի և բիզնեսի ոլորտներում[3]։

Մի քանի տարի առաջ «Ուկրաինական տնտեսական ակնարկ» վերնագրով արևմտյան նմուշի ուկրաինական ամսագրի ստեղծման փորձը ձախողվեց։ Արևմտյան տնտեսական ամսագրերում ուկրաինացի գիտնականների հրապարակումների բացակայությունը վկայում է խնդրի լրջության մասին[4]։

Տնտեսագիտական կրթությունը Հայաստանում խմբագրել

Հայաստանի Հանրապետությունում տնտեսգիտական կրթութոյւն տրամադրվում է մի շարք պետական և ոչ պետական համալսարաններում։ Տնտեսագիտական ֆակուլտետներ ունեն Երևանի պետական համալսարան[5], Հայաստանի ամերիկյան համալսարանը[6], Հայաստանում ֆրանսիական համալսարանը[7], Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը[8], Հայաստանի ազգային ագրարային համալսարանը[9] և մի շարք այլ համալսարաններ։

Սակայն բոլոր համալսարանների շարքում «տնտեսագիտությա մայր բուհ» հանդիսանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, որտեղ առկա են հետևյալ տնտեսագիտական ֆակուլտետները՝

  • Կառավարման ֆակուլտետ[10],
  • ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ[11],
  • Ֆինանսական ֆակուլտետ[12],
  • Մարքեթինգի և բիզնեսի կառավարման ֆակուլտետ[13],
  • Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ[14],
  • Ինֆորմացիայի և վիճակագրության ֆակուլտետ[15]։

Տնտեսագիտական կրթության գիտական հանդեսներ խմբագրել

Տնտեսական կրթության թեմային նվիրված ամսագրերը ներառում են՝ «Տնտեսական կրթության ամսագիր»[16], «Տնտեսական կրթության միջազգային ակնարկ»[17], «Տնտեսական կրթության Ավստրալիայի ամսագիր»[18], և «Համակարգիչների առկայությունը տնտեսագիտության բարձրագույն կրթության մեջ ակնարկ» (անգլ.՝ Computers in Higher Education Economics Review)[2]:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. W.E. Becker (2001).
  2. 2,0 2,1 Computers in Higher Education Economics Review
  3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  4. Стан економічної освіти та дослідницької практики в Україні
  5. «Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետ».
  6. «Հայաստանի պետական համալսարան».
  7. «Հայաստանում ֆրանսիական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ».
  8. «Հայ-ռուսական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ».
  9. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ».
  10. «ՀՊՏՀ՝ Կառավարմնա ֆակուլտետ».
  11. «ՀՊՏՀ՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ».
  12. «ՀՊՏՀ՝ Ֆինանսական ֆակուլտետ».
  13. «ՀՊՏՀ՝ Մարքեթինգի և բիզնեսի կառավարման ֆակուլտետ».
  14. «ՀՊՏՀ՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ».
  15. «ՀՊՏՀ՝ Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ».
  16. «Journal of Economic Education». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  17. International Review of Economics Education
  18. Australasian Journal of Economics Education Արխիվացված 2007-02-17 Wayback Machine