Հրաչյա Ղափլանյան
Հրաչյա Ղափլանյան (նոյեմբերի 14, 1923[1], Գարգառ, Հայաստան - օգոստոսի 17, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անվանի ռեժիսոր-բեմադրիչ, դերասան, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադիր (այժմ կրում է նրա անունը)։ ՀԽՍՀ (1966) և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973)։ ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1976, «Ռիչարդ Երրորդ» և «Սեր և ծիծաղ» դրամաների բեմադրությունների համար, 1979, «Խաչմերուկ» ներկայացման համար, հեղինակակցությամբ)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[2]։
Հրաչյա Ղափլանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1923[1] |
Ծննդավայր | Գարգառ, Հայաստան |
Մահացել է | օգոստոսի 17, 1988 (64 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Գերեզման Հրաչյա Ղափլանյանի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր, քաղաքական գործիչ, թատերական ռեժիսոր, օպերային ռեժիսոր և թատերական ուսուցիչ |
Աշխատանք | ռեժիսոր-բեմադրիչ, դերասան |
Ծնողներ | Գեորգի Ենգիբարով |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Տաթևիկ Ղափլանյան |
Hrachya Ghaplanyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1923 թվականին Լոռու մարզի Գարգառ գյուղում[3]։
1935 թվականին նրա դերասանական տաղանդը նկատվում է և նրան հրավիրում են մանկական դերեր խաղալու Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն։ 1940 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1937-1950 թվականներին հանդես է եկել որպես դերասան, այնուհետև իրեն նվիրել է ռեժիսորական աշխատանքին։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ № 2 զինուսումնարանի սանը մի քանի ամիս անց Տուապսեի և Լազարևսկի մոտերքում կռվել է թշնամու դեմ, որտեղ էլ արկի պայթյունից ծանր վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Սոչիի զինհոսպիտալում ապաքինվելուց հետո Ղափլանյանը սովորել է Պոլտավայի տանկային ուսումնարանում, ստացել տանկիստի որակավորում և տեղափոխվել № զորամաս, որպես պահեստային դիվիզիայի հրամանատարի համհարզ, որտեղից էլ 1945 թվականին զորացրվել է։ Պարգևատրվել է մի շարք մարտական շքանշաններով և մեդալներով[2]։
1952-1954 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստի թատրոնում։ Այս տարիներին աշխատել է ռեժիսոր Միխայիլ Կեդրովի մոտ որպես ռեժիսորի օգնական։
1953-1956 թվականներին այնուհետև 1959-1962 թվականներին եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ 1956-1959 թվականներին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի, իսկ 1962-1965 թվականներին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը։ Ներկայացումներ է բեմադրել նաև Մոսկվայի մի շարք թատրոններում։
1966 թվականից հանդիսացել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը։
Հրաչյա Ղափլանյանը հիմնադրել է Երևանի դրամատիկական թատրոնը, դասավանդել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
Մահացել է 1988 թվականին Երևանում։ Թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։
Ընտանիք
խմբագրել- Հայրը՝ Մկրտիչ Ղափլանյան, կենսաբանական հայրը՝ Գեորգի Ենգիբարով (Լեոնիդ Ենգիբարովի հայրը)
- Եղբայրները՝ Լեոնիդ Ենգիբարով, Միխայիլ Ենգիբարով
- Դուստրերը՝ Տաթևիկ Ղափլանյան (1952-2010), դերասանուհի (ապրել է Լոս Անջելեսում), Անահիտ Ղափլանյան
- Ոչ ամուսնական` Տատյանա Ուխարովա,1946, դերասանուհի,Մոսկվա
Կոչումներ և մրցանակներ
խմբագրելԴերերը թատրոնում
խմբագրել- Վանյա Սոլնցև՝ «Գնդի որդին» (հեղ. Վալենտին Կատաև)
- Ռազմիկ Գաբրիելյան՝ «Սուվորովականներ»
- Տյուլենին՝ «Երիտասարդ գվարդիա» (հեղ. Ալեքսանդր Ֆադեև)
- Դիկ՝ «Ձյունիկ» (հեղ. Վալենտինա Լյուբիմովա)
- Գիքոր՝ «Գիքոր» (հեղ. Հովհաննես Թումանյան)
- Տրուֆֆալդինո՝ «Երկու տիրոջ ծառա» (հեղ. Կառլո Գոլդոնի)
- Դավիթ Կոպերֆիլդ՝ «Դավիթ Կոպերֆիլդ» (հեղ. Չարլզ Դիքենս)
- Արտիստ՝ «Արտիստը» (հեղ. Ալեքսանդր Շիրվանզադե)
Բեմադրություններ
խմբագրել- Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք» (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1955)
- «Եզոպոս» (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն)
- «Կորիոլան»
- Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»
- Ալեքսանդր Ռիբակովի «Արբատի զավակները»
- Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»
- Իգոր Ստրավինսկու «Էդիպ արքա» (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն)
- Լեոնարդ Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն)
- «Եվգենի Օնեգին» (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն)
- Լև Տոլստոյի «Կենդանի դիակ» (Բրատիսլավայի ազգային թատրոն)
- Սավվա Դանգուլովի «Խոստովանություն» (Մոսկվայի Փոքր թատրոն, 1970)
- Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III» (Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան թատրոն, 1976)
- Էդմոն Ռոստանի «Սիրանո դե Բերժերակ» (Մոսկվայի Փոքր թատրոն, 1983)
- Վսևոլոդ Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն»
- Իսիդոր Շտոկի «Աստվածային կատակերգություն» (Երևանի դրամատիկական թատրոն, 1968)
- Երվանդ Օտյանի «Սեր և ծիծաղ» (Երևանի դրամատիկական թատրոն, 1970)
- Հակոբ Պարոնյանի «Արևելյան ատամնաբույժ» (Երևանի դրամատիկական թատրոն, 1976)
- Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» (Երևանի դրամատիկական թատրոն, 1980)
- Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը» (Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, 1980)
- Ֆեոդոր Դոստոևսկու «Խաղամոլը» (Երևանի դրամատիկական թատրոն, 1982)
- Ժորա Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Երևանի դրամատիկական թատրոն, 1984)
- «Ղազարը գնում է պատերազմ» (Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն)
- «Սալեմի վհուկները» (Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Капланян Рачья Никитович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ Հրաչյա Ղափլանյանի մասին
- ↑ «Հրաչյա Ղափլանյանը zarkfoundation.com կայքում».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Ղափլանյան» հոդվածին։ |