Ժորա Հարությունյան
Ժորա (Գևորգ) Սաղաթելի Հարությունյան (սեպտեմբերի 7, 1928, Երևան - հունվարի 10, 2002, Երևան, Հայաստան), հայ դրամատուրգ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979, «Խաչմերուկ» ներկայացման համար): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից: ԽՄԿԿ անդամ 1970 թվականից:
Ժորա Հարությունյան | |
---|---|
Ծննդյան անուն | Գևորգ Սաղաթելի Հարությունյան |
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1928 |
Ծննդավայր | Երևան |
Վախճանվել է | հունվարի 10, 2002 (73 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | սցենարիստ, դրամատուրգ և թատերական ռեժիսոր |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1962) |
Ուշագրավ աշխատանքներ | Ոսկե ցլիկ, Ձախորդ Փանոսը, Շրթներկ համար 4, Հուշարձան, Հարսնացու հյուսիսից, Խոշոր շահում, Հրդեհ և Խաչմերուկի դեղատունը |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Հայաստանի գրողների միություն |
Պարգևներ | Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ «Պատվո նշան» շքանշան Արտավազդ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
Ժորա Հարությունյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ժորա Հարությունյանը ծնվել է 1928 թվականին, Երևանում: 1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական տեխնիկումը, 1962 թվականին` Երևանի բժշկական ինստիտուտը: 1950-1965 թվականներին աշխատել է Երևանի բժշկական տարբեր հիմնարկություններում: 1964 թվականին եղել է ԽՍՀՄ գրական ֆոնդի հայկական բաժանմունքի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը, 1965 թվականից՝ ԽՍՀՄ գրական ֆոնդի հայակական բաժանմունքի տնօրեն (ընդմիջում է ունեցել ընդամենը 5 ամիս՝ 1976 թվականի հունիսից մինչև դեկտեմբերի 15-ը): 1969-1995 թթ. եղել է ՀԳՄ գրականության ֆոնդի տնօրեն։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Գլխի գինն է 50 միլիոն» դրաման (Մոսկվա, 1969, բեմադրվել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երեժշտական թատրոնում):
Առաջին պիեսը «Սրտի արատ» կատակերգությունն է (բեմադրում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, 1957, ռեժիսոր Վարդան Աճեմյան)։ Հայաստանի տարբեր թատրոնների խաղացանկում տեղ են գտել նրա «Հիվանդ N 199» (1960), «Ղազարը գնում է պատերազմ» (1968), «Հարսնացու հյուսիսից» (1973, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն), «Խաչմերուկ» (1978, ՀԽՍՀ պետական մրցանակ 1979, բեմադրվել է նաև Հունգարիայում, 1980), «Քո վերջին հանգրվանը» (Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոն, ՀԳՄ Գաբրիել Սունդուկյանի անվան մրցանակ 1983), «Բախտավոր մարդիկ» (1987), «Մեր այս տարիքում» (1991) և այլ կատակերգություններ, որոնց մի մասը բեմադրվել է Արցախում և արտասահմանում։ Հարությունյանի պիեսներին բնորոշ են կյանքի հրատապ խնդիրների արծարծումը, կատակերգական ցայտուն իրավիճակները։ Նա վեր է հանում ժամանակակից իրականության սոցիալական և մարդկային հարաբերությունների ստվերոտ կողմերը՝ դրանց հակադրելով ազգային բարոյականության ավանդներն ու հոգևոր կայուն արժեքները[1][2][3]։
Ֆիլմեր Ժ. Հարությունյանի սցենարովԽմբագրել
Հարությունյանի սցենարներով Հայֆիլմ և հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիաներում նկարահանվել են մի շարք կարճամետրաժ և լիամետրաժ գեղարվեստական կինոնկարներ[4], այդ թվում՝
- «Ոսկե ցլիկ» (համահեղինակ, 1953)
- «Շրթներկ N 4» (1967)
- «Ձախորդ Փանոսը» (1970)
- «Հուշարձան» (1973)
- «Հարսնացու հյուսիսից» (1974)
- «Խոշոր շահում» (1982)
- «Հրդեհ» (1984)
- «Խաչմերուկի դեղատունը» (1988)
ՊարգևներԽմբագրել
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1975
- «Պատվո նշան» շքանշան, 1978
- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1979
- ՀԳՄ Գաբրիել Սունդուկյանի անվան մրցանակ, 1983
ԵրկերԽմբագրել
- Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել նաև Ժորա Հարությունյանի «Ժամադրություն» պիեսը), Երևան, «Հայաստան», 1971։
- Խաչմերուկ, պիեսների ժողովածու, Երևան, «Սովետական գրող», 1979։
- Քո վերջին հանգրվանը, պիեսներ, կինոպատումներ, 1986:
- Ընտիր երկեր, պիեսներ, Սովետական գրող, 1988, 541 էջ[5]:
- Իմ լռությունը, Էդիթ Պրինտ, 2003, 140 էջ[6]:
ԳրականությունԽմբագրել
- Պատուհան դեպի հավերժություն. Ժորա Հարությունյան, Էդիթ Պրինտ, 2013, 396 էջ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 232-233
- ↑ «AV Production - Ժորա Հարությունյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-01-30
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1999: Հ . 3:
- ↑ «Ապրեցնող և մխիթարող ժպիտ»։ Kinoashkharh (հայերեն)։ 2018-08-18։ Վերցված է 2019-01-30
- ↑ Հարությունյան Ժորա Սաղաթելի (1988)։ Ընտիր երկեր: (Պիեսներ) (հայերեն)։ Սովետական գրող։ ISBN 9785550000113
- ↑ Հարությունյան Ժորա Սաղաթելի (2003)։ Իմ լռությունը (հայերեն)։ Էդիթ Պրինտ։ ISBN 9789994136056
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |