Հայրենական պատերազմի շքանշան
«Հայրենական պատերազմի շքանշան» (ռուս.՝ Орден Отечественной войны), ԽՍՀՄ ռազմական շքանշան, հաստատված Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով՝ «Հայրենական պատերազմի I և II աստիճանի շքանշանի ստեղծման կարգը», մայիսի 20-ին 1942 թ.։ Հետագայում շքանշանի նկարագրության մեջ որոշ փոփոխություն է մտցվել ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով՝ հունիսի 19-ին, 1943 թ., իսկ շքանշանի կարգավիճակի մեջ՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով դեկտեմբերի 16-ին, 1947 թ.։
Հայրենական պատերազմի շքանշան | |
I աստիճանի | |
![]() |
![]() |
II աստիճանի | |
![]() |
![]() |
Բնագիր անվանում | ռուս.՝ орден Отечественной войны |
Երկիր | ![]() |
Տիպ | շքանշան |
Ում է տրվում | Կարմիր Բանակի շարքային և հրամանատարային կազմը, Ռազմածովային նավատորմը և պարտիզանական ջոկատները, ՆԳԺԿ-ի զորքերը։ |
Պարգևատրման հիմքը | ԽՍՀՄ-ի համար մղված մարտերում քաջություն, տոկունություն և արիություն դրսևորած, ինչպես նաև այն զինծառայողները, ում գործողությունները նպաստել են Բանվոր-գյուղացիական Կարմիր Բանակի ռազմական գործողությունների հաջողությանը։ |
Կարգավիճակ | չի շնորհվում |
Վիճակագրություն | |
Պարամետրեր | Հումք` ոսկի, արծաթ |
Հիմնադրման ամսաթիվ | մայիսի 20, 1942 թ. |
Առաջին պարգևատրում | հունիսի 2, 1942 թ. |
Պարգևատրման քանակը | ավելի քան 9,1 մլն
|
Հերթականություն | |
Ավագ պարգև | Ալեքսանդր Նևսկու շքանշան |
Կրտսեր պարգև | Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան |
Պատերազմի ժամանակ այս շքանշանով պարգևատրվել են 1 276 000 մարդ, այդ թվում, մոտ 350 հազարը՝ I աստիճանի շքանշանով։ Պարգևատրվել են Կարմիր Բանակի շարքային և հրամանատարային կազմը, Ռազմածովային նավատորմը և պարտիզանական ջոկատները, ԽՍՀՄ-ի համար մղված մարտերում «քաջություն, տոկունություն և արիություն դրսևորած», ինչպես նաև այն զինծառայողները, ում գործողությունները նպաստել են Կարմիր բանակի ռազմական գործողությունների հաջողությանը։
ԳրականությունԽմբագրել
- Указ Президиума Верховного Совета «Об учреждении Ордена Отечественной войны первой и второй степени» от 20 мая 1942 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1942. — 28 мая (№ 19 (178)). — С. 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |