Վասիլի Լեոնտև
Վասիլի Վասիլևիչ Լեոնտև (ռուս.՝ Василий Васильевич Леонтьев, օգոստոսի 5, 1906[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 5, 1999[1][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ռուսական ծագմամբ ամերիկյան տնտեսագետ, 1973 թվականի Նոբելյան մրցանակակիր տնտեսագիտության գծով։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Մյունխենում։ Նրա հայրը եղել է Պետերբուրգի համալսարանի աշխատանքի էկոնոմիկայի պրոֆեսոր։ Տասնչորսամյա Վասիլին, վերջացնելով գիմնազիան, 1921 թվականին ընդունվել է Պետրոգրադի համալսարան, ուր ուսումնասիրել է փիլիսոփայություն և տնտեսագիտություն։ Լայն հետաքրքրություններով օժտված պատանին 1925 թվականին ավարտել է համալսարանի քառամյա դասընթացը և ստացել տնտեսագետի դիպլոմ։ Տիրապետել է տարբեր լեզուների, զբաղվել համաշխարհային տնտեսագիտական գրականության ուսումնասիրմամբ։
Լեոնտևը նաև զբաղվել է տնտեսության աշխարհագրությամբ, ապա, հետազոտություններ կատարելու նպատակով, տեղափոխվել Գերմանիա։ Այնտեղ նա դոկտորական թեզ է պաշտպանել ռուսական ծագում ունեցող Վլադիրմիր Բորտկևիչի ղեկավարությամբ։ Թեզը նվիրված էր ժողովրդական տնտեսությանը որպես անընդհատ գործընթացի։ Դոկտորի կոչում է ստացել 1928 թվականին։ Լեոնտևի տնտեսագիտական մտածողությանը էապես նպաստել է նրա մաթեմատիկական պատրաստվածությունը։ Նրա առաջին գիտական հոդվածը նվիրված է եղել ԽՍՀՄ-ի 1923-24 թվականների ժողտնտեսությանը և տպագրվել է խորհրդային «Պլանային տնտեսություն» ամսագրում։
1929 թվականին Լեոնտևը գործուղվել է Չինաստան որպես տնտեսագետ-խորհրդական։
1931 թվականին ամերիկյան ականավոր տնտեսագետ Ու. Միտչելի հրավերքով նա մեկնել է ԱՄՆ, որտեղ աշխատանք է ստացել Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոում (National Bureau of Economic Research)։
1932 թվականից Լեոնտևը քաղաքատնտեսություն է դասավանդել Հարվարդի համալսարանում, որտեղ կազմակերպել է «Տնտեսագիտական հետազոտությունների Հարվարդայան նախագիծ» գիտական կոլեկտիվը։ Ոչ ուշ նրա մոտ են մեկնել նաև նրա ծնողերը։ «Տնտեսագիտական հետազոտությունների Հարվարդայան նախագիծը» նա ղեկավարել է մինչև իր կյանքի վերջը։ Այդ ծրագրի իրագործման արդյունքում մշակվել են բազմաթիվ գծային հավասարումներ, ստեղծվել է բարդ մաթեմատիկական ապարատ՝ «Ծախսեր-արտադրություն» բանաձևին համապատասխան։ Դրանց լուծումը պահանջել է լուրջ հաշվողական տեխնիկա։
1973 թվականին իր հետազոտությունների համար Լեոնտևը արժանացել է Նոբելյանի մրցանակի։
Կյանքի վերջին տարիներին զբաղվել է շրջակա միջավայրի բնապահպանական խնդիրներով՝ կապված արտադրական թափոնների արդյունքում միջավայրի աղտոտման հետ։
1975 թվականին Լեոնտևը Նյու Յորքի համալսարանում կազմակերպել է և մինչև 1986 թվականը ղեկավարել տնտեսագիտական համալսարանը։
ՄԱԿ-ի շրջանակներում զբաղվել է համաշխարհային տնտեսության զարգացման հիմնարար խնդիրներով։ Այդ հետազոտությունների արդյունքները նա ամփոփել է «Համաշխարհային տնտեսության ապագան» գրքում (1977)։
Անձնական կյանք
խմբագրել1932 թվականին Լեոնտևը ամուսնացել է բանաստեղծուհի Էսթել Հելլենի Մարքսի հետ։ Վերջին տարիներին ապրել է Նյու Յորքում։ Նրա միակ դուստրը՝ Սվետլանա Ալպերսը, դարձել է Կալիֆոռնիայի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր (Բերկլիում)։ 1980-1990-ականներին Լեոնտևը սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի հետ։ Նա և իր հարազատները բազմիցս եղել են Պետերբուրգում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ 6,0 6,1 Notable Names Database — 2002.
- ↑ 7,0 7,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 9,0 9,1 CONOR.Sl
- ↑ http://istmat.info/files/uploads/28606/planovoe_hozyaystvo_1925_-12.pdf
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ (unspecified title) — doi:10.1016/0022-0531(75)90059-9
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1973 — Nobel Foundation.
- ↑ https://www.ifw-kiel.de/events-1/bernhard-harms-prize/bernhard-harms-prize/view?set_language=en
- ↑ https://www.ut-capitole.fr/medias/fichier/liste-dhc-ut-capitole_1688134557999-pdf
- ↑ QUARANTE-TROIS ANS APRÈS SA PREMIÈRE VISITE A PÉKIN Vassily Léontieff ébloui par la Chine (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1972. — P. 22. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
Աղբյուրներ
խմբագրելՎիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն |
- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 81-82։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Լեոնտև» հոդվածին։ |