Բրետոն-Վուդսյան համակարգ

Բրետոն-Վուդսյան համակարգ, դրամավարկային կառավարման համակարգ, որը հանդիսանում է առևտրային և ֆինանսական հարաբերությունների կաննոներն հավաստող փաստաթուղթ, համաձայն 1944 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Արևմտյան Եվրոպայի երկրների, Ավստրալիայի և Ճապոնիայի միջև կնքված Բրետոն Վուդսի համաձայնագրի։ Բրետոն-Վուդսյան համակարգի հիմնական առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ համակարգի անդամ յուրաքանչյուր երկիր պարտավորվում էր վարել այնպիսի դրամավարկային քաղաքականություն, որը կպաահպաներ արտաքին փոխարժեքների տատանումները 1 տոկոսի սահմաններում՝ կապելով իր արժույթը ոսկու հետ և կարողությունը Արժույթի Միջազգային Հիմնադրամի կամրջելու վճարումների միջև առաջացած ժամանակավոր անհավասարակշռությունները։ Ինչպես նաև, հետագայում համաձայնագրի շրջանակներում անհրաժեշտություն առաջացավ ակտիվացնելու համագործակցության պակասը երկրների միջև և կանխելու արժույթների մրցակցային արժեզրկումը։

Պատրաստվելով վերակառուցել միջազգային տնտեսական համակարգը այն ժամանակաշրջանում, երբ դեռ Երկրորդ Համաշխարհային պատերազմը ընթանում էր, շուրջ 730 պատվիրակներ Դաշնակից 44 երկրներից հավաքվել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Հեմփշիր նահանգի, Բրետոն Վուդսի "Mount Washington" հյուրանոց՝ մասնակցելու Միավորված Ազգերի Կազմակերպության դրամավարկային և ֆինանսական համաժողովին, որը հայտնի է նաև Բրետոն Վուդսի համաժողով անվամբ։ Պատվիրակները խորհրդակցեցին 1944 թվականի հուլիսի 1-22-ն ընկած ժամանակահատվածում և համաժողովի վերջին օրը ստորագրեցին Բրետոն Վուդսի համաձայնագիրը։ Հաստատելով կանոնների, ինստիտուտների և ընթացակարգերի համակարգ նպատակ էր հետապնդվում կարգավորելու միջազգային դրամավարկային համակարգը, որոնց հիման վրա ձևավորվեցին ԱՄՀ-ն ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, որոնք մինչ օրս Համաշխարհային Բանկի խմբի մաս են կազմում։ ԱՄՆ-ն, որի հսկողության ներքո էին գտնվում աշխարհի ոսկու պաշարների երկու երրորդը, պնդում էր, որ Բրետոն-Վուդսյան համակարգը պետք է հենվի ինչպես ոսկու, այնպես էլ ԱՄՆ դոլարի վրա։ Համաժողովին ներկա էին նաև Խորհրդային Միության ներկայացուցիչները, ովքեր հետագայում հրաժարվեցին վավերացնելու վերջնական համաձայնագրերը, պարզաբանելով, որ վերջիններիս ստեղծած կառույցները հանդիսանում են «Ուոլ Սթրիթի մասնաճյուղեր»[1]։ Այս կազմակերպությունները, այնուամենայնիվ, սկսեցին իրենց աշխատանքները 1945 թվականին, այն բանից հետո, երբ անհրաժեշտ թվով երկրներ վավերացրին պայմանագիրը։

1971 թվականի օգոստոսի 15-ին ԱՄՆ-ն միակողմանիորեն դադարեցրեց ոսկու՝ ԱՄՆ դոլարի փոխարկելիությունը, այդպիսով վերջ դնելով Բրետոն-Վուդսյան համակարգին և հիմք դնելով ԱՄՆ դոլարը հիմնական ֆինանսական արժույթ հաստատելուն[2]։ Միաժամանակ մի շարք հաստատուն արժույթներ, ինչպիսին է նաև ֆունտ-ստերլինգը այս ժամանակահատվածում դարձան ազատ լողացող արժույթներ։

Ծագում խմբագրել

Բրետոն-Վուդսյան համակարգի ձևավորման քաղաքական հիմքը կայանում էր հետևյալ երկու կարևոր պայմանների միաժամանակյա դրսևորման մեջ՝ երկու համաշխարհային պատերազմների ընդհանուր փորձը, այն տեսանկյունից, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո տնտեսական խնդիրների լուծման ձախողումը հանգեցրել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկսվելուն, և երկրորդ՝ իշխանության և հզորության կենտրոնացումը քիչ թվով նահանգներում։

Միջպատերազմյան ժամանակաշրջան խմբագրել

Միջպատերազմյան ժամանակաշրջանում հզոր պետությունների միջև բարձր մակարդակի համաձայնություն կար, որ կապված էր փոխարժեքի տատանումների համակարգման հետ և վերջինիս ձախողումը հանգեցրեց քաղաքական իրավիճակի լարվածության սրման։ Միաժամանակ վերջինս զգալիորեն հեշտացրեց Բրետոն Վուդսյան համաժողովի ընթացքում կայացված որոշումների ընդունումը։ Ավելին, Բրետոն-Վուդսյան համակարգի մասնակից բոլոր կառավարությունները համաձայնեցին, որ դրամավարկային քաոսը միջպատերազմյան ժամանակաշրջանում տվել է մի քանի արժեքավոր դասեր։

