Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պատվավոր կոչում, որը սահմանվել է 1931 թվականի հոկտեմբերի 23-ին[1]։ Շնորհվում էր Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի նախագահության կողմից` արվեստի ականավոր գործիչներին, ովքեր իրենց զգալի ներդրումն են ունեցել թատրոնի, կինոյի և երաժշտության բնագավառում։

Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ
Երկիր ԽՍՀՄ
Տեսակպատվավոր կոչում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվհոկտեմբերի 23, 1931
Հերթականություն
Ավագ պարգևԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Կրտսեր պարգևՀԽՍՀ վաստակավոր արտիստ
 People's Artists of the Armenian SSR Վիքիպահեստում

Պատմությունը խմբագրել

Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումը առաջին անգամ շնորհվել է 1923 թվականին՝ դերասան Իսահակ Ալիխանյանին։ Որպես կանոն, կոչումը շնորհվում էր «Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ» կամ «Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումները շնորհելուց` ոչ պակաս, քան հինգ տարի հետո։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստին հաջորդող առավել բարձրագույն աստիճանի կոչումը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի պատվավոր կոչումն էր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կրծքանշանը շրջանաձև էր, որի կենտրոնում պատկերված էր Հայկական ԽՍՀ-ի զինանշանը, իսկ վերևի հատվածում գրված էր «ՀՍՍՀ ժողովրդական արտիստ» արտահայտությունը։

Ընդհանուր առմամբ մրցանակը հանձնվել է 198 արվեստի գործիչների։ Վերջին անգամ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումը շնորհվել է 1990 թվականին՝ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։

ԽՍՀՄ փլուզումից հետո ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումը փոխարինվեց «Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ» կոչումով։ Դրա հետ մեկտեղ պահպանվեցին այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք նախատեսված էին պարգևների մասին նախկին ԽՍՀՄ և ՀԽՍՀ օրենսդրությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Читать "Большая Советская Энциклопедия (ЗВ)" - Большая Советская Энциклопедия "БСЭ" - Страница 7 - ЛитЛайф». litlife.club. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.