Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, թատրոն Երևանում: Հիմնադրվել է 1967 թվականին։ Հիմնադիրը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանն է[1]։

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը
Տեսակթատրոն
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան
Հիմնադրման ամսաթիվ1967
Գեղարվեստական ղեկավարԱրմեն Խանդիկյան
Կայքydt.am
 Yerevan Drama Theatre Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Առաջինը բեմադրվել է «Լավատես ողբերգություն» պիեսը (ռեժիսոր՝ Հրաչյա Ղափլանյան)։ Թատրոնն ունեցել է և ունի հյուրախաղային մեծ աշխարհագրություն՝ Մոսկվա, Թիֆլիս, Դոնի Ռոստով, Փարիզ, Լեոն, Նիս, Վալանս, Հալեպ, Բեյրութ, Լոնդոն, Լոս Անջելես, Գդանսկ, Գյուլա (Հունգարիա), Կրայովա (Ռումինիա), մասնակցել է մի շարք հանրահայտ շեքսպիրյան փառատոների։

Թատերախմբի կազմում ընդգրկված են Արթուր Ութմազյանը, Գուժ Մանուկյանը, Հրաչյա Հարությունյանը, Լուիզա Ղամբարյանը, Լուսինե Կիրակոսյանը, Հովհաննես Բաբախանյանը և ուրիշներ։ 1986 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Խանդիկյանը։

Դրամատիկական թատրոնը խաղացանկային թատրոն է, խաղացանկում ներառված են և՛ դասական, և՛ ժամանակակից ստեղծագործություններ։ Թատրոնում բեմադրվել են հարյուրից ավելի անուն ներկայացումներ` հայ և համաշխարհային դրամատուրգիայից։

Թատրոնն ունի ստեղծագործական ու տեխնիկական բաժիններ` նկարչական, թատերախմբի, գրական, բեմադրական մաս, վարչակազմ, երաժշտական ու լուսային ձևավորման բաժիններ, գեղարվեստական խորհուրդ, տնօրինություն։

Հյուրախաղերով հանդես է եկել Վրաստանում, Բուլղարիայում, ՌԴ-ում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և արժանացել բազմաթիվ մրցանակների ու պարգևների[2]։

 
Հրաչյա Ղափլանյանի դիմաքանդակը դրամատիկական թատրոնի նախասրահում

Հասցե խմբագրել

Երևանի դրամատիկական թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում, Իսահակյան փողոցի 28 շենքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը նորոգվում և արդիականացվում է». www.yerevan.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  2. «yerevan.am | Պաշտոնական կայք | Թատրոններ». www.yerevan.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 569