Առաջին համաշխարհային պատերազմի տված փորձառությունը դեռևս թարմ էր պետական պաշտոնյաների մտքերում։ Բրետոն Վուդսի պլանավորողները հույս ունեին խուսափելու առաջին համաշխարհային պատերազմից հետո կնքված Վերսալյան պայմանագրի կրկնությունից, որն ի հայտ բերեց մի շարք տնտեսական խնդիրներ և քաղաքական լարվածության նոր մակարդակ, որն էլ հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բրիտանիան զգալի չափերի հասնող փոխատվություններ էր ստացել ԱՄՆ-ից, որոնք չէր կարող վերադարձնել, քանի որ այդ միջոցները օգտագործել էր դաշնակիցներին աջակցություն ցուցաբերելու համար, ինչպիսին էր օրինակ Ֆրանիսան, միաժամանակ դաշնակիցները ի վիճակի չէին վերադարձնելու այդ գումարները Բրիտանիային, հետևաբար Բրիտանիան՝ ԱՄՆ-ին։Խնդրի լուծումը ֆրանսիացիների, բրիտանացիների և ամերիկացիների համար Վերսալում ենթադրում էր Գերմանիայից հարկադրաբար պարտքերի գանձում։ Եթե պահանջները Գերմանիայի հանդեպ անիրատեսական էին, ապա Ֆրանսիայի տեսանկյունից անիրատեսական էր գումարների վերադարձը Բրիտանիային և վերջինիս տեսանկյունից՝ վերադարձը ԱՄՆ-ին[3]։ Այսպիսով, շատ «ակտիվներ», որոնք առկա էին միջազգային բանկերի հաշվեկշիռներում, դասակարգվեցին, որպես անվերադարձ վարկեր, որն էլ 1931 թվականին հանգեցրեց բանկային համակարգի ճգնաժամի։ Վարկատու պետությունների կողմից դաշնակից երկրների պատերազմական պարտքերի և հատուցումների մարման հարցում անզիջում համառությունը, որն ուղեկցվում էր մեկուսացման ձգտումներով, ի վերջո հանգեցրեց միջազգային ֆինանսական համակարգի աշխատանքի խափանման և համաշխարհային տնտեսական ճգնաժամի[4]։ Այսպես կոչված «մուրացիկ հարևան» քաղաքականությունը, որն ի հայտ եկավ ճգնաժամի շարունակականության պայմաններում, մի շարք առևտրային պետությունների հարկադրեց իրականացնելու արժույթների արժեզրկում՝ փորձելով բարձրացնել մրցունակությունը /բարձրացնել արտահանման մակարդակը և նվազեցնել ներմուծումը/, չնայած վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դե ֆակտո գնաճին միտված այս քաղաքականության որդեգրման դեպքում մեծ է եղել հավանականությունը, որ շատ ավելի հզոր պետություններ ստացել են փոխհատուցումներ համաշխարհային գների մակարդակում։

1920-ական թվականներին սպեկուլյատիվ ֆինանսական կապիտալի միջազգային հոսքերը աճեցին, հանգեցնելով Եվրոպական տարբեր երկրներում և ԱՄՆ-ում վճարային հաշվեկշիռների ծայրահեղությունների[5]։ 1930-ական թվականներին համաշխարհային շուկաները այդպես էլ չկարողացան հաղթահարել միջազգային առևտրի և ներդրումների ծավալների սահմանափակումներն ու արգելքները․ արգելքներ, որոնք պատահաբար էին կառուցված, միաժամանակ պարտադրված էին և շահադրդվում էին ազգային դրդապատճառների հողի վրա։ Գլոբալ կենտրոնական բանկիրները փորձեցին կառավարել իրավիճակը միմյանց հետ հանդիպումների միջոցով, սակայն իրավիճակի վերաբերյալ տարբեր կարծիքները և միջազգային հաղորդակցման դժվարությունները խանգարեցին նրանց մասնագիտական հմտությունների գործարկմանը[6]։ Եզրահանգումը այն էր, որ միայն պատասխանատու և աշխատասեր բանկիրներ ունենալը բավարար չէ տնտեսական և ֆինանսական ճգնաժամերի կառավարման տեսանկյունից։

1930-ականներին Բրիտանիան ուներ բացառիկ առևտրային բլոկ Բրիտանական Կայսրության երկրների հետ, որն հայտնի էր «Ստերլինգի տարածք» անվամբ։ Եթե Բրիտանիան արտահանում էր ավելի շատ, քան ներմուծում էր այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հարավային Աֆրիկայի երկրները, ապա վերջիններս ստացած ֆունտ-ստերլինգները հակված էին ներդնելու Լոնդոնյան բանկեր։ Սա նշանակում է, որ չնայած Բրիտանիան ուներ առևտրային դեֆիցիտ, այն միաժամանակ ուներ ֆինանսական հաշվի ավելցուկ և հավասարակշռված վճարումներ։ Աստիճանաբար Բրիտանիայի վճարումների դրական հաշվեկշիռը պահանջում էր կայսրության երկրների հասրտության պահպանում բրիտանական բանկերում։ Նշենք, որ 1920-ականներին ԱՄՆ-ից ներմուծումը սպառնում էր բրիտանական ներքին սպառման շուկայի արտադրողներին և միակ ելքը առևտրային դեֆիցիտի կանխման արժույթի արժեզրկումն էր։ Սակայն Բրիտանիան չէր կարող վերջինս իրագործել, հակառակ դեպքում Կայսրության հավելուրդը դուրս կգար բանկային համակարգից[7]։

Մինչև 1940 թվականը Ֆաշիստական Գերմանիան ևս աշխատում էր վերահսկվող պետությունների բլոկի հետ։ Գերմանիան հարկադրեց առևտրային այն գործընկերներին, որոնք ունեին դրական հաշվեկշիռ, ծախսելու այդ հավելուրդային միջոցները Գերմանիայից ապրանքներ ներմուծելու համար[8]։ Այսպիսով, Բրիտանիան գոյատևեց իր բանկային համակարգում պահելով «Ստերլինգ պետություններ»-ի հավելուրդային միջոցները, իսկ Գերմանիան՝ առևտրային գործընկերներին ստիպելով գնել գերմանական արտադրության ապրանքները։ ԱՄՆ-ն իր հերթին մտահոգված էր, քանզի պատերազմական ծախսերի կտրուկ անկումը երկիր կարող էր վերադարձնել 1930-ականների գործազրկության մակարդակը, և այդպիսով ցանկանում էր, որ «Ստերլինգ պետություններ»-ը և Եվրոպայի բոլոր երկրները կարողանային ներմուծել ԱՄՆ-ից, հետևաբար ԱՄՆ-ն աջակցում էր ազատ առևտրին և արժույթների՝ ոսկու կամ դոլլարի միջազգային փոխարկելիությանը մակարդակի բարձրացմանը[9]։

Հետպատերազմյան բանակցություններ խմբագրել

Արդի պայմաններում 1930-ական թվականներին տեղի ունեցած իրադարձությունները տարբեր մեկնաբանություններ են ստանում դարաշրջանի գիտնականների կողմից, մասնավորապես արժութային արժեզրկումները այսօր դիտարկվում են որպես առավել շատ ենթակետեր պարունակող տնտեսական երևույթներ։ Այս թեմայի շուրջ տնտեսագետ Բեն Բեռնանկեն ունի հետևյալ կարծիքը՝

1944 թվականին Բրետոն Վուդսում, որպես հետևանք հավաքական քննարկման[10] դաշնակից բոլոր առաջատար պետությունների ներկայացուցիչները միասնաբար դրական արձագանքեցին հաստատուն փոխարժեքների կարգավորվող համակարգին, որն անուղղակիորեն կառավարվում էր ԱՄՆ դոլար-ոսկի փոխկկապվածության շրջանակներում[11]․ համակարգ, որը հենվում էր կարգավորվող շուկայական տնտեսական հարաբերությունների վրա՝ արժույթների արժեքների խիստ վերահսկողության պայմաններում։ Սպեկուլյատիվ միջազգային ֆինանսների հոսքը, ըստ էության, կրճատվել էր այս պարբերաշրջանում, որպես արդյունք կենտրոնական բանկերի կողմից առաջադրված սահմանափակումների։ Սա նշանակում էր, որ ներդրումների միջազգային հոսքերը ուղղորդվում էին, ինչպես օտարերկրյա ուղղակի ներդրումները /ՕՈՒՆ/, այսինքն նոր ընկերությունների կառուցումը առավել մեծ նշանակություն էր ստանում, քան միջազգային արժութային մանիպուլյացիան կամ պարտատոմսերի շուկան։ Չնայած այն հանգամանքին, որ ազգային շատ փորձագետներ համակարծիք չէին համակարգի գործողության որոշ դրույթների հետ, այնուամենայնիվ բոլորն ընդունում էին փոխարժեքների վերահսկողության սահմանման անհրաժեշտության փաստը։

