Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, թատրոն Երևանում: Հիմնադրվել է 1967 թվականին։ Հիմնադիրը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանն է[1]։
![]() | |
---|---|
![]() Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը | |
Տեսակ | թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Երևան |
Հիմնադրման ամսաթիվ | 1967 |
Գեղարվեստական ղեկավար | Արմեն Խանդիկյան |
Կայք | ydt.am |
![]() |
Պատմություն Խմբագրել
Առաջինը բեմադրվել է «Լավատես ողբերգություն» պիեսը (ռեժիսոր՝ Հրաչյա Ղափլանյան)։ Թատրոնն ունեցել է և ունի հյուրախաղային մեծ աշխարհագրություն՝ Մոսկվա, Թիֆլիս, Դոնի Ռոստով, Փարիզ, Լեոն, Նիս, Վալանս, Հալեպ, Բեյրութ, Լոնդոն, Լոս Անջելես, Գդանսկ, Գյուլա (Հունգարիա), Կրայովա (Ռումինիա), մասնակցել է մի շարք հանրահայտ շեքսպիրյան փառատոների։
Թատերախմբի կազմում ընդգրկված են Արթուր Ութմազյանը, Գուժ Մանուկյանը, Հրաչյա Հարությունյանը, Լուիզա Ղամբարյանը, Լուսինե Կիրակոսյանը, Հովհաննես Բաբախանյանը և ուրիշներ։ 1986 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Խանդիկյանը։
Դրամատիկական թատրոնը խաղացանկային թատրոն է, խաղացանկում ներառված են և՛ դասական, և՛ ժամանակակից ստեղծագործություններ։ Թատրոնում բեմադրվել են հարյուրից ավելի անուն ներկայացումներ` հայ և համաշխարհային դրամատուրգիայից։
Թատրոնն ունի ստեղծագործական ու տեխնիկական բաժիններ` նկարչական, թատերախմբի, գրական, բեմադրական մաս, վարչակազմ, երաժշտական ու լուսային ձևավորման բաժիններ, գեղարվեստական խորհուրդ, տնօրինություն։
Հյուրախաղերով հանդես է եկել Վրաստանում, Բուլղարիայում, ՌԴ-ում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և արժանացել բազմաթիվ մրցանակների ու պարգևների[2]։
Հասցե Խմբագրել
Երևանի դրամատիկական թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում, Իսահակյան փողոցի 28 շենքում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը նորոգվում և արդիականացվում է»։ https://www.yerevan.am։ Վերցված է 2021-01-19
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Թատրոններ»։ www.yerevan.am։ Վերցված է 2021-01-19
Արտաքին հղումներ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 569)։ |