Տնտեսական անվտանգություն խմբագրել

Քորդելլ Հուլլ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար 1933-1944թթ․

Հիմնվելով միջպատերազմյան տարիների փորձառության վրա ԱՄՆ հետագա գործողությունները պլանավորողները մշակեցին տնտեսական անվտանգության հայեցակարգ, հիմքում ունենալով այն գաղափարը, որ ազատական միջազգային տնտեսական համակարգը կբարձրացնի հետպատերազմյան խաղաղության հնարավորությունները։ Քորդել Հուլլը, 1933-1944 թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը, նրանցից մեկն էր, ով հայեցակարգը դիտարկեց իրատեսական տնտեսական անվտանգության հաստատման տեսանկյունից։ Հուլլը կարծում էր, որ երկու պատերազմների պատճառները ընկած էին տնտեսական խտրականության և առևտրային մրցակցության գաղափարների ներսում։ Հուլլը վիճում էր՝

Կառավարության միջամտության աճ խմբագրել

Զարգացած երկրները ևս ընդունում էին, որ ազատական միջազգային տնտեսական համակարգի գործունեությունը ենթադրում է կառավարության միջամտության որոշակի մակարդակ։ Տնտեսական Մեծ ճգնաժամից հետո տնտեսության հանրային կառավարումը դարձավ որպես զարգացած պետությունների կառավարությունների գործունեության կազմակերպման հիմնաքար։ Այդ ժամանակաշրջանում զբաղվածությունը, կայունությունը և աճը դարձան հանրային քաղաքականության կարևոր առանցքներ։

Իր հերթին, կառավարության դերը ազգային տնտեսության համատեքստում զուգորդվում էր պատասխանատվությամբ՝ ապահովելու քաղաքացիների տնտեսական բարեկեցության որոշակի առաջանցիկ մակարդակ։ Տնտեսական պաշտպանության համակարգը, որը ի հայտ եկավ տնտեսական Մեծ ճգնաժամից հետո, հայտնի է նաև սոցիալական պետություն անվամբ, միաժամանակ ենթադրում է բարձր պահանջարկ կառավարության միջամտության դեպի տնտեսության տարբեր հատվածներ, դրանով իսկ ապացուցելով Քեյնսյան դպրոցի տնտեսագետների կարծիքը, ովքեր շուկայական անկատարության պայմաններում կառավարության միջամտությունը դիտարկում էին, որպես պարտադիր պայման։

Տնտեսական կայունությունն ու քաղաքական խաղաղությունը ապահովելու համար, Բրետոն-Վուդսյան համակարգի շրջանակներում երկրները եկան համաձայնության՝ սերտորեն համագործակցելու արժույթների արտադրության գործում, որպեսզի հնարավոր լինի պահպանել հաստատուն փոխարժեք երկրների միջև, նպատակ ունենալով առավել հեշտ կազմակերպելու միջազգային առևտրի գործընթացը։ Հենց այս դրույթն էր հանդիսանում հետպատերազմյան ժամանակաշրջանում ԱՄՆ տեսլականի հիմքը, կապված ազատ առևտուր հասկացության հետ, որը ներառում էր նաև տարիֆների դրույքաչափերի նվազեցում, ինչպես նաև կապիտալիստական համակարգի համար բարենպաստ հաստատուն փոխարժեքների միջոցով առևտրային հաշվեկշռվածության պահպանում։

Այսպիսով, ավելի զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրները համաձայն էին ԱՄՆ տեսլականի հետ կապված հետպատերազմյան ժամանակահատվածում միջազգային տնտեսական կառավարման հետ, որը նպատակ ուներ ստեղծելու արդյունավետ համաշխարհային դրամավարկային համակարգ, նպաստելու կապիտալի հոսքերը խոչընդոտող արգելքների վերացմանը։ Ինչ-որ տեսանկյունից նոր միջազգային դրամավարկային համակարգը ենթադրում էր վերադարձ մինչպատերազմյան նմանատիպ համակարգի՝ ոսկու ստանդարտի, օգտագործելով միայն ԱՄՆ դոլարը, որպես պահուստային արժույթ ամբողջ աշխարհում մինչև միջազգային առևտուրը վերաբաշխի տարբեր երկրներում առկա ոսկու պահանջարկը։

Ֆինանսական համակարգի ձևավորում խմբագրել

Ազատ առևտուրը հենվում էր արժույթների ազատ փոխարկելիության վրա։ Բրետոն Վուդսի համաժողովի շրջանակներում բանակցողները, հիմնվելով 1930-ականներին լողացող տոկոսադրույքի աղետալի փորձառության վրա, եկան այն եզրակացության, որ խոշոր միջակայքային դրամական տատանումները կարող են խոչընդոտել ազատ առևտրի հոսքը։

Նոր տնտեսական համակարգը պահանջում էր նոր ներդրումներ, առևտրային հոսքեր և վճարումներ։ Ի տարբերություն ազգային տնտեսությունների համաշխարհային տնտեսությունում չկա այնպիսի կառավարություն, որը կարողանա թողարկել արժույթ և վերահսկի վերջինիս օգտագործումը։ Անցյալում, խնդիրը լուծում էր ստանում ոսկու ստանդարտի շնորհիվ, սակայն Բրետոն-Վուդյսան համակարգի նախաձեռնողները այս տարբերակը չէին դիտարկում, որպես հեռանկարային հետպատերազմյան քաղաքական տնտեսության համար։ Փոխարենը նրանք ստեղծեցին հաստատուն փոխարժեքների նոր համակարգ, որը վերահսկվում էր մի շարք միջազգային կառույցների կողմից, որոնք օգտագործում էին ԱՄՆ դոլարը, որպես պահուստային արժույթ։

Պաշտոնական ռեժիմներ խմբագրել

Բրետոն-Վուդսյան համաժողովը հանգեցրեց ԱՄՀ-ի և ՎԶՄԲ-ի /ներկայումս Համաշխարհային բանկ/ ստեղծմանը, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց հզորությունն ու արդիականությունը։

Համաժողովի հիմնական նպատակներից էր ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որպեսզի բացառվի փակ շուկաների կրկնությունը և տնտեսական պատերազմների բռնկումը, ինչը բնորոշ էր 1930-ական թվականներին։ Այսպիսով Բրետոն-Վուդսյան բանակցողները համաձայնեցին նաև, որ կա անհրաժեշտություն դրամական հարցերով միջազգային համագործակցային ֆորումի կազմակերպման։ Արդեն 1944 թվականին բրիտանացի տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսը շեշտադրում կատարեց կանոնակարգերի վրա հիմնված ռեժիմների ստեծման վրա, որպես բիզնեսների սպասելիքները կայունացնող միջոցառման, ինչը հետագայում ընդգրկեց նաև Բրետոն Վուդսի հաստատուն փոխարժեքների համակարգում։

Արժույթի միջազգային հիմնադրամ խմբագրել

Հիմնական հոդված՝ Արժույթի միջազգային հիմնադրամ

Պաշտոնապես հիմնադրվել է 1945 թվականի դեկտեմբերի 27-ին, երբ Բրետոն Վուդսի համաժողովի մասնակից 29 երկրները ստորագրեցին համաձայնագրի բոլոր հոդվածները, հիմնադրամը կոչված էր լինելու կանոնների պահապանը և դառնալու հանրային միջազգային կառավարման հիմնական գործիք։ Հիմնադրամը իր ֆինանսական գործառնությունները սկսել է 1947 թվականի մարտի 1-ից ի վեր։ ԱՄՀ հաստատումն է պահանջում 10 տոկոսից ավելի ցանկացած փոփոխություն՝ փոխարժեքների համակարգում տեղի ունեցող։ ԱՄՀ-ն երկրներին խորհուրդ էր տալիս վարելու այնպիսի քաղաքականություն, որը ունենա ազդեցություն դրամավարկային համակարգի վրա և միաժամանակ արժույթներ էր տրամադրում այն երկրներին, որոնք արձանագրել էին վճարային հաշվեկշիռների պարտքեր։

Ձևավորում խմբագրել

Բրետոն-Վուդսյան համաժողովի շրջանակներում քննարկվող գլխավոր հարցերից մեկը, կապված ԱՄՀ-ի հետ, վերաբերում էր միջազգային իրացվելիության հասանելիությանը և արդյոք աղբյուրը հնարավորություն կընձեռի կենտրոնական բանկին ստեղծելու նոր պահուստներ կամ ներդնելու փոխառությունների սահմանափակ մեխանիզմ։

 
1946 թ․, մարտի 8, Քեյնսը/աջից/ և Ուայթը ԱՄՀ Կառավարիչների խորհրդի առաջին նիստում, Վրաստան

Չնայած նրան, որ համաժողովին ներկա էին 44 երկրներ, այնուամենայնիվ հիմնական քննարկումները ընթանում էին դոմինանտ երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Բրիտանիայի առաջարկած մրցակից ծրագրերի շրջանակներում։ Քեյնսը, գրելով Բրիտանական գանձապետական գերատեսչական մարմնին, նշել էր վերջինիս մասին, ասելով, որ շատ երկրների ներկայությունը պարտադիր չէր։ Նա հավատում էր, որ գաղութների և կիսագաղութների ներկայացուցիչները «ոչնչով չեն կարող նպաստել և պարզապես ծանրաբեռնելու են հողը»[12]։

Որպես 1942-44 թվականների ԱՄՆ գանձապետարանի միջազգային տնտեսագետ Հարրի Դեքսթեր Ուայթը ներկայացրեց միջազգային իրացվելիության հասանելիության ԱՄՆ նախագիծը, որը մրցակցում էր Քեյնսի կողմից Բրիտանիայի գանձապետարանի համար կազմված ծրագրի հետ։ Ընդհանուր առմամբ Ուայթի ծրագրի հիմնական նպատակն էր համաշխարհային տնտեսությունում ու տարբեր երկրներում գների կայունության հաստատման, իսկ Քեյնսը ծրագրում էր խրախուսում էր այնպիսի համակարգի ներդրումը, որը կնպաստի տնտեսական աճին։ Միասնական համաձայնության ստացումը միջազգային հարթակում բավականին կարևոր էր, որի նախապատրաստումը համաժողովից խլեց 2 տարի։ Վերջինս բաղկացած էր մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներից՝ ընդհանուր որոշման հանգելու համար, որը հետագայում հիմք էր ծառայելու Բրետոն-վուդսյան համակարգի քաղաքականության մշակման։

Այս ժամանակահատվածում Քեյնսի և Ուայթի ծրագրերի միջև հեռավորությունները հսկայական էին թվում։ Ուայթը, ըստ էության, ցանկանում էր, որ հիմնադրամը ավտոմատ կերպով փոփոխի ֆինանսական կապիտալը ապակայունացնող հոսքերը։ Ուայթը առաջարկում էր նոր դրամավարկային համակարգի ներդրում Կայունացման հիմնադրամ անվամբ, որը ֆինանսավորվելու էր ազգային արժույթների և ոսկու պահուստային պաշարների հաշվին, ինչը որպես արդյունք հանգեցնելու էր պահուստային վարկային միջոցների տրամադրումների սահմանափակման։ Իսկ Քեյնսը, ցանկանում էր, որ ԱՄՆ-ն ունենա բավարար խթաններ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Բրիտանիային և մնացած եվրոպական երկրներին աջակցելու համար[13]։Ընդծելով այն համակարգի դժվարությունները, որը յուրաքանչյուր երկիր կարող էր ընդունել 1944 թվականի հուլիսի 22-ին Բրետոն-Վուդսյան համաժողովի փակման լիագումար նիստում, Քեյնսը նշեց, որ վճարումների անհավասարակշռության պայմաններում և՛ պարտատերերը և՛ պարտապանները պետք է փոխեն իրենց քաղաքականությունները։ Այս համատեքստում, ինչպես շեշտադրել էր Քեյնսը, երկրները, որոնք ունեն վճարային դրական հաշվեկշիռ, եպտք է մեծացնեն այն երկներից ներմուծումների ծավալը, որոնք դեֆիցիտային առևտուր ունեցողների շարքին են դասակարգվում, ինչպես նաև պարտապան երկրներում կառուցեն նոր արտադրամասեր և ընկերություններ, հետևաբար հաստատեն արտաքին առևտրի հավասարակշռություն[14]։

Սակայն, Միացյալ Նահանգները, որպես հավանական պարտատեր երկիր ցանկանում էին հանդես գալ, որպես համաշխարհային տնտեսության հենման կետ, օգտագործելով Ուայթի նախագիծը, հիմքում դնելով նաև Քեյնսի կողմից թիրախավորված որոշ հոդվածներ։ Միաժամանակ, Ուայթը անհավասարակշռության հաստատման ժամանակ համաշխարհային միջամտության կարիք տեսնում էր միայն այն դեպքում, եթե վերջինս ի հայտ է եկել, արժութային շահարկումների՝ սպեկուլյացիայի արդյունքում։

Չնայած, որոշ դրույթների մասով ի վերջո եղան փոխզիջումներ, այնուամենայնից ԱՄՆ-ն ունեալով տնտեսական և ռազմական անհաղթահարելի հզորություն, Բրետոն-Վուդսյան համաժողովում կարողացավ հասնել նրան, որ մասնակիցներից շատերը համաձայվեցին Ուայթի նախագծի հոդվածների ու կետերի հետ։ Ուայթի նախագիծը մշակվել էր, ոչ միայն այն նպատակով, որպեսզի հաստատի ԱՄՆ տնտեսական դոմինանտությունը, այլև, որպեսզի հեռացող գերտերություն Բրիտանիան ավելի հեռու գտնվեր հետագայում կենտրոնական մակարդակից[15]։

Առևտրային դեֆիցիտ խմբագրել

Այն դեպքում, երբ առաջանում է ընթացիկ հաշվի պակասուրդ, հիմնադրամի անդամները, պահուստների բացակայության պայմաններում, կարող են պարտքով ստանալ արտարժույթ, իրենց քվոտայի շրջանակներում որոշված գումարի չափով։Այլ կերպ ասված, որքան բարձր էր հիմնադրամում տվյալ երկրի իրականացրած ներդրումը, այնքան մեծ էր այն սահմանաչափը, որի շրջանակներում վերջինս կարող էր փոխատվություն ստանալ ԱՄՀ-ից։ I

Անդամ երկրները պարտավորովւմ էին վերադարձնել պարտքը 18-ամսյա ժամանակահատվածում կամ հինգ տարվա ընթացքում։ Իր հերթին, ԱՄՀ-ն ձեռնամուխ եղավ նոր կաոնանակարգերի ու ընթացակարգերի ընդունմանը, որպեսզի երկրները տարեցտարի ավելի չխրվեն պարտքային պարտավորությունների մեջ։ Միաժամանակ, հիմնադրամը վերահսկողություն պետք է սահմաներ այդ տնտեսությունների վրա, այդպիսով ԱՄՆ գանձապետարանի համար ապահովելով պարտավորությունների ժամանակին կատարման համար անհրաժեշտ նախապայմանները։

ԱՄՀ վարկերը այս տեսանկյունից ևս համեմատելի չէին վարկային կառույցների կողմից տրամադրվող միջոցների հետ։ Փոխարենը, վերջինս լավ հնարավորություն էր գնելու արտարժույթ, ոսկու, կամ տվյալ երկրի արժույթով։

ԱՄՀ-ն, ի սկզբանե ձևավորվել էր, որպեսզի երկրների վճարային հաշվեկշիռներում առկա բացասական ճեղքվածքը փակի, ի հաշիվ տրամադրվող վարկային միջոցների։ Կարճաժամկետ բացասական հաշվեկշիռները կհաղթահարվեն ԱՄՀ վարկային միջոցների հաշվին, ինչն էլ իր հերթին կնպաստի ազգային արժույթ-արտարժույթ հարաբերակցության կայունության հաստատման։ Այս ճկունության դրսևորման շնորհիվ անդամ երկրների դեֆիցիտ առաջանալու դեպքում ստիպված չէին լինի նվազեցնելու ազգային եկամտի մակարդակը, որպեսզի կարողանան կարգավորել արտահանում-ներմուծում փոխհարաբերությունները։ Հետևաբար, երկրները պետք է խուսափեին խնդրի լուծման դասական տարբերակների ընտրությունից, որն էլ իր հերթին առաջ էր բերում գործազրկության նոր մակարդակ։ Ի դեպ, երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, եվրոպական շատ երկրներ, հատկապես Բրիտանիան շատ էր դիմում այս մեթոդի օգնությանը։

Հաշվարկային արժեք խմբագրել

ԱՄՀ-ն փորձում էր մշտապես ապահովել փոխարժեքային տատանումների վերաբերյալ ճշգրտումների հասանելիությունը, համաձայն միջազգային համաձայնության, այն դեպքում, երբ փոխվում էր երկրներից մեկի արժութային հաշվարկային արժեքը։ Անդամ երկներին թույլատրված էր իրենց արժութային դրույքների ճշգրտումներ իրականացնել 1 տոկոսի միջակայքում։ Վերջինս ընդունված էր այն դեպքում, երբ առկա էր անհավասարակշռության բավարար հիմնավորում։ Տվյալ երկրի արժույթի արժեքի նվազումը, ընդունված է անվանել արժեզրկում, իսկ արժեքի աճը՝ վերագնահատում։

Ըստ, Էության, նախատեսվում էր, որ փոխարժեքների վերաբերյալ վերոնշյալ հնարավոր փոփոխությունները հազվադեպ տեղի կունենան։ Այնուամենայնիվ, հիմնավորված անհավասարակշռության համատեքստում, փոխարժեքների փոփոխությունների վերաբերյալ երբևէ առանձին դետալներ չսահմանվեցին և գործընթացը բավականաչափ կանոնակրգվածության մակարդակ չդրսևորեց։

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ խմբագրել

Հիմնական հոդված՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ

Միջազգային պահուստներ ստեղծելու վերաբերյալ նշումներ կամ դրույթներ համաձայնագրում սահմանված չեն։ Ենթադրվում էր, որ նոր ոսկու արտադրույթւոնը բավարար կլինի։ Կառուցվածքային անհավասարակշռությունների դրսևորման դեպքում ակնկալվում էր, որ կդրսևորվեն ազգային լուծումներ, օրինակ արժույթի արժեքի ճշգրտում կամ երկրի մրցակցային դիրքի բարելավում այլ միջոցների կիրառման արդյունքում։ Այնուամենայնիվ, ԱՄՀ-ն առաջակեց մի քանի տարբերակներ, ըստ էության քաջալերելու ազգային նոր լուծման տարբերակների առաջարկման գործընթացը։

Համաշխարհային առևտրի աճը և Եվրոպայի հետպատերազմյան վերակառուցման ֆինանսավորմանը խթանելու նպատակով, Բրետոն-Վուդսյան համակարգի ստեղծողները ստեղծեցին մեկ այլ կարևոր կաույց՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, որը հանդիսանում է Համաշխարհային բանկի խմբի 5 կարևոր գործակալություններից մեկը և ըստ էության, արդի պայմաններում հանդիսանում է խմբի ամենակարևոր գործակալությունը, ըստ իր գործառույթների։ ՎԶՄԲ-ն ի սզկբանե ուներ 10 միլիարդ ԱՄՆ դոլարի կապիտալացում և ակնկալվում էր, որ սեփական միջոցների հաշվին տրամադրվող մասնավոր վարկերի ու արժեթղթերի թողարկման արդյուքնում հնարավոր կլինի առավել արագ տեմպերով իրականացնել հետպատերազմյան վերակառուցումների ծրագրերը։ ՎԶՄԲ-ն պետք է լիներ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունը, որի գործունեությունը պետք է դրսևորվեր տնտեսական զարգացման նպատակով տրամադրվող վարկերի համատեքստում։

Կառուցվածքային փոփոխություններ խմբագրել

Վերադարձ փոխարկելիությանը խմբագրել

1960-70-ական թվականներին տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունները ի վերջո հանգեցրին միջազգային դրամավարկային համակարգի կառավարման խափանման։ Առաջին այդպիսի փոփոխությունը վերաբերում էր դրամավարկային համակարգի անկախության մակարդակի կտրուկ բարձրացմանը։ Մյուս փոփոխությունը վերաբերում էր արժույթների փոխարկելիության անկախության աստիճանի տատանմանը։ Փոխարկելիությունն էլ իր հերթին, ըստ երևույթին, նպաստեց միջազգային ֆինանսական գործառնությունների ծավալների ընդարձակմանը ամբողջ աշխարհում, որից էլ հենց կախված էր դրամավարկային համակարգի անկախությունը։

Նիքսոնյան ցնցումներ խմբագրել

Վճարային բացասական հաշվեկշիռը, Վիետնամի պատերազմի պատճառով աճող պետական պարտքը և դաշնային պահուստների դրամավարկային ինֆլյացիան պատճառ դարձան, որ դոլարը աստիճանաբար վերագնահատվի[16]։ Մյուս կողմից, 1968 թվականի մարտին ԱՄՆ ոսկու պաշարների արտահոսքը իր գագաթնակետին հասավ Լոնդոնի «ոսկե ավազանի» փլուզման արդյունքում[17]։ Մինչև 1970 թվականը ԱՄՆ՝ ոսկու պաշարներով հագեցվածությունը նվազել էր 55 տոկոսից հասնելով 22 տոկոսի։ Վերջինս, նեոկլասիկ տնտեսագետների կարծիքով, ներկայացնում էր այն իրավիճակը, երբ դոլար ունեցողները կորցրել էին իրենց հավատը ԱՄՆ կառավարության բյուջեի և առևտրային դեֆիցիտի կրճատման կարողության նկատմամբ։

1971 թվականին ավելի ու ավելի շատ դոլլար էր տպագրվում Վաշինգտոնում, որն հետագայում դուրս էր մղվում արտասահման, որպեսզի ծածկվի ռազմական և սոցիալական ծրագրերի վրա իրականացված կառավարության ծախսումները։ Միայն 1971 թվականի առաջին կիսամյակում ավելի քան 22 միլիարդ դոլլար ակտիվներ դուրս հանվեցին ԱՄՆ-ի տարածքից։ Ի պատասխան, 1971 թվականի օգոստոսի 15-ին Նիքսոնը համաձայն 1970 թվականի տնտեսական կայունության համաձայնագրի միակողմանիորեն հաստատեց 90-օրյա աշխատավարձերի և գնային քաղաքականության վերահսկողություն, 10 տոկոս ներմուծման հավելավճար և ամենակարևորը փակեց «ոսկու պատուհանը» ուղղակիորեն դարձնելով դոլարը ոչ փոխարկելի ոսկու նկատմամբ, բացառությամբ բաց շուկաների։ Նկատենք, որ այս որոշումը կայացվեց առանց միջազգային դրամավարկային համակարգի անդամների և նույնիսկ առանց Պետդեպարտամենտի հետ խորհրդակցելու, իսկ երևույթը տնտեսագիտական գրականության մեջ մնաց, որպես Նիքսոնյան ցնցումներ։

Սմիթսոնյան համաձայնագիր խմբագրել

 
Ոսկու գները /մեկ ունցիայի համար ԱՄՆ դոլար/ Բրետոն Վուդսի ճգնաժամը մոտավոր նշող գծի ուղեկցմամբ

Օգոստոսյան ցնցումներին հաջորդեցին ԱՄՆ ղեկավարության ջանքերը՝ միջազգային դրամավարկային համակարգը բարեփոխելուն միտված։ 1971 թվականի ողջ աշնան ընթացքում տեղի ունեցան մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, այդ թվում մեծ տասնյակի երկրների միջև, նպատակ ունենալով փոփոխության ենթարկել փոխարժեքի ռեժիմը։

1971 թվականի դեկտեմբերին, հանդիպելով Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտում մեծ տասնյակի երկրների միջև կնքվեց Սմիթսոնյան համաձայնագիր։ ԱՄՆ-ը խոստացավ ամրագրել 38 ԱՄՆ դոլար մեկ ունցիայի դիմաց 2,25 տոկոս առևտրային կապով և մնացած երկրները համաձայնեցին գնահատել իրենց արժույթները ԱՄՆ դոլարի համեմատ։

Համաձայնագիրը, ըստ էության, ձախողեց խրախուսելու Դաշնային պահուստների կամ ԱՄՆ կառավարության կարգապահությունը։ Դաշնային պահուստային համակարգը, մտահոգված էր ԱՄՆ դոլարի արժեզրկման փաստով, քանզի վերջինս սպառնում էր նպաստել ներքին գործազրկության նոր մակարդակի հաստատմանը։ Փորձելով խարխլել Սմիթսոնյան համաձայնագրի հիմքերը, Դաշնային պահուստները իջեցրին տոկոսադրույքները՝ հետամուտ լինելով նախկինում հաստատված լիարժեք ազգային զբաղվածության քաղաքականության վերադարձին։ Սմիթսոնյան համաձայնագրի շրջանակներում, անդամ երկրները կանխատեսում էին ԱՄՆ դոլարի վերադարձ հոսք դեպի ԱՄՆ, սակայն ԱՄՆ-ի ներսում տոկոսադրույքի իջեցումը խրախուսեց, որ դոլարները շարունակեն արտահոսել ԱՄՆ-ից դեպի արտասահմանյան կենտրոնական բանկեր։ Դոլարի ներհոսքը դեպի արտասահմանյան բանկեր շարունակեց արտասահմանյան դոլարի դրամայնացումը՝ տապալելով Սմիթսոնյան համաձայնագրի նպատակները։ Որպես հետևանք, դոլարի գինը ոսկու ազատ շուկայում շարունակեց ճնշում գործադրել նրա պաշտոնական փոխարժեքի վրա՝ շուտով, 1973 թվականի փետրվարին 10 տոկոս արժեզրկման մասին հայտարարելուց հետո Ճապոնիան և մի քանի այլ երկրներ, որոշեցին թողնել արժույթները, այլևս չվերահսկելով վերջինիս հոսքերը, դարձնել այն լողացող։ Սա ապացուցեց, որ եկել է Բրետոն-Վուդսյան համակարգի փլուզման սկիզբը։ Բրետոն-վուդսյան համակարգի ավարտը պաշտոնապես վավերացվեց 1976 թվականին Յամայկայի համաձայնագրերով։ Արդեն 1980-ականների սկզբին, գրեթե բոլոր արդյունաբերական երկրները սկսեցին օգտագործել լողացող արժույթներ[18][19]։

Բրետոն-Վուդսյան համակարգը 21-րդ դարում խմբագրել

2008 թվականի ճգնաժամ խմբագրել

2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ֆոնին որոշ քաղաքականություն մշակողներ, ինչպիսին էր օրինակ Չեյսը[20] և այլք կոչ արեցին նոր միջազգային դրամավարկային համակարգի ստեղծմանը, որը պետք է անվանվեր Բրետոն Վուդս Երկրորդ։ Մյուս կողմից, պետք է փաստել, որ չնայած հակասական դիրքորոշումներին ճգնաժամը վերածնեց նոր բանավեճ վերջիններիս շրջանում՝ կապված Բրետն-Վուդսյան Երկրորդ համակարգի հետ։

2008 թվականի սեպտեմբերի 26-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ասաց՝ «մենք պետք է վերանայենք ֆինանսական համակարգը արմատներից, ինչպես եղել է Բրետոն Վուդսի դեպքում»[21]։

2010 թվականի մարտի 10-ին Հունաստանի վարչապետ Պապանդրեուն գրեց ամբողջական հոդված միջազգային ամսագրերից մեկի համար, որում նա նշում էր, որ ժողովրդավարական կառավարություններ ունեցող երկրները պետք է ստեղծեն նոր համաշխարհային ֆինանսական համակարգ, այն ճանապարհով, ինչպես Բրետոն-Վուդսյան համակարգի դեպքում, նույնքան համարձակ, ինչպես Եվրոպական համայնքի և Եվրոպական արժութային միության ստեղծումը։

Ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում ԱՄՀ-ն աստիճանաբար թուլացրեց «ազատ շուկա»-ի վերաբերյալ կարծրատիպերի կիրառումը, ինչպիսին էր կապիտալի հսկողության նկատմամբ առաջնորդությունը։ 2011 թվականին ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Խանը հայտարարեց, որ զբաղվածության և հավասարության խթանումը, պետք է լինի ԱՄՀ քաղաքականության հիմքում[22]։ Այս համատեքստում Համաշխարհային բանկը ևս շեշտադրում է կատարում աշխատատեղերի ստեղծման վրա[23][24]։

2020 թվականի ճգնաժամ խմբագրել

2020 թվանականի տնտեսական ճգնաժամի համատեքստում ԱՄՀ գործադիր տնօրենը հայտարարեց «Նոր Բրետոն-Վուդսյան պահի» մասին, որը նախանշում է համակարգված հարկաբյուջետային պատասխանի անհրաժեշտությունը, որպես արձագանք կենտրոնական բանկերի կողմից՝ շարունակական տնտեսական ճգնաժամը կարգավորելու տեսանկյունից[25]։

Կցված դրույքաչափեր խմբագրել

Ամսաթվերը ներկայացված են, երբ դրույքները ուսումնասիրվել են․ «*»-ը նշում է ԱՄՀ-ի կողմից տրամադրվող լողացող տոկոսադրույքը[26]՝

Ճապոնական իեն խմբագրել

Ամսաթիվ # իեն = $1 ԱՄՆ դոլար # իեն = £1
1946թ․, օգոստոս 15 60.45
1947թ․, մարտի 12 50 201.50
1948թ․, հուլիսի 5 270 1,088.10
1949թ․, ապրիլի 25 360 1,450.80 մինչև 1949 թվականի սեպտեմբեր, այնուհետև՝ 1,008 1949 թ․, սեպտեմբերի 18-ին և 864 1967 թվականի նոյեմբերի 17-ին
1971թ․, հուլիսի 20 308
1998 թ․, դեկտեմբերի 30 115.60* 193.31*
2008թ․, դեկտեմբերի 5 92.499* 135.83*
2011թ․, մարտի 19 80.199*
2011թ․, օգոստոսի 3 77.250*

Նշում՝ 2012 թվականին ՀՆԱ-ն կազմել է 4․525 տրիլլիոն ԱՄՆ դոլլար[27]

Գերմանական մարկ խմբագրել

Ամսաթիվ # մարկ = $1 ԱՄՆ դոլլար Նշում
1948թ․, հունիսի 21 3.33 եվրո 1.7026
1949թ․, սեպտեմբերի 18 4.20 եվրո 2.1474
1961թ․, մարտի 6 4 եվրո 2.0452
1969թ․, հոկտեմբերի 29 3.67 եվրո 1.8764
1998թ․, դեկտեմբերի 30 1.673* փոխանակման վերջին տվյալը, փոխանակում եվրոյի՝ 04․01․1999թ․

Նշում՝ 2012 թվականին ՀՆԱ-ն կազմել է 3․123 տրիլլիոն ԱՄՆ դոլլար[27]

Ֆունտ-ստերլինգ խմբագրել

Ամսաթիվ # ֆունտ-ստերլինգ = $1 ԱՄՆ դոլար արժեքը €-ով (Իռլանդիայի Հանրապետություն) արժեքը €-ով (Կիպրոս) արժեքը €-ով (Մալթա)
1945թ․, դեկտեմբերի 27 0.2481 0.3150 0.4239 0.5779
1949թ․, սեպտեմբերի 18 0.3571 0.4534 0.6101 0.8318
1967թ․, նոյեմբերի 17 0.4167 0.5291 0.7120 0.9706
1998թ․, դեկտեմբերի 30 0.598*
2008թ․, դեկտեմբերի 5 0.681*

Նշում՝ 2012 թվականին ՀՆԱ-ն կազմել է 2․323 տրիլլիոն ԱՄՆ դոլլար[27]

Ֆրանսիական ֆրանկ խմբագրել

Ամսաթիվ # ֆրանկ = $1 ԱՄՆ դոլար Նշում
1945թ․, դեկտեմբերի 27 1.1911 £1 = 4.8 FRF
1948թ․, հունվարի 26 2.1439 £1 = 8.64 FRF
1948թ․, հոկտեմբերի 18 2.6352 £1 = 10.62 FRF
1949թ․, ապրիլի 27 2.7221 £1 = 10.97 FRF
1949թ․, սեպտեմբերի 20 3.5 £1 = 9.8 FRF
1957թ․, օգոստոսի 11 4.2 £1 = 11.76 FRF
1958թ․, դեկտեմբերի 27 4.9371 1 FRF = 0.18 գրամ ոսկի
1960թ․, հունվարի 1 4.9371 1 նոր ֆրանկ = 100 հին ֆրանկ
1969թ․, օգոստոսի 10 5.55 1 նոր ֆրանկ = 0.160 գ ոսկի
1998թ․, դեկտեմբերի 31 5.627* փոխանակման վերջին տվյալը, փոխանակում եվրոյի՝ 04․01․1999թ․

Նշում՝ 2012 թվականին ՀՆԱ-ն կազմել է 2,253 տրիլլիոն ԱՄՆ դոլլար[27]

Իտալական լիրա խմբագրել

Ամսաթիվ # lire = $1 US Նշում
1946թ․, հունվարի 4 225 Eur 0.1162
1946թ․, մարտի 26 509 Eur 0.2629
1947թ․, հունվարի 7 350 Eur 0.1808
1947թ․, նոյեմբերի 28 575 Eur 0.297
1949թ․, սեպտեմբերի 18 625 Eur 0.3228
1998թ․, դեկտեմբերի 31 1,654.569* փոխանակման վերջին տվյալը, փոխանակում եվրոյի՝ 04․01․1999թ․

Նշում՝ 2012 թվականին ՀՆԱ-ն կազմել է 1․834 տրիլլիոն ԱՄՆ դոլլար[27]

Իսպանական պեսո խմբագրել

Ամսաթիվ # pesetas = $1 US Նշում
1959թ․, հուլիսի 17 60 Eur 0.3606
1967թ․, նոյեմբերի 20 70 Վերաարժևորում
1998թ․, դեկտեմբերի 31 142.734* փոխանակման վերջին տվյալը, փոխանակում եվրոյի՝ 04․01․1999թ․

Նշում՝ 2012 թվականին ՀՆԱ-ն կազմել է 1․409 տրիլլիոն ԱՄՆ դոլլար[27]


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Edward S. Mason and Robert E. Asher, "The World Bank Since Bretton Woods: The Origins, Policies, Operations and Impact of the International Bank for Reconstruction". (Washington DC: Brookings Institution, 1973), 29.
  2. Annie Lowrey (9 February 2011) End the Fed? Actually, Maybe Not., Slate.com
  3. John Maynard Keynes, Economic Consequences of the Peace. MacMillan: 1920.
  4. Hudson, Michael (2003). «5». Super Imperialism: The Origin and Fundamentals of U.S. World Dominance (2nd ed.). London and Sterling, VA: Pluto Press.
  5. Charles Kindleberger, The World in Depression. UC Press, 1973
  6. Ahamed, Liaquat. Lords of Finance: The Bankers Who Broke the World. New York: Penguin Press, 2009
  7. Keynes, John Maynard. "Economic Consequences of Mr. Churchill (1925)" in Essays in Persuasion, edited by Donald Moggridge. 2010 [1931].
  8. Skidelsky, Robert. John Maynard Keynes 1883–1946: Economist, Philosopher, The Statesman. London, Toronto, New York: Penguin Books, 2003.
  9. Block, Fred. The Origins of International Economic Disorder: A Study of United States International Monetary Policy from WW II to the Present. Berkeley: UC Press, 1977.
  10. Wang, Jingyi (2015). The Past and Future of International Monetary System: With the Performances of the US Dollar, the Euro and the CNY. Springer. էջ 85. ISBN 9789811001642.
  11. Uzan, Marc. «Bretton Woods: The Next 70 Years» (PDF). Econometrics Laboratory - University of California, Berkeley.
  12. Prashad, Vijay (2008). The Darker Nations. The New Press. էջ 68. ISBN 978-1595583420.
  13. Marie Christine Duggan (2013). "Taking Back Globalization: A China-United States Counterfactual Using Keynes' 1941 International Clearing Union" in Review of Radical Political Economy
  14. Marie Christine Duggan, "Taking Back Globalization: A China-United States Counterfactual Using Keynes' 1941 International Clearing Union" in Review of Radical Political Economy, Dec. 2013
  15. Conway, Ed (2014), The Summit: The Biggest Battle of the Second World War - fought behind closed doors, London: Little, Brown Book Group, էջ 123, ISBN 978-1408704929, Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին, Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին
  16. Blanchard (2000), op. cit., Ch. 9, pp. 172–73, and Ch. 23, pp. 447–50.
  17. «Memorandum of discussion, Federal Open Market Committee» (PDF). Federal Reserve. 1968 թ․ մարտի 14.
  18. Mastanduno, M. (2008). «System Maker and Privilege Taker». World Politics. 61: 121. doi:10.1017/S0043887109000057. S2CID 154088693.
  19. Eichengreen, Barry (2011). Exorbitant Privilege: The Rise and Fall of the Dollar and the Future of the International Monetary System. Oxford: Oxford University Press. էջ 61. ISBN 9780199753789.
  20. Chace, J. (1998). Bretton woods ii? World Policy Journal, 15(1), 115-116.
  21. George Parker, Tony Barber and Daniel Dombey (2008 թ․ հոկտեմբերի 9). «Senior figures call for new Bretton Woods ahead of Bank/Fund meetings». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
  22. Joseph Stiglitz (2010 թ․ մայիսի 7). «The IMF's change of heart». Al Jazeera. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
  23. Passim see especially pp. 11–12 2011 World Development Report fullPDF World Bank (2011)
  24. Passim see especially pp. 11–12 statement by World Bank director Sarah Cliffe World bank to focus "much more investment in equitable job creation" (approx 5 mins into podcast) World Bank (2011)
  25. Georgieva, Kristalina; Washington, IMF Managing Director; DC. «A New Bretton Woods Moment». IMF (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  26. «Data & Statistics supplied by the International Monetary fund web site». Imf.org. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 «The World Factbook – Central Intelligence Agency». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Նշումներ խմբագրել

  Հակասական առևտուրը կապվեց խաղաղության հետ․ բարձր սակագներ, առևտրային խոչընդոտներ, անբարեխիղճ տնտեսական մրցակցություն՝ ուղեկցվող պատերազմներով․․ եթե մենք կարողանայինք ապահովել առևտրի ավելի ազատ հոսք, ազատ՝ ավելի քիչ խտրականությունների և առկա խոչընդոտների տեսանկյունից, հետևաբար երկրները մեկը մյուսի հանդեպ մահացու նախանձով չէին լցվի և բոլոր երկրների կենսամակարդակը կբարձրանար, դրանով իսկ կանխելով այն տնտեսական դժգոհությունը, որը ծագում է պատերազմների արդյունքում, մենք կարող էինք ունենալ երկարաժամկետ խաղաղության ողջամիտ հեռանկար[1]։  
  1. Hull, Cordell (1948). The Memoirs of Cordell Hull: vol. 1. New York: Macmillan. էջ 81.